Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-10-2023 10:04
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ:
23-10-2023 07:21
Պապարացիները 39-ամյա Օլիվիա Ուայլդին լուսանկարել են երիտասարդ ռեժիսոր և սցենարիստ Ջիմի Ուորդենի հետ զբասնելիս։ Գործընկերները ճաշել են ֆրանսիական ռեստորանում, ապա մեկնել անհայտ ուղղությամբ։
23-10-2023 06:24
Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը 45 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է քանդակագործ ամուսնուց՝ Դոն Գամմերից։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ աստղի ներկայացուցչին հղումով։ 74-ամյա օսկարակիրն ու նրա 76-ամյա ամուսինը արդեն վեց տարի է միասին չէին ապրում։
20-10-2023 09:59
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) The Guardian-ի հետ զրուցել է իր առաջիկա՝ Christmas նոր ալբոմի, քաղաքականության ու իր հայկական արմատների մասին։ 77-ամյա երգչուհու նոր ձայնասկավառակը թողարկվելու է հոկտեմբերի 20-ին։
20-10-2023 09:54
MTV Europe Music Awards-ը չեղարկվել է Իսրայել-Համաս պատերազմի պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով: MTV-ի արարողությունը, որին առաջադրվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Թեյլոր Սվիֆթը եւ Օլիվիա Ռոդրիգոն, պետք է տեղի ունենար նոյեմբերին՝ Փարիզում:
20-10-2023 07:07
Տեստոստերոնի անբավարարությունը դրսևորվում է ախտանիշներով, որոնք կարելի է դասակարգել որպես սպեցիֆիկ, սեռական ոլորտին առնչվող և ոչ սպեցիֆիկ։ Դրանք ներառում են հուզական խանգարումներ, հոգնածություն, քնի խանգարումներ, մկանային թուլություն, մարզումների բացակայություն կամ անբավարար արդյունքներ և ֆիզիկական աշխատանքի ցանկության նվազում:
20-10-2023 05:21
Ներքնազգեստի հայտնի Victoria`s Secret ապրանքանիշը, իր ցուցադրություննից հրաժարվելով և փորձելով դառնալ ներառական բրենդ, որոշել է վերադառնալ ակունքներին։ Այն բանից հետո, երբ տրանսգենդերները, plus-size մոդելները և տարբեր ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող մոդելները սկսեցին ներկայացնել VS-ն, ապրանքանիշի վաճառքը սկսել է նվազել: Այժմ ընկերության ղեկավարությունը ցանկանում է վերադառնալ «ավանդական սեքսուալությանը»։
20-10-2023 05:16
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին և ռեժիսոր Թիմ Բերթոնն առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանն  այն բանից հետո, երբ հայտնի է դարձել նրանց սիրավեպի մասին։ Զույգը անցել է Հռոմի կինոփառատոնի կարմիր գորգով։ 59-ամյա դերասանուհին և 65-ամյա ռեժիսորը եկել են Diabolik chi sei? ֆիլմի պրեմիերային, որտեղ նկարահանվել է Բելուչին։
18-10-2023 10:20
Ջրազրկումը առավոտյան բերանի տհաճ հոտի անհայտ պատճառներից մեկն է, ասում են քնաբանները։ Այն մարդիկ, ովքեր քնում են բաց բերանով, արթնանալուց հետո ավելի հաճախ են բողոքում բերանի տհաճ հոտից։ Դա պայմանավորված է բերանի չորության ի հայտ գալով, որը հրահրում է պաթոգեն բակտերիաների քանակի ավելացում։ Դուք կարող եք ազատվել տհաճ հոտից՝ վերացնելով դրա պատճառը, բուժելով հիվանդությունները, որոնք խանգարում են քթի նորմալ շնչառությանը:
18-10-2023 07:34
Էմմա Ուոթսոնը հայտնվել է Օքսֆորդի համալսարանի միջոցառմանը գրողական վարպետության դասընթաց ընդունվելուց հետո։ Դերասանուհուն լուսանկարել են համակուրսեցիները, չնայած այն բանին, որ լուսանկարելն արգելված էր։ Կադրերը հրապարակել է Daily Mail-ը։
18-10-2023 05:50
Հնդկաստանի Հարյանա նահանգում հարսնացուն հարսանիքից հետո փախել է՝ իր հետ տանելով փող ու զարդեր։ Հարսնացուին գտել էր փեսայի հայրը։ Նա ցանկանում էր ամուսնացնել իր կրտսեր որդուն և ընկերոջ խորհրդով դիմել էր խնամախոսուհուն։ Պրետի անունով աղջիկը, ում նրան առաջարկել էին, պարզվել էր, որ աղքատ ընտանիքից է, սակայն տղամարդուն դա չէր շփոթեցրել. խոստացել էր օժիտ չուզել, իսկ ինքն էլ գումարով օգնել նրա հարազատներին։
18-10-2023 03:30
Մոդել Բելլա Հադիդին լուսանկարել են նոր տղամարդու հետ համբուրվելիս՝ Մարկ Կալմանից բաժանվելուց չորս ամիս անց: Կադրերը հրապարակել է TMZ-ը։ Ըստ լրագրողների՝ մոդելի նոր սիրելին է դարձել հայտնի ձիավարող Ադան Բանուելոսը։
18-10-2023 01:41
«Փոքրիկ ջրահարսը» ռիմեյքի աստղ Հոլլի Բեյլին հղի է: Պապարացիները դերասանուհուն լուսանկարել են կլորացած փորիկով։ Ամերիկացի երգչուհին և դերասանուհին հղի է իր ընկերոջից՝ ռեփեր DDG-ից (իսկական անունը՝ Դերիլ Դուան Գրենբերի կրտսերը)։
17-10-2023 10:50
Սթրեսը այրոցի հիմնական պատճառներից մեկն է։ Որպես պատճառներ, որոնք կարող են բացասաբար ազդել աղեստամոքսային տրակտի վրա, փորձագետները նշում են նյարդային աշխատանքը, քնի պակասը և հաճախակի վեճերը։ Մասնագետի խոսքով՝ այրոց են առաջացնում նաև ծխելը, ալկոհոլը, վատ սնվելը:
17-10-2023 10:41
Ուֆայում չորսամյա աղջիկը պատահաբար կուլ է տվել ճպուռի տեսքով մետաղյա մազակալը և շտապ տեղափոխել շտապօգնության հիվանդանոց։ Վիրահատությունը կատարվել է ընդհանուր անզգայացման տակ, օտար առարկան հեռացվել է 10 րոպեում։ Այժմ տուժածի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, աղջիկը դեռ բժիշկների հսկողության տակ է։
17-10-2023 06:08
Փինքը դադարեցրել է իր Summer Carnival 2023 համերգային շրջագայությունը և չեղարկել մի քանի գալիք շոուներ Վաշինգտոնի Տակոմա քաղաքում՝ ընտանեկան «բժշկական շտապ խնդիրների» պատճառով։ Այս մասին երգչուհին երկրպագուներին տեղեկացրել է Instagram-ում։
17-10-2023 03:12
33-ամյա Թեյլոր Սվիֆթը վերջին շաբաթների ընթացքում հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ ամերիկացի ֆուտբոլիստ Թրևիս Քելսեի հետ հարաբերությունների պատճառով։ Զույգը նրբանկատորեն հայտարարել է  սիրավեպի մասին. ֆուտբոլիստը հրապարակավ խոստովանել է իր համակրանքը փոփ աստղի նկատմամբ, իսկ Սվիֆթը ներկա գտնվել նրա որոշ հանդիպումներին։ Նրանց հարաբերությունների կարգավիճակը ի սկզբանե անորոշ էր, սակայն վերջին մի քանի օրերին նրանք երկու անգամ ժամադրության են գնացել։
17-10-2023 01:04
40-ամյա ռեփեր Տիմատիի ընկերուհին՝ մոդել Վալենտինա Իվանովան, սոցիալական ցանցերում հայտնել է, որ դարձել է 20 տարեկան։ Նաև այն, որ արտիստն իր ծննդյան օրը նրան Porshe մեքենա է նվիրել։ «Շնորհակալ եմ, իմ սեր, շարունակիր ինձ տիեզերք ուղարկել: 20 տարեկան»,- գրել է նա Instagram-ում:
16-10-2023 10:08
Բժիշկները հորդորում են ատամները սպիտակեցնելուց առաջ բուժել։ Սպիտակեցումը չի փոխարինում ատամնաբուժական խնամքի մնացած բոլոր ընթացակարգերին: Սպիտակեցնելուց առաջ ատամները պետք է բուժվեն։ Բաց կարիեսային խոռոչներ, պարոդոնտիտ, էմալի վնասում՝ այս ամենը սպիտակեցման հակացուցումներ են:
16-10-2023 09:57
Գոյություն ունի կենսաբանական տարիքի վրա ազդելու պարզ մեթոդ։ Դա կանոնավոր արագ քայլքն է, պարզել են Լեսթերի համալսարանի մասնագետները։  Ծերացումը տեղի է ունենում, երբ բջիջը բաժանվում է, քրոմոսոմների ծայրահատվածները կարճանում են։ Ի վերջո նրանք այնքան կարճ են դառնում, որ բջիջն այլևս չի կարողանում բաժանվել։ արագ քայլքն օգնում է դանդաղեցնել այս գործընթացը, ընդ որում հենց քրոմոսոմների ծայրահատվածներ երկարացման գործընթացի միջոցով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 362 անգամ
14.08.2026
Դիտվել է 289 անգամ
17.08.2026
Դիտվել է 271 անգամ
15.08.2026
Դիտվել է 253 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster