Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-11-2023 07:27
Ջուլիա Ֆոքսը դարձել է Cosmopolitan UK-ի դեկտեմբեր-հունվարի շապիկի հերոսուհին։ Շապիկի համար նա կիսամերկ կեցվածք է ընդունել թափանցիկ սև զուգագուլպաներով: «Կանանց մարմինը պետք է փառաբանվի, այլ ոչ թե դիտվի որպես միայն սեքսուալ առարկա: Յուրաքանչյուր ոք, ով բարկանում է ինձ վրա շատ մերկություն ցուցադրելու համար, ինձ սեքսուալ էակ է պիտակավորում»,- ասել է նա հարցազրույցում:
10-11-2023 03:13
Նիկոլ Քիդմանը և Քիթ Ուրբանը բոլորին ստվերել են CMA Awards երաժշտական մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա։ Ամուսինները միասին հաճախ չեն հայտնվում տեսախցիկների առաջ, ուստի յուրաքանչյուր նման առիթ գրավում է մամուլի ուշադրությունը։ 56-ամյա Քիդմանը որոշել է աջակցել երաժիշտ ամուսնուն և ցուցադրել իր կատարյալ որովայնը՝ Coperni-ի անթև սև զգեստով՝ ասիմետրիկ կտրվածքներով։
09-11-2023 10:48
Նախօրեին Նյու Յորքում երեկույթ է տեղի ունեցել՝ որով տրվել է Swarovski ոսկերչական տան և Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի SKIMS ապրանքանիշի համագործակցության մեկնարկը։ Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի և հագուստի SKIMS ապրանքանիշն ընդգրկվել է 2023 թվականի աշխարհի ամենաազդեցիկ ընկերությունների թոփ 100-ում՝ ըստ Time ամսագրի։
09-11-2023 10:19
Երբևէ աճուրդի հանված ամենամեծ կապույտ ադամանդը վաճառվել է Christie's-ի աճուրդում ավելի քան 44 միլիոն դոլարով: 7,61 կարատանոց Bleu Royal ադամանդը զարդարում է ոսկյա մատանին, որը շրջապատված է երկու ադամանդներով: Վերջին 40 տարիների ընթացքում քարը գտնվում էր մասնավոր հավաքածուում։ Գնորդի անունը չի նշվում։
09-11-2023 08:41
Բժիշկներն ահազանգում են, որ գիշերը քնելիս էլեկտրական ծածկոցներ և ներքնակներ օգտագործելը վնասակար սովորություն է։  Նման վերմակներով չի կարելի  ծածկել փոքր երեխաներին, քանի որ նրանք սահմանափակ շարժումներ ունեն և չեն կարող հայտնել անհարմարության մասին։ Դիաբետով և վերջույթների թմրություն առաջացնող այլ հիվանդություններ ունեցող հիվանդներին ևս խորհուրդ է տրվում չօգտագործել նման միջոցներ:
09-11-2023 08:24
Կարմրահեր մարդիկ ավելի ուժեղ են զգում ջերմաստիճանի հետ կապված ցավը: Նրանք նաև ավելի զգայուն են որոշ ցավազրկողների նկատմամբ: Համարվում է, որ կարմիր մազերով մարդկանց 20%-ով ավելի ընդհանուր անզգայացում է պահանջվում սեդատիվ վիճակում մնալու համար: Կարմրահերների վրա ավելի վատ է ազդում տեղային անզգայացումը։
09-11-2023 05:35
«Nintendo»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ «The Legend of Zelda»-ի հիման վրա ֆիլմ կնկարահանվի։ Հրապարակման մեջ չեն նշվել գլխավոր դերակատարները։ Ֆիլմի պրոդյուսերները կլինեն «Nintendo»-ի ներկայացուցիչ Սիգերու Միյամոտոն և «Arad Productions Inc.» – ի նախագահ Ավի Արադը, ով հեղինակել է բազմաթիվ հայտնի ֆիլմեր:
08-11-2023 09:56
Մազերը, որոնք կորցրել են իրենց առողջ տեսքը, կարող են վկայել բժշկի դիմելու և ձեր առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին: Մասնագետների խոսքով՝ թեփը, մազաթափությունը կարող են նախազգուշացնող նշաններ լինել։ Մազաթափությունը կարող է վկայել էնդոկրին համակարգի, լյարդի կամ լեղապարկի հիվանդությունների առկայության մասին։ Չափազանց յուղոտ մազերը կարող են վկայել լեղուղիների հետ կապված խնդիրների մասին:
08-11-2023 09:53
Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում կանցկացվեն Ալեքսանդրինյան թատրոնի օրերը։ Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը լրագրողներին ասել է, որ թատերախումբը Հայաստան հյուրախաղերի է մեկնում իր նախորդ այցելությունից 40 տարի անց։
08-11-2023 09:49
Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ուղեղի իմպլանտ են ստեղծել, որը կարող է հաղորդակցություն ապահովել մտքի հիման վրա։ Սարքը նախատեսված է օգնելու մարդկանց, որոնք խոսքի խանգարումներ ունեն կամ այս կամ այն պատճառով չեն կարողանում բանավոր հաղորդակցվել: 
08-11-2023 08:04
Սուրճի և միգրենի միջև կապ է հայտնաբերվել։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմելը կարող է միգրենի կանխարգելման խթան կամ միջոց լինել:
07-11-2023 11:19
Ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քորթնի Քարդաշյանը չորրորդ անգամ մայր է դարձել։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։ Քորթնին ու նրա ամուսինը՝ Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը, որդի են ունեցել։ 44-ամյա Քարդաշյանն ու 47-ամյա Բարքերն արդեն վեց երեխա ունեն։
07-11-2023 11:01
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։
07-11-2023 10:47
Աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը նվաճեց Մեքսիկայի Կանկուն անցկացված WTA Finals-ի (Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշար) տիտղոսը` եզրափակիչում պարտության մատնելով աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Իգա Շվյոնտեկը համաշխարհային դասակարգման աղյուսակում կվերադառնա առաջին տեղ։
07-11-2023 05:23
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CFDA Fashion Awards մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Դեմի Մուրը, Գվինեթ Փելթրոուն, Էմիլի Ռատաջկովսկին, Քիմ Քարդաշյանը, Սերենա Ուիլյամսը և շատ ուրիշներ։
07-11-2023 01:12
Սուպերմոդել Մոնիկա Բելուչիի և դերասան Վենսան Կասելի դուստրը՝ Դևան, անկեղծ լուսանկարվել է Numero ամսագրի համար։ 19-ամյա մոդելը տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել  մերկ մարմնի վրա հագած բաճկոնով և դասական սև տաբատով։ Միևնույն ժամանակ նրա աչքերը դիմահարդարված են smoky eyes ոճով, իսկ  շրթունքներին կարմիր շրթներկ է։
06-11-2023 10:20
Որոշ ֆերմենտացված մրգեր օգնում են դանդաղեցնել ծերացումը: Ըստ սննդաբանների՝ չամիչը, հատկապես մուգ գույնի, պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են սրտի, նյարդերի և ամբողջ օրգանիզմի համար։ Խաղողը հարուստ է պոլիֆենոլներով՝ հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են ծերացումը, ամրացնում ինչպես սրտանոթային, այնպես էլ նյարդային համակարգերը և կանխում օքսիդատիվ սթրեսը։
06-11-2023 10:16
Էնդոկրինոլոգները նշել են նյարդերը հանգստացնելու պարզ միջոց այն դեպքերում, երբ ամեն ինչ նյարդայնացնում է ձեզ, նույնիսկ մոտակայքում ձեր ամուսնու շնչառությունը։ Այդ պարագայում, թերևս, ժամանակն է մագնեզիում ներառել ձեր սննդակարգում։ Ըստ բժիշկների՝ այս հավելման երեք տեսակ կա, որոնք նախատեսված են նյարդային համակարգի ամրապնդման համար։
06-11-2023 10:10
Բաքվում կինն իր երեխայի հետ ցած է նետվել շենքի 9-րդ հարկից։ Ինչպես հայտնում է APA-ն, կինը, ծնվ․1984թ,. մահացել է։ Նրա դուստրը, ծնվ․ 2008թ., ստացել է ծանր վնասվածքներ։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
06-11-2023 10:03
Մեքսիկայի Կանկուն անցկացվող WTA Finals-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 362 անգամ
14.08.2026
Դիտվել է 288 անգամ
17.08.2026
Դիտվել է 261 անգամ
15.08.2026
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster