Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Սիրավեպ ամուսնացած տղամարդու հետ կամ ինչպես չվերածվել սիրուհու

14.08.2012

Երբ հանդիպում ես «երազներիդ տղամարդուն», մոռանում ես, որ նա կարող է ամուսնացած լինել: Շատ կանայք հանգստացնում են իրենց տղամարդու մատին ամուսնական մատանու բացակայության մտքով: Սակայն մատանու բացակայությունը դեռ չափանիշ չէ:

Ամուսնացած տղամարդկանց մեծ մասը ամուսնական մատանի չի կրում տարբեր պատճառներից ելնելով՝ աշխատանքի բնույթն է այդպիսին կամ չիուզում վանի կանանց և այլն:

Եթե տղամարդը իրոք սիրում է իր կնոջը, նա երբեք չի դավաճանի նրան: Ամուսնացած տղամարդու հոգեբանության մեջ գերակշռում է ընտանիքի պահպանման ձգտումներն ու կենցաղի և հարաբերությունների սովորական կանոկարգվածությունը: Ի հակադրություն կարծրատիպերի՝ պետք է նշել, որ ամուսնացած տղամարդկանց մեծ մասը կոնսերվատորներ են: Ամուսնացած սիրող տղամարդուն լիովին բավականեցնում է իր միակը, իսկ նոր հարաբերություններ սկսելու, նոր մարդուն ընտելանալու և կենսակերպի փոփոխության հեռանկարներն այդքան էլ չեն ոգևորում:

Բայց կան նաև ամուսնացած այնպիսի տղամարդիկ, ովքեր չեն սիրում, կամ արդեն չեն սիրում իրենց կանանց: Ահա այդպիսի տղամարդկանց հետ էլ ռիսկի եք դիմում հարաբերություններ սկսել: Ինչո՞ւ է ամուսնացած տղամարդը կողքից հարաբերություններ փնտրում: Ահա ամենատարածված պատճառները.
1.Տղամարդը կարծում է, որ իր կինն իրեն չի հասկանում: Իսկ հասկացված լինելու կարիք ունի յուրաքանչյուր տղամարդ (ի հեճուկս կանացի այն կարծիքին, որ տղամարդկանց միայն սեքս է պետք):
2. Տղամարդուն արդեն զզվացրել են ընտանեկան վեճերն ու հարաբերությունների պարզաբանումը կնոջ հետ: Նա ուզում է ազատել գլուխը մշտական դժգոհություններից:
3. Տղամարդը ցանկանում է զանազանություն մտցնել իր ինտիմ կյանքում, բայց միաժամանակ չի ուզում բաժանվել ընտանիքից: Եթե գործը հասնի ապահարզանին' անհրաժեշտ կլինի բաժանել ունեցվածքն ու երեխաներին:
4. Տղամարդը փոքրիկ երեխայի հայր է: Որոշ տղամարդիկ ծանր են տանում անքուն գիշերներն ու նորածինների լացը: Դրա համար էլ նա փնտրում է մեկին, ում մոտ կարող է գնալ, որպեսզի որոշ ժամանակով հանգստանա երեխայի լացից: Եվ մի քիչ էլ քնի, իհարկե:
5. Տղամարդը ամուսնացել է այն պատճառով, որ կինը հղիացել է կամ որ «արդեն տարիքն էր», բայց դեռ չէր հասունացել ամուսնության համար, դեռ բավականաչափ «ման չէր եկել»:

Նման տղամարդը ազատության և կանանց հետ շփվելու կարիք է զգում: Այսքան գեղեցիկ աղջիկներ կան շուրջբոլորը, իսկ ինքը ամուսնացած է: Կյանքի «անարդարությունը» դրդում է նրան սիրային արկածների:
Որպեսզի խաբվածի դերում չհայտվեք և չընկնեք ամուսնացած տղամարդու հետ հարաբերությունների թակարդը, կարևոր է տարբերել ամուսնացածներին ազատներից: Ամուսնացած տղամարդկանց վարքն ունի իր առանձնահատկությունները.
1.Ամուսնացած տղամարդը երբեք չի տա ձեզ իր տան հեռախոսահամարը:
2. Ամուսնացած տղամարդը ձեզ հյուր չի կանչի:
3. Սովորաբար, եթե հյուրընկալել եք ամուսնացած տղամարդու, նա դժվարությամբ կհամաձայնվի գիշերը ձեզ հետ անցկացնել:
4. Ձեր հետ լինելու ժամանակ նա անջատում է բջջայինը: Իսկ բացատրում է դա նրանով, որ չի ցանկանում' ձեզ խանգարեն և փչացնեն ռոմատիկ մթնոլորտը:
5. Չի համաձայնվում ծանոթանալ ձեր ընկերների հետ, իսկ եթե համաձայնվում է' շատ մեծ դժվարությամբ:
6. Չի հայտնվում ձեր հետ մարդաշատ վայրերում' սրճարան, կինո և այլն: Նման վայրերում նա կարող է հանդիպել ծանոթ մարդկանց, ովքեր ամեն ինչ կպատմեն կնոջը:
7. Չի ծանոթացնում ձեզ ընկերների և բարեկամների հետ:

Իսկ եթե, այնուամենայնիվ, ճշմարտությունը հայտնի՞է, եթե գիտես, որ նա ամուսնացած է, բայց չես ուզում նրան կորցնել… Արժե ամեն ինչ լավ մտածել:

Ամուսնացած տղամարդը կարող է ծածկել ձեզ քնքուշ խոսքերով և «ոսկե սարեր» խոստանալ: Սակայն մի՛շտապեք հավատալ խոսքերին: Եթե դուք նրան անհրաժեշտ եք միակի ու սիրելիի կարգավիճակում, նա տարիներ շարունակ չի խոստանա, որ կբաժանվի կնոջից, այլ ուղղակի կանի դա:
Բայց այս դեպքում էլ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ենթադրենք, նա ապահարզան է տվել: Եվ դուք անսահման երջանիկ եք այդ նորությունից: Բայց երկար սպասված նորության առաջացրած էյֆորիայից հետո արթնանում է խիղճն ու կանացի համերաշխությունը, որոնք ձեզ հանգիստ չեն տալիս: Դուք հասկանում եք, որ ընտանիք քանդելը ճիշտ չի, գեղեցիկչի, ամոթալի է: Դուք վստահ եք, որ ինքներդ էլ շատ կտանջվեիք, եթե հայտվեիք նման իրավիճակում: Դուք չեք ճանաչում ձեր սիրած տղամարդու կնոջը և բոլորովին հիմքեր չունեք նրան ցավ պատճառելու: Իսկ եթե տղամարդը նաև երեխաներ ունի, ստացվում է, որ դուք ընտանիքից խլում եք ոչ միայն ամուսնուն, այլ նաև՝ հորը:

Իհարկե, որոշ կանանց, նման դեպքերում, ամենևին էլ չի անհանգստացնում տղամարդու ընտանիքը: Նման կանայք տղամարդուց համառորեն կնոջից բաժանվելու պահանջ են ներկայացնում: Հիմնականում, նման իրավիճակներում, տղամարդը գլուխն ազատում է խոստումներ տալով և ամեն տեսակ պատճառներով ապահարզանը հետաձգելու պատճառաբանություններով: Եվ այդ ամենը կարող է շարունակվել տարիներով: Վաղ թե ուշ նման միությունը փլուզվում է. կինը հասկանում է, որ իր ընտրյալը երբեք չի բաժանվի կնոջից, իսկ տղամարդը հասկանում է, որ, այնուամենայնիվ, իր կնոջ հետ ավելի լավ է:

Ցավոք սրտի, կան նաև կանայք, ովքեր հանուն իրենց սիրեցյալի պատրաստ են համակերպվել սիրուհու կարգավիճակի հետ: Նա ամուսնացա՞ծ է: Ի՞նչ անենք: Կարևորը, որ սիրում է: Բայց ամեն դեպքում կարիք չկա նվաստանալու և չմտածված քայլեր անելու: Հավատացե՛ք ձեր երջանկությանը և այն անպայման կայցելի ձեզ:

Լինել սիրած, բայց ամուսնացած տղամարդու հետ, թե չլինել՝ դա իհարկե յուրաքանչյուր կին ինքն է որոշում: Կարևորը ամեն ինչ լավ ծանրութեթև արվի, նոր… Մի՛ հրապուրվեք խոստումներով, մի՛ապրեք իլյուզիաների մեջ և խղճի հետ գործարքների մեջ մի՛մտեք: Գիտակցված ընտրություն կատարելը լավագուն մոտեցումն է ամուսնացած տղամարդու հետ հարաբերություններում:

slaq.am

Դիտվել է 5537 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 591 անգամ
15.05.2024
Դիտվել է 141 անգամ
17.05.2024
Դիտվել է 52 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster