Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-08-2024 02:40
63-ամյա Ջուլիանա Մուրը դարձել է իսպանական Vogue-ի նոր համարի գլխավոր հերոսուհին։ Դերասանուհին կեցվածք է ընդունել նրբագեղ զգեստներով, որոնցից մի քանիսը բավականին բացահայտ էին։ Այսպես, Մուրը մերկ մարմնի վրա փորձել է Saint Laurent վերարկու՝ մերկացնելով կուրծքը։
21-08-2024 15:27
Ջենիֆեր Լոպեսը եւ Բեն Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում են՝ համաձայն Լոս Անջելեսի գերագույն դատարանի ռեեստրի գրանցման, տեղեկացրել է CNN-ը։ Նախօրեին Լոպեսը ապահարզանի հայց է ներկայացրել Լոս Անջելեսում, ինչը համընկել է 2022թ. Ռայսբորոյում նրանց հարսանեկան արարողության տարեդարձին։
21-08-2024 15:24
Ալ Պաչինոյի ընկերուհին՝ Նուր Ալֆալլահը, որն անցյալ տարի դերասանին որդի է պարգեւել, նրան «ցնցող» հայր է անվանել։ Լեգենդար դերասանը 84 տարեկանում դարձել է աշխարհի ամենահայտնի հայրերից մեկը, երբ Նուրը լույս աշխարհ է բերել նրա որդուն՝ Ռոմանին 2023թ. հունիսին։
20-08-2024 16:11
Գերմանիայի դաշնային դատարանը երեքշաբթի վճիռ կկայացնի 99-ամյա կնոջ՝ Իրմգարդ Ֆուրշների հանդեպ, որը մեղավոր է ճանաչվել ավելի քան 10 000 սպանությունների մասնակցության մեջ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նա եղել է ԷսԷս-ի հրամանատարի քարտուղարը Շտուտգոֆ նացիստական համակենտրոնացման ճամբարում:
20-08-2024 15:52
Քլոե Քարդաշյանը դեռեւս խելահեղորեն սիրահարված է Տրիստան Թոմփսոնին, թեեւ նա նրան պահում է «ընկերական գոտում», հայտնում է In Touch-ը՝ վկայակոչելով ինսայդերին։ «Քլոեն մերժել է շատ տղամարդկանց։ Նա փորձել է ժամադրության գնալ, բայց պարզապես չի կարողանում որեւէ մեկի հետ շփվել այնպես, ինչպես անում է Տրիստանի հետ»,-ասել է աղբյուրը:
19-08-2024 14:35
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փողով կարելի է երջանկություն գնել, իսկ աղքատության մեջ ապրելը եռապատկում է դեպրեսիայի և տագնապի զարգացման հավանականությունը: Մյուս կողմից, հանկարծակի հաջողությունը մեծապես կբարելավի մեր կարճաժամկետ երջանկությունը: Ըստ Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցի ավագ գիտաշխատող Քիլինգսվորթի, հոգեբանությն լեզվով ասած, կանոնավոր աշխատավարձը ջեքփոթ է, իսկ ավելի բարձր տարեկան եկամուտը փոխկապակցված է մարդու ընդհանուր երջանկության և բարեկեցության հետ:
19-08-2024 14:29
Երգչուհի Kesha-ն ձանձրացել է հագուստ կրելուց։ 37-ամյա երգչուհին ինսթագրամում հրապարակել է իր մերկ լուսանկարները, այդ թվում մեկը, որտեղ նա աղցան է ուտում՝ նստած բազկաթոռին, մյուսում նստած է մահճակալին սպիտակ սավանով, որը նետված է նրա կրծքին։ «...Ձանձրացել եմ շոր հագնելուց»,- հանդուգն մակագրել է նա։
17-08-2024 08:55
Ամերիկյան Vogue-ը հոդված է նվիրել հայ շեֆ-խոհարարուհիներին, որոնք վերաիմաստավորում են ազգային խոհանոցը՝ դրա մեջ ժամանակակից շեշտադրումներ մտցնելով։ «Հայաստանը հայտնի է իր հոյակապ հյուրընկալությամբ»,- գրում է Vogue-ը։ «Մտեք ցանկացած հացի փուռ, և նրանք հաճույքով ձեր պայուսակի մեջ երեք լրացուցիչ հաց կդնեն որպես նվեր: Եվ եթե արշավի եք գնացել, մի զարմացեք, եթե ձեզ հրավիրեն խորովածի:
17-08-2024 08:45
Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտվեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 17-րդ ռակետ, ռուսաստանցի Լյուդմիլա Սամսոնովայի հետ, որն առավելության հասավ 4:6, 6:0, 6:3 հաշվով։
16-08-2024 09:21
Pirelli-ի նոր օրացույցի հետեւում կանգնած լուսանկարիչը խոստացել է այն կրկին սեքսուալ դարձնել այն բանից հետո, երբ #MeToo շարժումը «բոլորին ստիպեց դադար վերցնել», գրում է The Guardian-ը։
16-08-2024 05:28
Սննդում օրական 50 գրամից (կամ 12 թեյի գդալից ավելի) ավելի շաքարի օգտագործումը կարող է հանգեցնել քաշի ավելացման, գիրության, շաքարային դիաբետի, խոլեսթերինի և սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացմանը: Կան մթերքներ, որոնք կարծես թե «առողջ» են, սակայն իրականում մեծ վնաս են հասցնում առողջությանը, քանի որ պարունակում են թաքնված շաքարի մեծ քանակություն, օրինակ՝ մրգային յոգուրտները կամ մրգային հյութերը:
16-08-2024 03:38
«Մեծ պայթյունի տեսության» աստղ Քեյլի Կուոկոն ամուսնանում է երրորդ անգամ։ 38-ամյա Քեյլին հայտարարել է 42-ամյա դերասան Թոմ Փելֆրիի հետ նշանադրության մասին։
16-08-2024 01:32
Այժմ Մեծ Բրիտանիայում 12-55 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր պետք է ռենտգեն հետազոտություն անցնեն, նախքան պրոցեդուրան կհարցնեն՝ արդյո՞ք նրանք հղի են: Պատճառը վերջերս տեղի ունեցած միջադեպն է կապված տրանսգենդերի հետ, ով համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություն է անցնելիս եղել։ Սկսելով հետազոտությունը՝ ռենտգենաբանները էկրանին տեսել են արգանդում գտնվող պտուղը, իսկ հետո պարզվել է, որ պացիենտը նույնիսկ չի էլ կասկածել, որ հղի է։
16-08-2024 01:24
ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 11-րդ ռակետ, Լատվիայի ներկայացուցիչ Ելենա Օստապենկոյի հետ։ Հայաստանի ներկայացուցիչն առավելության հասավ երեք սեթում՝ 2:6, 6:2, 6:2 հաշվով։
14-08-2024 13:20
Մարկ Ցուկերբերգը պատվիրել է իր կնոջ արձանը, որը քանդակված է հին հռոմեացիների ոճով։ Facebook-ի հիմնադիրը Instagram-ում կիսվել է կնոջ՝ Պրիսցիլա Չանի արձանի լուսանկարով։ «Վերադարձնում են կնոջը քանդակելու հռոմեական ավանդույթը»,-հրապարակումը մակագրել է Ցուկերբերգը:
14-08-2024 10:25
Աշխարհի 60-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս եկավ ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարի երկրորդ շրջանում։ Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 166-րդ ռակետ, կանադացի Բիանկա Անդրեեսկուի հետ եւ առավելության հասավ 6:4, 7:5 հաշվով։
12-08-2024 07:48
Աշխարհի 58-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացվող WTA-1000 մրցաշարում։ Հայաստանի քաղաքացիությունը ստանալուց հետո առաջին մրցախաղում նախկին ռուսաստանցի թենիսիստուհին որակավորման փուլում մրցեց աշխարհի 410-րդ ռակետ, ամերիկացի Լորեն Դեւիսի հետ եւ հաղթեց 6:3, 6:1 հաշվով։
12-08-2024 06:18
Ադելը հաստատել է, որ շուտով ամուսնանալու է իր սիրելիի՝ 42-ամյա սպորտային գործակալ Ռիչ Փոլի հետ։ 36-ամյա երգչուհին անսպասելի խոստովանությունն արել է Մյունխենում՝ համերգի ժամանակ։ 
12-08-2024 02:51
Քրիստինե Պեպելյանը հուզել է ինստագրամյան իր հետեւորդներին ու գործընկերներին։ Երգչուհին իր էջում գեղեցիկ հոլովակ է տեղադրել իր եւ որդու՝ Արեգի մասնակցությամբ, որում նրանք միասին կատարում են Արամ mp3-ի «Կուզես» երգը։
12-08-2024 01:01
Սելենա Գոմեսը լուսանկար է հրապարակել, որը բուռն քննարկումներ է առաջացրել համացանցում։ Աստղն ակնարկել է իր սիրելիի՝ Բենի Բլանկոյի հետ նշանադրության մասին։ Երկրպագուները նման եզրահանգումներ են արել այն բանից հետո, երբ տեսել են, որ Գոմեսը ձախ ձեռքի մատնեմատին սրտի էմոջի է ավելացրել, կարծես փորձել է թաքցնել նշանադրության մատանին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 434 անգամ
20.10.2026
Դիտվել է 397 անգամ
22.10.2026
Դիտվել է 294 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster