Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-09-2023 10:24
Դոնի Ռոստովի բնակչուհին որովայնի սուր ցավի գանգատով եկել է թիվ 8 քաղաքային հիվանդանոց, սակայն բժիշկներից իմացել է, որ իրականում հղի է, մեկ ժամ անց առողջ երեխա է լույս աշխարհ բերել։ Կինը նախկինում ոչ մի բուժհաստատություն չի դիմել, ոչ մի տեղ հաշվառված չի եղել։
14-09-2023 07:39
Օրգանիզմի իմունային բջիջների 70-80 տոկոսը գտնվում է աղիների լորձաթաղանթում, ուստի առողջ աղիքային միկրոֆլորայի պահպանումը ուժեղ իմունիտետի գրավականն է։ Բանջարեղենի ընդգրկումը սննդակարգում կօգնի աղիների աշխատանքի կարգավորմանը։ Իմունիտետն ամրապնդելու համար շատ կարևոր է չափավոր քանակությամբ գազար ուտել, որը պարունակում է հզոր իմունոմոդուլատորներ՝ բետա-կարոտին և վիտամին A, ինչպես նաև վիտամին C-ով հարուստ բուլղարական պղպեղ։ Բժիշկները նշում են նաև սխտորը։ Այն լավացնում է արյան շրջանառությունը և ունի հակամանրէային հատկություն։
14-09-2023 03:50
Մոդել Էմիլի Ռատակովսկին TikTok-ի նոր տեսահոլովակում ասել է, որ ամուսնալուծությունից հետո որոշել է ժամադրության գնալ ցանկացած տղայի հետ, ով ցանկանում է իրեն ընթրիքի հրավիրել։ «Ես, վերջերս միայնակ եմ, որոշեել եմ հանդիպել բոլոր նրանց, ովքեր կցանկանային հրավիրել ինձ ընթրիքի», - ասել է նա:
14-09-2023 02:54
Նյու Յորքի նորաձեւության շաբաթվա շրջանակներում ցուցադրվել է Wiederhoeft ապրանքանիշի նոր հավաքածուն։ Թատերական տարրերով նորաձևության ցուցադրությանը ներկա են եղել Ջուլիա Ֆոքսը, ինչպես նաև դերասանուհի Զազի Բիթզը, երգչուհի Բոնի ՄակՔին, TikTok աստղ Գրիֆին Մաքսվել Բրուքսը, նորաձևության ոլորտի այլ ներկայացուցիչներ:
14-09-2023 02:29
Արքայադուստր Մարթա Լուիզը՝ Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի և թագուհի Սոնջայի ավագ դուստրը, պատրաստվում է ամուսնանալ աֆրոամերիկացի «ժառանգական շաման» Դուրեկ Վերեթի հետ։ հարսանիքը տեղի կունենա 2024 թվականի օգոստոսի 31-ին նորվեգական Գեյրանգեր գյուղում՝ համանուն ֆյորդի ափին, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 
13-09-2023 08:59
Բրուքլինի Նյու Յորքի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբեղմնավորիչ որոշ հաբերի և ցավազրկողների (ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների) համադրությունը կարող է մեծացնել կանանց մոտ արյան մակարդման վտանգը: Բացի այդ, արյան մակարդման ռիսկն ավելի է մեծանում, եթե կանայք օգտագործում են նաև ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ, սովորական ցավազրկողներ, որոնք ներառում են իբուպրոֆեն և նապրոքսեն:
13-09-2023 08:53
Թուրքիայում հետույքի բարձրացման հետևանքով մահացած բրիտանուհի 31-ամյա Մելիսա Քերի մահից հետո դատաբժիշկը գրություն կուղարկի Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարին։ Նորֆոլկի ավագ բժիշկ Ժակլին Լեյքը Սթիվ Բարքլիին կպատմի իր մտահոգությունների մասին, որ մարդիկ տեղյակ չեն արտասահմանում կոսմետիկ վիրաբուժության հետ կապված ռիսկերի մասին:
13-09-2023 07:04
Վիսկիի չարաշահումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ հիվանդությունների զարգացման: Սպառնացող հիվանդությունների թվում բժիշկներն անվանել են պանկրեատիտը, լյարդի ցիռոզը, ստամոքսի խոցը, ալկոհոլային կարդիոմիոպաթիան։ Վիսկին կարող է պարունակել ֆենոլ, որը ոչնչացնում է էրիթրոցիտները։ Կարող է տղամարդկանց անպտղության պատճառ դառնալ։
13-09-2023 05:16
Ծագումով ռուսաստանցի հայտնի խարդախուհի Աննա Դելվին, ով այժմ գտնվում է տնային կալանքի տակ, Նյու Յորքում Նորաձևության շաբաթվա շրջանակներում նորաձևության ցուցադրություն է կազմակերպել։ Ցուցադրությանը, որը տեղի է ունեցել Մանհեթենի նորաձեւ Իսթ Վիլիջ թաղամասում գտնվող նրա տան հենց տանիքում, ցուցադրվել է The Tailor նորաձեւության ապրանքանիշի հիմնադիր երիտասարդ դիզայներ Շաո Յանի հավաքածուն:
13-09-2023 02:20
Քեյթ Ուինսլեթը դարձել է Vogue ամսագրի հոկտեմբերյան համարի շապիկի գլխավոր հերոսուհին: Ֆոտոշարքն ու հարցազրույցը համընկնում են նոր ֆիլմի թողարկման հետ, որտեղ դերասանուհի «Լին» նկարահանվում է մոդել, լուսանկարիչ, այնուհետև Vogue-ի ռազմական թղթակից Էլիզաբեթ «Լի» Միլլերի կյանքի և գործունեության մասին, որը լուսաբանել է Երկրորդ համաշխարհային պատերազմի սարսափներն ու համակենտրոնացման ճամբարների աշխատանքը։
12-09-2023 10:18
Հայաստանը 2024 թվականի «Լավագույն միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում «Օսկարի» հավակնորդ է ընտրել «Ամերիկացի» ֆիլմը։ Ֆիլմի սցենարիստն ու ռեժիսորը Մայքլ Գուրջյանն է։ «Ամերիկացի»-ն այժմ ցուցադրվում է Լոս Անջելեսի եւ Նյու Յորքի կինոթատրոններում։ Ֆիլմի պրոդյուսերն է People of Ar Productions ընկերությունն է:
12-09-2023 09:29
Ձմերուկը սեզոնային մթերք է և կարևոր է, որ այն երեխային մատուցվի տվյալ ժամանակահատվածում: Ձմերուկը կարող է ներառվել երեխայի սննդի մեջ, երբ երեխան պատրաստ է ընդունել պինդ բաղադրության սնունդ, որը հիմնականում վեց ամսականից սկսած է լինում: Քանի որ ձմերուկը հյութառատ է, երեխաները շատ հաճախ կարող են կոկորդը մաքրելու ռեֆլեքսի առաջացում ունենալ՝ մեծ կտորներ ծամելու ժամանակ, որին, ինչպես նշում են բժիշկները, ծնողները պետք է պատրաստ լինեն:
12-09-2023 05:50
Իսպանիայի Թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Լուիս Ռուբիալեսը հրաժարական է տվել կանանց աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո ֆուտբոլիստուհի Ջենիֆեր Հերմոսոյի հետ համբույրի պատճառով: կանանց աշխարհի առաջնությունում հաղթելուց հետո:  Ջենիֆերը նրան մեղադրել է սեռական ոտնձգության մեջ։
12-09-2023 04:43
Սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կատակերգական ֆիլմը: «Սևազգեստ կանայք» ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։
12-09-2023 02:09
Սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է  Heaven by Marc Jacobs Fall '23-ի գովազդային արշավում: Արշավի լուսանկարները հրապարակել է News.com-ը։ Քարոզարշավի համար Բելլա Հադիդը վերածվել է ֆուտուրիստական քաչալ ռոբոտի՝ «ոգեշնչված արհեստական ինտելեկտով»:
11-09-2023 10:46
Եթե քնելուց առաջ չմաքրեք բերանը, կարող են զարգանալ կարիես, ատամնաքար, հալիոտոզ և լնդերի հետ կապված խնդիրներ: Ատամները քնելուց անմիջապես առաջ խոզանակելը կանխում է բերանի խոռոչում կարիոգեն միկրոօրգանիզմների կուտակումը, որոնց թափոններն ուղղակիորեն ազդում են ատամի էմալի վիճակի վրա՝ թուլացնելով և քայքայելով այն։ Ատամներից բակտերիալ շերտը պետք է հեռացնել, քանի որ այն արագ վերածվում է ատամնաքարի։
11-09-2023 06:57
Նյու Յորքի Նորաձևության շաբաթվա ընթացքում տեղի 1 ունեցել Ralph Lauren ապրանքանիշի գարուն-ամառ նոր հավաքածուի բարձր մակարդակի ցուցադրությունը, որը չորս տարի չկար միջոցառումների ժամանակացույցում։ 
11-09-2023 05:41
Բրիտանացիների կեսը կարծում է, որ արքայադուստր Դիանան շատ ավելի լավ թագուհի կդառնար, քան թագուհի Կամիլան: Այդ մասին են վկայում MailOnline-ի համար արված նոր բացառիկ հարցման արդյունքները: Հարցումը ցույց է տվել, որ հարցվածների մեկ քառորդից քիչն է ավելի լավ մտածում նրա մասին, քան, երբ նա ամուսնացել էր Չարլզ III-ի՝ այն ժամանակ Ուելսի արքայազնի հետ 2005 թվականին:
11-09-2023 02:38
Գործարար եւ ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լողափին լուսանկարվել է 7 հազար դոլար արժողությամբ լողազգեստով։ Պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Բահամյան կղզիներում ծովափնյա հանգստի ժամանակ։ Կադրերում 42-ամյա ռեալիթի աստղը քայլում է օվկիանոսի ափով վարդագույն լողազգեստով: Հրատարակության լրագրողները նշել են, որ Քիմը կրում է ֆրանսիական Chanel նորաձեւության տան վինտաժային բիկինի, որն արժե մոտ 7 հազար դոլար։
11-09-2023 01:53
Սեպտեմբերի 8-ին Նյու Յորքում կայացել է The Daily Front Row-ի կողմից հաստատված Fashion Media Awards մրցանակաբաշխությունը։ Այն այցելել են բազմաթիվ աստղեր՝ ոճաբան Լոու Ռոչը, դիզայներ Ջերեմի Սքոթը, մոդելներ Էմիլի Ռատաջկովսկին, Լայլա Գրեյս Մոսը, Վինի Հարլոուն և Ստելլա Մաքսվելը, դերասանուհիներ Ալեքսանդրա Դադարիոն, Պամելա Անդերսոնը և Սառա Ջեսիկա Փարքերը, լուսանկարիչ Էլիզավետա Պորոդինան և շատ ուրիշներ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 367 անգամ
17.08.2026
Դիտվել է 308 անգամ
14.08.2026
Դիտվել է 290 անգամ
15.08.2026
Դիտվել է 269 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster