Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-10-2023 02:12
Yellowheart-ը (Լիլի Առաքելյան), որի «Ուշ կլինի», «Էլի ես ու դու», «Էլի մենակ» երգերը մեծ ճանաչում են բերել երգչուհուն, նոր երգ է հանձնել երկրպագուների դատին: «Փնտրում եմ» երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն երգչուհու «YouTube»-ի պաշտոնական ալիքում է:
10-10-2023 01:14
Անյա Թեյլոր-Ջոյը լողազգեստով կեցվածք է ընդունել ODDA ամսագրի շապիկի համար։ Որոշ կադրերում դերասանուհին լուսանկարվել Dior-ի լողազգեստով, մյուսներում՝ անսովոր ֆանտաստիկ կերպարներով։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացել է իր սիրելիի՝ Մալքոլմ Մաքրեյի հետ։
09-10-2023 09:22
Ըստ մասնագետների՝ հիմա համաշխարհային պրակտիկայում վիտամինների պակասի հետևանքով առաջացած հիվանդությունները շատ ավելի հազվադեպ են ախտորոշվում։ Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ՝ վիտամին D-ն է։ Այն առաջին հերթին կարելի է ստանալ՝ սննդակարգում ավելի շատ կենդանական մթերքներ ներառելով․ ձուկ, խավիար, ձվի դեղնուց, կաթ։ Նաև մաշկի մեջ վիտամին D-ի սինթեզի համար կարևոր է ավելի հաճախ դրսում լինել՝ դեմքն և ձեռքերը բաց, հատկապես արևոտ օրերին:
09-10-2023 09:09
«Ազգային երգիչ» մրցույթի մասնակիցների՝ Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսված համերգը հոկտեմբերի 15-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ասվում է նախագծի ինստագրամյան էջում։ Ըստ հաղորդագրության՝ «համերգը հետաձգվել է՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից։ Նախապես գնված բոլոր տոմսերն ուժի մեջ կլինեն»։
09-10-2023 04:41
Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրը Life & Style-ին հայտնել է, որ աստղը չափազանց դժգոհ է ամուսնու մերձեցումից իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ: Վերջերս համացանցի օգտատերերն ավելի ու ավելի են համեմատում Աֆլեքի պահվածքը նախկին և ներկա կանանց հետ:
09-10-2023 03:36
Օրերս Եվրոպայում տեղի ունեցավ «Միսս Պորտուգալիա 2023» մրցույթի եզրափակիչը՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ, որն ավարտվեց տրանսգենդեր, բորտուղեկցորդուհի Մարինա Մաչետեի հաղթանակով։ 
09-10-2023 02:16
Արիանա Գրանդեն եւ Դալթոն Գոմեսը ավարտել են իրենց ամուսնալուծության գործընթացը: Նրանք ամուսնալուծության հայց էին ներկայացրել անցած ամիս, եւ ընդամենը մի քանի շաբաթ անց նրանց ամուսնությունն ավարտվել է։ Զույգը նախքան ամուսնանալը պայմանավորվածություն է ունեցել, որ բաժանման դեպքում փոխհատուցում չեն պահանջելու միմյանցից։
06-10-2023 11:08
Գիտնականները բացատրություն են գտել, թե ինչու են կանայք փորձում խլել իրենց ընկերուհիների ամուսիններին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ կանացի ընկերության հիմքը ոչ միայն փոխօգնությունն է, այլև մրցակցությունը։ Եվ եթե տղամարդը ուշադրություն է դարձնում մի ընկերուհու վրա, ապա երկրորդն էլ նույնն է ցանկանում։
06-10-2023 10:50
Հոգեբաններն պնդում են, որ տղամարդկանց մոտ 25%-ը մոնոգամ է։ Նրանց կարծիքով՝ կնամոլ ոչ թե ծնվում, այլ դառնում են։
06-10-2023 10:40
Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է նորվեգացի դրամատուրգ Յուն Ֆոսեին։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։ Գրողը դափնեկիր է դարձել «իր նորարարական պիեսների և արձակի համար, որոնք թույլ են տալիս արտահայտել անբացատրելին»,- ասվում է որոշման հիմնավորման մեջ։
06-10-2023 05:04
Սուպերմոդել Կառլա Բրունին կրծքագեղձի քաղցկեղի դեմ «Վարդագույն հոկտեմբեր» միջազգային արշավի կապակցությամբ ասել է, որ վերապրել է կրծքի քաղցկեղ։ Նա թաքցրել է այն չորս տարի:
06-10-2023 03:58
Թիլդա Սուինթոնը նկարահանվել է W ամսագրի նոր համարի ֆոտոշարքում։ Դերասանուհին վերստեղծել է իր նախնիների կերպարները լեգենդար լուսանկարիչ Թիմ Ուոքերի օբյեկտիվի առջև։ Թիլդան և ամսագրի թիմը ոգեշնչվել են նկարիչ Ջոն Սինգեր Սարջենտի աշխատանքներով, ով իր մի քանի դիմանկարներում պատկերել է իշխող, կարմրահեր կնոջ։ Պարզվել է, որ նա տիկին Ջորջ Սուինթոնն է՝ Թիլդայի նախատատը:
05-10-2023 10:58
ԱՄՆ-ում 104-ամյա Դորոթի Հոֆները ոչ պաշտոնապես դարձել է ամենատարեց մարդը, որը պարաշուտով թռիչք է իրականացրել: Թռիչքին հետեւել են տեղի բնակիչներն ու լրագրողները։ Պաշտոնական ռեկորդը սահմանվել է 2022 թվականի մայիսին 103-ամյա շվեդուհի Լինեա Ինգեգերդ Լարսոնի կողմից։
05-10-2023 07:30
The New Yorker-ը հրապարակել է մի մեծ նյութ, որը բացահայտում է մսի և սպիտակուցների վրա հիմնված դիետաների նորաձևությունը: Աջակիցները պնդում են, որ մեր նախնիներն այդպես են սնվել, ուստի այն ավելի առողջարար տարբերակ է, քան վեգան կոտլետներն ու աղցանները։ Այնուամենայնիվ, հետազոտությունները ապացուցում են, որ նեանդերթալցիների սննդակարգը ներառում էր ոչ միայն միս, այլ նաև ձուկ և կանաչեղեն:
05-10-2023 06:39
37-ամյա Իրինա Շեյքը, ըստ ամենայնի, միայնակ է մնացել։ Բրեդլի Կուպերին և Թոմ Բրեդին նկատել են այլ կանանց հետ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում թոփ-մոդելին տեսնում էին կա՛մ դերասան և իր դստեր՝ Լիայի հոր՝ Բրեդլի Կուպերի ընկերակցությամբ, կա՛մ ամերիկյան ֆուտբոլի աստղ Թոմ Բրեդիի հետ։
05-10-2023 05:03
Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան կներկայացնի օրինագիծ, որը ամեն տարի մեկ տարով կբարձրացնի ծխելու տարիքը, որպեսզի բրիտանացիների երիտասարդ սերունդները խուսափեն ծխելուց կախվածություն ձեռք բերելու վտանգից: Մեծ Բրիտանիայում թույլատրվում է շխախոտ վաճառել 18 տարեկանից բարձր անձանց։
05-10-2023 03:33
Անջելինա Ջոլին կարծում է, որ իր երեխաների խնամակալության գործը քննող դատավորը «կողմնակալ» է եղել իր նախկին ամուսնու՝ Բրեդ Փիթի նկատմամբ։ Այժմ դերասանուհին կոչ է անում Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին դատավորների համար պարտադիր վերապատրաստում մտցնել՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ։
04-10-2023 10:18
Մասնագետների կարծիքով՝ սեր առաջին հայացքից գոյություն չունի, քանի որ շատերը նոր ծանոթի նկատմամբ ֆիզիկական գրավչության ուժեղ զգացումը շփոթում են սիրո հետ: Հարաբերությունների առաջին փուլում մարդկանց մեծ մասը հակված է ցույց տալ իրենց լավագույն կողմերը: Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե որքանով եք համընկնում խորը արժեքների, նպատակների և անձնական որակների մեջ, անհրաժեշտ է ժամանակ և համատեղ փորձ:
04-10-2023 10:04
Ջենիֆեր Լոպեսը պատմել է, որ 2008 թվականին Մարկ Էնթոնիի հետ երկվորյակներ Էմմայի և Մաքսիմիլիանի ծննդաբերությունից հետո իրեն շատ անապահով է զգացել, քանի որ իր մարմինը շատ է փոխվել: «Ես կասկածում էի, որ կկարողանամ վերադառնալ նորմալ կյանքի»,- խոստովանել է Լոպեսը։
04-10-2023 10:00
Արքայազն Հարրին «ուզում է վերադառնալ իր նախկին կյանքին», սակայն Մեգան Մարքլին դա դուր չի գալիս և նա ցանկանում է, որ ամուսինը «ամեն ինչ թողնի անցյալում»։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2026 10:45
Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը գլխավորել են այն երկրների ցանկը, որոնք անձնական այցից հետո ամենից հաճախ հաճելիորեն զարմացնում են ռուսաստանցի զբոսաշրջիկներին։ Այս մասին ասվում է «Купибилет» ծառայության հետազոտությունում: Ճանապարհորդներից, որոնք ուղևորությունից հետո երկրի մասին իրենց կարծիքը փոխել են դեպի լավը, 33%-ը ընտրել է Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը։ Սա բոլոր ուղղությունների մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ 2-րդ տեղում հայտնվել է Ռուսաստանը․ հարցվածների 24%-ը հայտարարել է, որ երկրի ներսում ուղևորություններն ավելի լավն են եղել, քան նրանց սկզբնական սպասումները։ 3-րդ տեղը զբաղեցրել են Ասիայի երկրները՝ Չինաստանը, Ճապոնիան, Թաիլանդը և Հարավային Կորեան, որոնք դրականորեն զարմացրել են հարցվածների 18%-ին։
17-08-2026 10:24
 Մեծ Բրիտանիայի ամենամեծ պաշտոնական Harry Potter խանութը կբացվի Լոնդոնում նոյեմբերի 4-ին՝ Օքսֆորդ սթրիթում: Ֆլագմանական խանութը կտեղակայվի The Ribbon համալիրում՝ Oxford Street 134–140 հասցեում, և կզբաղեցնի ավելի քան 21 հազար քառակուսի ֆուտ (մոտ 1 950 քառ. մ) տարածք՝ երկու հարկերում, գրում է Independent-ը։ Սա կլինի Մեծ Բրիտանիայում Harry Potter-ի երկրորդ պաշտոնական խանութը՝ Քինգս Քրոսի կայարանում գտնվող կետից հետո։
17-08-2026 09:30
Բրազիլացի փաստաբան և բլոգեր Թայանե Դալասենը, Բրազիլիայի ափերի մոտ շնաձկների հետ սուզվելու ժամանակ, ոտքի շրջանում ուժեղ ճնշում է զգացել, հայտնում է BBC News-ը։ Ավելի քան երկու մետր երկարությամբ շնաձուկը կծել է նրա ազդրը և մի քանի վայրկյան պահել ջրի տակ։ Կնոջը հաջողվել է դուրս գալ, սակայն ոտքի վրա մնացել են խորը կտրվածքներ։
17-08-2026 06:54
Կյանքից հեռացել է ամերիկացի դերասանուհի Հեյդեն Պանետյերը: «Հերոսներ» հայտնի սերիալի աստղն ընդամենը 36 տարեկան էր: Daily Mail-ի տվյալներով՝ դերասանուհուց հետո մնացել է 11-ամյա դուստրը՝ Կայա Եվդոկիան: Հեյդեն Պանետյերը երեխային ունեցել է հայտնի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ հարաբերությունների ժամանակ:
17-08-2026 01:59
Էլիզաբեթ Օլսենը, ըստ երևույթին, առաջին անգամ մայր է դարձել: 37-ամյա աստղին նկատել են Լոս Անջելեսում՝ ամուսնու՝ Ռոբի Արնեթի և նորածին երեխայի հետ զբոսանքի ժամանակ: Երեխային դերասանուհին կրում էր կրծքին ամրացված սպիտակ մանկական փոխադրամիջոցով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.08.2026
Դիտվել է 366 անգամ
14.08.2026
Դիտվել է 290 անգամ
17.08.2026
Դիտվել է 278 անգամ
15.08.2026
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster