Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024

Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Խոյ

Այս շաբաթ Խոյերին մեծ համբերություն կպահանջվի։ Չափավորեք ձեր հպարտությունը, զսպեք զգացմունքները և ձեր էներգիան ուղղեք ճիշտ ուղղությամբ: Փորձեք շահավետ տնօրինել ձեր գումարները, հնարավոր են փոփոխություններ ֆինանսական ոլորտում։ Չորեքշաբթի և հինգշաբթի մի վախեցեք նոր բան սովորել և շփվել համախոհների հետ։ Բայց հանգստյան օրերին ձեր ազատ ժամանակը մի վատնեք դատարկ խոսակցություններ վարելով, այլ կենտրոնացեք գործողությունների վրա: Այս դեպքում դուք կկարողանաք իրականացնել ձեր ծրագրերը։ Գեղեցկության կամ մերսման սրահ այցելելը միայն օգուտ կբերի ձեզ:

Ցուլ

Աստղերը նախազգուշացնում են. եթե շաբաթվա սկզբին ձեզ մոտ ամեն ինչ սխալ է ընթանում, մի հուսահատվեք, զբաղվեք այլ գործերով, իսկ ձեր ընթացիկ խնդիրներն աստիճանաբար կլուծվեն։ Կենտրոնացած մնացեք ձեր աշխատանքի վրա, բայց, միևնույն ժամանակ, չափից շատ պատասխանատվություն մի ստանձնեք: Դուք կարող եք փոխըմբռնման հասնել նույնիսկ ամենաանբարյացակամ գործընկերների հետ: Հանգստյան օրերին ավելի շատ ժամանակ և ուշադրություն հատկացրեք ձեր ընտանիքին և երեխաներին: Քաղաքից դուրս կամ զբոսայգի ճանապարհորդությունը ձեզ կուրախացնի և էներգիայի մեծ պաշար կավելացնի ապագա ձեռքբերումների համար:

Երկվորյակ

Երկվորյակները պետք է սկսեն շաբաթը՝ վերանայելով իրենց սկզբունքներն ու կյանքի արժեքները, որպեսզի սովորեն տարբեր տեսանկյուններից նայել իրավիճակներին։ Արդյունքը կուրախացնի ձեզ, և դուք կարող եք սկսել կյանքի կոչել այն բոլոր հրաշալի գաղափարները, որոնք գալիս են ձեր մտքում՝ առանց հետաձգելու: Իմաստությունն ու գիտակցությունը հենց այն է, ինչ ձեզ հիմա պետք է: Լսեք ձեր ինտուիցիային։ Շաբաթվա կեսին կրթվեք, ձեռք բերեք գիտելիքներ այն ոլորտում, որն ամենահոգեհարազատն է ձեզ, և ձեր հնարամտությունն ու ստեղծագործականությունը կօգնեն առավելագույնս օգտվել դրանից:

Խեցգետին

Շաբաթվա սկզբին Խեցգետինները կարող են իրականացնել իրենց ամենահամարձակ գաղափարները։ Պլանավորելու և երկար մտածելու կարիք չկա, պարզապես գործի անցեք։ Հնարավորության դեպքում ձեր աշխատանքում ներգրավեք գործընկերներին: Շաբաթվա կեսից ակտիվությունը կմարի, բայց ինտելեկտուալ գործունեության համար կսկսվի ծայրահեղ բարենպաստ շրջան։ Հետազոտական աշխատանքը կարող է զգալի արդյունքների բերել։ Հիմնական խնդիրը ժամանակ ունենալն է հանգստանալու և ավելի շատ ժամանակ անցկացնելու բնության գրկում, հակառակ դեպքում լարված մտավոր աշխատանքը կարող է հանգեցնել նյարդային և ֆիզիկական հյուծման:

Առյուծ

Այս շաբաթ ձեր հաջողություններն ու ժողովրդականությունը հիացմունք կառաջացնեն ու աննկատ չեն մնա։ Եթե հայտնվել եք դժվարին իրավիճակում, հապճեպ որոշումներ մի կայացրեք՝ դրամատիկ սխալներից խուսափելու համար։ Այժմ ոչինչ չպետք է շեղի ձեզ ձեր ծրագրած պլանից, միայն այս կերպ կկարողանաք հաղթահարել լուրջ խնդիրները։ Դուք չպետք է կիսվեք գաղափարներով թե՛ մոտ, թե՛ հեռավոր ծանոթների հետ։ Ձեզ հիմա պետք չեն ավելորդ մեկնաբանություններ և խորհուրդներ։ Ամենայն հավանականությամբ, հանգստյան օրերին չեք կարողանա հանգստանալ, այնպես որ ձեր էներգիայի պաշարները պահպանելու համար աշխատեք բաշխել ծանրաբեռնվածությունը և մի մոռացեք բավականաչափ քնել:

Կույս

Այս շաբաթ կարող են առաջին պլան մղվել հարցեր, որոնք հետաձգել եք մինչև վերջին րոպեն։ Իրավիճակը կպահանջի հրատապ որոշումներ և փոխզիջումների գնալու կարողություն։ Ստիպված կլինեք զիջել թե՛ տանը, թե՛ աշխատավայրում, հակառակ դեպքում կոնֆլիկտն անխուսափելի է։ Խուսափեք ղեկավարների հետ խոսելուց, հավանաբար կցանկանաք վիճել, բայց հիմա դրա ժամանակը չէ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր ընտանիքի, սիրելիի հետ, զբոսնեք, հյուր գնացեք՝ դուք դրական էմոցիաների պակաս ունեք։ Կա երիկամների հիվանդության վտանգ, որպեսզի դա տեղի չունենա, խուսափեք մրսածությունից:

Կշեռք

Կշեռքներն այս շաբաթ ստիպված կլինեն շատ ու քրտնաջան աշխատել, ուստի աստղերն առաջին հերթին խորհուրդ են տալիս անել հնարավոր ամեն բան՝ եռանդուն և ուժով լի մնալու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին Կշեռքները պետք է հատկապես զգույշ լինեն, քանի որ այն, ինչ հիմա կորցնեք, այլևս երբեք ձեր կյանք չի վերադառնա։ Սա վերաբերում է ոչ միայն մեքենայի բանալիներին կամ փողին, այլեւ ավելի կարեւոր բաներին՝ ընկերությանը, սիրուն, հեղինակությանը։ Եթե ձեր կյանքում բացասաբար տրամադրված մարդ կա, ապա այժմ ժամանակն է դադարեցնել նրա հետ շփվելը: Ավելի լավ է մայիսյան առաջին օրերը միայնակ անցկացնել, մտքերը հավաքել ու հանգստանալ։

Կարիճ

Կարիճի այս շաբաթվա կարգախոսն է՝ ազատվել առօրյականից: Հիմա լավ ժամանակ է եռանդով նոր նախագծեր սկսելու համար: Հանգստյան օրերին ճամփորդության գնացեք։ Պարտադիր չէ գնալ հանգստավայր, կարող եք այցելել այլ քաղաքում ապրող ընկերներին։ Պարզապես շատ բան մի դրեք ձեր ճամպրուկի մեջ, այժմ հակացուցված է ծանր իրեր կրելը: Ճանապարհորդությանը զուգահեռ վերանայեք ձեր նպատակներն ու ցանկությունները։ Թերևս դրանցից մի քանիսը հնացել են և թարմացման ու մաքուր օդի կարիք ունեն։

Աղեղնավոր

Աղեղնավորները, ովքեր հաճախ են շփվում մարդկանց հետ, այս շաբաթ պետք է առավելագույնս օգտագործեն համոզելու իրենց ողջ շնորհքը։ Այդպես շատ ավելի հեշտ կլինի ազդել ուրիշների վրա և ստիպել նրանց կայացնել ձեզ անհրաժեշտ որոշումները։ Որպեսզի բախտը չլքի ձեզ, չպետք է շահարկեք ուրիշների գիտակցությունը ձեր շահի համար: Օգնեք ձեր շրջապատի բոլոր մարդկանց և մի օգտվեք ուրիշների ունցած խնդիրներից: Իսկ հինգշաբթի օրվանից մոլորակների դիրքը բարենպաստ կլինի սիրավեպի, նոր ծանոթությունների, բիզնեսի զարգացման ու գնումների համար։

Այծեղջյուր

Այս շաբաթ ձեր ընթացիկ առաջադրանքներին կավելացվեն նոր հարցեր, իսկ սառնասրտությունն ու կենտրոնացումը թույլ կտան ավելի շատ վաստակել: Աշխատանքի ծանրաբեռնվածությունը խորհուրդ է տրվում հատկապես ուշադիր բաշխել, այլապես նոր առաջադրանքները լրացուցիչ բեռ կլինեն ձեր ուսերին։ Շաբաթվա սկզբին ուշադիր վերլուծեք բոլոր բիզնես առաջարկներն ու ստացած նոր տեղեկությունները, որպեսզի դժվարության մեջ չհայտնվեք։ Ընդհանրապես, այս շրջանում ռիսկի մի դիմեք, հաշվարկեք ձեր քայլերը և ավելորդ մի ոգևորվեք:

Ջրհոս

Ջրհոսներին հուզական շաբաթ է սպասվում։ Ամեն գնով խուսափեք կոնֆլիկտներից և զգայուն թեմաների քննարկումից: Որպեսզի խուսափեք չմտածված գործողություններից, որոնց համար դուք կարող եք զղջալ, զգացմունքներն ուղղեք ստեղծագործությանը և զարգացմանը: Ձեզ համար հատկապես արդիական կլինեն սպորտն ու հանգիստը։ Հանգստյան օրերից առաջ ժամանակ տրամադրեք ձեր ամառային եկամուտը և, որ ամենակարևորը, ծախսերը պլանավորելու համար: Պետք չէ հավատալ այն տեղեկատվությանը, որ կստանաք շաբաթվա կեսին, խաբեության վտանգ կա։ Հանգստյան օրերը բարենպաստ են ռոմանտիկ ծանոթությունների համար:

Ձկներ

Այս շաբաթ Ձկները պետք է զբաղվեն իրենց սովորական գործունեությամբ, բայց դա արեք առանց շտապելու: Ռիսկերն ու արկածները կարող են շատ խնդիրներ բերել։ Ուրբաթ օրը ձեր ճանապարհին կարող եք հանդիպել շատ կարևոր մարդու։ Միանգամայն հնարավոր է, որ սա լինի նոր հոգու ընկեր, նոր լավագույն մտերիմ կամ ուսուցիչ: Ինչ վերաբերում է ֆինանսական ոլորտին, ապա պետք է հիշել, որ անվճար պանիրը միայն մկան թակարդում է լինում։ Եթե հանկարծ փող աշխատելու անսովոր հնարավորություն հայտնվի, ավելի լավ է երկու անգամ մտածել, թե արդյոք չի՞ հանգեցնի կորուստների: Հանգստյան օրերն անցկացրեք ընկերների և սիրելիների հետ, բնության գրկում լինելիս ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 909 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-05-2024 09:27
Կնոջ առևանգման մեջ մեղադրվող տղամարդը բանտ է նստել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, իսկ հետո երկու ամիս անց ազատ է արձակվել և առևանգել նույն կնոջը: 53-ամյա Ջեֆրի Հոլլին վերադարձել է բանտ՝ 11 մեղադրանքով:
03-05-2024 09:19
Սննդային հավելումներն իսկապես կարող են օգնել բարելավել սննդային որակը: Այնուամենայնիվ, ըստ մասնագետների, դրանք չեն կարող փոխարինել հավասարակշռված դիետան, որը բաղկացած է մի շարք բնական արտադրանքներից: Բացի այդ, ոչ բոլոր վիտամինների և հանքային համալիրներն են ստեղծվում հավասար. որոշները կարող են պարունակել անցանկալի կամ թունավոր նյութեր, ինչպես նաև սննդանյութեր սխալ դեղաչափերով և վատ ներծծվող ձևերով:
03-05-2024 07:51
Սառա Ջեսիկա Փարքերը հաստատել է, որ լինելու է «Եվ հենց այնպես» սերիալի երրորդ սեզոնը, որը «Սեքսը մեծ քաղաքում» սիրված ֆիլմի շարունակությունն է. դրա վրա աշխատանքներն արդեն ընթանում են: Դերասանուհին սոցցանցերում նոր նախագծի սցենարով լուսանկար է հրապարակել, որում նա գլխավոր դերում է։
03-05-2024 05:40
Առողջ սննդակարգի կանոններից է օրական 25-30 գրամ բջջանյութի օգտագործումը, այսինքն՝ օրական ուտել 400 գրամ բանջարեղեն և մրգեր կամ կիրառել, այսպես կոչված, «հինգի կանոնը»՝ ուտելով օրական առնվազն հինգ տեսակի բանջարեղեն և միրգ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են կարող հում բանջարեղեն ուտել, քանի որ այն հակացուցված է որոշ հիվանդությունների առկայության դեպքում: Բանջարեղենն, անշուշտ, վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների աղբյուր է: Բայց դուք չպետք է անմիտ կերպով «հենվեք» դրանց վրա, եթե ունեք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ, նշում են բժիշկները:
03-05-2024 02:54
Մայիսի 2-ին Մարսելում տեղի ունեցավ Chanel–ի կրուիզային նոր հավաքածուի ցուցադրությունը։ Այն անցկացվել է բնակելի շենքի տանիքում․ ներկա են եղել Լիլի-Ռոզ Դեփը, Շարլոտ Կազիրագին, դերասանուհի Զիտա Հանրոթը, ռեժիսոր Օդրի Դիվանը և այլ հյուրեր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
29.04.2024
Դիտվել է 663 անգամ
01.05.2024
Դիտվել է 560 անգամ
27.04.2024
Դիտվել է 246 անգամ
30.04.2024
Դիտվել է 218 անգամ
03.05.2024
Դիտվել է 75 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster