Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ամենալավ համբուրվողների վարկանիշը՝ ըստ Ջենիֆեր Լոուրենսի

26.11.2026

Ջենիֆեր Լոուրենսը վերջերս մասնակցեց Էնդի Քոհենի «Դիտեք, թե ինչ է կատարվում ուղիղ եթերում» շոուին, որտեղ հայտնվեց Ջոշ Հաթչերսոնի՝ «Քաղցած խաղեր»-ի իր վաղեմի գործընկերոջ հետ։ 

Հաղորդավարը դերասանուհուն խնդրեց դասակարգել իր գործընկերներից հինգին՝ ըստ նրանց համբույրների որակի, և Լոուրենսը, մի փոքր ժպիտով, համաձայնվեց՝ անմիջապես զգուշացնելով, որ «նրանք բոլորը ցնցող էին»։

Վերջին՝ հինգերորդ տեղը բաժին հասավ Քրիս Փրաթին՝ «Ուղևորներ» ֆիլմում Ջենիֆեր Լոուրենսի խաղընկերոջը։ Դերասանուհին չի թաքցնում, որ իրենց համագործակցությունը խաթարվել է հուզական դժվարություններով։ Դեռևս 2015 թվականին նա խոստովանել էր, որ Փրաթի հետ ինտիմ տեսարաններ նկարահանելուց առաջ ստիպված է եղել խմել, քանի որ իրեն չափազանց անհարմար էր զգում. Փրաթը այդ ժամանակ ամուսնացած էր Աննա Ֆարիսի հետ, և այդ կարգավիճակում եղած տղամարդու հետ համբուրվելու միտքը դերասանուհու մոտ մեղավորության զգացում էր առաջացնում։ Լոուրենսը հետագայում պարզաբանեց, որ Քրիսն ինքը «հրաշալի և հաճելի» էր, իսկ անհարմարությունը բխում էր նկարահանող խմբի ներկայությունից, բայց նստվածք, ըստ երևույթին, մնացել է։

400x600

Քրիս Փրաթ

Չորրորդ տեղում Թիմոթի Շալամեն է, որի հետ Ջենիֆերը համբուրվել էր «Մի՛ նայիր վերև» կատակերգությունում: Հաշվի առնելով, որ Շալամեն վեց տարով փոքր է Լոուրենսից, և նրանց էկրանային համբույրն ավելի շատ երգիծական էր, քան ռոմանտիկ, չորրորդ տեղը լիովին տրամաբանական է թվում: Երրորդ տեղը զբաղեցնում է Բրեդլի Քուփերը, որի հետ Լոուրենսը նկարահանվել է «Իմ ընկերը խենթ է», «Սերենա» և «Խարդախություն ամերիկյան ձևով» ֆիլմերում: Նրանց էկրանային զուգերգը «Իմ ընկերը խենթ է» ֆիլմում դերասանուհուն բերեց «Օսկար», ուստի երրորդ տեղն ավելի շատ նման է նրանց մասնագիտական գործընկերությանը հարգանքի տուրքի, քան անձնական գնահատականի:

400x600400x600

Բրեդլի Քուփեր                                                                 Թիմոթի Շալամե

Երկրորդ տեղը զբաղեցնում է Լիամ Հեմսվորթը՝ «Քաղցած խաղեր» ֆիլմում Լոուրենսի մեկ այլ գործընկեներից մեկը։ Նրանց հարաբերությունները միշտ կատակների թեմա են եղել. դերասանուհին մի անգամ խոստովանել է, որ ինքն ու Հեմսվորթը «միասին են մեծացել» և որ նա «շատ գրավիչ է»։ Լիամը, սակայն, հիշում է, որ Ջենիֆերը համբույրի տեսարաններից առաջ դիտավորյալ սխտոր կամ թյունոս էր ուտում ՝ նրան շփոթեցնելու համար, բայց ավելի ուշ դերասանուհին վստահեցրել է, որ դա միտումնավոր չէր անում։

400x600

Լիամ Հեմսվորթ

Ջենիֆերն անվարանորեն առաջին տեղը շնորհեց Ջոշ Հաթչերսոնին, որը նստած էր իր կողքին՝ բազմոցին։ Այս ընտրությունն իսկական հույզերի պայթյուն առաջացրեց ստուդիայում. Հաթչերսոնն այնքան ուժեղ արձագանքեց, որ բարձրացրեց բռունցքը՝ ի նշան հաղթանակի, կարծես գլխավոր մրցանակ շահած լիներ։ Դերասանների համար, ովքեր տարիներ միասին էին անցկացրել ֆրանշիզայի նկարահանումների ժամանակ, այս ճանաչումը մի տեսակ հաստատում էր այն քիմիական ռեակցիայի, որը հեռուստադիտողները տեսել էին էկրանին։

Հաթչերսոնն ինքը խոստովանեց, որ իրենց առաջին էկրանային համբույրը «մի փոքր կոպիտ» էր, բայց դատելով Լոուրենսի արձագանքից՝ տարիներ շարունակ համատեղ աշխատանքն իր հետքն է թողել։ Նրանց էկրանային պատմությունը Քեթնիս Էվերդինի և Փիթա Մելարկի պատմությունն է, որոնք ստիպված են սիրող զույգի կերպարանք ընդունել՝ ասպարեզում և դրանից դուրս գոյատևելու համար։ Նրանք միասին նկարահանվել են չորս ֆիլմերում՝ «Քաղցած խաղեր», «Եվ բռնկվում է կրակը», «Ծաղրասարյակ։ Մաս 1» և «Ծաղրասարյակ։ Մաս 2»։

400x600

Ջոշ Հաթչերսոն

Էկրանից դուրս նրանց հարաբերությունները սկզբից ի վեր բարեկամական և ջերմ էին. երկուսն էլ երիտասարդ դերասաններ էին, որոնք հասել էին հսկայական ֆրանշիզայի փառքի, և դա նրանց միացրեց։ Նրանք իրենց վերջին ֆիլմի թողարկումից հետո կապի մեջ մնացին, իսկ 2023 թվականին, երբ նրանց «Առանց դառնության» և «Հինգ գիշեր Ֆրեդիի մոտ» ֆիլմերը թողարկվեցին գրեթե միաժամանակ, Լոուրենսը հաղորդագրություն ուղարկեց Հաթչերսոնին՝ շնորհավորելով նրան կինովարձույթում իրենց համատեղ հաջողության կապակցությամբ։

400x600

Նրանց վերամիավորումը տեղի ունեցավ «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» նախապատմության նկարահանման հրապարակում՝ 2026 թվականին, և Լոուրենսն այն նկարագրեց որպես խորապես հուզական փորձառություն: 

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 13 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենալավ համբուրվողների վարկանիշը՝ ըստ Ջենիֆեր Լոուրենսի

26.11.2026
Աշխարհի միլիոնավոր աղջիկներ երազում են համբուրվել այս դերասանների հետ։ Բայց Լոուրենսը նրանց բոլորին իրենց տեղում է դնում։ Ցանկը կզարմացնի ձեզ։

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
25-11-2026 13:02
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները նրան մեղադրանք են առաջադրել մանկական պոռնոգրաֆիա պահելու երկու դեպքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
25-11-2026 03:04
Սուպերմոդել Բելլա Հադիդը վերջերս նշեց իր 30-ամյակը։ Նա որոշել է իր կյանքի այս նոր գլուխը նշել ամերիկյան Harper's Bazaar-ի հետ. ամսագրի ձմեռային համարում մոդելի հետ երկար հարցազրույց էր տպագրվել։ Այնտեղ նա խոսել է իր աշխատանքի, դժվարությունների, առողջության, վերջին տարիների իր հիմնական նվաճումների և ապագայի ծրագրերի մասին։
25-11-2026 01:19
Իրանի իշխանություններն առանց հիջաբի ելույթ ունենալու համար երգչուհի Փարաստու Ահմադիին և նրա երաժշտական ու նկարահանող խմբի չորս անդամներին պատժել են մտրակի 74-ական հարվածով։ Պատիժն ի կատար է ածվել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին տեղի է ունեցել իշխանությունների ուշադրությունը գրաված համերգը։ Այն ուղիղ հեռարձակվել է երգչուհու YouTube-ի ալիքով, հայտնում է BBC-ն: Համերգի ընթացքում 29-ամյա Ահմադին հանդես է եկել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հրապարակայնորեն երգել՝ միաժամանակ պարտավորեցնելով նրանց կրել հիջաբ և փակ հագուստ։
25-11-2026 01:14
70-ամյա Քիմ Քեթրոլը լուսանկարվել է Harper's Bazaar Spain ամսագրի դեկտեմբերյան համարի համար: «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը զարդարել է The Constellation Issue հատուկ թողարկման ինը շապիկներից մեկը: Շապիկի լուսանկարի համար դերասանուհին հագել է Maison Alaïa-ի աչքի ընկնող վերարկու և Tous զարդեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 911 անգամ
20.11.2026
Դիտվել է 483 անգամ
25.11.2026
Դիտվել է 227 անգամ
26.11.2026
Դիտվել է 13 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster