Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025

Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։

Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։ Ելակի կտորները թխելու ընթացքում մի փոքր փափկում են և հյութալիություն հաղորդում թխվածքաբլիթներին։



Բաղադրիչները․

– Ելակ՝ 200 գ
– Կարագ՝ 80 գ
– Շաքարավազ՝ 70 գ
– Ձու՝ 1 հատ
– Ալյուր՝ 160 գ + խմորի հետ աշխատելու համար
– Փխրեցուցիչ՝ 1 թեյի գդալ
– Եգիպտացորենի օսլա՝ 25 գ
– Շաքարի փոշի (մատուցման համար)՝ 1 ճաշի գդալ։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք բաղադրիչները։ Նախապես սառնարանից հանեք կարագը, որպեսզի այն փափկի սենյակային ջերմաստիճանում։ Ավելի լավ է օգտագործել մի փոքր պինդ ելակ։

600x400

Փափուկ կարագը դրեք ամանի մեջ և վրան ավելացրեք շաքարավազ։

600x400

Մոտ 3-5 րոպե խառնիչով հարեք։

600x400

Հարած խառնուրդին ավելացրեք ձուն։

600x400

Կրկին հարեք, մինչև ձուն միաձուլվի մյուս բաղադրիչների հետ։

600x400

Մաս–մաս ավելացրեք մաղած ալյուրը և փխրեցուցիչը։

600x400

Խառնեք մինչև համասեռ դառնալը։

600x400

Միացրեք ջեռոցը նախապես մինչև 180 աստիճան տաքացնելու համար։ Լվացեք ելակները, չորացրեք թղթե սրբիչով և կտրատեք մեծ կտորների։

600x400

Ելակի վրա ցանեք օսլան։

600x400

Զգուշորեն խառնեք, մինչև օսլան ծածկի բոլոր կտորները։

600x400

Ելակները լցրեք խմորով ամանի մեջ։

600x400

Ելակը խառնեք խմորի հետ։

600x400

Խմորից պոկեք փոքր կտորներ և գնդիկներ պատրաստեք։ Անհրաժեշտության դեպքում, կարող եք ձեռքերին թեթևակի ալյուր ցանել, որպեսզի խմորի հետ աշխատանքը հեշտ լինի։ Գնդիկները տեղադրեք խոհանոցային թղթով պատված թխման սկուտեղի վրա:

600x400

Թխվածքաբլիթները թխում ենք 20 րոպե՝ նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

600x400

Թողեք, որ պատրաստի թխվածքաբլիթները մի փոքր սառչեն։

600x400

Թխվածքաբլիթները դասավորեք ափսեի մեջ։

600x400

Ցանկության դեպքում թխվածքաբլիթների վրա կարող եք ցանել շաքարի փոշի։

600x400

Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 2760 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տնական մայոնեզ 5 րոպեում

02.10.2025
Մայոնեզը պատրաստի սոուս է, որը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ: Հիմնական բաղադրիչներն են բուսական յուղը, քացախը և ձուն:

Հավով աղցան «Շատակեր»

15.08.2025
Այս աղցանի մի քանի տեսակներ կան, սա ամենապարզն ու ամենամատչելին է:

Դուբայի շոկոլադ. ժողովրդականության պառճառները և բաղադրատոմսը

08.07.2025
Հայտնի քաղցրավենիքն այնքան էլ հեշտ չէ գնել, բայց կարող եք փորձել այն ինքներդ պատրաստել: Ներկայացնում ենք, թե ինչ է Դուբայի շոկոլադը և ինչպես այն պատրաստել տանը:

Ֆրանսիական կարտոֆիլի կակարկանդակ. նուրբ և համեղ ուտեստ

17.06.2025
Նույնիսկ եթե կարտոֆիլային ուտեստները ձեր խոհանոցում տարածված չեն, անհնար է դիմադրել այս ֆրանսիական կարկանդակին։ 

Ելակով թխվածքաբլիթներ

22.05.2025
Նուրբ, փափուկ, չափավոր քաղցր և փխրուն ելակով թխվածքաբլիթներն ախորժելի տնական քաղցրավենիք են։ Խմորը հունցվում է հեշտությամբ և արագ։

Հնդկացորենի կոտլետներ

02.05.2025
Բոլորը հավանաբար գիտեն այս հացահատիկային կուլտուրայի սննդային հատկությունների մասին, բայց միայն քչերին է հաջողվում լիովին բացահայտել դրա խոհարարական ներուժը։ Ահա թե ինչու որոշեցինք առաջարկել այս կոտլետների գաղափարը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2025 11:16
Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության մասնագետները համոզված են, որ նախաճաշին կրուասան ուտելը վնասակար չէ առողջության համար, այլ, ընդհակառակը, օգտակար է։ Ըստ նրանց՝ կրուասաններն անարդարացիորեն են ներառվել ոչ օգտակար սննդամթերքների ցանկում։ Թխվածքի օգտին փաստարկն այն է, որ այն օգտակար է աղիքներում բնակվող մանրէների համար․ խոսքը խմորիչով պատրաստված և դանդաղ թխվող շերտավոր խմորի մասին է:
15-10-2025 11:13
Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց թիմը 5 լավագույնների շարքում է: Կանանց հավաքականը կիսել է 4-5-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Առաջնությանը մասնակցել է 36 թիմ:
15-10-2025 11:04
Journal of Sex & Marital Therapy-ի հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տղամարդիկ և կանայք տարբեր կերպ են մոտենում սեքսին՝ կախված իրենց հուզական կարիքներից և հարաբերությունների ռազմավարություններից։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ տղամարդիկ ավելի հաճախ կենտրոնանում են անձնական բավարարվածության և նորույթի վրա, մինչդեռ կանայք շեշտը դնում են հուզական կապի և հարաբերությունների պահպանման վրա։
15-10-2025 10:35
Դեմքի դիմակներից մինչև կեղծ պտուկներով կրծկալներ, Քիմ Քարդաշյանը չի վախենում փորձարկումներից: Սակայն իր վերջին Skims արտադրանքի թողարկմամբ նա, հնարավոր է, չափազանց հեռու է գնացել: Երեքշաբթի առավոտյան Skims-ը հայտարարել է անսովոր հատվածում՝ «merkins» (սեռական հատվածում արհեստական մազեր) նոր հավաքածուի թողարկման մասին՝ «The Ultimate Bush» գրավիչ անվան տակ: Հավաքածուն ներառում է գրեթե անտեսանելի սթրինգներ՝ սեռական հատվածում մազերի բազմազան հյուսվածքներով և երանգներով:
15-10-2025 01:30
Կին գործարար Քայլի Ջենները բանտում կեցվածք է ընդունել իր Kylie Cosmetics ապրանքանիշի գովազդի համար։ Ջենները ներկայացել է սև կաշվե վերնաշապիկով և կարճ շորտերով։ Նրա ձեռքերը ձեռնաշղթաներով են, իսկ նրան ուղեկցում են երկու բանտապահներ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկեմբեր 2025 թ․

01.10.2025
Առաջին երկու շաբաթները կանցնեն նահանջող Պլուտոնի գերիշխանության ներքո, և դրանք մարտահրավերներով լի կլինեն։ Սակայն հոկտեմբերի երկրորդ կեսը դրական շրջադարձ կբերի։

LADYNEWS TV
Yellowheart-ը և Rosa Linn ներկայացրել են իրենց նոր՝ «Վարդագույն» զուգերգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.10.2025
Դիտվել է 694 անգամ
09.10.2025
Դիտվել է 545 անգամ
10.10.2025
Դիտվել է 311 անգամ
11.10.2025
Դիտվել է 283 անգամ
14.10.2025
Դիտվել է 154 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster