Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024

Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին:

Երկակի ստանդարտները միանշանակ նրանց մասին են։ Իսկ հրեշտակային համբերությունը վերաբերում է նրանց սիրելիներին:



Ցուլ

Կենդանակերպի ամենակարևոր սեփականատերերից մեկը՝ Ցուլը, կարող է շատ բան ներել, բայց ոչ դավաճանությունը։ Ավելին, եղեք ուշադիր և զգույշ. խանդոտ Ցուլերը կարող են դավաճանություն համարել (համեմատաբար) անմեղ սիրախաղը և նույնիսկ պարզապես ընկերական շփումը (հատկապես, եթե դա տեղի է ունենում շատ հաճախ և առանց Ցուլի մասնակցության): Բայց միևնույն ժամանակ, իրենք՝ Ցուլերը, լավ էլ ունակ են «ձախ գնալու», այդ թվում՝ լինելով ամուր, կայուն և շատ երջանիկ հարաբերությունների մեջ. իսկ ի՞նչ կա որ։ Պարզապես կենդանակերպի գլխավոր հեդոնիստները ցանկանում էր մի փոքր հաճելի փորձ ձեռք բերել։ Այո, կողքից: Հետո ի՞նչ։

Խելացի Ցուլը կթաքցնի իր դավաճանությունը մինչև վերջին պահը, հիմարը (թեև հիմար Ցուլ դժվար է պատկերացնել) ագրեսիվորեն կարդարանա. իբր՝ դա ոչինչ չի նշանակում, ընտանիքը բոլորովին այլ է և շատ ավելի կարևոր: Նման երկակի ստանդարտները բացատրվում են շատ պարզ. Ցուլը, ինչ-որ մեկին ընդունելով որպես «իրենը», ենթագիտակցորեն նրան նշանակում է գրեթե որպես իր մաս: Իսկ մյուս կողմից նա անկեղծորեն չի հասկանում, թե ինչի մասին է աղմուկը. չէ՞ որ ինքն արդեն հրաժարվել է իր համար ամենաթանկից՝ իրենից ու իր ազատությունից (և չի պատրաստվում հետ վերցնել այն), բայց մյուս կողմից շատ անհանգստացած է. ինչպե՞ս է պատահել, որ պարզապես իրենից մի կտոր կորցրել է: Վրեժխնդիր լինե՛լ, պատժե՛լ, վտարե՛լ ընդմիշտ:

Ջրհոս

600x400

Օդի տարերքով պաշտպանված նշանները, սկզբունքորեն, առանձնապես հավատարիմ չեն (բացառություն կարող է լինել Կշեռքը, բայց դա հաստատ չէ), իսկ Ջրհոսը, ավելին, հարկ չի համարում ինչ-որ կերպ քողարկել անհավատարմությունը. ազատությունը բացառապես նրա անձնական գործն է։ Նա, հավանաբար, ցանկապատի վրա չի գրի դավաճանության մասին, և ապացույցները չի ցրի տեսանելի վայրերում, բայց եթե տաք հետքերով բռնվի՝ հաստատ չի արդարանա կամ ներողություն խնդրի. ահա ես՝ ինչպիսին կամ, կամ ընդունիր, կամ ցտեսություն:

Բայց եթե կարմիր գիծը որոշի անցնել նրանց զուգընկերը, Ջրհոսները նույնիսկ չեն լսի որևէ բացատրություն. եթե սիրելին ընտրել է մեկ ուրիշին (նույնիսկ, եթե նա արդեն զղջացել է այս ընտրության համար), այդպես էլ թող լինի՝ չպետք է խանգարել նրան։

Կարիճ

600x400

Կարիճին խաբելն ինքնասպանության շատ բարդ և հուսալի մեթոդ է: Այս խանդոտ սեփականատերերը, միշտ խոցված վստահության տրավմայից, արդեն կասկածում են, որ իրենց սիրելին ի վիճակի է ցանկացած պահի դանակով հարվածել իրենց մեջքից, իսկ երբ ապացույցներ են ստանում, նույնիսկ որոշակի թեթևության զգացումով (վերջապես այս անիծյալ անորոշությունն ավարտվեց) դադարում են վստահել և սկսում վրեժ լուծել:

Ինչ վերաբերում է իրեն, ապա Կարիճը վստահ է՝ միայն ինքը կարող է որոշել՝ հավատարիմ մնա՞ զուգընկերոջը, թե՞ ոչ։ Իսկ եթե նա ընտրում է երկրորդը, ապա, անշուշտ, նրան չեն տանջում կասկածները կամ (հատկապես) զղջումը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6883 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Միասին ուտելը կարող է նվազեցնել արյան մեջ շաքարի կտրուկ աճը

30.09.2026
Նույն ածխաջրային կերակուրից հետո գլյուկոզի մակարդակն ավելի քիչ էր բարձրանում, եթե մասնակիցները սնվում էին մտերիմների հետ, այլ ոչ թե մենակ։

Սա արդեն չափից դուրս է․ Կենդանակերպի նշանների անտանելի սովորությունները

15.09.2026
Ներկայացնում ենք յուրաքանչյուր նշանի ամենախորը գաղտնիքները և պատմում, թե նրանց առօրյա որ սովորությունները կարող են շրջապատի մարդկանց կյանքը դժոխքի վերածել։

Ինչ են պատմում ոտքի մատները մարդու բնավորության մասին

25.08.2026
Նայեք ձեր ոտքերին։ Վստահ ենք, որ դուք չգիտեք, թե դրանք ինչ կարող են պատմել ձեր մասին։ Պատասխանը պարզելու համար ձեզանից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի։

Ինչպես նիհարել առանց որևէ բան անելու․ ծույլ մարդու 10 պատվիրան 

29.07.2026
Ներկայացնում ենք քաշի կորստի առօրյա հնարքների ցանկ, որոնց իրականացնելը աներևակայելիորեն հեշտ է:

Netflix-ի 8 դետեկտիվ ֆիլմ, որոնք հաստատ արժե դիտել

07.07.2026
Ամեն տարի թողարկվող բազմաթիվ դետեկտիվ ֆիլմերի պատճառով զարմանալի չէ, որ որոշները աննկատ են մնում:

7 իր, որոնք ըստ սնահավատության չպետք է նվիրել. դրանք կփչացնեն կյանքը

06.06.2026
Երբեմն, նույնիսկ, եթե նվերը տրվում է անկեղծորեն, այն կարող է իրական վտանգ թաքցնել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1050 անգամ
20.10.2026
Դիտվել է 257 անգամ
21.10.2026
Դիտվել է 201 անգամ
22.10.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster