Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-08-2023 10:26
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վեյփ ծխող երիտասարդների մոտ բրոնխիտի և շնչառության պակասի հավանականությունը մեծանում է։ Վերջին 30 օրվա ընթացքում էլեկտրոնային ծխախոտ ծխողների մոտ բրոնխիտի ախտանիշների առաջացման վտանգը կրկնակի բարձր է եղել, իսկ շնչահեղձությունը՝ 78%-ով։
23-08-2023 10:17
Լույս աշխարհ է եկել Ալեքսիս Օհանյանի ու թենիսի լեգենդ Սերենա Ուիլյամսի երկրորդ երեխան. զույգը դուստր է ունեցել, որին անվանել են Ադիրա Ռիվեր։
23-08-2023 07:39
41-ամյա բրիտանա-ամերիկացի դերասանուհի Սիեննա Միլլերը հղի է։ Այս մասին հայտնի է դարձել People հրատարակությունից, որի թղթակիցներն աստղին լուսանկարել են իսպանական Իբիցայի լողափերից մեկում։
23-08-2023 02:23
Ամերիկյան Կանզաս նահանգում տեղական թերթի 98-ամյա համասեփականատեր Ջոան Մեյերը մահացել է նրա տանը ոստիկանների իրականացրած խուզարկության հաջորդ օրը: Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է դժվարությամբ տեղաշարժվող կինը վիճաբանում իրավապահների հետ՝ ջանալով վռնդել նրանց։
22-08-2023 06:50
Անընդհատ սթրեսը հանգեցնում է մարմնի հյուծման և հիվանդությունների, զգուշացնում են բժիշկները։ Սթրեսի դեպքում մակերիկամներն արտադրում են ադրենալին հորմոն, որը խթանում է իմունային համակարգը: Եթե սթրեսը երկարաձգվի, սրտանոթային համակարգը կսկսի տուժել։ Այս դեպքում ճնշումը բարձրանում է, անոթների տոնուսը վատանում է, սիրտը մաշվում է։
22-08-2023 06:41
320 գրամ քաշով ծնված փոքրիկը դուրս է գրվել Սանկտ Պետերբուրգի մանկական քաղաքային բազմապրոֆիլ կլինիկական բարձրագույն բժշկական տեխնոլոգիաների մասնագիտացված կենտրոնից։ Երեխան ծնվել է հղիության 22-րդ շաբաթում և բուժման մեջ է եղել ավելի քան վեց ամիս։ Բժիշկների օգնության շնորհիվ նա մեծացել է, քաշ հավաքել, սկսել ինքնուրույն շնչել և ուտել։
22-08-2023 04:56
Ուռուցքաբանական հիվանդություններն օդակաթիլային չեն, և հնարավոր չէ արյան կամ թքի միջոցով քաղցկեղով հիվանդանալ։ Ըստ մասնագետների՝ չարորակ ուռուցք կարող է զարգանալ միայն մեկ բջջից, որը ձեռք է բերել անկառավարելի բազմանալու հատկություն, սակայն կորցրել է ապոպտոզի կարողությունը:
22-08-2023 03:00
Մայլի Սայրուսի մայրը՝ Թիշ Սայրուսը, կրկին ամուսնացել է։ Նրա ընտրյալը դերասան Դոմինիկ Պերսելն է։ Արարողությունը, որի ժամանակ Մայլիին վստահվել է հարսնաքրոջ դերը, տեղի է ունեցել Մալիբուում։
22-08-2023 02:47
«Մալիբուի փրկարարները» սերիալի աստղ Կարմեն Էլեկտրան, որն այժմ OnlyFans-ի մոդել է, գտել է մի հնարամիտ սողանցք՝ շրջանցելու Instagram-ի մերկության գրաքննությունը փոքր-ինչ խմբագրումներով, եւ այս ամենը նրա համար, որ կարողանա գովազդել մեծահասակների համար նախատեսված իր բովանդակությունը: 51-ամյա Էլեկտրան կիսվել է մի քանի մերկ լուսանկարներով, բայց ինտիմ հատվածներում մի փոքր լղոզված տարբերակով, որպեսզի իր գրառումը չնկատվի սոցիալական մեդիայի հարթակի կողմից:
21-08-2023 10:38
Իսպանիայի ֆուտբոլի կանանց հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի գավաթը։ Կիրակի օրը Սիդնեյում կայացած եզրափակիչում իսպանացիները նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթեցին Անգլիայի ընտրանուն։
21-08-2023 10:10
Մուգ շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն պարունակում է նվազագույն քանակությամբ հավելումներ։ Այնուամենայնիվ, այն հարմար չէ երեխաների համար՝ կոֆեինի բարձր կոնցենտրացիայի պատճառով։ Երեխաները դեռ չունեն ֆերմենտ, որը կարող է քայքայել կոֆեինը մարմնում, ուստի նրանց նյարդային համակարգը վտանգի տակ է լինելու:
21-08-2023 10:04
Բնական հաղորդակցության դեպքում հազվադեպ ենք սպասում ամբողջ բառը լսելուն, նախքան կմտածենք, թե ինչ ենք պատասխանելու: Հենց լսում ենք բառի առաջին հնչյունները, մեր ուղեղն օգտագործում է այս տեղեկատվությունը և այլ հուշումների հետ միասին, ինչպիսիք են հաճախականությունը, համատեքստը և փորձը, լրացնում է բացերը և պոտենցիալ թեկնածու բառերի հսկայական ցանկը կրճատելով՝ գուշակում նպատակային բառը։
21-08-2023 02:43
26-ամյա Բելլա Հադիդի համար վերջին ամիսները բարդ են ստացվել՝ մոդելը երկարատև բուժում է անցել Լայմի հիվանդության սրման պատճառով, իսկ մի քանի շաբաթ առաջ նա բաժանվել է նաև իր ընկերոջից՝ Մարկ Կալմանից։ Սակայն, ի ուրախություն երկրպագուների, մոդելը վերականգնվում է և արդեն վերադարձել է նկարահանումներին։
21-08-2023 02:30
Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի արտաամուսնական որդին՝ 19-ամյա Ալեքսանդր Գրիմալդին, Point de Vue-ին տված հարցազրույցում պատմել է իր կապի մասին Մոնակոյի իշխանական ընտանիքի, ինչպես նաև իր քրոջ՝ Ջազմինի հետ, ով ևս արքայազնի ապօրինի դուստրն է։ Ալեքսանդրի մայրը արքայազնի նախկին սիրուհին է՝ «Էյր Ֆրանս»-ի նախկին բորտուղեկցորդուհի Նիկոլ Կոստեն։
19-08-2023 12:36
iPhone-ները չի կարելի լիցքավորել մահճակալի մոտ։ Այս մասին ասվում է Apple-ի պաշտոնական նախազգուշացման մեջ։ Լիցքավորման մալուխին միացված սարքը չպետք է դնել անկողնու մոտ, այլապես այն կարող է հանգեցնել հրդեհի, էլեկտրահարման, վնասվածքների, սմարթֆոնի կամ գույքի վնասման։ Խորհուրդ է տրվում հեռախոսները լիցքավորել լավ օդափոխվող տարածքում և հեռու պահել քնելու վայրերից։
19-08-2023 02:43
Երգչուհի Քրիստինա Ագիլերան տեղաշարժվում է անվասայլակով։ 42-ամյա երգչուհին ԱՄՆ-ի Դիսնեյլենդ է մեկնել դստեր՝ Սամեր Ռեյն Ռաթլերի հետ, ով դարձել է 9 տարեկան։ Պապարացիները նկարահանել են, թե ինչպես է աստղը տեղաշարժվում անվասայլակով: Սոցցանցերում Ագիլերան բացատրել է, որ դա կապված է ծնկի վնասվածքի հետ։
18-08-2023 10:37
Հաճախ շատ տաք թեյ խմողների մոտ կարող են զարգանալ մի քանի վտանգավոր ուռուցքաբանական հիվանդություններ: Ըստ վիրաբույժերի՝ շատ տաք սնունդ կամ ըմպելիք ընդունելիս առաջանում է լորձաթաղանթի վնասում և, որպես հետևանք, էպիթելային դիսպլազիա։ 70 աստիճան և բարձր ջերմաստիճանով թեյի ամենօրյա օգտագործումը կրկնապատկում է կոկորդի քաղցկեղի առաջացման հավանականությունը, իսկ կերակրափողի քաղցկեղի դեպքում՝ ութ անգամ։
18-08-2023 10:34
America First Legal ոչ առեւտրային կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլիի դեմ՝ առանց ծնողների թույլտվության երեխաներին սեռափոխության վիրահատություն թույլատրելու օրինագծի համար:
18-08-2023 10:30
2021թ. փետրվարին Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ստացան սեփական ցանկությամբ փոխել ոչ միայն անուն-ազգանունը, այլեւ հայրանունը։ 16-ամյա աղջիկը, փոխելով ազգանունը, անունը եւ հայրանունը, Ուկրաինայում առաջին անգամ իր համար ընտել է մայրանունը հայրանվան փոխարեն, եւ հիմա նա Լիտվինենկո Ստանիսլավա Լեսեեւնա է։
18-08-2023 07:50
Ծերության ժամանակ չափազանց վտանգավոր է ամառվա շոգ օրը սառը ջրի մեջ ընկղմվելը: Մարդու օրգանիզմում օդի և ջրի ջերմաստիճանի տարբերության պատճառով առաջանում է ռեֆլեքսային անոթների կծկում, որը կարող է հանգեցնել հանկարծակի սրտի կանգի կամ ինսուլտի՝ նշում են բժիշկները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-06-2026 09:31
Ամառային շոգ օրերին սուրճի օգտագործումը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել օրգանիզմը, հատկապես՝ սիրտ-անոթային համակարգը։ Բժիշկները զգուշացնում են, որ շոգ եղանակին օրգանիզմը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, ինչի հետևանքով արյունը դառնում է ավելի խիտ, իսկ սրտի համար դժվարանում է այն մղել անոթներով։ Միաժամանակ սուրճն ունի թեթև միզամուղ ազդեցություն, ինչի պատճառով օրգանիզմից դուրս է բերվում հավելյալ ջուր։
29-06-2026 09:26
Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։ 
29-06-2026 09:22
Եռանիվ մոտոցիկլ վարող կինը չի կարողացել կառավարել տրանսպորտային միջոցը և մխրճվել է Նյու Յորքի այգիներից մեկը՝ ճանապարհին վրաերթի ենթարկելով մարդկանց, ինը մարդ վնասվածքներ է ստացել, տուժել է նաև մոտոցիկլավարը, տեղական ոստիկանությանը հղում անելով հայտնում է New York Post թերթը։
29-06-2026 05:24
Ուորվիքի համալսարանի հետազոտությունը ցույց է տալիս, որ խոշոր մարդանման կապիկները, հավանաբար, մարդկայինին մոտ ռիթմով ծիծաղել են դեռ մոտ 15 միլիոն տարի առաջ։ Գիտնականները կարծում են, որ այս բացահայտումը կարող է լույս սփռել մարդկային խոսքի էվոլյուցիայի վրա։
29-06-2026 04:44
42-ամյա դերասանուհի Օլիվիա Ուայլդը խոստովանել է, որ պոտենցիալ զուգընկերոջ մեջ գնահատում է նախկին անհաջող հարաբերությունները։ «Ինչպես միշտ ասում եմ, ես չեմ վստահում որևէ մեկին, ում սիրտը չի կոտրվել։ Միայն սրտի կոտրվելուց հետո կարող ես իսկապես սիրել և լինել պատասխանատու զուգընկեր։ Դու պետք է հասկանաս, թե ինչ է վտանգված։ Դու պետք է տեսնես հետևանքները՝ հասկանալու համար, թե որտեղ ես կանգնած», - խոստովանել է դերասանուհին Vogue-ի փոդքասթի ժամանակ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.06.2026
Դիտվել է 452 անգամ
25.06.2026
Դիտվել է 304 անգամ
26.06.2026
Դիտվել է 272 անգամ
27.06.2026
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster