Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026

Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Երբ դրանք միասին են, ստեղծվում է զարմանալիորեն հաճելի համային համադրություն։

 

 

Անհրաժեշտ բաղադրիչները

– Հավի փափկամիս՝ 200 գ
– Պահածոյացված սունկ (շամպինիոն)՝ 150 գ
– Հավի ձու՝ 3 հատ
– Կարծր պանիր՝ 80 գ
– Մայոնեզ ՝ 150 գ
– Սոխ ՝ 20–30 գ
– Սամիթ կամ մաղադանոս՝ զարդարման համար՝ 5 գ։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք աղցանի բաղադրիչները։ Լվացեք համեմունքներն ու ձվերը և ավելացրեք մի քիչ ջուր՝ հավը եփելու համար։

300x400

Հավի կրծքամիսը դրեք եռացող ջրի մեջ, եփեք 15 րոպե և հանեք արգանակից։ Սառչելուց հետո կտրատեք փոքր կտորների։

300x400

Պինդ խաշում ենք ձվերը. ծածկեք դրանք սառը ջրով, սպասեք մինչև ջուրը եռա և այդ պահից սկսած ժամանակաչափը դրեք 10 րոպեի վրա: Այնուհետև դատարկեք եռացող ջուրը, լցրեք սառը ջուր և սառելուց հետո մաքրեք ձվերը: Դեղնուցներն առանձնացրեք սպիտակուցներից:

300x400

Կտրատած հավի կրծքամսի վրա քերեք դեղնուցները։

600x400

Ավելացրեք 2 ճաշի գդալ մայոնեզ։

 300x400

Լավ խառնեք, անհրաժեշտության դեպքում ավելացրեք աղ և խառնուրդը բաժանեք 2 մասի։

 300x400

Ձվի սպիտակուցներն անցկացրեք քերիչով։

300x400

Պահածոյացված սունկը բարակ կտրատեք։

300x400

Սունկը խառնեք սպիտակուցների հետ։

300x400

Խառնեք զանգվածը և նույն ձևով մոտավորապես բաժանեք երկու կեսի։

300x400

Սոխը մանր կտրատեք։ Եթե սոխը կծու է, այն նախ 15-20 րոպե թրջեք սառը ջրի մեջ։

300x400

Քերեք պանիրը։

300x400

Աղցանի ամանի մեջ լցրեք առաջին շերտը՝ ձվի դեղնուցի և հավի խառնուրդի կեսը, (կարող եք օգտագործել ապակե աղցանի աման): Զգուշորեն սեղմեք այն պատառաքաղով:

300x400

Լցրեք երկրորդ շերտը՝ պատրաստված է սպիտակուցներից և սնկով։

300x400

Դրանից հետո ավելացրեք կտրատած սոխը։

300x400

Կրկին՝ դեղնուցներով հավը և մայոնեզ։

300x400

Վրայից լցրեք մնացած սնկով և ձվի սպիտակուցով զանգվածը։ Յուրաքանչյուր շերտը թեթևակի սեղմեք պատառաքաղով։

300x400

Պատեք մայոնեզով։

300x400

Զգուշորեն հանեք կաղապարը և վերին շերտերի վրա առատորեն ցանեք քերած պանիր։

300x400

Հավի մսով, սնկով, ձվով և պանրով շերտավոր աղցանը զարդարեք կանաչիով և մեկ ժամով դրեք սառնարան։

Ստացվում է շատ ախորժելի և համեղ «Նրբություն» աղցան՝ տորթի տեսքով։ Բարի ախորժակ։

300x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2422 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հնդկացորենի թխվածքաբլիթներ

22.10.2026
Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1025 անգամ
13.11.2026
Դիտվել է 361 անգամ
15.11.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster