Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-06-2024 08:31
Չենինգ Թաթումի նախկին կինը՝ դերասանուհի Ջեննա Դյուանը, երրորդ անգամ մայր է դարձել։ 43-ամյա աստղը ուրախ իրադարձության մասին հայտնել է սոցիալական ցանցերում։  Դյուանը հայտարարել է, որ ինքն ու իր սիրելին՝ Սթիվ Քազին դուստր են ունեցել։
21-06-2024 09:53
Էքսեթերի համալսարանի ղեկավարած միջազգային հետազոտողների խումբը պարզել է, որ SMIM1 գենն անջատող գենետիկ տարբերակով օժտված մարդիկ ավելի բարձր մարմնի քաշ ունեն, քանի որ հանգսիտ վիճակում նրանք ավելի քիչ էներգիա են ծախսում:
21-06-2024 09:47
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դպրոցը թողած Վիրջինիա «Ջինջեր» Հիսլոփը Սթենֆորդ վերջապես ստացել է կրթության մագիստրոսի կոչում 83 տարի անց՝ 105 տարեկանում: 
21-06-2024 08:59
Մասնագետները խորհուրդ են տալիս քաղց զգալով չգնալ քնելու, քանի որ այս վիճակում օրգանիզմի համար ավելի դժվար է քնելը։ Միաժամանակ նշվում է, որ ածխաջրերն ու շաքարը մեզ էներգիա են տալիս և խթանում ուղեղի աշխատանքը, բայց կարող են մեծացնել անհանգստությունը, այնպես որ հնարավորության դեպքում ավելի լավ է խուսափել դրանցից քնելուց առաջ։
21-06-2024 02:57
Ռուս երգչուհի Ալսուն առաջին անգամ խոսել է գործարար Յան Աբրամովից 18 տարվա ամուսնությունից հետո բաժանվելու մասին: «Ամեն ինչ լավ է: Ես չեմ մեկնաբանում, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ է»,-հայտարարել է նա։
20-06-2024 12:40
Ռիհաննան դարձել է Dior J'adore օծանելիքի դեմքը. 20 տարի աjդ դերում Շարլիզ Թերոնն էր։
20-06-2024 12:36
Ըստ մասնագետների, երբ մարդը բավարար չափով չի քնում, բարձրանում է քաղցի հորմոնի' գրելինի մակարդակը, իսկ հագեցվածության հորմոնը' լեպտինը, նվազում է, ինչը ստիպում է ավելի հաճախակի քաղց զգալ և մեծացնում է տենչը կալորիական մթերքների նկատմամբ։ Դրա պատճառով մարդը սկսում է ավելի շատ ուտել, ինչը ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում հրահրում է ավելորդ քաշ:
20-06-2024 12:33
80 տարեկանում ԱՄՆ-ում մահացել է է դերասանուի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիոլետա Գևորգյանը:
20-06-2024 12:09
Պետերբուրգցի գիտնականները պարզել են, որ պտղի հիպոքսիան եւ մոր սթրեսը կարող են հանգեցնել երեխայի նիկոտինային կախվածության մեծ տարիքում։
20-06-2024 02:11
Նաոմի Քեմփբելը դարձել է Լոնդոնում կայացած V&A ամառային երեկույթի աստղը, որը կազմակերպել էր BOSS-ը՝ ի պատիվ նրան նվիրված NAOMI: In Fashion ցուցահանդեսի։ 54-ամյա սուպերմոդելի ցնցող կերպարից անհնար էր կտրել հայցաքը։
19-06-2024 09:54
Ջուրը հագեցնում է ծարավը խմելուց հետո 5-10 րոպեի ընթացքում։ Հետևաբար, պետք չէ միանգամից խմել այն, դա կարող է հանգեցնել այտուցի և թուլության: Շոգ եղանակին առատ քրտնարտադրությունը կարող է հանգեցնել աղերի (էլեկտրոլիտների) կորստի պատճառով ջղաձգությունների: Ուստի կարևոր է հետևել ձեր սննդակարգին և խմել օրական 1,5-2 լիտր հեղուկ: Ավելի լավ է նախապատվությունը տալ չգազավորված ջրին, բնական մրգային հյութերին, սեղանի հանքային ջրերին և կանաչ թեյին։
19-06-2024 09:45
Ամերիկացի հայտնի գյուտարար և ֆուտուրոլոգ Ռայմոնդ Կուրցվեյլը նանոռոբոտները համարում է այն բանալին, որը մարդկանց հնարավորություն կընձեռի հաղթահարել կյանքի 120-ամյա սահմանը: Ըստ նրա՝ կենսատեխնոլոգիայի միաձուլումն արհեստական բանականության հետ վաղ թե ուշ հանգեցնելու է նրան, որ նանոտեխնոլոգիաները կօգնեն լիովին հաղթահարելու մեր կենսաբանական օրգանների սահմանափակումները:
19-06-2024 07:50
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող թենիսի կանանց Billie Jean King Cup Europe աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի կանանց հավաքականը երրորդ խմբում երկու հաղթանակով երկրորդ տեղում է: Նախօրեին հաղթելով Ալբանիայի ընտրանուն, հունիսի 18-ին անցկացված երկրորդ խաղում Հայաստանի թիմը 3:0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին:
19-06-2024 05:01
56-ամյա Ջուլիա Ռոբերթսն ամռան սկզբին փոփոխություն է ցանկացել, ուստի որոշել է մազերը շիկահեր ներկել։ Դերասանուհու նոր կերպարով լուսանկարները սոցցանցերում տարածել է նրա վարսավիր Սերժ Նորմանդը։ Ռոբերթսի երկրպագուները գնահատել են փոփոխությունները․ «Նա չի ծերանում», «Նա էլ ավելի երիտասարդ է դարձել», «Գեղեցիկ՝ անկախ գույնից», «Դա նրան շատ է սազում»։
19-06-2024 02:06
32-ամյա Ջորջիա Մեյ Ջագերը սպասում է առաջնեկին իր 24-ամյա զուգընկերոջից՝ չմշկորդ Քեմբրիան Սեդլիկից։ Այս մասին մոդելը տեղեկացրել է Instagram-ում։
18-06-2024 10:06
Միլանում հանդիսավոր կերպով բացվել է Swarovski ոսկերչական ապրանքանիշի «Լույսի վարպետները՝ Վիեննայից Միլան» ցուցահանդեսը։ Այս առիթով հայտնի աստղերը հավաքվել էին Palazzo Citterio պատկերասրահում։
18-06-2024 09:38
ԱՄՆ-ի և Չինաստանի գիտնականներն անվանել են աշխատանքի ամենաեկամտաբեր ձևաչափը, որտեղ աշխատողները շաբաթական մի քանի օր անցկացնում են գրասենյակում և մի քանի օր հեռակա կարգով կատարում իրենց պարտականությունները։ Ըստ հետազոտողների՝ սա շահեկան ժամանակացույց է և՛ ընկերությունների, և՛ թիմի համար:
18-06-2024 08:56
Գարեջրի հաճախակի օգտագործումը կարող է մեծացնել գիրության, շաքարախտի, հիպերտոնիայի և ոսկորների կոտրվածքների վտանգը: Ըստ մասնագետների՝ գարեջրի երկարաժամկետ, կանոնավոր օգտագործումը կարող է հանգեցնել նաև երիկամների հետ կապված խնդիրների, օստեոպորոզի, սոցիալական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրների։
18-06-2024 08:44
Franck Muller-ը ներկայացրել Vanguard սահմանափակ շարքի ժամացույցների երկու մոդել՝ ի պատիվ AC/DC-ի 50-ամյակի։ Մոդելները թողարկվել են 50-ական նմուշով, ներկայացվել լեգենդար Vanguard-ի սիլուետով եւ ունեն 43 միլիմետր տրամագծով կորպուս։ Մեկ մոդելը ներկայացվում է փայլեցված չժանգոտվող պողպատի կորպուսով, մյուսը սեւ տիտանից է։
18-06-2024 08:02
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA-ի դասակարգման աղյուսակում: Վարկանիշային ցուցակի ընթացիկ շաբաթվա աղյուսակում Էլինա Ավանեսյանը 74-րդ տեղում է և առաջադիմել է 4 հորիզոնականով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 900 անգամ
14.04.2026
Դիտվել է 348 անգամ
15.04.2026
Դիտվել է 324 անգամ
16.04.2026
Դիտվել է 200 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster