ՄԵԿ ՏՈՂՈՎ 27-09-2023 02:15 Ռուսաստանում հայտնի բելառուս կատակերգու Սլավա Կոմիսարենկոն, ով սեպտեմբերի 20-ին ամուսնացել է իր ընկերուհու՝ Յուլյայի հետ, վերջինիս վեբքամ անցյալի մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Հումորիստը Instagram-ում գրառում է հրապարակել, որում նշել է, որ չի պատկերացրել, թե ինչով է զբաղվել իր սիրելին, ինչպես նաև ջնջել է հարսանեկան բոլոր լուսանկարները։
26-09-2023 11:01 Դավիթ Մանուկյանն ակնարկել է նոր վեպի մասին։ Նախօրեին Բուզովայի նախկին սիրեցյալը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է առեղծվածային անծանոթուհու ձեռք բռնած։ Համացանցից օգտվողներն անմիջապես պարզել են ռեփերի ուղեկցորդուհուն։․ աղջկա անունը Յանա է, նա նույնպես նմանատիպ կադր է հրապարակել սոցցանցում։
26-09-2023 10:47 Ռուս կանանց գրեթե կեսը հաճախ սթրես է ապրում, և հեռուստասերիալները, զբոսանքներն ու սիրելիների հետ շփումն են օգնում հաղթահարել այս վիճակը, պազվել է Lady Mail.ru-ի հարցման արդյունքներից։
26-09-2023 10:41 Vanity Fair-ի եվրոպական հրատարակության հոկտեմբերյան թողարկումը, որը միավորում է Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, զարդարվել է ութսունական և իննսունականների դարաշրջանի գլխավոր սուպերմոդելներով, որոնք այսօր շարունակում են մնալ հանրաճանաչության գագաթնակետին: Նրանց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիստեն Մաքմենամին, Քրիստի Թարլինգթոնը, Շալոմ Հարլոոնւ, Իմանը, Եվա Հերցիգովան, Միլա Յովովիչը, Փեթ Քլիվլենդը, Էլիզաբետա Դեսսին, Պաուլինա Պորիզկովան, Սինդի Քրոուֆորդը, Կարլա Բրունին, Ստեֆանի Սեյմուրը, Հելենա Քրիսթենը, Օ. Քերոլին Մերֆին, Էմբեր Վալետտան, Լորեն Հաթթոնը, Թվիգին և Պենելոպա Տրին։
26-09-2023 10:37 Արիանա Գրանդեն և Իթան Սլեյթերը, ով երգչուհու համար թողել է իր կնոջը, շարունակում են հանդիպել. զույգին միասին նկատել են Դիսնեյլենդում՝ իրար ձեռք բռնած։ 30-ամյա Գրանդեի և 31-ամյա Սլեյթերի լուսանկարները հայտնվել են Deuxmoi բլոգում։
26-09-2023 05:50 Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը նոր սիրավեպի մասին խոսակցություններ է առաջացրել։ 31-ամյա Գոմեսին պապարացիները բռնացրել են անհայտ տղամարդու հետ Փարիզում զբոսնելիս։
25-09-2023 13:09 Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06 Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
25-09-2023 13:04 Երեք զգեստ, որոնք նախկինում պատկանել են արքայադուստր Դիանային, Julien's աճուրդի տունը վաճառել է 1,3 միլիոն ֆունտ ստեռլինգով։
25-09-2023 12:54 Սեպտեմբերի 24-ին՝ Միլանի Նորաձևության շաբաթվա վերջին օրը, Լա Սկալա թատրոնում տեղի ունեցավ CNMI Sustainable Fashion Awards 2023 մրցանակաբաշխությունը։ Երեկոյի հյուրերի թվում էին Ջեսիկա Չեսթեյնը, Ջուլիանա Մուրը, Ջերեմի Սթրոնգը, Ադուտ Աքեշը, Կոկո Ռոշան, Դոնաթելլա Վերսաչեն։ Աննա Դելլո Ռուսսոն, Էդվարդ Էննինֆուլը, Բեատրիս Գրանոն, Սաբրինա Իմպաչիատորեն, «Բարբիի» և «Կուռքի» աստղ Հարի Նեֆը և այլք։
25-09-2023 09:58 Ջորջ Քլունին վաճառում է իր ամենահայտնի ունեցվածքը՝ Կոմո լճի վրա գտնվող առանձնատունը, որի սեփականատերն էր 21 տարի։ Քլունին արժանի գումար կվաստակի տան վաճառքից, քանի որ այն գնել է 2002 թվականին ընդամենը 10 միլիոն դոլարով, իսկ այժմ հողամասի արժեքը հասել է 100 միլիոն դոլարի։
23-09-2023 11:31 Միլանի նորաձեւության շաբաթվա շրջանակներում կայացել է Ալբերտա Ֆերետիի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությունը, որի գլխավոր հայտնագործությունը եղել է Քրիստի Թերլինգթոնի 19-ամյա դուստրը՝ Գրեյս Բերնսը։ Նա առաջին անգամ է մասնակցել նորաձեւության ցուցադրության։
23-09-2023 11:27 42-ամյա Ռամի Մալեկն ու 27-ամյա Էմմա Քորինը հանդիպում են. պապարացիները բռնացրել են աստղերին համբուրվելիս՝ Լոնդոնի այգիներից մեկում։ Ըստ ականատեսների՝ զույգը «անսահման երջանիկ և սիրահարված» տեսք է ունեցել։ Դերասանները չեն թաքնվել անցորդների հնարավոր հայացքներից ու չեն զսպել իրենց զգացմունքները։
23-09-2023 07:35 Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի թիմն արգելել է նրան շփվել լրագրողների հետ։ Նշվում է, որ նման որոշում է կայացվել երգչուհու սոցցանցերում արված էքսցենտրիկ գրառումների պատճառով։ Սփիրսի շրջապատը կարծում է, որ նա պատրաստ չէ հարցազրույց տալ։
23-09-2023 03:43 Դերասանուհի Ագատա Մուչենիեցը և Պավել Պրիլուչնին, ովքեր ամուսնալուծվել են մի քանի տարի առաջ, շարունակում են միասին դաստիարակել երկու երեխաների։ Տղաները շատ ժամանակ են անցկացնում հոր և նրա երկրորդ կնոջ՝ Զեփյուռ Բրուտյանի հետ։ Նա պարբերաբար նկարներ և տեսանյութեր է տարածում իր խորթ որդու և խորթ դստեր հետ սոցիալական ցանցերում, ինչին Ագատան չէր կարող չարձագանքել. Մուչենիցեն Բրուտյանին մեղադրել է PR-ի մեջ։
22-09-2023 10:05 Եթե մայրական դեպրեսիվ ախտանշաններն ավելանում են հետծննդյան շրջանում, երեխայի մոտ աճում է վարքային և ուսումնական խնդիրների ռիսկը: Այս եզրակացության են եկել Կալիֆորնիայի համալսարանի (ԱՄՆ) հոգեբանները։ Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, երեխաների մոտ նկատված խանգարումները, որոնց մայրերը տառապում էին հետծննդյան շրջանում աճող դեպրեսիայից, մեծացնում են դպրոցական վատ արդյունքների և հետագա կյանքի ընթացքում վարքի ու զգացմունքների հետ կապված խնդիրների ռիսկերը:
22-09-2023 10:01 Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նրանք, ովքեր սկսել են սովորել մինչև տասը տարեկանը, ունեն մայրենի մակարդակով օտար լեզու սովորելու ամենամեծ հնարավորությունը։ Պարզվել է, որ օտար լեզվի քերականությունը լավագույնս սովորում են մանկության և պատանեկության տարիներին։ 18 տարի անց արագ սովորելու կարողությունը մնում է, բայց մայրենիի մակարդակին հասնելն ավելի դժվար է։
22-09-2023 09:20 Սոֆի Թերները հայց է ներկայացրել Ջո Ջոնասի դեմ, ով արգելում է նրան տեսնել իր դուստրերին և տանել Մեծ Բրիտանիա։ Հստակեցվում է նաև, որ Ջո Ջոնասը վերցրել է իր երկու դուստրերի փաստաթղթերը և հրաժարվում է դրանք վերադարձնել Սոֆիին։
22-09-2023 02:53 Երգչուհի Հալսին հանդիպում է դեռահաս հեռուստաաստղ Ավան Ջոգիայի հետ: 28-ամյա Հալսիին և 31-ամյա Ավան Ջոգիային տեսել են ձեռք-ձեռքի բռնած և համբուրվելիս Կալիֆոռնիայում ժամադրության ժամանակ:
22-09-2023 02:25 Քեյթ Մոսին կրկին նկատել են իր սիրելիի՝ կոմս Նիկոլաս ֆոն Բիսմարկի ընկերակցությամբ, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել ութ տարվա հարաբերություններից հետո նրանց բաժանման մասին: Խոսակցությունները սկսվել են մի քանի շաբաթ առաջ. ֆոն Բիսմարկին հուլիսին նկատել էին մոդել Կամիլա Ռոուի հետ հյուրանոց մտնելիս: Նախօրեին 49-ամյա Քեյթ Մոսին և 36-ամյա Նիկոլայ ֆոն Բիսմարկին նկատել էին Միլանում Fendi շոուին ուղեւորվելիս։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026 Դիտվել է 366 անգամ 14.08.2026 Դիտվել է 290 անգամ 17.08.2026 Դիտվել է 288 անգամ 15.08.2026 Դիտվել է 257 անգամ