ՄԵԿ ՏՈՂՈՎ 08-09-2023 08:35 Ամերիկուհին մի քանի վիրահատության է ենթարկել՝ աշխարհի ամենամեծ կուրծքը ստանալու համար։ 38-ամյա Զենի Զաունդսը կրծքի առաջին իմպլանտներն արել է 2021 թվականին։ «2021 թվականի փետրվարին ես ունեի 800 սմ իմպլանտներ, երեք ամիս անց ծավալը հասցրի 1800 սմ-ի,-պատմել է Զաունդսը:-Դրանք խորհրդանիշ եւ ապացույց են, որ ես ապրում եմ ճիշտ այնպես, ինչպես ուզում եմ։ Իմ կուրծքն էլ ինձ շատ ընկերներ է տվել»։
08-09-2023 08:30 Շվեդական Գյոթեբորգի համալսարանի գիտնականները պարզել են, որ թղթե սուրճի բաժակները, որոնք համարվում են էկոլոգիապես մաքուր, նույնքան թունավոր են մարդկանց և շրջակա միջավայրի համար։ Վտանգը գալիս է բարակ թաղանթից, որն օգտագործվում է բաժակներն անջրանցիկ դարձնելու համար:
08-09-2023 05:43 Ալկոհոլից կտրուկ հրաժարվելու դեպքում մարդն իրեն վատ է զգում, նշում են բժիշկները։ Սթափ կյանքի առաջին օրերին հարբեցողին, ով որոշում է դադարեցնել խմելը, անհանգստացնում է ուժեղ գլխացավը, որն անմիջապես առաջացնում է և՛ գրգռվածություն, և՛ դեպրեսիա: Նկատվում է սրտխառնոց, ձեռքերի դող, ախորժակի բացակայություն և քնատություն, իսկ արդեն հինգերորդ օրը մարդն սկսում է ուշքի գալ։
07-09-2023 09:52 Դիետոլոգները աշնանը իմունիտետը բարելավելու համար խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել C վիտամինով հարուստ մթերքներ, քանի որ այն իմունային համակարգի հիմնական խթանիչն է, ինչպես նաև շատ արդյունավետ հակաօքսիդանտ։ Դրանց թվում են, օրինակ, ցիտրուսային մրգերը, ծաղկակաղամբը, բուլղարական պղպեղը, նուռը, սերկևիլը և խնձորը։ Ճարպային լուծվող A, E և K վիտամիններով հարուստ մթերքները (դդում, շաղգամ, կարմիր ձուկ և ընկույզ) կարևոր են իմունային համակարգի բջիջների թաղանթն ամրացնելու համար։
07-09-2023 09:25 Ամերիկացի գիտնականները պարզել են, որ Մոխրոտի եւ Ավրորայի մասին հեքիաթներն ամենամեծ վնասն են հասցնում տղաների եւ աղջիկների ինքնագնահատականին։ Կալիֆորնիայի համալսարանի կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ Disney-ի արքայադուստրերը վնասում են հոգեկանին ու ինքնագնահատականին: Երեխաներն ամենից հաճախ ուշադրություն են դարձնում հերոսուհու հասակի, կազմվածքի եւ արտաքին գեղեցկության վրա՝ ենթագիտակցորեն իրենց համեմատելով իդեալի հետ։
07-09-2023 07:45 Սեպտեմբերի 10-ին, ժամը 19:00-ին, ի պատիվ Մոսկվայի 876-ամյակի, Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում կանցկացվի սառցե շոու՝ դպրոցի գեղասահորդների մասնակցությամբ։ Սառցե շոուին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա կլինի գեղասահորդուհի, Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի (2023) հաղթող, Ռուսաստանի առաջնության (2022) բրոնզե մեդալակիր Ադելյա Պետրոսյանը։ Նա նաև վարպետության դաս կանցկացնի նաև սկսնակ մարզիկների համար։
07-09-2023 03:12 Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը մեկնաբանել է «Չորեքշաբթի» հեռուստասերիալի աստղ Ջեննա Օրտեգայի հետ սիրավեպի մասին լուրերը։ 60-ամյա դերասանի ներկայացուցչի խոսքով՝ Դեփը ցնցվել է, երբ իմացել է, որ իրեն վերագրում են 20-ամյա աղջկա հետ սիրային հարաբերություններ։ «Պարոն Դեփը անձնական կամ մասնագիտական հարաբերություններ չունի տիկին Օրտեգայի հետ: Նա երբեք չի հանդիպել նրան կամ խոսել նրա հետ: Դերասանը ներգրավված չէ նրա հետ որևէ համատեղ նախագծում և չի պատրաստվում մասնակցել»,- ասել է աստղի ներկայացուցիչը։
07-09-2023 02:32 Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Բելառուսը ներկայացնող թենիսիստուհին 6:1, 6:4 հաշվով առավելության հասավ աշխարհի 23-րդ ռակետ, չինացի Չժեն Ցինվենի նկատմամբ։ Արինա Սաբալենկան երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։
06-09-2023 10:15 Ջուլիա Ռոբերթսը դարձել է People ամսագրի ամենագեղեցիկ կանանց ցուցակի բացարձակ ֆավորիտը, որը խմբագրությունն ամեն տարի կազմում են իր ճաշակով։ Դերասանուհին ամսագրի շապիկին հայտնվելու ռեկորդակիր է, նա հինգ անգամ ճանաչվել է ամենագեղեցիկը՝ 2000թ., 2005թ., 2010թ., 2017թ., իսկ առաջին անգամ՝ 1991թ. Ռոբերթսը հինգերորդ անգամ ցուցակը գլխավորել է 49 տարեկանում և նշել, որ իր գագաթնակետին է, և իր համար լավագույնը դեռ առջևում է։
06-09-2023 07:22 Դատարանում Էմբեր Հերդի նկատմամբ հաղթանակից հետո (նախկինը Դեփին վճարել է մեկ միլիոն դոլար փոխհատուցում), Ջոնի Դեփն ակտիվացել է բազմաթիվ ոլորտներում։ Ինչպես պարզվեց վերջերս, դերասանը հանգրվանել է Անգլիայի ծայրամասում: Բանն այն է, որ Ջոնին որոշել է փոխել մասնագիտությունը և դառնալ փաբի սեփականատեր։ « Կարիբյան ծովի ծովահենների» քննարկում է Սմարդեն գյուղում գտնվող խմելու հաստատությունը: Դերասանի անձնական կյանքը, եթե հավատաք լուրերին, նույնպես եռում է։ Այսպես, Ջոնիին վերագրվում էր սիրավեպ « Չորեքշաբթի» սերիալի 20-ամյա աստղ Ջեննա Օրտեգայի հետ:
06-09-2023 05:40 «Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի մոդել եւ աստղ Քայլի Ջեներին ու դերասան Թիմոթի Շալամեին միասին նկատել են Բեյոնսեի համերգին։ Սեպտեմբերի 4-ին Բեյոնսեն նշել է ծննդյան 42-ամյակը։ Իր ծննդյան օրը երգչուհին համերգ է տվել Լոս Անջելեսում, որին ներկա են եղել Քայլի Ջեններն ու Թիմոտի Շալամեն։ Ենթադրյալ սիրահարներին ուղեկցել է Քայլիի ավագ քույրը՝ Քենդալ Ջենները։
06-09-2023 03:05 Ջո Ջոնասը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել Սոֆի Թերներից՝ այն լուրերի ֆոնին, որ զույգը «լուրջ խնդիրներ» է ունեցել իրենց ամուսնության մեջ: Այժմ հայտնի է դարձել, որ 34-ամյա երաժիշտն ու 27-ամյա դերասանուհին պաշտոնապես բաժանվում են։
06-09-2023 02:44 Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ եւ առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։
05-09-2023 10:54 Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատի գագաթը: «Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը», -ինստագրամյան էջում հայերեն գրել է Սպիվակովան:
05-09-2023 08:13 Ընդունելով պահածոյացված մթերքների օգտակար հատկությունները՝ չպետք է մոռանալ այն վնասների մասին, որոնք կարող են առաջանալ դրանք օգտագործելիս։ Պահածոյացման, մարինացման և մուրաբայի պատրաստման գործընթացում ավելացվում է աղ, շաքար, քացախ՝ առողջության և կանացի գեղեցկության հիմնական թշնամիները։
05-09-2023 08:08 Քորթնի Քարդաշյանը, ով ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ սպասում է համատեղ առաջնեկին, հոսպիտալացվել է։ Տեղեկանալով այդ մասին՝ երաժիշտը չեղարկել է եվրոպական շրջագայությունը և առաջիկա ելույթները Գլազգոյում, Բելֆաստում, Դուբլինում ու վերադարձել ԱՄՆ։
05-09-2023 05:38 Չինաստանի Ֆուցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը որոշել է անսովոր կերպով տիրանալ iPhone 14 Plus սմարթֆոնին էլեկտրոնիկայի խանութներից մեկում. նա կրծելով պոկել է մետալարը, որով սմարթֆոնն ամրացված է եղել վաճառասեղանին, որպեսզի այն չգողանան։
05-09-2023 02:04 Սուպերմոդել և Victoria`s Secret-ի նախկին հրեշտակ 42-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է ընկերոջից՝ Ռիչարդ Լիից, երկու տարվա հարաբերությունից հետո: Զույգին վերջին անգամ միասին տեսել են հունիսին, իսկ մոդելի արձակուրդների ժամանակ Իբիցայում ու դստեր՝ Անյայի, 15-ամյակին Ռիչարդին չեն տեսել։ Նրանք նաև այս տարվա հունվարից չեն հայտնվել միմյանց սոցցանցերում։
04-09-2023 10:10 Վենետիկի կինոփառատոն 2023-ի բացման արարողությանը երեք դերասանուհիներ հայտնվել են Saint Laurent-ի միանման զգեստներով։ Միլենա Սմիթը, Վիտորիո Զունինո Չելոտոն և Քրիստինա Ֆոգազին կարմիր գորգի վրա են դուրս եկել երկար սև զգեստներով և ֆրանսիական Saint Laurent Pre Fall 2023 հավաքածուի ձեռնոցներով։
04-09-2023 05:21 Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 3:6, 6:3, 6:1 հաշվով։ Շվյոնտեկը զրկվեց առաջին ռակետի կոչումից: Օստապենկոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45 Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։ 17-08-2026 10:24 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը ։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։ 17-08-2026 09:30 Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։ 17-08-2026 06:54 Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ: 17-08-2026 01:59 Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026 Դիտվել է 367 անգամ 17.08.2026 Դիտվել է 308 անգամ 14.08.2026 Դիտվել է 290 անգամ 15.08.2026 Դիտվել է 269 անգամ