Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-11-2023 08:55
Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի, առավել վտանգավոր են փոքր ականջակալները, նշում են  բժշկակնները։
23-11-2023 08:51
Ըստ Նիդեռլանդների միջդիսցիպլինար ժողովրդագրական ինստիտուտի հոգեբաններների՝ վաղ տարիքում միայնակ լինելը կարող է հանգեցնել կյանքից բավարարվածության և ինքնաիրացման ավելի բարձր մակարդակի։
23-11-2023 08:49
Տրանսպորտի էկոլոգիական արդիականացումը կարող է յուրաքանչյուր 100,000 մարդու համար ապահովել շուրջ 60 տարի ավելի կյանք, ընդ որում ամենամեծ օգուտը կբերի քայլելը, հեծանիվ քշելը և հասարակական տրանսպորտից օգտվելը:
23-11-2023 07:01
Տեխասի Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպառնալիքներով և ահաբեկումներով երեխաներին մեծացնելը մեծացնում է հասուն տարիքում տագնապային խանգարումների զարգացման հավանականությունը:
23-11-2023 02:09
Նեշվիլ քաղաքում վաճառքի է հանվել մի տուն, որը վարձակալել է երգչուհի Ադելը, Էդ Շիրանը, որտեղ Aerosmith խումբը գովազդ է նկարահանել, աշխատել են «Նեշվիլ» հեռուստասերիալի վրա և ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսին Փոլ Սայմոնն է, Շերիլ Քրոուն և ուրիշներ։ Տան գինը 13,5 միլիոն դոլար է։
22-11-2023 10:23
Սթրեսը կարող է հանգեցնել անպտղության, և այդ կապը գիտականորեն ապացուցված է։ Ըստ սեքսապաթոլոգների՝ ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ․ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման:
22-11-2023 10:00
Կան մարդիկ, որոնց մոտ կարմիր գինի խմելը, թեկուզ փոքր քանակությամբ, գլխացավեր է առաջացնում, սովորաբար ընդամենը մի փոքր բաժակ խմելուց հետո՝ 30 րոպեից երեք ժամ հետո: Ըստ Scientific Reports ամսագրում հրապարակված արդյունքների՝ մեղավորը, ըստ երևույթին, կվերցետին է՝ ֆլավանոլ, օրգանական նյութ, որը հայտնաբերվում է մրգերի և բանջարեղենի մեջ:
21-11-2023 10:39
Անքնության պատճառը կարող է լինել ոչ թե հավելյալ մեկ բաժակ սուրճը, այլ քնելուց առաջ չիպսեր կամ աղի ընդեղեն ուտելը, զգուշացրել են սոմնոլոգները։ Աղի մթերքները կարող են առաջացնել անքնություն, թեև դա այնքան էլ ակնհայտ չէ, որքան շաքար պարունակող մթերքների դեպքում: Եթե չեք կարող քնել կամ խորը քնել, ապա աղը կարող է պատճառ լինել: Աղով հարուստ սնունդը պահպանում է ջուրը, բարձրացնում արյան ճնշումը։
21-11-2023 10:34
Հոնկոնգի կրթական համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են թվային տեխնոլոգիաների ազդեցությունը երեխաների զարգացման վրա: Պարզվել է, որ էկրանի ժամանակի ավելացումը հանգեցրել է ուղեղի նախաճակատային կեղևի փոփոխությունների, որը կարևոր դեր է խաղում կատարողական գործառույթներում, ներառյալ աշխատանքային հիշողությունը, իրավիճակները պլանավորելու կամ ճկուն արձագանքելու կարողությունը: 
21-11-2023 10:28
Ջասթին Թիմբերլեյքը դիտարկում է նախկին ընկերուհու՝ Բրիթնի Սփիրսի դեմ դատական գործ հարուցել: 41-ամյա երգչուհին իր «Իմ ներսի կինը» կենսագրականում պատմել է, որ 2000-ականներին, երբ ինքն ու Թիմբերլեյքը հանդիպում էին, նա հղիացել է, սակայն ստիպված է եղել ընդհատել հղիությունը՝ երգչի ճնշումների պատճառով։
21-11-2023 04:45
Բելառուսում կարտոֆիլի հուշարձան են տեղադրել։ Բացման արարողությունը տեղի է ունեցել «Большие Бортники» գյուղատնտեսական քաղաքի բանջարեղենի պահեստի մոտ։
21-11-2023 01:47
31-ամյա Սուկի Ուոթերհաուսը Մեքսիկայում կայացած փառատոնի ժամանակ հաստատել է, որ երեխայի է սպասում Ռոբերտ Պատինսոնից։
20-11-2023 09:36
Նիկարագուան ներկայացնող 23-ամյա Շեյնիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոն հաղթանակ է տարել «Միսս տիեզերք» 72-րդ միջազգային մրցույթում: Վիցե միսս է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ 27-ամյա Անտոնիա Պորսիլդը։
20-11-2023 09:35
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանն ամուսնացել է։ Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Խոր Վիրապի եկեղեցում։ Ըմբիշի ընտրյալը Սոնա Մարտիրոսյանն է։
20-11-2023 08:40
Մեկ բաժակ թարմ քամած ցիտրուսային հյութը կարող է աշխուժացնել ոչ պակաս, քան մեկ բաժակ սուրճը, նշում են դիետոլոգները։ Կանոնավոր օգտագործման դեպքում հյութը լավացնում է իմունիտետը և ամրացնում արյան անոթները: Նրանց համար, ովքեր սիրում են թթու համեր հարմար է նարնջի, կիտրոնի և թուրինջի խառնուրդը։
20-11-2023 07:49
Բրազիլիայում Թեյլոր Սվիֆթի համերգի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա Eras շրջագայության շրջանակներում, ողբերգություն է տեղի ունեցել. մահացել է աստղի 23-ամյա երկրպագուհի Անա Կլարա Բենիվեդեսը։
20-11-2023 07:46
HBO հեռուստաալիքի «Մեծ փոքիկ սուտ» հիթային սերիալի երրորդ սեզոնը այնուամենայնիվ կթողարկվի։ Դա հաստատել է շոուի գլխավոր դերերից մեկի կատարողն ու պրոդյուսերը՝ Նիկոլ Քիդմանը։
17-11-2023 10:35
Օհայոյում 42-ամյա Քրիստին Ֆոքսը գրիպից հետո ծանր բարդություն է տարել, որը հանգեցրել է նրա բոլոր վերջույթների անդամահատմանը։ 2020 թվականի մարտին Ֆոքսը գրիպով է հիվանդացել, որն արագ վերածվել է կյանքին սպառնացող սեպսիսի՝ առաջացնելով օրգանների անբավարարություն և պահանջելով հեռացնել ձեռքերն ու ոտքերը՝ նրա կյանքը փրկելու համար:
17-11-2023 10:21
Դոկումենտալ կինոյի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոնում՝ IDFA-ում, Շողակաթ Վարդանյանի դեբյուտային 1489  ֆիլմը արժանցել է FIPRESCI մրցանակի։
17-11-2023 09:59
Նորաձեւության խորհրդանիշ Քիմ Քարդաշյանը եւ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի հարսնացուն՝ Լորեն Սանչեսը, Նյու Յորքի Նորաձեւության շաբաթվա ընթացքում տեղի ունեցած աճուրդի ժամանակ «կռվել են» Balenciaga-ի զգեստի համար։ Մրցակցությանը, սակայն, հաղթել է ընկերությունը։ «Մենք կկիսվենք»,-առաջարկել է Քիմը՝ հավելելով. «Դու մի անգամ կհագնես այն, ես էլ՝ մեկ ուրիշ անգամ։ Հրաշալի կլինի»:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 362 անգամ
14.08.2026
Դիտվել է 288 անգամ
17.08.2026
Դիտվել է 254 անգամ
15.08.2026
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster