Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025

Հնդկացորենի կոտլետները համեղ են, առողջարար, էժան։ Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը, որոնք ունեն բոլոր հնարավորությունները ոչ միայն ընտանեկան ճաշացանկում ընդգրկվելու, այլև ամենասիրված ուտեստներից մեկը դառնալու համար։

Պատրաստվում է հեշտ, մեկ ժամում, մեկ չափաբաժինը պարունակում է 268.44 կկալ։

Բաղադրիչները՝ 4 չափաբաժնի համար.

- հնդկացորենի ձավար՝ 210 գ
- խմելու ջուր՝ 500 մլ
- կարտոֆիլ՝ 300 գ
- սոխ՝ 100 գ
- սխտոր՝ 2 պճեղ
- աղացած պապրիկա՝ 1 թեյի գդալ
- բուսական յուղ տապակելու համար՝ ըստ անհրաժեշտության
- աղ՝ ըստ ճաշակի
- թարմ աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի։

Պատրաստման եղանակը

Քայլ 1

Նախատրաստեք բոլոր բաղադրիչները։ Հնդկացորենը լվացեք հոսող ջրի տակ։ Լցրեք կաթսայի մեջ։ Հնդկացորենի վրա ավելացրեք տաք ջուր, մի փոքր աղ և դրեք ուժեղ կրակի վրա։

Քայլ 2

600x400

Հնդկացորենը եռացրեք։ Եփեք մոտ 10 րոպե, մինչև ջուրը գոլորշիանա մակերեսից։ Այնուհետև իջեցրեք կրակը մինչև նվազագույնի։ Հնդկացորենը եփեք ևս 10 րոպե։ Թողեք մի փոքր սառչի։

Քայլ 3

600x400

Կարտոֆիլը մաքրեք, լվացեք և քերեք մանր քերիչով։ Հնդկացորենը լցրեք մեծ ամանի մեջ։ Քամեք քերած կարտոֆիլը և լցրեք հնդկացորենի վրա։ Կլպեք սոխը և շատ մանր կտրատեք։ Կլպեք սխտորը և այն ճզմեք մամլիչի միջոցով: Վերջինս սոխի հետ միասին լցրեք հնդկացորենի վրա։

Քայլ 4

600x400

Ամանի պարունակությունը համեմեք աղով և պղպեղով, ավելացրեք աղացած պապրիկան։ Խառնեք և հարեք մինչև համասեռ դառնալը։

Քայլ 5

600x400

Ստացված զանգվածից ձևավորեք կոտլետներ և դրեք տախտակի վրա։ Կրակի վրա դրեք մեծ տապակ։ Լցրեք բուսական յուղը և տաքացրեք։ Հնդկացորենի կոտլետները դրեք տապակի մեջ և տապակեք երկու կողմերից մինչև ոսկեգույն դառնալը։

Կարող եք մատուցել ձեր նախընտրած ցանկացած սոուսով։ Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 3552 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պատրաստել համեղ նախուտեստներ դդմից

22.10.2025
Աշուն է, ինչը նշանակում է, որ շուկայում հայտնվում են դդումներ: Առաջարկում ենք դրանցից պատրաստել համեղ քաղցրավենիքներ, որոնք անպայման կուրախացնեն ձեզ ցուրտ երեկոներին:

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Հավով աղցան «Շատակեր»

15.08.2025
Այս աղցանի մի քանի տեսակներ կան, սա ամենապարզն ու ամենամատչելին է:

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-11-2025 11:44
Հռոմի Լևոն 14-րդ պապը հրամանագիր է հրապարակել, որով կաթոլիկներին արգելվում է միաժամանակ ամուսնանալ կամ մտերիմ հարաբերություններ ունենալ մի քանի զուգընկերների հետ, հայտնել է Reuters-ը: Բազմակնության և բազմամուսնության թույլատրման հարցը քննարկվել է Վատիկանում 2023 և 2024 թվականներին կայացած երկու միջազգային գագաթնաժողովներում: Քննարկումները պայմանավորված էին Աֆրիկայում բազմամուսնության տարածվածությամբ և արևմտյան երկրներում բազմամուսնության աճող ժողովրդականությամբ։
27-11-2025 11:39
BBC News-ի հաղորդմամբ՝ Իտալիայի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենք, որով երկրի քրեական օրենսգրքում առանձին հոդված է ներմուծվում կանանց նկատմամբ բռնության մասին՝ կանանց սպանությունը, որը տեղի է ունենում իրենց սեռի նկատմամբ ատելության հողի վրա։ Իտալիայում կանանց նկատմամբ բռնությունը այժմ պատժվում է ցմահ բանտարկությամբ, և կնոջ նկատմամբ ատելության հողի վրա կատարված յուրաքանչյուր սպանություն առանձին կգրանցվի որպես կանանց նկատմամբ բռնություն։
27-11-2025 10:50
Դանդաղ, բայց վստահ քայլերով նորաձևության ասպարեզում են հայտնվել զամշե, սուր քթով երկարաճիտ կոշիկները՝ առաջատար դիրք զբաղեցնելով ամենանորաձև կանանց զգեստապահարանում: Դրանց զուսպ ուրվագիծը կարող է պարզ թվալ, բայց այս մինիմալիզմի հետևում թաքնված են նրբերանգներ, որոնք ստեղծում են զարմանալիորեն ներդաշնակ և հավասարակշռված կերպարներ:
27-11-2025 05:05
«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընտրյալը՝ Ջորջինա Ռոդրիգեսը, իրենց հարսանեկան արարողությունը կանցկացնեն Մադեյրա կղզում. հայտնում է պորտուգալական Jornal da Madeira-ն։ Ըստ աղբյուրի՝ պսակադրությունը տեղի կունենա ֆուտբոլիստի հայրենի Ֆունշալ քաղաքի մայր տաճարում, որին կհաջորդի տոնական ընդունելությունը տեղի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում։
27-11-2025 02:38
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի 21-ամյա դուստրը՝ Դևա Կասելը, մասնակցել է իսպանական Harper's Bazaar-ի համար նկարահանումների: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին Դևան կեցվածք է ընդունել Dior-ի ռազմական ոճի բաճկոնով:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
24.11.2025
Դիտվել է 2408 անգամ
21.11.2025
Դիտվել է 379 անգամ
25.11.2025
Դիտվել է 337 անգամ
27.11.2025
Դիտվել է 144 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster