| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 31-10-2024 00:11 Ամեն օր արագ սննդի օգտագործումը կարող է մեծացնել քաղցկեղի առաջացման վտանգը, զգուշացնում են գաստրոէնտերոլոգները։ Արագ սնունդը պատրաստվում է խորը մշակման տեխնոլոգիաներով, ինչի պատճառով էլ արտադրանքի մեջ գործնականում օգտակար նյութեր չեն մնում։ Նման սնունդը պարունակում է բազմաթիվ կալորիաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ շաքար, աղ և հագեցած ճարպեր։ Չարաշահումը հանգեցնում է բորբոքային պրոցեսների, իսկ աղն ու շաքարը՝ զարկերակային հիպերտոնիայի։
|  |
|
|
31-10-2024 00:07 44-ամյա Չենինգ Թաթումը և 35-ամյա Զոի Կրավիցը բաժանվել են և խզել իրենց նշանադրությունը։ Այս մասին People-ին հայտնել են ինսայդերները: Լուրը տարածել են մի քանի աղբյուրներ, սակայն իրենք՝ դերասանները, դեռ չեն հաստատել տեղեկությունը։
|  |
|
|
31-10-2024 00:01 Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CDFA նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է շոու բիզնեսի աստղերին եւ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչներին։ Նրանց թվում են եղել՝ Բլեյք Լայվլին, Քայլի Ջեները, Քեթի Հոլմսը, Փերիս և Նիկի Հիլթոնները, Սիարան, Վերա Վանգը, Նիկոլ Ռիչին, Մարկ Ջեյքոբսը, Թեյլոր Հիլը, Վինի Հարլոուն, Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, «Աշակերտ. Թրամփի վերելքը» ֆիլմի աստղ Սեբաստիան Սթենը, Կոկո Ռոշան և ուրիշներ։
|  |
|
|
30-10-2024 11:04 Բեյոնսեին և Ջեյ Զիին զայրացրել են իրենց շուրջ դավադրության տեսությունները. համացանցում տարածվում է այն կարծիքը, որ Փի Դիդդիի հետ միասին, ով այժմ սպասում է մարդկանց թրաֆիքինգի և բռնության մեղադրանքով դատավարությանը, նրանք, այսպես կոչված, «հոլիվուդյան հանցախումբ» են կազմել և մարդկանց սպանել։ Բեյոնսեին, մասնավորապես, կասկածում են իր մրցակիցների մահվան մեջ ներգրավվածության մեջ, օրինակ՝ երգչուհի Ալիյայի մահվան, որի հետ Ջեյ Զին սիրավեպ է ունեցել։
|  |
|
|
30-10-2024 10:59 Առավոտյան արևի տակ զբոսնելը կարող է հիանալի մեթոդ լինել անքնության դեմ պայքարում: Ըստ բժիշկների՝ այն մարդիկ, ովքեր օրվա առաջին կեսն անցկացնում են դրսում, երեկոյան ավելի արագ, հանգիստ ու երկար են քնում։ Միևնույն ժամանակ, զբոսանքի տևողությունը դեր չի խաղում, իսկ դրական ազդեցությունը կապված է արևի լույսի հետ։
|  |
|
|
30-10-2024 10:53 Ջոնի Դեփը եւ Պենելոպա Քրուսը կկատարեն գլխավոր դերերը գալիք «Day Drinker» մարտաֆիլմ-թրիլերում։ Նախագիծը կմիավորի երկու դերասաններին, որոնք միասին նկարահանվել են «Blow»-ում, «Կարիբյան ծովի ծովահեններ. Տարօրինակ ափերին»-ում եւ «Սպանություն Արեւելյան ճեպընթացում», հաղորդում է Variety-ն։
|  |
|
|
30-10-2024 10:09 49-ամյա Անջելինա Ջոլին «մտերմացել» է 21-ամյա դերասան Ջեյսոն Շմիդտի հետ, ով խաղացել է նրա բրոդվեյան «Cast Away» մյուզիքլում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով ինսայդերներին։ Ինչպես պարզաբանում են աղբյուրները, նրանց միչև «ամուր կապ» է հաստատվել. Ջոլին «իրոք գնահատում է նրա տաղանդն ու հետաքրքրությունն արվեստի նկատմամբ»։ Նրանց խոսքով՝ դերասանուհին Ջեյսոնին նույնիսկ Atelier Jolie է հրավիրել, որից հետո դերասան ասել է, որ հիանալի երեկո են անցկացրել։
|  |
|
|
30-10-2024 05:58 Ֆրեդերիկ Շոպենի անհայտ վալսը հայտնաբերվել է Նյու Յորքի գրադարանում՝ հույզերի փոթորիկ առաջացնելով դասական երաժշտության աշխարհում։ New York Times-ի տվյալներով՝ Ռոբինսոն Մակքելանը դասավորում էր մշակութային մասունքների հավաքածուն գրադարանի եւ Մորգանի թանգարանի (Մանհեթեն) արխիվը, երբ գտել է ձեռագիր՝ քարտի չափով եւ վերին անկյունում գրված անվամբ՝ Շոպեն։
|  |
|
|
29-10-2024 10:51 Ավելի քան հինգ հազար բացարձակ մերկ ավստրալացիներ պառկել են Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Սթորի-Բրիջ կամրջի վրա։ Ավստրալացիներն ակցիան նվիրել են ամերիկացի լուսանկարիչ Սպենսեր Տունիկի ստեղծագործության 30-ամյակին, որը լայնածավալ մերկ ֆոտոսեսիաներ է անում ողջ աշխարհում:
|  |
|
|
29-10-2024 10:42 «Միսս Տիեզերք 2024» մրցույթում Իրինա Զախարովայի փոխարեն Հայաստանը կներկայացնի Էմմա Ավանեսյանը: 32-ամյա մոդելը, որն ապրում է Մոսկվայում, դարձել է երրորդ վիցե-միսսը «Հայաստանի միսս Տիեզերք 2024» մրցույթում։ Նա 32 տարեկան է, ազգությամբ հայ է։
|  |
|
|
29-10-2024 05:58 Մարաքեշում կայացել է Fashion Trust Arabia նորաձեւության մրցանակաբաշխությունը, որը համախմբել է նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների և այլ հայտնի հյուրեր։ Նրանց թվում են եղել Նատալյա Վոդյանովան, 56-ամյա Կարլա Բրունին 69-ամյա ամուսնու՝ Նիկոլա Սարկոզիի հետ, Մեյ Մասկը, Նիկի Հիլթոնը, արքայադուստր Դիանայի զարմուհիները՝ Լեդի Էլիզա և Լեդի Ամելիա Սփենսերը, Լեոնի Հանն, Ալեսանդրա Ամբրոսիոն և Ժոզեֆին Սկրիվերը, Հելենա Քրիստենսենը, Փերիս Ջեքսոնը, «Էմիլին Փարիզում»–ի աստղ Լյուսիեն Լավիսկոնտը, Գուրամ Գվասալիան, Դաֆնե Գինեսը, տխրահռչակ երգչուհի Այա Նակամուրան, օսկարակիր Դևան Ջոյ Ռենդոլֆը, Լոու Ռոչը և այլք։
|  |
|
|
29-10-2024 03:53 Սուպերմոդել Ժիզել Բունդհենը երեխայի է սպասում իր նոր զուգընկերոջից՝ ջիու-ջիցուի մարզիչ Յոահիմ Վալենտեից: Այս մասին հայտնում է People-ը։ 44-ամյա Բունդհենի համար սա կլինի երրորդ երեխան՝ նա երկու երեխա ունի նախկին ամուսնուց՝ Թոմ Բրեյդիից, որից բաժանվել է երկու տարի առաջ։
|  |
|
|
29-10-2024 03:01 Ռեփ կատարող Ինստասամկան (Դարիա Զոտեևա) կդառնա Սերգեյ Շնուրովի «Լենինգրադ» խմբի նոր մենակատարուհին։ Այս մասին հայտնում է Mash-ը։ Ավելի ուշ տեղեկությունը հաստատել է երաժշտական խումբը։
|  |
|
|
28-10-2024 10:01 Հոլիվուդում կրկին իրարանցում է. վարսահարդար Էմանուել Միլլերը լուրջ մեղադրանքներ է հնչեցրել նրանց հասցեին, ում տարիներ շարունակ նախապատրաստել է նկարահանումների համար: Վարսահարդարի կարծիքով՝ Էնն Հեթուեյը և Ջենիֆեր Լոպեսը ամենավատ հայտնիներն են, որոնց կերպարի վրա ինքը երբևէ աշխատել է:
|  |
|
|
28-10-2024 09:33 Ըստ վիճակագրության բյուրոյի անցյալ ամիս հրապարակված տվյալների, «Տարեցների օրվան» ընդառաջ Ճապոնիան ունի 65 և ավելի մեծ տարիքի մարդկանց ամենաբարձր տոկոսն աշխարհում։ Մինչ երկրի ընդհանուր բնակչությունը նվազում է, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչությունը հասել է ռեկորդային բարձր մակարդակի՝ 36,25 միլիոն, որը կազմում է ընդհանուր բնակչության 29,3%-ը։
|  |
|
|
28-10-2024 05:42 Աշխարհի 7-րդ ռակետ, Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն Չժեն Ցինվենը նվաճեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված WTA-500 մրցաշարի տիտղոսը։ Եզրափակիչում չինացի թենիսիստուհին 7:6 (7:5), 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 155-րդ ռակետ, ամերիկացի Սոֆյա Քենինին։
|  |
|
|
28-10-2024 03:56 Բրիտանացի երգչուհի Լիլի Ալենը պատմել է, որ ավելի շատ գումար է վաստակում OnlyFans-ում իր ոտքերի լուսանկարները վաճառելով, քան երաժշտությունից: 39-ամյա երգչուհին այս խոստովանությունն արել է՝ պատասխանելով X սոցիալական ցանցում երկրպագուին, ում դուր չի եկել հանրահայտ հարթակում հաշիվ բացելու իր որոշումը, որտեղ հիմնականում հրապարակում է սեքսուալ բովանդակություն։
|  |
|
|
28-10-2024 01:47 42-ամյա երգչուհի Սաթի Կազանովան սոցիալական ցանցերում հայտնել է դստեր ծննդյան մասին։ Փոքրիկը երգչուհու և նրա ամուսնու՝ Ստեֆանո Տիոցցոյի առաջնեկն է։
|  |
|
|
26-10-2024 10:32 Թողարակվել է հայտնի օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին Պաբլո Լարենի «Մարիա» ֆիլմի թրեյլերը։ Ֆիլմում գլխավոր դերը կատարել է Անջելինա Ջոլին։ Այն պատմում է Մարիա Կալլասի կյանքի վերջին տարիների մասին, որոնք նա անցկացրել է 1970-ականներին Փարիզում։
|  |
|
|
26-10-2024 10:19 Չնայած շատ շքեղ ապրանքանիշեր անկում են ապրում, Hermès-ին հաջողվել է առաջին տեղը զբաղեցնել: Աշխարհի ամենացանկալի պայուսակներ արտադրող ընկերությունը երրորդ եռամսյակում վաճառքի ծավալներն ավելացրել է 11,3 տոկոսով:
|  |
|
|
|
|
|