Լազանյան համեղ իտալական ուտեստ է, որը վաղուց է համաշխարհային ժողովրդականություն ձեռք բերել: Իտալական լազանիան համարվում է խոհարարության դասական:
Դուք կարող եք այն պատրաստել ինքներդ՝ ձեր տան խոհանոցում, եթե օգտագործեք այս փորձված բաղադրատոմսը:
Բաղադրիչները
6 հոգու համար
Աղացած միս՝ 600 գ Բոլոնեզի սոուս՝ 600 գ Կարագ՝ 60 գ Ցորենի ալյուր՝ 2,5 ճաշի գդալ Ձիթապտղի յուղ՝ 2 ճաշի գդալ Կաթ՝ 750 մլ Պատրաստի չոր լազանայի թերթեր՝ 10 հատ Կոշտ պանիր՝ 500 գ։
Պատրաստման եղանակը
1. Կաթսայի մեջ լցնել կարագն ու 2 ճաշի գդալ բուսական յուղը և հալեցնել։ Աստիճանաբար ավելացնել ալյուրը և հարել այնքան, մինչև գնդիկներ չմնան։
2. Երբ ամբողջ ալյուրը խառնվի, լցնել ամբողջ կաթը: Իջեցնել կրակը և եփել մինչև անհրաժեշտ խտությունը՝ ոչ հեղուկ, բայց ոչ շատ խիտ՝ ցածր յուղայնությամբ թթվասերի նման։
3. Տապակի մեջ տաքացնել ձիթապտղի յուղը։ Ավելացնել աղացած միսը (ցանկալի է խոզի + հորթի միս):
4. Տապակել աղացած միսը մինչև կիսաեփ լինելը։ Ավելացնել բոլոնեզի սոուսը, աղ և պղպեղ՝ ըստ ճաշակի։
5. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Տարրան պատել կարագով։ Տակը լցնել մի քիչ բեշամելի սոուս, այնքան, որ ծածկի հատակը:
6. Շարել շերտերը (չեփած): Շերտերի վրա շարել աղացած միսը (չեք ափսոսում), աղացած մսի վրա՝ քերած պանիրը։ Պանրի վրա՝ բեշամելի սոուս։
7. Պետք է ավելացնել այնքան սոուս, որքան կարծում եք, որ անհրաժեշտ է լազանիան հյութալի դարձնելու համար։ Սոուսի վրա դրեք չոր լազանայի թերթեր: Ընթացակարգը կրկնեք:
8. Վերջին շերտի վրա քսել բեշամելի սոուս, իսկ վրան առատորեն պանիր ցանեք։ Թողեք մնա 7-10 րոպե։ Տեղադրել ջեռոցում։ Թխել 30 րոպե։
16-05-2025 08:47 Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում է: Այս մասին պարզ դարձավ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի համերգից հետո: Ժյուրիի եւ հեռուստադիտողի քվեարկության արդյունքում եզրափակիչ փուլ անցան հետեւյալ երկրները՝ Լիտվա, Իսրայել, Հայաստան, Դանիա, Ավստրիա, Լյուքսենբուրգ, Ֆինլանդիա, Լատվիա, Մալթա, Հունաստան:
16-05-2025 08:41 Պրոֆեսիոնալ կրկեսի արտիստուհին Գինեսի համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 25 րոպե 11,3 վայրկյան կախված մնալով սեփական մազերից, հաղորդում է UPI-ն։ 39-ամյա Լեյլա Նունը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ռեդվուդ ազգային և նահանգային պարկի գեղատեսիլ վայրերից մեկում ռեկորդ է սահմանել՝ մազերով կախվելու տևողությամբ:
16-05-2025 05:05 Ժառանգական անգիոնևրոտիկ այտուցով հիվանդների մոտ մշտապես տեղի են ունենում նոպաներ, որոնց ընթացքում այտուցվում են դեմքը, վերջույթները և ներքին օրգանները: Դեռ բոլորովին վերջերս բժիշկները ժառանգական անգիոնևրոտիկ այտուցը չէին տարբերում ալերգիկ ռեակցիայից և կույր աղու բորբոքումից, սակայն այսօր բժիշկները ճանաչում են ախտանիշները և հիվանդներին ուղեգրում են իմունոլոգիական կենտրոններ՝ հետազոտման նպատակով:
16-05-2025 02:17 Հոնկոնգում գեղեցկության թագուհին դատապարտվել է ութ ամսվա ազատազրկման՝ ամերիկյան համալսարանի դիպլոմը կեղծելու համար։ Այս մասին հայտնել է Need To Know (NTK) կազմակերպությունը։ 28-ամյա Լի Սի Շուանի դատավճիռը կայացվել է մայիսի 8-ին։ Աղջիկը ձերբակալվել է 2024 թվականի հունիսի 20-ին՝ «Միսս Տիեզերք» միջազգային գեղեցկության մրցույթում հաղթելուց երկու շաբաթ անց։ Սի Շուանը ներկայացնում էր Շենժեն քաղաքը, բայց սովորել է Հոնկոնգի համալսարանի լեզվաբանության ֆակուլտետում։
16-05-2025 01:20 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ 31-ամյա Թիֆանի Թրամփը, առաջին անգամ մայր է դարձել։ Նա որդու ծննդյան մասին հայտարարել է Ինստագրամում՝ հրապարակելով նորածնի ոտքի սև-սպիտակ լուսանկար և բացահայտելով նրա անունը՝ Ալեքսանդր Թրամփ Բուլոս։