Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Դիետոլոգը բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարել խորտիկների միջոցով

20.09.2024

Չնայած փոքր չափաբաժիններով սնունդ ընդունելու առավելություններին, կարևոր է պահպանել ժամանակացույցը:

Նյու Յորքում գործող դիետոլոգ Նատալի Ռիզոն նիհարել ցանկացող հաճախորդներին խորհուրդ է տալիս ավելի հաճախ ուտել՝ ընդունելով փոքր չափաբաժիններ: Թերևս սա սննդաբանների կողմից տրվող ամենատարածված խորհուրդը չէ, սակայն կարող է աշխատող տարբերակ լինել: «Չնայած կալորիաներն ազդում են քաշի կորստի վրա, նիհարելու բանալին այն է, որ ձեզ չհասցնեք չափազանց քաղցած վիճակի», - բացատրել է փորձագետը EatingWell-ում:

Մասնագետի խոսքով՝ ամբողջ հարցն այն է, որ քաղցած մնալը վաղ թե ուշ ձեզ կստիպի դիմել անառողջ սննդի, իսկ ժամանակին ընդունած նախուտեստները կօգնեն ճիշտ ընտրություն կատարել։ Սննդաբանն իր առաջարկը հիմնավորել է՝ հղում անելով 2022 թվականին անցկացված ուսումնասիրությանը: Նիհարելու թիվ մեկ սովորությունն այն է, որ սնվեք՝ նախքան քաղց զգալը:

600x400

Ռիզոնի խոսքերով՝ ժամանակի ընտրությունը նույնպես կարևոր դեր է խաղում: Սննդաբանն առաջարկում է երեք ժամը մեկ թեթև սնունդ ուտել՝ քաղցի նոպաներից խուսափելու համար: Ընտրված ժամանակահատվածը բավարար է լինում նախորդ կերածը մարսելու համար, և, ամենայն հավանականությամբ, դուք չեք հասցնի խիստ սովածանալ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5091 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ ուտել նախաճաշին. 7 առողջարար ուտեստ

13.11.2025
Օրը ճիշտ սկսելու համար կարևոր է ընտրել առողջ ուտեստներ և մթերք, որը օրգանիզմին կապահովի անհրաժեշտ սննդարար նյութերով:

Ինչպես ընտրել անկողնային սպիտակեղենը

29.10.2025
Անկողնային պարագաներ ընտրելով՝ դուք կարող եք սովորական ննջասենյակը հեշտությամբ վերածել ոճային և հարմարավետ տարածքի, որը թանկարժեք և տպավորիչ տեսք ունի:

Ինչու է արծաթը մարդու մարմնի վրա սևանում. 5 պատճառ և մաքրման եղանակներ

30.09.2025
Եթե ձեր արծաթե շղթան կամ սպասքը մգացել է, դա չի նշանակում, որ ժամանակն է դրանք դեն նետել: Եկեք տեսնենք, թե ինչու է արծաթը մգանում և ինչպես դա շտկել:

8 մանրուք, որոնք կօգնեն ազատվել սթրեսից գրասենյակում

28.08.2025
Եվ եթե դուք դրա հետ բախվում եք աշխատանքի վայրում, կան մի քանի եղանակներ արագ հանգստանալու համար։

Կոֆեինի միկրոդոզավորում. ինչպես սուրճ խմել առանց նյարդային համակարգը ծանրաբեռնելու

05.08.2025
Պարզվում է բոլորը չէ, որ պետք է հրաժարվեն անուշաբույր ըմպելիքից, բայց միևնույն է կարևոր է հետևել, թե որքան եք խմում, երբ փորձում եք աշխուժանալ:

Երիտասարդացնող դիմակներ' ալոեի հյութից. բաղադրատոմսեր

31.07.2025
Եթե Ձեր մաշկը չորացել է, գույնը խամրել է կամ մեկ ուրիշ պատճառով այն ձեզ դուր չի գալիս, ապա ալոեի հյութն իսկական փրկություն է Ձեզ համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-11-2025 10:42
Mellon Blue հազվագյուտ երկնագույն ադամանդը՝ 9,51 կարատ քաշով, Ժնևում վաճառվել է 20,5 միլիոն շվեյցարական ֆրանկով (25,6 միլիոն դոլար)։ Ադամանդն ավելի վաղ պատկանել է ամերիկացի բարերար Ռեյչել Մելոնին, որը նաև ԱՄՆ նախկին առաջին տիկին Ժակլին Քենեդիի մտերիմ ընկերուհին էր։ Այս մասին հաղորդել է Christie’s աճուրդի տունը։
13-11-2025 10:36
Քիմ Քարդաշյանը կարող է տոնել ևս մեկ ֆինանսական հաջողություն. նրա Skims ընկերությունը, ըստ Forbes-ի, հասել է նոր մակարդակի։ Ապրանքանիշը հայտարարել է, որ ներգրավել է 225 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ ընկերության ընդհանուր գնահատումը հասցնելով 5 միլիարդ դոլարի։ Սա ավտոմատ կերպով ավելացրել է ևս 200 միլիոն դոլար Քիմի անձնական կարողությանը. այժմ, ըստ Forbes-ի, նրա կարողությունը կազմում է 1.9 միլիարդ դոլար։
13-11-2025 09:39
Մարդիկ, ովքեր կարող են վերահսկել իրենց հույզերը և վճռականորեն գործել, զգալիորեն ավելի հավանական է, որ հասնեն դժվար նպատակների, քան նրանք, ովքեր հակված են տատանվելու և հետաձգելու: Այս եզրակացությանն են հանգել Գերմանիայի Տրիերի համալսարանի հոգեբանները: Ուսումնասիրությունը հրապարակվել է «Մոտիվացիա և հույզեր» (ME) ամսագրում:
12-11-2025 15:14
Եթե փնտրում եք աշխարհի ամենագեղեցիկ կնոջը, ապա Թաիլանդը հենց այն վայրն է, որտեղ պետք է գնաք։ Անցած շաբաթվա ընթացքում աշխարհի տարբեր ծայրերից գեղեցկուհիներ էին հավաքվում այնտեղ՝ պարզելու, թե ով է լավագույններից լավագույնը։ Պատասխանը շուտով հայտնի կդառնա. նոյեմբերի 21-ին Նոնթաբուրիում տեղի կունենա «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչը։
12-11-2025 14:28
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն արժանացել է «Տարվա հայրենասեր» մրցանակին, որը շնորհվում է «հերոսներին և հայրենասերներին, ովքեր անսասան նվիրվածություն են ցուցաբերել երկիրը մեծ դարձնող արժեքներին»,–հողորդում է Սպիտակ տան կայքը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2025
Դիտվել է 2363 անգամ
08.11.2025
Դիտվել է 361 անգամ
11.11.2025
Դիտվել է 233 անգամ
12.11.2025
Դիտվել է 180 անգամ
13.11.2025
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster