Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Կորեական աղցան հնդկահավով և բանջարեղենով

08.07.2023

Այս աղցանն ապացուցում է, որ նույնիսկ հետեւելով ճիշտ սննդակարգի, դուք կարող եք համեղ սնվել եւ զարմացնել ձեր սիրելիներին ու ընկերներին համերի վառ բազմազանությամբ։ Հնդկահավը շատ լավ համադրվում է մի շարք թարմ բանջարեղենի հետ:

Այս աղցանը բազմազան կդարձնի ձեր տոնական սեղանի ճաշացանկը:

 

 

Բաղադրիչները

• Հնդկահավ (հնդկահավի կրծքամիս)՝ 400 գ
• գազար՝ 1 հատ
• Սոխ՝ 1 հատ
• Վարունգ ՝ 2 հատ
• Բուլղարական պղպեղ՝ 1 հատ
• Քացախ (70%)՝ 1/2 ճ.գ.
• Սոյայի սոուս՝ 2 ճ.գ.
• Սև պղպեղ (աղացած)՝ ըստ ճաշակի
• Կարմիր կծու պղպեղ (փաթիլներ)՝ ըստ ճաշակի
• Համեմ (աղացած) – 1 ճ.գ.
• Սխտոր՝ 2 պճեղ
• Շաքարավազ՝ 1/2 ճ.գ.
• Աղ՝ ըստ ճաշակի
• Բուսական յուղ՝ 4 ճ.գ.
• Համեմ՝ 1 փունջ։

Պատրաստման ժամանակը՝ 40 րոպե
Չափաբաժինը՝ 4 հոգու։


Պատրաստման եղանակը

Վերցնում ենք հնդկահավի կրծքմիսը, լվանում, չորացնում և մանր կտրատում։

600x400

Տաք թավայի մեջ լցնում ենք ձեթը (2 ճաշի գդալ)։ Թավայի մեջ դնում ենք հնդկահավը։ Տապակում ենք 10 րոպե միջին կրակի վրա, առանց կափարիչի, անընդհատ խառնելով։ Կրակի վրայից հանում ենք։

600x400

Մաքրում ենք սոխն ու գազարը։ Սոխը կտրատում ենք բարակ օղակներով, գազարը՝ բարակ շերտերով (կամ անցկացնում ենք քերիչով)։

600x400

Սոխին ու գազարին ավելացնում ենք աղ, շաքարավազ, քացախ, խառնում։ Թողնում ենք 10 րոպե։

600x400

Ավելացնում ենք սոյայի սոուսը, համեմը, սեւ պղպեղը, վրան ճզմում սխտորը։

600x400

Մնացած բուսական յուղը լցում ենք թավայի մեջ, ավելացնում կարմիր կծու պղպեղը։ Մարմանդ կրակի վրա թողնում ենք եփվի այնքան, մինչև համեղ հոտ գա։ Չենք թողնում, որ պղպեղի հատիկները վառվեն, դրանք պետք է հաղորդեն իրենց համը, գույնը և սրությունը:

600x400

Պղպեղով հագեցած յուղը լցնում ենք համեմունքների և սխտորի վրա: Խառնում ենք։

600x400

Վարունգը և պղպեղը լվանում ենք, մաքրում: Պղպեղը և վարունգը շերտերով կտրատում ենք։

600x400

Սոխով գազարին ավելացնում ենք վարունգը, պղպեղը և հնդկահավը։ Խառնում ենք։

 600x400

Ավելացնում ենք կտրատած համեմը, խառնում:

600x400

Աղցանը առնվազն 1 ժամ թողնում ենք հանգստանա, ցանկալի է՝ մեկ օր։ Մատուցում ենք սառը վիճակում։ Բարի ախորժակ։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6544 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Վրացական գլանափաթեթներ սմբուկով

18.07.2026
Վրացական սմբուկով գլանափաթեթներն ընկույզի միջուկով համեղ նախուտեստ են, որը հյուրերն ակնթարթորեն կսպառեն:

Տժվժիկ

26.06.2026
Տժվժիկը հայկական խոհանոցի ամենասիրված ուտեստներից մեկն է։ Այն պատրաստվում է պարզ, օգտագործվում են նվազագույն բաղադրիչներ, էժան է ու անզուգական համեղ։

Դդմիկի կոտլետներ

05.06.2026
Դդմիկը կարող է օգտագործվել բազմազան ուտեստներում, բայց դդմիկի կոտլետները հատկապես տարածված են։ Դրանք

Toffee Pudding. Քեյթ Միդլթոնի սիրելի ուտեստը

05.05.2026
Պուդինգի այս տեսակի բաղադրատոմսը հանրածանոթ դարձավ, երբ Քեյթ Միդլթոնի ընկերները տարածեցին այն․ հենց այս աղանդերն է Ուելսի արքայազնի կինը սիրում ամենից շատ:

Շերտավոր աղցան «Նրբություն»

03.04.2026
Այս շերտավոր աղցանը՝ հավի մսով, սնկով, ձվով և պանրով, հետաքրքիր է նրանով, որ շերտերը պատրաստված են ոչ թե մեկ, այլ երկու բաղադրիչից։

Կարտոֆիլով և պանրով օմլետ

12.03.2026
Սոցիալական ցանցերը լի են նախաճաշի նոր թրենդներով։ Վարսակի փաթիլները փոխարինվել են կարտոֆիլով և պանրով ձվածեղով, որը հեշտ է պատրաստվում և կշտացնող է։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
10-08-2026 10:37
Ամերիկացիների մեծամասնությունն աջակցում է սոցիալական ցանցերի գործունեության նկատմամբ պետական վերահսկողության խստացմանը, այդ թվում՝ օգտատերերի տարիքի պարտադիր ստուգմանը՝ երեխաների մուտքը հարթակներ սահմանափակելու համար։ Հարցվածների 61%-ը նշել է, որ սոցիալական ցանցերին անհրաժեշտ է ավելի խիստ պետական վերահսկողություն։ 66%-ը կողմ է արտահայտվել այնպիսի օրենքների ընդունմանը, որոնք սոցիալական ցանցերին կպարտավորեցնեն օգտագործել տարիքի ստուգման գործիքներ, որպեսզի մինչև 16 տարեկան երեխաներին թույլ չտան մուտք գործել հարթակներ։
10-08-2026 10:31
34 երկրից ավելի քան 10 հազար մարդու մասնակցությամբ հետազոտությամբ գիտնականները փորձարկել են երախտագիտության զգացում առաջացնելու վեց եղանակ։ Ամենաարդյունավետը եղել է հաղորդագրություն գրելն ու ուղարկելը այն մարդուն, որին մասնակիցը շնորհակալ էր։ Ամենափոքր ազդեցությունն ունեցել է ամենահայտնի պրակտիկան՝ կազմել հինգ բաների ցանկ, որոնց համար մարդը երախտապարտ է զգում։
10-08-2026 03:57
Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի կրտսեր դուստրն ամուսնացել է: Անցյալ շաբաթավերջին 32-ամյա Թալուլան ամուսնացել է երաժիշտ Ջասթին Էյսիի հետ: Արարողությանը ներկա էին հարսնացուի մայրը՝ Դեմի Մուրը, ինչպես նաև նրա ավագ քույրերը՝ 37-ամյա Ռումերը և 35-ամյա Սկաուտը: Հարսանիքը տեղի է ունեցել Բրյուս Ուիլիսի՝  ծանր նյարդաբանական խանգարման (ճակատային քունքային դեմենցիա) դեմ շարունակական պայքարի ֆոնին:
10-08-2026 01:48
Կոստառիկացի դիվանագետ և նախկին փոխնախագահ Ռեբեկա Գրինսպանը դարձել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի առաջատար թեկնածու։ Ընտրվելու դեպքում նա կլինի կազմակերպությունը ղեկավարող առաջին կինը։
10-08-2026 01:04
Օբրի Պլազան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին` ընկերոջ՝ 40-ամյա դերասան Քրիստոֆեր Աբբոտի հետ։ «Սպիտակ լոտոս» սերիալի աստղին երեխան գրկում լուսանկարել են Նյու Յորքի փողոցներից մեկում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.08.2026
Դիտվել է 461 անգամ
10.08.2026
Դիտվել է 432 անգամ
06.08.2026
Դիտվել է 373 անգամ
07.08.2026
Դիտվել է 321 անգամ
08.08.2026
Դիտվել է 273 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster