Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Հնդկացորենի թխվածքաբլիթներ

22.10.2026

Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն: 

Այս թխվածքաբլիթները պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի գոլորշու վրա եփած հնդկացորենի փաթիլներ: Ավանդական բաղադրատոմսում նշված է շաքարեղեգի շաքար, բայց այն կարող եք փոխարինել սովորական սպիտակ շաքարավազով, չնայած շաքարեղեգի շաքարը թխվածքաբլիթներին կարամելի համ կհաղորդի: Նուշի ալյուրը հեշտությամբ կարող եք պատրաստել ինքներդ. նուշը տապակի մեջ տապակեք, ապա ընդհատումներով խառնեք բլենդերի մեջ՝ յուղերը չառանձնացնելու համար: Շոկոլադե տարբերակի համար կարող եք ցորենի ալյուրի մի մասը փոխարինել կակաոյի փոշիով: Փորձարկեք հավելումներ. մանրացված շոկոլադ, չորացրած մրգեր, նարնջի կեղև կամ դարչին՝ բոլորն էլ լավ տարբերակ են:

Անհրաշեշտ բաղադրիչները

300x400

Խմորի համար

Հնդկացորենի փաթիլներ՝ 40 գ

Ջուր (եռացրած)՝ 0.4 բաժակ = 80 գ

Հավի ձու՝ 1 հատ = 60 գ

Ցորենի ալյուր՝ 4 ճաշի գդալ = 60 գ

Նուշի ալյուր՝ 2 ճաշի գդալ = 50 գ

Շաքարավազ՝ 2 ճաշի գդալ = 50 գ

Կարագ՝ 50 գ

Վանիլային շաքար՝ 1 թեյի գդալ = 8 գ

Թխման փոշի՝ 1 թեյի գդալ = 5 գ

Աղ՝ 1 պտղունց = 1 գ

Զարդարման համար

Նուշի փաթիլներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Պատրաստելուց 30 րոպե առաջ սառնարանից հանեք կարագը, որպեսզի այն փափկի: Ջեռոցը տաքացրեք մինչև 175°C: Թխման թավան պատեք մագաղաթյա թղթով:

Քայլ 1

400x600

Հնդկացորենի փաթիլների վրա լցնել եռացող ջուր, ծածկել և թողնել 15-20 րոպե, մինչև ջուրն ամբողջությամբ ներծծվի։

Քայլ 2

400x600

Առանձին ամանի մեջ խառնեք ցորենի ալյուրը, նշի ալյուրը, թխման փոշին, աղը, շագանակագույն շաքարավազը և վանիլինը։ Խառնեք մինչև միատարր զանգված ստանալը։

Քայլ 3

400x600

Մեկ այլ ամանի մեջ խառնեք պատրաստի հնդկացորենի փաթիլները, ձուն և փափկեցված կարագը: Խառնեք հարիչով կամ պատառաքաղով մինչև հարթ և խոնավ զանգված ստանալը:

Քայլ 4

400x600

Չոր խառնուրդը լցրեք կարագի և ձվի հետ միասին պատրաստված շիլայի մեջ։ Խառնեք՝ մինչև բոլոր բաղադրիչները լիովին խառնվեն. խմորը պետք է լինի փափուկ և մի փոքր կպչուն, բայց ոչ հեղուկ։

Քայլ 5

400x600

Խմորը գդալով լցրեք թխման թերթիկի վրա՝ յուրաքանչյուր թխվածքաբլիթի համար օգտագործելով 1 ճաշի գդալ: Թխվածքաբլիթների միջև թողեք 2-3 սմ հեռավորություն, քանի որ դրանք թխման ընթացքում մի փոքր կտարածվեն:

Եթե թխման թուղթը սիլիկոնապատված չէ, այն յուղեք բուսական յուղով:

Քայլ 6

400x600

Յուրաքանչյուր թխվածքաբլիթի վրա ցանեք նուշի թեփուկներ՝ թեթևակի սեղմելով դրանք մակերեսին: Թխեք նախապես տաքացրած ջեռոցում 175°C ջերմաստիճանում 12-15 րոպե, մինչև եզրերը ոսկեգույն դառնան:

Հանեք թխվածքաբլիթները թխման թերթիկի վրայից և սառեցրեք մետաղական ցանցի վրա:

Տպավորություն գործեք

400x600

Թխվածքաբլիթները մատուցեք թարմ եփած թեյի կամ սուրճի հետ։

Գեղեցիկ մատուցման համար թխվածքաբլիթի եզրը թաթախեք հալված սպիտակ կամ սև շոկոլադի մեջ և թողեք, որ այն սառչի։

Պահեք դրանք փակ տարայի մեջ. այդպես ավելի երկար կպահպանեն թարմությունն ու խրթխրթանությունը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1041 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Հնդկացորենի թխվածքաբլիթներ

22.10.2026
Այս թխվածքաբլիթները հիանալի են նրանց համար, ովքեր փնտրում են ցորենի թխվածքաբլիթներին այլընտրանք. հնդկացորենի ալյուրը հաղորդում է յուրահատուկ ընկույզի համ և հաճելի խրթխրթանություն:

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1002 անգամ
13.11.2026
Դիտվել է 360 անգամ
15.11.2026
Դիտվել է 313 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster