Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-09-2024 04:23
Շվեդիայի արքայադուստր Սոֆիան հղի է չորրորդ երեխայով։ Այս մասին հայտնում է թագավորական ընտանիքի մամուլի ծառայությունը։ Արքայազն Կարլ Ֆիլիպի 39-ամյա կինը իրեն «լավ է զգում», իսկ երեխան ծնվելու է 2025 թվականի փետրվարին։
04-09-2024 02:06
Ամերիկացի Ջոուի Չեսթնաթը Աշխատանքի օրվան նվիրված Netflix-ի հատուկ միջոցառման ժամանակ կերել է ռեկորդային 83 հոթդոգ՝ այդ ցուցանիշով գերազանցելով ճապոնացի իր մրցակից Տակերու Կոբայաշիին, հայտնում է UPI-ն։
04-09-2024 01:18
Դերասանուհի Ռեբել Ուիլսոնը շուտով կկանգնի խորանի առջեւ։ Ինչպես տեղեկացրել է DailyMail.com-ը, նա նախատեսում է ամուսնանալ իր 40-ամյա հարսնացուի՝ Ռամոնա Ագրումայի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի կունենա Սարդինիայում։
03-09-2024 15:13
Պեդրո Ալմոդովարի «Հարեւան սենյակը» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ռեկորդային՝ 18 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների: Ալմոդովարը Վենետիկի կինոփառատոնում ցուցադրել է իր վերջին խաղարկային եւ առաջին անգլալեզու ֆիլմը՝ «Հարեւան սենյակը»-ը, հայտնում է Deadline-ը։
03-09-2024 05:20
Բրիտանացի երգչուհի Ադելը հայտարարել է, որ իր ընթացիկ համերգային շրջագայության ավարտից հետո երկարատև ստեղծագործական ընդմիջում կանի։ Արտասահմանյան ԶԼՄ-ները գրում են, որ այդ մասին երգչուհին հայտնել է Մյունխենում ելույթի ժամանակ։
03-09-2024 02:55
Մոդել Էլ Մակֆերսոնը պատմել է, որ 20 տարի կանոնավոր կերպով հաճախում է Անանուն ալկոհոլիկների հանդիպումներին: Սուպերմոդելը հրաժարվել է ալկոհոլից 40 տարեկան դառնալուց քիչ առաջ։
03-09-2024 02:54
Թոբի Մագուայրի նախկին կինը՝ 47-ամյա Ջենիֆեր Մեյերը, ամուսնանում է։ Ոսկերչական դիզայների ընտրյալը նիգերիացի միլիարդատեր Ջեֆրի Օգյունլեսիի 33-ամյա որդին էր։
02-09-2024 09:41
60-ամյա Բրեդ Փիթն առաջին անգամ է կարմիր գորգի վրա հայտնվել իր սիրելիի՝ 34-ամյա Ինես դե Ռամոնի հետ. նրանք մասնակցել են «Գայլեր» ֆիլմի պրեմիերային, որը տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում։
02-09-2024 09:35
Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Е վիտամինի օգտագործումը սննդի հետ կարող է իջեցնել ատոպիկ դերմատիտի հավանականությունը։ Եվ հակառակը, վիտամին С-ի, ռետինոլի եւ կարոտինի օգտագործումը, ըստ երեւույթին, պատճառահետեւանքային կապ չունի ատոպիկ դերմատիտի հետ: Այս եզրահանգման են եկել հետազոտության հեղինակները, որի արդյունքները հրապարակվել են Skin Research & Technology–ում։
02-09-2024 09:32
Ռեժիսոր Լի Դենիելսը պատմել է «Ազատում» (The Deliverance) սարսափ-ֆիլմի նկարահանման ժամանակ տարօրինակ եւ առեղծվածային իրադարձությունների մասին' հիմնված իրական պատմության վրա։ Ֆիլմը, որում նկարահանվել են Անդրա Դեյը, Գլեն Քլոուզը, Օնժանյու Էլիս-Թեյլորը եւ Մո՛Նիկը, պատմում է միայնակ մայր Էբոնի Ջեքսոնի (Դեյ) մասին, որը պայքարում է իր անձնական դեւերի դեմ եւ ընտանիքի հետ տեղափոխվում է նոր տուն, որպեսզի նոր կյանք սկսի։
02-09-2024 09:31
Սիրուշոն ներկայացել է իր արծաթյա զարդերի բրենդի՝ «ՊռեԳոմեշի» միանգամից մի քանի նորույթ։ «Արեգա»՝ այսպես է կոչվում զարդերի նոր շարքը, որոնք, ինչպես հուշում է անվանումը, արեւի տեսք ունեն։ Հավաքածուն կազմված է ականջօղերից, չոկերից եւ մատանիներից։
02-09-2024 02:45
Նշանադրությունից երկու տարի անց Նորվեգիայի 52-ամյա արքայադուստր Մարթա Լուիզան և նրա սիրելին՝ 49-ամյա ինքնահռչակ շաման Դուրեկ Վերեթն ամուսնացել են։ Շատերի համար երկար սպասված այս իրադարձությունը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին։
31-08-2024 09:34
Չնայած բջջանյութի և C և K վիտամինների մեծ պարունակությանը, մոշը կարող է լուրջ ալերգիա առաջացնել: Մասնագետները զգուշացնում են, որ ընդհանուր առմամբ ալերգիա ունեցողները պետք է զգույշ լինեն այս հատապտուղի հետ։ Նման նախազգուշացումը վերաբերում է նաև գաստրիտով և խոցով հիվանդներին. մոշը կարող է վատթարացնել վիճակը սրման ժամանակ:
31-08-2024 09:20
Overnight Glasses հետազոտության համաձայն՝ աչքերի գույնը փոխելու վիրահատությունը, որը ներառում է ծիածանաթաղանթի կոսմետիկ իմպլանտներ, պիգմենտի լազերային հեռացում եւ կերատոպիգմենտացիա, գլխավորում է ամենավտանգավոր կոսմետիկ վիրահատությունների տասնյակը։ Պացիենտները վտանգում են կորցնել իրենց տեսողությունը, քանի որ վերականգնման ժամանակը մեկից ութ շաբաթ է, իսկ միջին արժեքը կազմում է 12 000 դոլար:
31-08-2024 07:11
28-ամյա Անյա Թեյլոր-Ջոյը, ով «ոսկե հարաբերակցությամբ» ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ կինը, կեցվածք է ընդունել ավստրալական Elle-ի համար։ Մինիմալիստական նկարահանման ժամանակ դերասանուհին փորձել է բացառապես Dior նորաձեւության տան հանդերձանքները:
31-08-2024 06:19
Ջիջի և Բելլա Հադիդների 60-ամյա մայրը աղջիկներից շուտ հայտարարել է իր նշանադրության մասին։ Սուպերմոդելների մայրը՝ Յոլանդա Հադիդն ամուսնանում է Ջոզեֆ Գինգոլիի հետ։ 60-ամյա Յոլանդա Հադիդը համաձայնել է ընկերոջ առաջարկին նրա առաջին փորձից երկու տարի անց։
31-08-2024 02:30
Ամերիկացի մոդել և դերասանուհի Բրուկ Շիլդս Գրիր Հենչիի դուստրը դպրոցական երեկոյին կրել է 27 տարի առաջվա մոր հարսանեկան զգեստը։ Համապատասխան նյութը հրապարակել է People-ը։ 18-ամյա աղջիկը տոնակատարությանը ներկայացել է փղոսկրյա ատլասե կորսետով մաքսի զգեստով՝ համադրված բարակ բարձրակրունկներով կոշիկների հետ։
30-08-2024 10:58
Անջելինա Ջոլին արտասվել է Վենետիկի կինոփառատոնում «Մարիա» ֆիլմի համաշխարհային պրեմիերային ութ րոպեանոց բուռն ծափահարությունների ժամանակ. այն Պաբլո Լարաինի կենսագրական դրաման է՝ օպերային երգչուհի Մարիա Կալլասի մասին:
30-08-2024 10:56
Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության 10 մետրից վազող թիրախ մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղից դուրս եկավ կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին։
29-08-2024 10:01
Մուգ հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և մոշը, պարունակում են ռեկորդային քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք օգնում են քաղցկեղի կանխարգելմանը։ Բժիշկները խորհուրդ են տալիս սննդակարգում ավելացնել նաև բանջարեղեն և մրգեր, որոնք ներառում են լիկոպին և բետա-կարոտին: Դրանք կան ծիրանի, դդումի, գազարի մեջ: Լիկոպինը կանխում է շագանակագեղձի քաղցկեղը, իսկ բետա-կարոտինը՝ կրծքագեղձի քաղցկեղը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 428 անգամ
20.10.2026
Դիտվել է 391 անգամ
22.10.2026
Դիտվել է 288 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster