Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026

Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Խոյ

Գիտե՞ք, թե ինչն է Խոյի հետ ապրելու ամենասարսափելին։ Ոչ, դա նրանց լեգենդար ունակությունը չէ՝ պայթելու ցանկացած սադրանքից. դուք կարող եք համակերպվել դրա հետ և նույնիսկ սովորել դրանից հաճույք ստանալ։
Ամենասարսափելին Ընդհանուր մաքրություն անելն է։ Այո՛, հենց մեծատառերով։

Եվ գիտե՞ք, թե ինչն է դրա մեջ սարսափելի։ Դե իհարկե՝ դա դուք կանեք, բայց խստորեն այն ծավալով, արագությամբ և այն ժամանակ, որը Խոյը կթելադրի։ Ոչ, դրանից դուք չեք կարողանա խուսափել. նա ձեզ գետնին կտապալի ու հոգոց էլ չի հանի։ Եվ հետո հենց ձեզ էլ կստիպի մաքրել հանցագործության հետքերը։ Ամբողջությամբ։

Ցուլ

Ցուլի համար ամեն ինչ պետք է կատարյալ լինի՝ տունը, հողամասը, սառնարանը և դրա պարունակությունը։ Եվ ընտանիքի անդամները՝ նույնպես, որոնց խոսք չի էլ հասնում։

Մեզ ասվել է, որ շաբաթ առավոտյան բոլորս ճապոնական լճակ ենք փորում, որպեսզի մեր հարևանն այնքան նախանձի, որ իր ճապոնական կարպն առանց խավարտի ուտի, ուրեմն մեկ մարդու նման արթնանում ենք վաղ առավոտյան և փորում։

Եվ առանց տրտջալու, դե գիտեք՝ ինքներդ ձեր համար եք փորձում։

Երկվորյակներ

Միայն Երկվորյակներն իրենք կարող են անպատիժ հանդուրժել Երկվորյակների անկանխատեսելիությունը (և նույնիսկ այս պարագայում դա հաստատ չէ), և սա լիովին վերաբերում է առօրյա կյանքին: Քանի որ դուք երբեք չեք կարող կանխատեսել, թե որ պահին այս հրաշալի մարդիկ կբացականչեն. «Որքա՞ն կարող ենք հանդուրժել այս խառնաշփոթը» և կմոբիլիզացնեն իրենց հասանելիության սահմաններում գտնվող բոլորին՝ այն մաքրելու համար:

Եվ եթե հույս ունեք, որ Երկվորյակներն իրենք կլինեն առաջնագծում՝ օրինակ ծառայելով բոլորի համար, ապա վատ նորություն ունենք ձեզ համար. Երկվորյակներն ունեն «Կազմակերպիչ» էություն, բայց «Կատարողը» սովորաբար նրանց մոտ խորը քնած է:

Հնարավոր է, որ բոլորը նրան ինչ-որ բան են տալիս, որպեսզի նա չհայտնվի. չէ որ դա անտանելի է:

Խեցգետին

Խեցգետինների հետ նույն բնակարանում ապրելը պահանջում է որոշակի կարողություն. քանի որ, եկեք ազնիվ լինենք, մեզանից քչերը կարող են հանգստ նստել, երբ մեկ ուրիշը ժրաջան աշխատանք է կատարում տանը։

Եվ դրա հետ մեկտեղ՝ յուրաքանչյուր տասը րոպեն մեկ նրանք կբարձրաձայնեն, որ տիեզերքը նրանց տվել է ընտանիքի անդամներ, որոնք կարող են հանգիստ դիտել, թե ինչպես է ինչ–որ մեկը չարչարվում մաքուր հատակների և համեղ կոտլետների համար։

Չէ՛, չէ՛, հանգիստ պառկեք։ Ի՞նչ է պատահել որ, նա ինքը կանի դա։ Ի՞նչ։ Չե՞ք ուզում։ Ահա ցանկը, թե ինչ պետք է անել մինչև ընթրիք, և անգամ մի մտածեք թուլանալու մասին։

Առյուծ

Ինչ էլ որ մտածեք կենցաղի և տնային գործերի մասին, այն պահից սկասած, երբ ձեր կյանքում կհայտնվի Առյուծը (կամ ավելի ճիշտ՝ դուք կհայտնվեք Առյուծի մոտ), դա ոչ մի նշանակություն չի ունենա։
Որովհետև իր տանը Առյուծն է որոշումներ կայացնում։

Եվ եթե երկուշաբթի օրվանից սկսած նա որոշի, որ դուք բոլորդ բուսակեր եք և միայն դդմիկ եք ուտելու, ապա դա այդպես էլ կլինի։ Այդ ընթացքում դուք անխոնջ կգովաբանեք Առյուծին նրա մեծ իմաստության համար։ Եվ, իհարկե, դուք պետք է գտնեք դդմիկները։ Եվ լավագույններն ու ամենագեղեցիկները՝ այլ կերպ ինչպե՞ս կարող էր լինել։

Կույս

Իհարկե, գայթակղիչ է գրել, որ առօրյա կյանքում Կույսի գլխավոր թերությունը կատարյալ կարգուկանոնի սովորությունն է, բայց դա ի՞նչ թերություն է որ։

Բայց բոլորին բացատրելու ցանկությունը, թե ինչու պետք է ամեն ինչ միշտ իր տեղում լինի, և որքան վտանգավոր է կենցաղային անփութությունը, և ինչ սարսափելի հետևանքների կարող է հանգեցնել այն՝ դա իսկապես վախեցնող է։

Կշեռք

Կշեռքները, թերևս, միակ նշանն են, որոնք երբեմն կարոտում են COVID-ի լիարժեք կարանտինի հրաշալի ժամանակները, երբ յուրաքանչյուր մանրէների հետևից շներով որս էր իրականացվում, և նույնիսկ անլուրջ Աղեղնավորները սրբում էին բոլոր մակերեսները։

Որովհետև առօրյա կյանքում Կշեռքների գլխավոր թերությունը մաքրության նկատմամբ մոլուցքային, խելագար սերն է։ Եթե նրանք հնարավորություն ունենային, կապրեին վիրահատարանում։

Կարիճ

600x400

Կարիճների առօրյա կյանքում գլխավոր թերությունը նրանց կյանքն այնպես կազմակերպելու ունակությունն է, կարծես այնտեղ միայն իրենք են ներկա: Եթե նրանց հարմարավետ է թափթփված և անկարգ տանը, ապա որևէ կերպ չեն հանդուրժի, եթե փորձեք նույնիսկ ամենափոքր արահետը բացել իրերի լեռների միջով (և հետո կհարթեն փչացած հարաբերությունը, որպեսզի հաջորդ անգամ ևս խայթելու առիթ ունենան):

Եթե դուք ամուսնացած եք կարգուկանոն սիրող Կարիճի հետ, ապա ստիպված կլինեք վերապատրաստվել որպես աղախին, եթե, իհարկե, գնահատում եք ձեր կյանքն ու առողջությունը:

Աղեղնավոր

Կենդանակերպի ամենաթափթփվածները. դուք կարող եք հեշտությամբ նույնիսկ փիղ կորցնել նրանց տանը, և դա լիովին աննկատ կմնա Շատ կարևոր իրերի կույտերի տակ: Ի՞նչպիսի՞:

Աղեղնավորը նույնիսկ հաստատ չգիտի, թե ինչ է պահել այդ իրերի բլուրներում, բայց վստահ է, որ յուրաքանչյուրը մի օր օգտակար կլինի:

Եվ գիտե՞ք ինչ: Պետք կգա: Գլխավորը այն գտնելն է, ինչը հեշտ չի լինի:

Այծեղջյուր

Եթե Այծեղջյուրի տանը ինչ-որ բան եք տեղափոխել, իմացեք, որ Այծեղջյուրի կանոնակարգի համաձայն՝ դուք անպայման արժանի եք մահապատժի։

Որովհետև տանը պետք է կարգուկանոն պահպանվի, և հենց այն կարգուկանոնը, որը սահմանել է Այծեղջյուրը։
Այո՛, նա ամենից լավ գիտի։ Մի էլ փորձեք՝ վիճելն անիմաստ է։

Ջրհոս

600x400

Առօրյա կյանքում Ջրհոսներն ամենից շատ ատում են տնային գործերը։ Նրանք ամեն ինչ կանեն՝ այս ձանձրալի գործն իրենց զուգընկերոջ վրա բարդելու համար, և, որպես կանոն, հաջողության են հասնում։ Որովհետև փորձել վեճում հաղթել այն Ջրհոսի հետ, ով արդեն վճռականորեն ինչ-որ բան է որոշել, անհույս ջանք է։ Ավելի հեշտ է պարզապես լվանալ այդ ամանները։ Ու նաև հատակը, պատուհանները և ջեռուցման մարտկեցները։
Ձկների տեսանկյունից, բնակարանը միշտ պետք է պատրաստ լինի ինտերիերի ամսագրի համար լուսանկարվելու համար։

Նույնիսկ, եթե դուք նոր եք արթնացել խելագար գիշերից հետո և չեք կարողանում հիշել, թե ովքեր են ձեր ննջասենյակում գտնվող այդ երեք գեղեցիկ տղամարդիկ կամ որտեղից են հայտնվել տանը թափված այդ բոլոր դատարկ ամանները։

Իսկ դա նշանակում է, որ կենսական ակտիվության ցանկացած հետք պետք է անհապաղ վերացվի՝ ցանկալի է, իհարկե, գեղցիկ տղամարդկանց օգնությամբ։ Որովհետև բնակարանը պետք է գեղեցիկ լինի։ Գե–ղե–ցիկ։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1202 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
30-10-2026 00:08
Քրիստինա Ագիլերան, որի «անճանաչելի» արտաքինը նախկինում քննարկվում էր համացանցում, կեցվածք է ընդունել ամբողջությամբ մերկ։ Լուսանկարում, որը հայտնվել է Instagram-ում, 45-ամյա երգչուհին կեցվածք է ընդունել լոգարանում։ «Վերջնական շտրիխներ xtinaween-ից առաջ», - լուսանկարը մակագրել է Ագիլերան։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1731 անգամ
27.10.2026
Դիտվել է 308 անգամ
28.10.2026
Դիտվել է 249 անգամ
29.10.2026
Դիտվել է 175 անգամ
30.10.2026
Դիտվել է 117 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster