Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

ՍԻՐԱՄՐՑՈՒՅԹ. ֆեյսբուքյան ճակատամարտն ավարտված է

14.02.2012

Սիրամրցույթն ավարտված է: Աշխույժ, սիրառատ պայքարում հաղթեց Յուպի Դու (արդեն հասցրել ենք պարզել նրա իսկական անունը' Արթուր Գեղամյան) եւ Նազիկ Բաղդասարյան զույգը: Նրանց սպասում ենք խմբագրությունում. հենց այսօր' Սուրբ Վալենտինի օրը, LN-ում կարդացեք հաղթած զույգի սիրո պատմությունը: Արթուրի եւ Նազիկի լուսանկարը ընդամենը երկու օրում ավելի քան 300 like ստացավ LADYNEWS.am-ի ֆեյսբուքյան էջում, ընդ որում' նրանց օգտին քվեարկությունը շարունակվում էր նաեւ մրցույթի ավարտից հետո.... 

 

Նրանք մրցույթին երկրորդ օրը միացան, բայց ընդամենը մի քանի ժամվա համառ պայքարում like -երի թվով առաջ անցան բոլորից:

Վերջին օրը' հատկապես վերջին ժամերին, մեծ «սպառնալիք» սկսեց ներկայացնել Լարա Առաքելյան եւ Զոհրաբ Հարոյան զույգը: Նրանց լուսանկարի like –երի թիվը շատ արագ հասավ 200-ի եւ սկսեց անցնել. մինչեւ մրցույթի ավարտը այս լուսանկարի օգտին քվեարկությունը մեծ տեմպերով աճում էր: Այնպես որ գոհ լինենք, որ Լարային' LN-ի թղթակցին, կարողացանք պայքարից դուրս պահել գոնե մինչեւ մրցույթի վերջին օրվա երկրորդ կեսը, թե չէ նա ոչ մեկին հերթ չէր տա… Այնքան մեծ էր Լարայի ցանկությունը' պատմելու իր եւ Զոհրաբի (ի դեպ, նա եւս լրագրող է) սիրո պատմությունը, որ նա որոշեց ի վերջո «ճակատամարտել»: Մրցույթի երկրորդ հորիզոնականում հայտնված հրաշք զույգին փորձեմ ես շատ կարճ ներկայացնել, քանի որ նրանք չստացան այդ հնարավորությունը. ռոմանտիկ Լարան եւ Զոհրաբը միասին աշխարհը շուռ կտան: Համարյա համոզվում էինք...

 

Մեծ մեղք գործած կլինեմ, եթե մոռանամ մեր մյուս ռոմանտիկին' Նելլի Ղարիբյանին: Նա շատ մեծահոգի գտնվեց եւ չուզեց իր ու ընկերոջ մասնակցությամբ ավելի սրել պայքարը, ֆեյսբուքյան անքուն գիշերների մատնել մեզ: LN-ը երախտապարտ է ձեզ Նելլի եւ Հարութ, որ այս ընթացքում կարողացաք մինչեւ վերջ չգայթակղվել:) Այո, սերը պետք է դիմանա նաեւ գայթակղություններին:) Բայց ոչ այսօր. վայելեք ձեր Վալենտինը:

 

 

Մինչեւ Արթուրի եւ Նազիկի հայտնվելը առաջատարն էր Գայանա Ոսկանյան- Գոռ Թորոսյան զույգը: Նրանք բավական երկար ժամանակ պահեցին իրենց դիրքերը. ունեին ավելի քան 170 լայք: Բայց մրցույթի վերջին օրը նկարն անհետացավ: Կապվեցինք Գայանայի հետ, պարզվեց' պատահաբար ջնջվել է… Նախանձելի էր այն համառությունը, որով այս զույգն էր պայքարում: Փոքր պայքարները սիրո համար մեծ պայքարի հայելին են. հարատեւություն ձեր հաղթանակած սիրուն:

 

Շատ մեծ հաջողությամբ Սիրամրցույթին մասնակցեց նաեւ Նատա եւ Նարեկ զույգը: Նրանք եւս պայքարին մեջ մտան վերջին օրը եւ շատ համառ գտնվեցին իրենց հաղթելու ցանկությամբ: Ի դեպ, նրանք արդեն ամուսնացած են. լույս, սեր, ջերմություն ձեր ընտանիքին:

 

Հատուկ շնորհակալություն LN-ի մրցույթի առաջին մասնակցին' Մհեր-Էլեն Սահակյաններ զույգին: Մեր ֆեյսբուքյան էջում սիրարշավը սկսվեց հենց նրանցով: Թող երբեք չպակասի ձեր' կյանքում օրինակ լինելու քաջությունը ...

 

Շատ սեր եւ անխախտ միություն նաեւ Սիրարփի Թելիմյանին եւ նրա ընկերոջը:

 

LN-ի շնորհավորանքները շատ ռոմանտիկ լուսանկարով մրցույթին մասնակցած Սեդա Բաբաջանյան-Հայկ Բարոյան զույգին:

 

Շնորհավոր ձեր Վալենտինը Ալլա եւ Սուրեն:

 

Հաջողություններ ձեզ սիրո քարքարոտ ճանապարհին Արթուր եւ Իրա:)

 

Մրցույթի ընթացքում եղան նաեւ կրեատիվ լուծումներով լուսանկարներ, ինչպես, օրինակ, Անահիտ Ավետիսյանի լուսանկարը ձկնիկի հետ: Շնորհակալություն մրցույթ ներմուծած աշխուժության համար:

 

Իսկապես որ սերը շատ բազմազան է լինում: Հետաքրքիր էր նաեւ Մեսրոպ Փանոսյանի առաջարկած ծառային սերը:

Հասկանալի է, որ like-երով մրցելը գուցե ինչ-որ չափով նաեւ անարդար է, քանի որ ֆեյսբուքյան ձեւաչափի փորձը ցույց է տալիս, որ այն վերածվում է friend-ների (ընկերների) պայքարի: Բայց ընկերները մեզ պետք են ամենուր, այդ թվում' սիրո ու պայքարի գործերում: Հատուկ շնորհակալություն Facebook-ի ողջ անձնակազմին:) Ապրենք սիրո մեջ ընկղմված: Շնորհավոր Վալենտին:

Տ.Մ.

 

Դիտվել է 9680 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 681 անգամ
15.05.2024
Դիտվել է 197 անգամ
17.05.2024
Դիտվել է 143 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster