Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024

Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Այս յոթ կանացի հատկությունները մագնիսական ազդեցություն են թողնում տղամարդկանց վրա։

Գաղտնիքներ պահելու ունակություն

Եթե տղամարդը ձեզ գաղտնիք է վստահել կամ կիսվում է իր ամենաներքին մտքերով ու փորձառություններով, ապա նա հավանաբար ակնկալում է, որ ասվածը կմնա ձեր մեջ։ Երբ նրա գաղտնիքները ի հայտ են գալիս ձեր ընկերուհիների զրույցներում և փոխադարձ ծանոթների կատակներում, վստահությունը լրջորեն տուժում է։ Նույնիսկ, եթե դա ձեր աչքին աննշան և բոլորովին գաղտնի պահելու բան չէ։

Միևնույն ժամանակ, տղամարդիկ, անշուշտ, նկատում և բարձր են գնահատում գաղտնիքները պահելու ունակությունը։

Կանացիություն

Կանացիությունը չի ենթադրում ո՛չ ջերմեռանդ ֆեմինիստուհու կարգավիճակ, ո՛չ էլ տղամարդկանց հետ հավասարության գաղափարի մերժում։ Սա այն հատկանիշները օգտագործելու կարողությունն է, որոնք տրվում են քեզ ի ծնե՝ միաժամանակ ներդաշնակ լինելով ձեր և շրջապատի հետ։

Կանացիության մերժման հստակ նշան է այն համոզմունքը, որ ձեզ պետք չեն տղամարդիկ: Եթե նման բարձրագոչ խոսքերի հետևում թաքնված է «պարզ կանացի երջանկության» ցանկությունը, ապա դուք պետք է փորձեք հասկանալ ինքներդ ձեզ:

Ինքնուրույնություն

Անշուշտ, կարևոր է, որ տղամարդը գոնե մեկ-մեկ կարիք զգա ու իր սիրելիի համար փորձի հերոս-փրկչի դերը։ Եվ այնուամենայնիվ, ձեր ասպետը կցանկանար հոգ տանել գեղեցիկ և նուրբ արքայադստեր մասին, այլ ոչ թե որդեգրել քաղցրիկ աղջնակին:

Երբ կինը չափից դուրս անօգնական է լինում տարրական բաներում, հարաբերությունները ռոմանտիկից վերածվում են ծնող-երեխա կապի: Եվ սա լավ բանի չի հանգեցնում։

Արտաքին տեսք

600x400

Ինչ էլ ասեն, մեզ բոլորիս դիմավորում են մեր հագուստուվ և դատում մեր տեսքով. այդպիսին է մարդկային էությունը: Իսկ հոգու զուգընկեր փնտրելիս տեսողականը կարևոր դեր է խաղում։ Խոսքը գեղեցկության որոշակի չափանիշի մասին չէ, այլ ընդհանուր կոկիկության մասին:

Եթե կտրականապես չեք սիրում ինքներդ ձեզ, ապա չարժե համակրանք ակնկալել ուրիշներից։

Եթե տունը խառնաշփոթ է, պատված է երկար տարիների փոշով, առաջին հերթին ուժ գտեք մաքրելու ոչ թե հանուն տղամարդու, այլ հանուն ինքներդ ձեզ: Եվ այդտեղ ձեր հարուստ ներաշխարհն ավելի արագ կնկատվի։

Վերահսկողություն զգացմունքների նկատմամբ

Չնայած յուրաքանչյուր տղամարդու և կնոջ անհատական հատկանիշներին, մեծ մասամբ կանայք ավելի զգացմունքային կլինեն:

Տղամարդիկ հազվադեպ են հասկանում զգացմունքների նուրբ լեզուն և պարզապես չեն կարողանում ընկալել իրենց ուղղությամբ ուղարկվող ազդակները։

Իսկ կանայք, բուռն արձագանքելով իրենց ընտրյալի գործողություններին, միշտ չէ, որ պատրաստ են տրամաբանության լեզվով բացատրել, թե ինչ է կատարվում։ Եվ իզուր՝ տղամարդիկ դա իսկապես գնահատում են։

Աջակցելու ունակություն

Նույնիսկ ամենաուժեղ տղամարդուն անհրաժեշտ է ապահով տարածք, որտեղ նա կարող է հեռացնել իր զգացմունքների պատյանը և վերականգնել ուժերը: Դա նման է բռնցքամարտի ռաունդների միջև ընդմիջմանը. մարզիչը կասի մի քանի ոգևորիչ բառ և խորհուրդներ կտա, կապտած դեմքը կմաքրի թարմ սրբիչով, և ժամանակն է, որ մարտիկը կրկին ցուցադրի իր ուժը:

Որքան էլ ձեր ընտրյալն ամենակարող թվա, հիշեք, որ նա ձեր աջակցության կարիքն ունի։

Սեքսուալ ազատություն

Սեքսը կարող է լինել հարաբերությունների աննշան մասը, բայց դա չի դարձնում այն պակաս կարևոր: Անկողնում զարգանում է վստահությունը, փոխօգնությունը, զուգընկերոջ հետ ներդաշնակությունը և նույն ալիքի վրա լինելու կարողությունը։

Դուք չպետք է անեք ձեզ համար անընդունելի որևէ բան, բայց երբ կինը սառն է և չնախաձեռնող, կարծես լավություն է անում, տղամարդը կձգտի վառ հույզեր ստանալ շրջապաում։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 913 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 665 անգամ
23.04.2024
Դիտվել է 196 անգամ
25.04.2024
Դիտվել է 152 անգամ
26.04.2024
Դիտվել է 116 անգամ
27.04.2024
Դիտվել է 48 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster