Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-11-2024 10:09
Երեխաների ընթերցանության մակարդակն իջել է վերջին երկու տասնամյակների ընթացքում ամենացածր մակարդակին, և միայն յուրաքանչյուր երրորդ դեռահասն է ասում, որ հաճույք է ստանում ազատ ժամանակ ընթերցելուց, ասվում է The Guardian-ի նոր հետազոտության մեջ: Ութից մինչև 18 տարեկան երիտասարդների 20,5%-ն ասում է, որ ամեն օր կարդում է ազատ ժամանակ՝ նախորդ տարվա 28%-ի դիմաց:
06-11-2024 05:50
Ալժիրցի բռնցքամարտիկ Իման Խելիֆը, ով 2024 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել կանանց մրցումներում, տղամարդ է ճանաչվել։ Այս մասին հայտնում է Le Correspondant պորտալը, որը տեղեկատվություն է հրապարակել 25-ամյա Խելիֆին իբր պատկանող բժշկական գրքույկից։ Ստացված տվյալները նպատակ ունեն հաստատել ենթադրությունները, որ մարզուհին կենսաբանական տղամարդ է:
06-11-2024 02:47
Թագուհի Կամիլայի մոտ շնչուղիների վարակ է ախտորոշվել։ Մեծ Բրիտանիայի թագավորի կինը ստիպված է ընդմիջում վերցնել իր պարտականությունների կատարումից։ Բժիշկները 77-ամյա թագուհուն խստորեն խորհուրդ են տվել հանգստանալ, ուստի նրա մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։
05-11-2024 09:41
Կալիֆորնիայի REMspace ստարտափը հայտարարել է քնած մարդկանց միջև հաղորդակցության տեխնոլոգիայի մոտալուտ ցուցադրության նախապատրաստման մասին: Առաջին բարեհաջող փորձն իրականացվել է սեպտեմբերին, հաղորդում է «Տեխկուլտ»- ը։ Ադ ժամանակ երկու հոգի կարողացել են հաղորդագրություններ փոխանակել սերվերի միջոցով՝ առանց արթնանալու և առանց անմիջական շփման։
05-11-2024 07:49
Հարվարդի բժշկական դպրոցի և այլ գիտական հաստատությունների ամերիկացի գենետիկները հայտնաբերել են, որ ճկուն պլաստիկի տարածված քիմիական նյութն ընդունակ է ուժեղ բացասական ազդեցություն ունենալ  սեռական բջիջների վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS Genetics գիտական հանդեսում։
05-11-2024 06:09
86-ամյա Ջեյն Ֆոնդան պոտենցիալ սիրեկանների առաջ մեկ պայման է դնում։ Նրա համար ոտքերի խնամքը ոչ միայն նրա առօրյայ գեղեցկության մի մասն է, այլև իսկական կիրք: Էկրանի լեգենդն ու ֆիթնես գուրուն ոչ միայն հատուկ ուշադրություն է դարձնում սեփական ոտնաթաթերին, այլև այս հարցում ամենախիստ պահանջներն է ներկայացնում պոտենցիալ սիրեկաններին։
05-11-2024 04:59
61-ամյա Ջոնի Դեփի փաստաբան Կամիլա Վասկեսը, ով դատարանում պաշտպանում էր նրան Էմբեր Հերդի դեմ, պատմել է, թե ինչու երբեք չի հանդիպելու նրա հետ։ Հիշեցնենք, որ նրանք կասկածվում էին սիրավեպ ունենալու մեջ։ «Թույլ տվեք պաշտոնապես հայտարարել: Ես երբեք չեմ հանդիպել Ջոնի Դեփի հետ: Եվ ես երբեք չեմ հանդիպի Ջոնի Դեփի հետ: Կարծում եմ, որ նա հիանալի մարդ է... Բայց նա իմ տեսակը չէ», - ասել է 40-ամյա Վասկեսը Edition Extra-ին:
05-11-2024 02:56
Արքայադուստր Մաֆալդան՝ Բուլղարիայի թագավոր Սիմեոն II-ի թոռնուհին, բաժանվում է ամուսնուց՝ բրիտանացի ֆինանսիստ Մարկ Աբուսլեյմանից, հայտնում է Tatler-ը։ Նրանք ամուսնացել են երկու տարի առաջ։
04-11-2024 09:41
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի կարողանում նոր հարաբերություններ կառուցել իր նախկին ամուսնու՝ դերասան Բրեդ Փիթի պատճառով։ Այս մասին հայտնում է In Touch Weekly-ն։ «Անջելինան դեռևս միայնակ է, և դա ոչ այն պատճառով, որ տղամարդիկ չկան, որոնք հերթ են կանգնում նրա հետ հանդիպելու համար։ Պատճառն այն է, որ նա բոլորին հեռու է պահում, քանի որ վախենում է նորից վիրավորվել, ինչպես դա եղավ Բրեդի հետ», - ասել է ինսայդերը:
04-11-2024 09:38
Կազանում ավարտվել է Ռուսաստանի գեղասահքի կանանց Գրան պրի շարքի երկրորդ փուլը. հաղթողի կոչմանն արժանացել է Ռուսաստանի 2023 թվականի չեմպիոն, հայագզի Ադելյա Պետրոսյանը։
04-11-2024 09:17
ԱՄՆ-ի մի բնակչուհի Facebook-ի իր հաշվի միջոցով փորձել է 150 դոլարով վաճառել նորածին երեխային։ Այս մասին հայտնում է Houston Chronicle տեխասյան թերթը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։ 21-ամյա Ջունիպեր Բրայսոնը ծննդաբերությունից առաջ կապ է հաստատել առնվազն վեց հավանական գնորդի հետ։
04-11-2024 05:54
Վիտորիա Չերետին՝ Լեոնարդո Դի Կապրիոյի ընկերուհին, որոշել է ամուսնանալ դերասանի հետ։ Ինսայդերի խոսքով՝ նա իր սիրելիի համար պատրաստ է ամեն ինչի։ Աղջիկը պատրաստ է կիսել դերասանի հետաքրքրությունները՝ նրա հետ մտերմանալու համար։
04-11-2024 03:50
Դիզայներ Վիկտորյա Բեքհեմ Հարփերի և ֆուտբոլիստ Դեյբիդ Բեքհեմի դուստրը որոշել է շարունակել մոր պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ 13-ամյա Հարփեր Բեքհեմը ցանկանում է դիզայներ դառնալ. նա հույս ունի «զարմանալի բրենդ» ստեղծել, երբ մեծանա: Այժմ Վիկտորիա Բեքհեմը գրանցել է H7B Limited անունով ընկերություն, որը համապատասխանում է դեռահասի լրիվ անվանը՝ Harper Seven Beckham։
01-11-2024 10:34
Չարլի Դանլոփի կենսաբանական գիտությունների դպրոցի (Charlie Dunlop School of Biological Sciences) և Օքսֆորդի հումանիտար գիտահետազոտական կենտրոնի (The Oxford Research Centre in the Humanities) գիտնականների իրականացրած վերջին հետազոտությունը կարևոր կապ է բացահայտել հոտառության կորստի և մի շարք հիվանդությունների միջև, ներառյալ նյարդաբանական խանգարումները, մասնավորապես՝ Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունները:
01-11-2024 10:28
Ծանրացված վերմակները վաճառվում են որպես հրաշագործ բուժում այնպիսի խնդիրների համար, ինչպիսին են անքնությունը, անհանգստությունը և դեպրեսիան: Գիտնականների թիմը դրական արդյունքներ է գտել քնի բարելավման, դեղերի օգտագործման նվազեցման և տրամադրության բարելավման առումով։ 
01-11-2024 07:37
Ուռուցքաբանները նշել են, որ քաղցկեղածին նյութերը հայտնվում են արևածաղկի ձեթի մեջ միսը տապակելու, հատկապես՝ դրա կրկնակի օգտագործման դեպքում: Ըստ նրանց՝ օրգանիզմում չպետք է լինեն շատ ճարպեր, կալորիաներ, շաքար պարունակող սնունդ: Այս մթերքները կարող են հարակից պաթոլոգիաներ առաջացնել, որոնց պատճառով օրգանիզմը չի կարողանա նորմալ պայքարել ուռուցքաբանական հիվանդությունների դեմ։
01-11-2024 03:41
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, ցանկանում է կառուցել ընտանեկան բնակելի համալիր իր 11 երեխաների և նրանց 3 մայրերից երկուսի համար։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը։ Tesla-ի գործադիր տնօրենն, ըստ հրապարակումների, Տեխասի Օստին քաղաքում 35 միլիոն դոլարով գնել է երկու մեծ տուն՝ միմյանցից քայլելու հեռավորության վրա: Այս երկու տներից ոչ հեռու նա նաև երրորդ տունն է գնել։
01-11-2024 01:07
Դերասանուհի Ալեքսանդրա Դադարիոն, ով հայտնի է «Սպիտակ լոտոս» հեռուստասերիալով, առաջին անգամ մայր է դարձել։ Սոցցանցերում աստղը տարածել է փոքրիկի առաջին լուսանկարը, որի սեռը դեռ չի հայտնել։
31-10-2024 00:37
Միայնակ կանայք ավելի երջանիկ են միայնակ տղամարդկանցից, այսպիսի եզրահանգման են եկել Տորոնտոյի համալսարանի գիտնականները։ Վերջին միտումները վկայում են այն մասին, որ կանայք իրենց դնում են առաջին տեղում, ինչը լիովին հակասում է նախորդ սերունդների հետ կապված իրավիճակին, երբ խրախուսում էր գերակայությունը ամուսնությանը եւ երեխաներին տալը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ միայնակ կանայք իրենց ավելի հարմարավետ են զգացել, քան միայնակ տղամարդիկ։
31-10-2024 00:36
Ռեժիսոր Դեւիլ Ֆինչերը մշակում է «Կաղամարի խաղը» անգլիալեզու սերիալը Netflix-ի համար։ Աղբյուրները Deadline-ին տեղեկացնում են, որ սերիալի ադապտացիան կարող է դառնալ Ֆինչերի հաջորդ խոշոր նախագիծը 2025թ.՝ ամրացնելով նրա ամուր կապերը Netflix-ի հետ, որոնք հանգեցրել են քննադատների ճանաչմանն արժանացած այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսին են «Խաղաթղթե տնակը», «Սեր, մահ եւ աշխատանք»-ը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 425 անգամ
20.10.2026
Դիտվել է 388 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster