Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-09-2024 09:45
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 9-րդ տուրում սեպտեմբերի 20-ին կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Ուկրաինայի հետ։ Երկու թիմերն էլ ունեն 13 միավոր եւ ԱՄՆ-ի հետ բաժանում են 4-6-րդ տեղերը։ Առաջին երեք տեղերում են Հնդկաստանը, Լեհաստանը, Ղազախստանը, որոնք ունեն 14-ական միավոր։
20-09-2024 05:01
Ջենիֆեր Լոպեսը, ով 2024-ի օգոստոսին ամուսնալուծության հայց է ներկայացրել Բեն Աֆլեքից, ծրագրում է ստեղծագործորեն վրեժխնդիր լինել նրանից։ Բաժանումից հետո երգչուհին նախատեսում է հանրությանը ոչ այնքան շոյող պատմություններ պատմել նախկին ամուսնու մասին։ «Երբ նրանց միջև ամեն ինչ լավ էր ընթանում, Ջենը Բենին և ննջասենյակում  նրա  հմտությունները դնում էր բարձր պատվանդանի վրա: Բայց վարդագույն ակնոցը հանված է, և նա մարդկանց ասում է, որ Բենն իրականում բավականին եսասեր և պարզունակ սիրեկան է», - ասել է անանուն աղբյուրը Magazine Touch Weekly-ին:
20-09-2024 04:52
Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդը, որն այս տարվա սկզբին ցնցել է երկիրը՝ գահից հրաժարվելով, հիվանդանոց է տեղափոխվել իր տանը սայթաքելուց հետո, հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ 84-ամյա թագուհին լուրջ վնասվածքներ չի ստացել:
19-09-2024 10:55
Երգչուհի Ալսուն հայց է ներկայացրել Լոնդոնի դատարան՝ գործարար Յան Աբրամովի հետ ամուսնության արդյունքում ձեռք բերված համատեղ ունեցվածքը բաժանելու համար։ Երգչուհին ունի նաև բրիտանական քաղաքացիություն։ Ամուսինների ընդհանուր սեփականության թվում են բնակարանը Լոնդոնում' Lord's Cricket Ground-ի մոտ, տներ Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Մոնակոյում։
19-09-2024 07:58
Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի կարողությունը գրեթե կրկնակի կրճատվել է Russ-ի հետ գործարքից հետո։ Այս մասին հայտնում է ամերիկյան Forbes-ը։ Հրատարակության տվյալներով՝ Բակալչուկի կարողությունը 7,9 միլիարդ դոլարից նվազել է մինչև 4,1 միլիարդ դոլար, չնայած դրան՝ նա շարունակում է մնալ Ռուսաստանի ամենահարուստ կինը։
19-09-2024 07:54
Պավել Դուրովի (որն այժմ Ֆրանսիայում հետաքննության տակ է գտնվում) երեք երեխաների ենթադրյալ մայրը՝ Իրինա Բոլգարը, Telegram-ը հայտարարել է որպես համատեղ ձեռք բերված գույք և դատարանի միջոցով որոշել նրանից խլել ընկերության կեսը։ Այս մասին Իրինան հայտնել է իր Instagram-ում։
19-09-2024 05:59
«Երևան կլասիկ ֆեստ». փառանոնի երկրորդ օրը Թումանյանի անվան զբոսայգում հանդիսատեսին է ներկայացել Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Նիկոլայ Ալեքսեևի ղեկավարությամբ։ Նվագախումբը ելույթ կունենա նաև սեպտեմբերի 19-ին, ժամը 20:00-ին:
19-09-2024 03:11
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը քիմիաթերապիան ավարտելուց հետո անցկացրել է իր առաջին աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով թագավորական ընտանիքի շրջաբերականին։ Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Վինձորի ամրոցում։ Դրան մասնակցել են Արքայազն Ուիլյամ բարեգործական հիմնադրամի անդամները։ Վերջին անգամ Միդլթոնը նման միջոցառումների է մասնակցել 2023 թվականի դեկտեմբերին։
18-09-2024 11:09
Կոլումբիացի երգչուհի Շակիրան լքել է բեմը՝ իր ելույթի ժամանակ հանդիսատեսի տգեղ արարքից հետո։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երգչուհին Soltera նոր սինգլով ելույթ է ունեցել Մայամիում: Շուուի ժամանակ Շակիրան նկատել է, որ մի քանի երկրպագուներ տեսախցիկներ են ուղղել իր զգեստի տակ։ Երգչուհին դադարեցրել է պարը և հասկացրել, որ նկատել է տղամարդկանց գործողությունները։
18-09-2024 10:01
Ճապոնիայում Տարեցների նկատմամբ ակնածանքի օրը հարգանքի տուրք են մատուցել աշխարհի ամենատարեց ապրող մարդուն: Այդ առիթով 116-ամյա Տոմիկո Իտոոկային հավաստագիր է հանձնվել: Նա դարձել աշխարհի ամենատարեց մարդը Մարիա Բրանյաս Մորերայի մահից հետո։ Մորերան 117 տարեկան էր։
18-09-2024 09:48
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում մեկօրյա հանգստից հետո սեպտեմբերի 18-ին տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները։ Կանանց Հայաստանի հավաքականը 7-րդ տուրում կմրցի ամերիկացիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 10 միավոր եւ բաժանում են 4-12-րդ տեղերը։
18-09-2024 01:00
Լոնդոնում Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել Burberry-ի նոր հավաքածուի ցուցադրությունը։ Ներկա են եղել բրենդի հայտնի հյուրեր և ընկերներ: Նրանց թվում են՝ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, «Saltburn»-ի աստղ Բարի Քեոգանը, Աննա Վինտուրը, Այրիս Լոուն, մոդելներ և ամուսիններ՝ Լաքի Բլյուն և Նարա Սմիթը, Լոու Ռոուչը, «Բամբասողները»-ի աստղ Քելի Ռադերֆորդը և այլք։
18-09-2024 00:05
Սոֆի Թերները Instagram-ում հրապարակել է իր ընկերոջ՝ բրիտանացի արիստոկրատ Պերեգրին Փիրսոնի լուսանկարները, ինչը շատ է ուրախացրել իր երկրպագուներին։ «Վերջապես նա սիրահարվեց, և նույնիսկ իր հասակով տղամարդու»,- մեկնաբանություններում գրում են օգտատերերը:
17-09-2024 09:38
Քիմ Քարդաշյանը մինչեւ ականջների ծայրը սիրահարվել է ֆուտբոլիստ Ջուդ Բելինգեմին՝ չնայած 20 տարվա տարբերությանը եւ այն փաստին, որ տղան ընկերուհի ունի։ Բելինգեմը մասնակցել է SKIMS-ի գովազդային քարոզչությանը։ Ինչպես տեղեկացրել է Life and Style-ը՝ հղում կատարելով ինսայդերներին, «Քիմն ուրախ է, որ Ջուդը իր թիմում է, եւ պարծենում է նրանով բոլորի առջեւ՝ լուսանկարներ ուղարկելով իր ընկերներին եւ քույրերին եւ ասելով, որ տղան դառնալու է իր բրենդի դեմքը, այն դուրս է գալու նոր մակարդակ»։
17-09-2024 05:40
Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքը կրկին միացել են ամուսնալուծության ֆոնին: Առնվազն՝ մի քանի ժամով։ Հայտնի զույգին նկատել են նախորդ ամուսնություններից ունեցած երեխաների հետ Բևերլի Հիլզ հյուրանոցում (Կալիֆորնիա) նախաճաշելիս: 55-ամյա երգչուհին և 52-ամյա դերասանը ժամանել են նույն մեքենայով և իրենց չափազանց ընկերական են պահել։
16-09-2024 10:54
Դատարկ ստամոքսին մեկ բաժակ սուրճ խմելը կարող է առաջացնել այրոց և մարսողության խանգարում, նշում են սննդաբանները: Ըստ Daily Mail-ի՝ սուրճը բարձր թթվային ըմպելիք է, որը կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը, առաջացնել թթվային արտադրություն և առաջացնել տհաճ ախտանիշներ: Այս ազդեցությունից կարելի է խուսափել, եթե հրաժարվեք դատարկ ստամոքսին սուրճ խմելու սովորությունից և այն օգտագործեք ինչ-որ ուտեստի հետ։
16-09-2024 10:38
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը կմրցի Հնդկաստանի թիմի հետ։ Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է առաջինից երրորդ տեղերը Հնդկաստանի եւ Մոնղոլիայի հետ։ Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5):
16-09-2024 10:32
Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկանիշային աղյուսակում բարձրացել է 49-րդ տեղ։ Նախորդ շաբաթ նա 50-րդն էր։ Դասակարգման առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։ Վերջինիս հաջորդում են Արինա Սաբալենկան (Բելառուս) և Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ)։
16-09-2024 05:04
Նյարդային համակարգի հիվանդություններ ունեցողները, ինչպես նաև հղի կանայք պետք է իրենց սննդակարգում ներառեն ճակնդեղ, հայտնում է NEWS.ru-ն։ Այս ուտեստը պարունակում է ֆտոր, ֆոսֆոր, մագնեզիում, մանգան, ցինկ, պղինձ, կալիում և երկաթ։ Ուստի այն օգնում է հորմոնալ և սրտանոթային համակարգերի հիվանդությունների, ինչպես նաև նյութափոխանակության խանգարումների դեպքում։ Կանխում է անեմիան, նշում են մասնագետները։
16-09-2024 01:12
Պաղեստինա-հոլանդական ծագումով ամերիկացի սուպերմոդել Բելլա Հադիդը նկարահանվել է Chopard ոսկերչական ապրանքանիշի գովազդում բաց կերպարով։ Համապատասխան նկարները հրապարակել է Vogue-ը։ 27-ամյա մոդելը կեցվածք է ընդունել կապույտ ջինսե տաբատով և սպիտակ բաճկոնով, որը հագել է մերկ մարմնի վրա։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 427 անգամ
20.10.2026
Դիտվել է 389 անգամ
22.10.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster