Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026

Ներկայացնում ենք, թե ինչպես պահպանել դդմիկը տապակելու, ապուրի բաղադրիչներ, նրբաբլիթի լցոն պատրաստելու հարմար։

Որպեսզի այս բանջարեղենը մնա պինդ և հալեցնելուց հետո պահպանի իր ձևը, կարևոր է դրանք պատշաճ կերպով նախապատրաստել: Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

1. Խորանարդիկներ ապուրների և ռագուի համար

Եթե ձեզ անհրաժեշտ է բաղադրիչ, որը չի փշրվի արգանակում կամ կաթսայում, ընտրեք այս եղանակը:

Խորանարդիկները պահպանում են իրենց մսային կառուցվածքը նույնիսկ երկար եփվելուց հետո: Իդեալական չափը 1-1.5 սմ է:

1. Կտրատած բանջարեղենը մշակեք եռման ջրով. 2 րոպեով ընկղմեք եռացող ջրի մեջ, ապա արագ տեղափոխեք սառույցով ջրի մեջ։ Սա ոչնչացնում է բանջարեղենի փչացմանը նպաստող ֆերմենտները։

2. Սառչելուց հետո խորանարդիկները պետք է լավ չորացնել սրբիչի վրա, մեկ շերտով տարածել սկուտեղի վրա և 3 ժամով դնել սառնարան։

3. Միայն սկզբնական սառեցումից հետո դրանք դրեք տոպրակի մեջ՝ ձողիկի միջոցով հեռացնելով օդը: Դրանք կարող են պահվել մինչև 12 ամիս՝ 18°C ջերմաստիճանում: Այս խորանարդիկները նախապես հալեցնելու կարիք չկա, հակառակ դեպքում դրանք կկորցնեն իրենց ձևը:

2. Օղակներ` տապակելու և թխվածքների համար

600x400

Հիանալի տարբերակ նրանց համար, ովքեր սիրում են տաք նախուտեստներ: Օղակների նախնական չորացումը թույլ է տալիս պահպանել դրանց ձևը պանրի կամ խմորի տակ՝ առանց թավայի մեջ ավելորդ ջուր առաջացնելու: Մոտ 0.7-1 սմ հաստությամբ օղակները հիանալի են տապակելու կամ դասական ռատատուի համար:

1. Օղակները միմյանց չկպչելու համար դրանք մշակեք եռման ջրով ինչպես խորանարդաձևի դեպքում կամ արագ տապակեք չոր, չկպչող տապակի մեջ՝ ավելորդ հեղուկը գոլորշիացնելու համար:

2. Պարտադիր է թղթե սրբիչներով չորացնելը։

3. Օղակները թույլ սառեցրեք պոլիէթիլենային թաղանթի վրա, ապա տեղափոխեք տարաների մեջ: Դրանք սառցարանում կարող են պահվել մինչև մեկ տարի:

3. Քերած տարբերակ՝ բլիթների համար

600x400

Այստեղ գլխավորը սառեցնելուց առաջ հնարավորինս շատ խոնավություն քամելն է։

1. Դդմիկը քերեք խոշոր քերիչով, վրան աղ ցանեք և թողեք 15 րոպե։

2. Այնուհետև քամեք մարլյաով, մինչև այն դառնա կիսաչոր։

3. Մանկական սննդի կամ ավելի նուրբ ուտեստների համար քերած զանգվածը կարելի է եռման ջրով մշակել անմիջապես քամոցի մեջ (1 րոպեով գցել եռացող ջրի, ապա՝ սառույցով ջրի մեջ):

4. Խառնուրդը բաժանեք չափաբաժինների, տոպրակների մեջ ձևավորեք հարթ բրիկետներ և սառեցրեք: Այս բրիկետները կպահպանվեն 8-10 ամիս:

4. Խյուս՝ մանկական սննդի և սոուսների համար

600x400

«Մեկանգամյա օգտագործման» ձևաչափ՝ մանկական սննդի կամ ձմեռային սոուսների խտացման համար:

Չափաբաժիններով սառեցնելը վերացնում է մեկ գդալ խյուսի համար ամբողջ զանգվածը հալեցնելու անհրաժեշտությունը:

1. Մաքրված կտորները 10 րոպե եփեք առանց աղի ջրի մեջ, մինչև փափկեն։

2. Այնուհետև դրանք մանրացրեք բլենդերի մեջ։

3. Ամենահարմար ձևը սառույցի խորանարդիկների համար նախատեսված տարաների մեջ սառեցնելն է: Արդյունքում ստացված խորանարդիկները կարելի է տեղադրել փակվող տոպրակի մեջ: Խորհուրդ է տրվում պյուրեն պահել ոչ ավելի, քան 6 ամիս:

Կարևոր է.

600x400

-Երիտասարդ դդմիկները, որոնք ունեն բարակ կեղև (հեշտությամբ քերծվում են եղունգով), սառեցվում են ամբողջությամբ: Մեծ, գերհասուններն ունեն կոշտ կեղև. այսպիսի կեղևը պետք է հեռացվի, ինչպես նաև կոշտ սերմերը՝ պտղամսից:

–Խորանարդիկներն ու օղակներն անմիջապես սառցարանից նետվում են եռացող ապուրի, ռագուի կամ տապակի մեջ՝ այս կերպ դրանք պահպանում են իրենց ձևը: Քերած դդմիկը նախընտրելի է նախ  պահել սառնարանում, ավելորդ ջուրը քամել և միայն դրանից հետո ավելացնել խմորին: Մանկական սննդի խորանարդիկների բաժանված  խյուսը կարելի է հարմարավետորեն տաքացնել միկրոալիքային վառարանում կամ տաք ջրով լի ամանի մեջ:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 528 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ սառեցնել դդմիկը. 4 լավագույն մեթոդ

28.07.2026
Ներկայացնում ենք դդմիկը սառեցնելու չորս եղանակ, որոնք այս ամառային բանջարեղենը ցանկացած ժամանակ կվերածեն լիարժեք, պատրաստի ուտեստի:

Ձեզ ևս խորհուրդ չի տրվում. սննդամթերք, որոնք մաշկաբանները չեն օգտագործում

03.07.2026
Կարևոր է հիշել, որ յուրաքանչյուր օրգանիզմ անհատական է, և այն, ինչ օգնում է մեկին, կարող է չհամապատասխանել մյուսին։

Ամռանը մաշկի խնամքի կարևոր կանոններ

18.06.2026
Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, ապա ձեր մաշկը տաք ամիսներին հատուկ խնամքի կարիք ունի։

Ինչպես քնի համար ճիշտ բարձ ընտրել

29.05.2026
Հաճախ հենց բարձն է ամենամեծ ազդեցությունն ունենում պարանոցի դիրքի, քնի որակի, առավոտյան գլխացավերի և հոգնածության վրա։

Քաղց, թե՞ ծարավ. ինչպես է ջրի հավասարակշռությունը կարգավորում ախորժակը 

19.05.2026
Ինչո՞ւ է ուղեղը շփոթում քաղցը ծարավի հետ։ Պարզաբանենք, թե ինչպես է ջրազրկումը ազդում ախորժակի, նյութափոխանակության և հագեցվածության հորմոնների վրա։

Մաշկի ցաներ. որտեղից են առաջանում և ինչպես բուժել

18.03.2026
Ներկայացնում ենք, թե ինչպես խնամել մաշկը՝ առանց այն չորացնելու և վերականգնելով դրա մաքրությունը, փայլը և առողջությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-08-2026 13:01
Անցել է ուղիղ մեկ տարի այն ժամանակվանից, երբ Դենիզ Ռիչարդսը անհավանական կերպարանափոխություն ապրեց։ 55-ամյա դերասանուհու արտաքինը նկատելիորեն փոխվեց անցյալ ամռանը. նա կրկին այնպիսի տեսք ունի, ինչպիսին 20 տարի առաջ էր։ Ժամանակ անց նա վերջապես պատրաստ է բացահայտել այն դժվարությունները, որոնց միջով անցել է դրան հասնելու համար։ Վերջերս «Dumb Blonde» փոդքասթում ունեցած ելույթում Ռիչարդսը անկեղծորեն խոստովանեց, որ պլաստիկ վիրահատության դիմելու իր որոշումը «լավագույն բանն էր, որ կարող էի անել ինձ համար»։
07-08-2026 12:58
Ջարեդ Լետոյի շուրջ ամպեր խտանում են։ Պարզվել է, որ վերջերս սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին դերասանը կորցրել է գլխավոր դերը։ Նա պետք է նկարահանվեր Բարի Լևինսոնի «Սպանությունը» քաղաքական թրիլերում, որը պատմում է Ջոն Ֆ. Քենեդիի մահվան հանգամանքները հետաքննող լրագրողի մասին։
07-08-2026 03:03
Ջիջի Հադիդը և Բրեդլի Քուփերն ուշադրություն են գրավել Փարիզում իրենց վերջին հայտնությամբ։ Զույգը հարսանիքի նախապատրաստության լուրերի տարածման հիմք դրեց՝ հրապարակայնորեն հայտնվելով նույնական մատանիներով։ Չնայած նրանք պաշտոնապես չեն հաստատել երկրպագուների ենթադրությունները, նրանց գործողություւներում կա ինչ-որ հետաքրքիր բան։ Արևմտյան լրատվամիջոցներին հաջողվել է նույնականացնել զույգի ընտրած զարդերը։ Հաղորդվում է, որ դրանք համարվում են «հավերժական սիրո խորհրդանիշ»։
07-08-2026 02:15
Օգոստոսի 5-ին մահացել է քսանվեցամյա բլոգեր Սիդնի Թաուլը՝ գրեթե երեք տարի տևած խոլանգիոկարցինոմայի դեմ պայքարից հետո՝ լեղուղիների հազվագյուտ, ագրեսիվ քաղցկեղ։ Նրա մահվան մասին հայտարարել են մայրը՝ Էլիզաբեթ Մորոուն, և եղբայրը՝ Օսթինը։ Թաուլի մոտ հիվանդությունը ախտորոշվել էր 2023 թվականին, երբ նա 23 տարեկան էր։ Մահվանից կարճ ժամանակ առաջ նա անցել էր պալիատիվ խնամքի։
05-08-2026 10:49
Արիանա Գրանդեն հայտարարել է կարիերայի ընդմիջման մասին: People-ի տվյալներով՝ երգչուհին սեպտեմբերին իր Eternal Sunshine համաշխարհային շրջագայության ավարտից հետո կդադարի ելույթ ունենալ և ժամանակավորապես կհրաժարվի հրապարակային ելույթներից: Դրա պատճառը արտիստուհու շուրջ ստեղծված «անվերջ և մշտական հանրային ուշադրությունն» է, որը վերջերս սրվել է նրա ծայրահեղ քաշի կորստի մասին քննարկումների ֆոնին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.08.2026
Դիտվել է 2104 անգամ
05.08.2026
Դիտվել է 337 անգամ
06.08.2026
Դիտվել է 251 անգամ
07.08.2026
Դիտվել է 196 անգամ
08.08.2026
Դիտվել է 78 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster