Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-06-2024 07:58
Քիմ Քարդաշյանին քննադատել են դստեր՝ Նորթի՝ «Առյուծ արքան» մյուզիքլի կերպարը կրկնօրինակելու համար։ ERL-ը մոր եւ դստեր համար նախագծել է անսամբլներ, որոնցից 10-ամյա աղջիկը ընտրել է դեղին մորթով պատված գլխարկ եւ համապատասխան սպորտային տաբատ:
06-06-2024 07:00
Հայտնի ամերիկացի դերասան, մոդել, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ջեյսոն Մոմոայի մասնակցությամբ ֆիլմը հաղթել է հայկական «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնում։ «Բարձրանալով խորքից» (Deep Rising) Ֆիլմը հաղթել է լիամետրաժ դոկումենտալ ֆիլմեր կենսաբազմազանության պահպանության մասին անվանակարգում։
05-06-2024 09:53
Յուրաքանչյուր սեզոն Մարիա Գրացիա Կյուրիին գրավում են պատմության հայտնի կանայք եւ այն վայրերը, որտեղից նրանք գալիս են՝ Ֆրիդա Կալոյից, որի ստեղծագործական ակտիվությունը ոգեշնչում էր դարձել Մեխիկոյում կայացած Dior's Cruise 2024 շոուի համար, մինչեւ Մարլեն Դիտրիխը, ում նորարարական ոճը զգալի ազդեցություն է ունեցել Բրուքլինի Pre-Fall 2024 ցուցադրության ժամանա: Եվ այժմ Cruise 2025 հավաքածուն կենտրոնացած է մեկ այլ հայտնի կին գործչի՝ Շոտլանդիայի թագուհի Մերիի վրա:
05-06-2024 09:50
Իսպանական Կոստա Բրավայում գտնվող Պլայա դե Արո քաղաքի իշխանությունները տուգանքներ են սահմանել նրանց համար, ովքեր կհամարձակվեն փողոց դուրս գալ՝ սեռական օրգանների պատկերներով կոստյումներով կամ սեքս-տիկնիկների հետ։ Անհատները կարող են տուգանվել 811 դոլարով՝ «փողոցում կամ հասարակական վայրում առանց հագուստի կամ միայն ներքնազգեստով քայլելու կամ կանգնելու եւ սեռական օրգանները պատկերող հագուստ կամ աքսեսուարներ կրելու, ինչպես նաեւ՝ սեռական բնույթի տիկնիկների հետ հայտնվելու դեպքում»։
05-06-2024 09:07
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագային կասկածել են հղիության մեջ այն բանից հետո, երբ նա քրոջ՝ Նատալի Ջերմանոտայի հարսանիքին հայտնվել է ընդգծված փորով։ 38-ամյա երգչուհին հարսանեկան փորձի ընթրիքին ներկայացել է կիպ սեւ մինի զգեստով։ Գագային ուղեկցել է նրա զուգընկեր Մայքլ Պոլանսկին, ում հետ երգչուհին հանդիպում է արդեն չորս տարի։
05-06-2024 07:04
Հին աշխարհի մարդիկ բաժանվում էին երկու տեսակի՝ նրանք, ովքեր ակտիվորեն հեռացնում էին մազերը բիկինիի հատվածում, և նրանք, ովքեր անձեռնմխելի էին թողնում ինտիմ հատվածը: Առաջիների թվում եգիպտացիներն էին։ Նրանք ակտիվորեն ազատվել են ամբողջ մարմնի մազերից։
05-06-2024 05:10
Պետդումայի պատգամավոր Իրինա Ֆիլատովան առաջարկել է արտիստների համար ներդնել հագուստի սահմանափակումներ՝ երեխաների պաշտպանության օրվա համերգի ժամանակ Օլգա Բուզովայի բաց հագուստի հետ կապված սկանդալից հետո: Ֆիլատովայի խոսքով՝ արվեստագետները չեն գիտակցում, թե որքան մեծ  ազդեցություն ունեն հասարակության վրա։
03-06-2024 09:36
Մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը 93 տարեկանում ամուսնացել է հինգերորդ անգամ՝ ամուսնական կապերով միանալով թոշակի անցած մոլեկուլային կենսաբանի հետ, որը նրանից քառորդ դարով փոքր է: Մերդոկն ու նրա 67-ամյա հարսնացուն՝ Ռոման Աբրամովիչի նախկին զոքանչ Ելենա Ժուկովան, շաբաթ օրը ամուսնացել են Կալիֆորնիայի խաղողի այգիներից մեկում՝ մեդիա ագնատ Մորագայի կալվածքում։
03-06-2024 09:34
Նոր ուսումնասիրութունը պարզել է, որ երեխաների մոտ, որոնք օրական ավելի քան վեց ժամ նստած են անցկացնում, երիտասարդ տարիքում զգալիորեն մեծանում է լյարդի ծանր ճարպային հիվանդության և ցիռոզի ռիսկը:
03-06-2024 07:54
Հացաբուլկեղեն և այլ պարզ ածխաջրեր դատարկ ստամոքսին օգտագործելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Արագ ածխաջրերը հեշտությամբ մարսվում են, ինչը հանգեցնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացման և ինսուլինի արտադրության ավելացման: Հացաբուլկեղենի մեջ մարգարինի և շաքարի մեջ պարունակվող տրանսճարպերի ավելացումը կարող է առաջացնել ստամոքսի լորձաթաղանթի գրգռում:
03-06-2024 07:07
Ավստրալացի 48-ամյա երգչուհի Սիան առաջին անգամ մայր է դարձել: Երգչուհին երեխայի հետ լուսանկարները կիսվել է սոցիալական ցանցերում։
03-06-2024 02:03
Քայլի և Քենդալ Ջեները մոր՝ Կրիսի հետ ամառային ճամփորդության են մեկնել Մայորկա։ Հեռուստաաստղերն իրենց սոցցանցերում արդեն կիսվել են հանգստից լուսանկարներով ու տեսանյութերով։
01-06-2024 14:31
Ասիայի ամենահարուստ մարդու կինը՝ Նիտա Ամբանին, բառի բուն իմաստով ոսկե ջուր է խմում, որը կոչվում է Acqua di Cristallo Tributo a Modigliani։ 24 կարատանոց ոսկու տարայի մեջ տեղավորված ջուրը Իսլանդիայի սառցադաշտային ջրի եւ Ֆրանսիայի ու Ֆիջիի բնական աղբյուրների ջրի համադրությունն է: Յուրաքանչյուր շիշը գնահատվում է ավելի քան 60000 դոլար, այն ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկ ջուր։
01-06-2024 14:28
Ջենիֆեր Լոպեսը չեղարկում է իր շրջագայությունը՝ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար եւ շատ ընկճված է այս որոշման համար։ Աղբյուրները հայտնում են, որ 54-ամյա Լոպեսը չեղյալ է հայտարարել շրջագայությունը անձնական կյանքում դժվար ժամանակաշրջանի պատճառով, քանի որ նրա հարաբերությունները ամուսնու՝ Բեն Աֆլեքի հետ, ըստ տեղեկությունների, գնում են դեպի խափանում:
31-05-2024 13:16
Չնայած այն հանգամանքին, որ դեմենցիան համարվում է տարեց մարդկանց հիվանդություն, այն կարող է զարգանալ նաև 40 տարեկանին մոտ մարդու մոտ: Մասնագետները նշել են, որ երիտասարդների շրջանում հիվանդության տարածումը կարող է կապված լինել անառողջ ապրելակերպի, քրոնիկական հիվանդությունների հետ։ Վաղ տարիքում դեմենցիայի չհանդիպելու համար պետք է հսկողության տակ պահել քրոնիկ հիվանդությունները, արյան ճնշումը և պահպանել սրտանոթային համակարգի առողջությունը։ Ըստ մասնագետների՝ պետք է հրաժարվել վատ սովորություններից, առաջին հերթին՝ ծխելուց և ալկոհոլ օգտագործելուց։
31-05-2024 13:08
Բոլիվուդում հայտնի դիմահարդար, ոճաբան Մարիաննա Մուկուչյանը, որն աշխատել է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Այշվարյա Ռայն ու Պրիյանկա Չոպրան, վայելում է իր կյանքի ամենագեղեցիկ փուլերից մեկը: Մարիաննան պատրաստվում է մայրանալուն, եւ այս շրջանն անմահացնում է տարբեր տեսա եւ ֆոտո նյութերով, որոնցով կիսվում է նաեւ ինստագրամյան իր էջում: Օրերս Մարիաննան փայլել է շքեղ ու համարձակ ֆոտոշարքում, որում բաց հանդերձանքով ցուցադրել է իր գեղեցիկ կարգավիճակը:
31-05-2024 13:04
Աշխարհում տարեկան 8 մլն մարդ մահանում է ծխախոտի օգտագործումից: Ընդ որում, նրանցից 1,3 միլիոնը ծխախոտ չօգտագործող մարդիկ են՝ այսինքն մարդիկ, որոնք երկրորդային ծխի ազդեցության տակ են գտնվել և ունեցել են տարբեր հիվանդություններ:
31-05-2024 02:25
Երջանիկ Նատալի Պորտմանին ամուսնալուծությունից հետո լուսանկարել են  հայտնի դերասանի հետ։ 42-ամյա Նատալի Պորտմանին 28-ամյա Փոլ Մեսկալի հետ նկատել են մայիսի 28-ին Լոնդոնում։ Հայտնիներին բռնացրել են պապարացիները, երբ նրանք կանգնած էին 69 բարի մոտ։
30-05-2024 12:12
Հունիսի 4-ին Մոսկվայի էստրադայի թատրոնում տեղի կունենա տոնական համերգ՝ նվիրված մեծն Շառլ Ազնավուրի հարյուրամյակին: Հռչակավոր շանսոնիեի՝ բոլորի կողմից սիրված երգերը կկատարեն երիտասարդ օպերային աստղեր և մյուզիքլների հայտնի արտիստներ Դավիթ Սանիկիձեն, Սոֆիկո Կարդավան, Էլմիրա Դիվաևան և Դմիտրի Ռիբերո Ֆեռեյրան:
30-05-2024 12:09
54 տարեկանում մահացել է ռուս դերասանուհի, «Իմ հիասքանչ դայակը» սերիալի աստղ Անաստասիա Զավորոտնյուկը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 904 անգամ
14.04.2026
Դիտվել է 349 անգամ
15.04.2026
Դիտվել է 325 անգամ
16.04.2026
Դիտվել է 203 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster