Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-10-2024 12:55
Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մեծ աղմուկ է բարձրացրել՝ լուսանկարվելով GUESS' Holiday 2024 գովազդային արշավի համար։ 30-ամյա մոդելը մերկ կեցվածք է ընդունել՝ ծածկվելով նորաձեւության ապրանքանիշի պայուսակներով։ Մյուս նկարներում Ջորջինան շլացել է գլամուրային զգեստների շարանով։
03-10-2024 05:07
Սուպերմոդել Նաոմի Քեմփբելի Fashion for Relief բարեգործական կազմակերպությունն անօրինական կերպով օգտագործել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ապրանքանիշը՝ միջոցառումների ժամանակ միջոցներ հավաքելու համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
02-10-2024 09:56
Ամերիկացի դերասանուհի Պամելա Անդերսոնը Glamour ամսագրի կողմից ճանաչվել է «Տարվա կին»։ 57-ամյա աստղը դարձել է նոր համարի մի քանի թվային շապիկների հերոսուհին, որոնք հրապարակվել են ամսագրի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։
02-10-2024 09:43
Վերջերս Միլանի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Բագատի Վալսեչիի թանգարանում տեղի ունեցան միջոցառումներ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին՝ հայ էկլեկտիկ նկարչին եւ ստեղծագործողին, ով ոգեշնչել է միջազգային կինոյի, երաժշտության եւ նորաձեւության աշխարհները, ներառյալ մոդելավորողներ Անտոնիո Մարասային, Ջոն Գալիանոյին եւ Ալեսանդրո Միկելեին՝ Gucci-ի համար, ինչպես նաեւ՝ շոու բիզնեսի այնպիսի աստղերի, ինչպիսիք են՝ Մադոննան եւ Լեդի Գագան, գրում է The SPINOFF-ը։
02-10-2024 09:40
Երեքշաբթի տեղի է ունեցել Մեքսիկայի առաջին կին նախագահ Կլաուդիա Շայնբաումի երդման արարողությունը, հայտնել է Associated Press գործակալությունը։ Այն բանից հետո, երբ ժպտացող Շեյնբաումը երդվել է Կոնգրեսում, օրենսդիրները բղավել են իսպաներեն «նախագահ» բառի կանացի ձևը՝ «Presidenta»:
02-10-2024 05:52
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Քիմը (նախկին Բակալչուկ) իր Telegram ալիքում հայտարարեց Wildberries–ի և Russ-ի վերակառուցման ավարտի մասին, որը նախկինում կոնֆլիկտի պատճառ էր դարձել նրա նախկին ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հետ։ Նա խոսել է նաև Wildberries-ի գրասենյակում տեղի ունեցած կրակոցների մասին, որը նա անվանել է «անօրինություն» և հույս հայտնել, որ մեղավորներն անպատիժ չեն մնա։ Տատյանան դիմել է նաև իր աշխատակիցներին և խոստացել պաշտպանել նրանց։
02-10-2024 02:48
Փարիզի նորաձեւության շաբաթվա վերջին օրը տեղի ունեցավ Chanel նորաձեւության տան ցուցադրությունը, որին մի քանի ամիս առաջ լքել էր կրեատիվ տնօրեն Վիրջինի Վիարդը։ Ցուցադրությանը ներկա էին Մարիա Շարապովան, Նաոմի Քեմփբելը, ինչպես նաև բրենդի դեմքը՝ դերասանուհի Մարգարեթ Քուալլին, Օլգա Կարպուտը, Քսենիա Չիլինգարովան, Օքսանա Բոնդարենկոն, Կլեմենս Պոեզին, Շառլոտա Կազիրագին, Լուպիտա Նյոնգոն, Ֆիբի Տոնկինը, Ահարոն Թեյլորը, Ջոնսոնի կինը՝ Սեմը և այլ հյուրեր, իսկ պոդիումի աստղերի թվում՝ 2000-ականների հայտնի թոփ մոդելներ էին։
01-10-2024 12:27
Ռուսաստանցի գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մտադիր են ելույթ ունենալ Հայաստանի դրոշի ներքո: Նրանք հանդես են գալիս զուգասահքում։ Հայ մարզուհին նշել է, որ վաղուց է ունեցել Հայաստանը ներկայացնելու մտադրություն։
01-10-2024 12:23
80-ամյա Չվե Սուն-հվան կարող է պատմության մեջ մտնել որպես «Միսս Տիեզերք» մրցույթի ամենատարեց մասնակից։ Մինչ այդ այս ամիս նա դարձել էր Կորեայի «Միսս Տիեզերք» ամենամյա մրցույթի եզրափակչի մասնակից։ Չհվեն կպայքարի 31 այլ հավակնորդուհիների հետ թագի համար, եւ Հարավային Կորեան Մեքսիկայում Միսս Տիեզերք մրցույթում ներկայացնելու հնարավորություն կունենա այս տարվա նոյեմբերին։
01-10-2024 12:21
Ռեբել Ուիլսոնը Սարդինիայում ամուսնացել է Ռամոնա Ագրումայի հետ ռոմանտիկ արարողությամբ։ Երկու հարսնացուներն էլ ընտրել են ուսերը բաց զգեստ։ Նրանք սպիտակ վարդերի համապատասխան ծաղկեփնջեր էին բռնել, երբ իրենց երդումն էին ասում ընտանիքի և ընկերների առջև:
01-10-2024 02:31
Թիմ Բարթոնը որոշել է օրիգինալ նվեր մատուցել իր սիրելիին՝ Մոնիկա Բելուչիին՝ ի պատիվ նրա ծննդյան 60-ամյակի։ Ռեժիսորը դերասանուհուն պատկերել է իտալական Vogue-ի համար արտասովոր ֆոտոշարքում։ 66-ամյա Բերթոնի օբյեկտիվի միջոցով Մոնիկան հայտնվել է որպես գիշերվա թագուհի Բոմարզո քաղաքի «Հրեշների այգու» դեկորացիաներում, որը ստեղծվել է 16-րդ դարում։
01-10-2024 01:35
Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը սեռական ոտնձգությունների և բռնության մեղադրանքներ է ներկայացրել Bionic Method կլինիկայi մերսող թերապևտի նկատմամբ։ Այս մասին հայտնում է PageSix պորտալը։ Հայտնի է, որ Քեյթը մասնակցել է մերսող թերապևտ Նիկ Աբրամովիչի վերականգնողական պրոցեդուրաների երկու սեանսների, սակայն երրորդին չի ներկայացել։ Ծառայության հաշիվ-ապրանքագիրը մնացել է չվճարված։
30-09-2024 08:47
«Կատարյալ զույգը» այս աշնան ամենասպասվող սերիալներից է։ Դերասանական կազմում են Նիքոլ Քիդմանը, Լիվ Շրայբերը, Դակոտա Ֆանինգը, Իզաբել Աջանին եւ շատ ուրիշներ սիրված դերասանները։ Ամբողջ սերիալը ոչ բարդ մաթեմատիկական խնդիր է՝ բազմաթիվ պայմաններով։
30-09-2024 07:01
Ամերիկացի դերասանուհի և նախկին մոդել Դեմի Մուրը CBS Sunday Morning հեռուստածրագրին տված հարցազրույցում բացահայտել է ծննդաբերությունից հետո քաշ գցելու մասին սարսափելի ճշմարտությունը։ 61-ամյա աստղը խոստովանել է, որ իր երկրորդ երեխայի ծնվելուց հետո ստիպված է եղել ծայրահեղ քայլերի դիմել՝ սլացիկ կազմվածք պահպանելու համար։ Նրա խոսքով, ինքը ամեն օր հեծանիվով 48 կիլոմետր է քշել դեպի «Անպարկեշտ առաջարկ» ֆիլմի նկարահանման հրապարակ և հետ վերադարձել։
30-09-2024 05:07
Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել The Business of Fashion գալա երեկոն, որտեղ մեծարվել են նորաձեւության ոլորտի ամենաազդեցիկ մարդիկ, ըստ հրատարակության։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայտնիներ. Վիկտորյա Բեքհեմը (որն ավելի վաղ ներկայացրել էր իր նոր հավաքածուն), Քայլի Ջեները , նիհարած Ադրիանա Լիման, Թինա Կունակեյը, Ջարեդ Լետոն, Կոկա Ռոչան, Դամիանո Դեյվիդն իր ընկերուհու՝ Դով Քեմերոնի հետ, Բարբարա Փալվին-Սփրուզը և շատ ուրիշներ:
30-09-2024 02:51
Issey Miyake-ն հետազոտում է թուղթն իր գարուն-ամառ 2025 «Թղթի գեղեցկությունը» կոչվող հավաքածուի համար։ Ցուցադրության մասին հրապարակումները, որոնք ուղեկցում են կանացի հագուստի փորձարարական հավաքածուին, հանձնվել են այցելուներին «վասիի» կտորի վրա, որը ճապոնական ավանդական թղթի տարատեսակ է՝ պատրաստված թփերից եւ թփատեսակներից։
27-09-2024 11:40
Սեպտեմբերի 25-ին 40-ամյա Մենդի Մուրը սոցցանցերում հայտարարեց, որ երրորդ անգամ է մայրացել։ Հայտնի դերասանուհին աղջիկ է լույս աշխարհ բերել, որին անվանել է Լուիզ Էվերետ։
27-09-2024 11:34
Առեղծվածային սպիտակ նյութը, որը քսել են Չինաստանում 3600-ամյա մումիաների գլխին ու պարանոցին, պարզվել է աշխարհի ամենահին պանիրն է։ 
27-09-2024 07:43
Փարիզի նորաձեւության շաբաթը չի եռուն ընթացքի մեջ է. իր նոր հավաքածուն ներկայացրել է Balmain ապրանքանիշը։ Երեկոյի գլխավոր հյուրը Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնն էր, որին անձամբ հրավիրել էր նորաձեւության տան գեղարվեստական ղեկավար Օլիվյե Ռուստինգը։ Էմանուել Մակրոնի 71-ամյա կինը փայլել է փակ, բայց բավականին կիպ կապույտ երկարաթև զգեստով։
27-09-2024 02:48
Օգոստոսի սկզբին լուրեր տարածվեցին, որ հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը, ով իր հետևում բազմաթիվ սիրային կապեր ունի, պատրաստվում է ամուսնանալ։ Ընտրյալը, հակառակ երկրպագուների հույսերին, ոչ թե նրա միակ երեխայի մայրն էր՝ ռուս մոդել Իրինա Շեյքը, այլ վերջինիս ընկերուհին՝ պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի մոդել Ջիջի Հադիդը։ Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը, ով դերասանից 20 տարով փոքր է, նոր են սկսել հանդիպել և արդեն մտածում են ամուսնության մասին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 427 անգամ
20.10.2026
Դիտվել է 388 անգամ
22.10.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster