Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-11-2024 09:52
Խորտակվող «Տիտանիկից» ավելի քան 700 ուղևորի փրկած նավապետին ընծայված գրպանի ոսկե ժամացույցը վաճառվել է ռեկորդային 1,56 մլն ֆունտ ստեռլինգով, հայտնում է The Guardian-ը։ Ըստ Henry Aldridge & Son из Devizes աճուրդի կազմակերպիչների, «Տիտանիկի» հետ կապված հուշանվերների համար երբևէ վճարված ամենաբարձր գինը վճարել է ԱՄՆ մասնավոր կոլեկցիոները:
18-11-2024 02:57
Միրանդա Քերը «Not Alone» փոդքաստում հայտնել է, որ վիժել է Օռլանդո Բլումից իր ավագ որդուն՝ Ֆլինին, ծննդաբերելուց հետո: 41-ամյա մոդելի խոսքով, որն այժմ ունի չորս երեխա, ինքը երեխան տղա է եղել։ Նա նշել է, որ առաջին հղիության ժամանակ «միամիտ» է եղել, բայց ամեն հաջորդ ծննդաբերության հետ ավելի «տեղեկացված» է դարձել։
18-11-2024 02:30
ԱՄՆ վերընտրված նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանիան, չի պատրաստվում ապրել Սպիտակ տանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Առաջին տիկնոջ որոշումը պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով։ Մելանիան ցանկանում է իր ժամանակի մեծ մասն անցկացնել Նյու Յորքի և Փալմ Բիչի միջև, որպեսզի գտնվի իր որդու՝ Բարոնի մոտ, ով շարունակում է իր ուսումը Նյու Յորքի համալսարանում։
15-11-2024 13:23
56-ամյա Սելին Դիոնը դարձել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում կայացած Elie Saab շոուի հրավիրյալ արտիստը։ Սա աստղի առաջին համերգն էր 2024 թվականի հուլիսին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում ելույթից հետո։
15-11-2024 13:08
Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում գիտնականները հայտնաբերել են երբևէ գրանցված ամենամեծ մարջանը: Ըստ Սողոմոնյան կղզիների մոտ մարջանը հայտնաբերող խումբի՝ գիտնականների կատարած չափումների համաձայն՝ մարջանն ունի 34 մ լայնություն, 32 մ երկարություն և 5,5 մ բարձրություն։
15-11-2024 13:00
Լեդի Գագան նկարահանվելու է Netflix Wednesday սերիալի երկրորդ եթերաշրջանում: Ըստ Variety-ի, թեև պարզ չէ, թե կոնկրետ ինչ դեր կունենա Գագան հաջորդ սեզոնում, աղբյուրները պնդում են, որ պրոդյուսերական թիմն ի սկզբանե ցանկանում էր, որ Գագան խաղա շատ ավելի մեծ դեր, բայց, ի վերջո, դա չի ստացվել:
15-11-2024 12:58
Քիմ Քարդաշյանն իր քրոջը՝ Քորթնիին ներառել է SKIMS-ի և Dolce & Gabbana-ի նոր համագործակցության մեջ։ Նոր համագործակցությունը «միաձուլում է Dolce&Gabbana-ի իտալական ապրելակերպը SKIMS-ի հատուկ հարմարավետության և լուծումների հետ»:
15-11-2024 03:27
Նոյեմբերի 14-ին Օլգա Բուզովան հավաքեց հարազատներին և ընկերներին հատուկ առիթով ՝ ի պատիվ իր մենակատար կարիերայի 8-րդ տարեդարձի: Այս օրը երգչուհին ոչ միայն երգեց իր խորհրդանշական հիթերը, այլև կիսվեց իր ամենաինտիմ իղձերով։ Բուզովան կրկին խոսեց իր մոտալուտ մայրության մասին։ Այս անգամ ամեն ինչ լուրջ է. նա մտադիր է տեսանելի ապագայում մայրանալ և պատրաստվում է կարիերան դադարեցնել, որպեսզի ամբողջությամբ կենտրոնանա իր վիճակի վրա։
14-11-2024 11:21
Սիրուշոն ինստագրամյան էջում ազդարարել է PreGomesh-ի առաջիկա նորության մասին։ «Վիշապ»` այսպես է կոչվում երգչուհու բրենդի նորույթը, որը գովազդվում է, որպես երեկոյան հավաքածու։
14-11-2024 05:16
Շաբաթ օրը Լոս Անջելեսում կայացած «Չարը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ երգչուհի Արիանա Գրանդեն, ով հայտնի է «Sweetener» հիթով, չի թաքցրել իր հիացմունքը նոր սիրեցյալ Իթան Սլեյթերի նկատմամբ՝ կիսվելով նրա հետ կարմիր գորգի վրա հուզիչ պահը։ «Նա միշտ այնքան հմայիչ է, և նա այնքան հիանալի էր այս ֆիլմում: Նա զարմանալի մարդ է»,- ասել է երգչուհին Entertainment Tonight-ին:
14-11-2024 03:25
Երեքշաբթի օրը հայտնի դարձավ, որ Էմիլի Ռատաժկովսկին դարձել է Intimissimi ապրանքանիշի նոր դեսպանը։ Հիշեցնենք, որ 2023 թվականից Intimissimi ապրանքանիշի դեմքը  Ջենիֆեր Լոպեսը  է։ Իտալական ապրանքանիշի հետ համագործակցել են նաև Հայդի Քլումը և նրա դուստրը՝ Լենին։
14-11-2024 02:11
«Միսս Բուրյաթիա» մրցույթի եզրափակիչի խորհրդավոր անհետացումը՝ յոթ ամիս և ոչ մի իրական հուշում: Այս ամբողջ ընթացքում ոչինչ հայտնի չէ Սեսեգ Բուինովայի ու նրա ուղևորի ճակատագրի մասին։ Քննարկվում են տարբեր վարկածներ՝ սպանությունից մինչև սիրեկանի հետ փախուստ։
14-11-2024 01:21
Յոգայի հայտնի գուրու Շարաթ Ջոյսը, որին գերադասում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Մադոննան, Գվինեթ Փելթրոուն և Սթինգը, ողբերգականորեն մահացել է 53 տարեկանում՝ ԱՄՆ-ում հյուրախաղերի ժամանակ: Ըստ The Hindu-ի՝ Ջոյսը մահացել է երկուշաբթի օրը։
13-11-2024 11:27
66–ամյա Մադոննան բաժանվել է իր 28-ամյա ընկեր ֆուտբոլիստ Ակիմ Մորիսից։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ զույգը հանգիստ բաժանվել է հոկտեմբերի վերջին՝ ընդամենը մի քանի ամիս անց այն բանից հետո, երբ փոփ թագուհին Instagram-ի իր ողջ հաշիվը լցրել էր նրա լուսանկարներով: «Մադոննան այս սիրեկանի հետ նույն խնդիրն ուներ, ինչ բոլոր վերջին տղամարդկանց հետ: Տարիքային տարբերությունը խնդիր է դարձել»,- նշել է աղբյուրը։
13-11-2024 10:50
Հրապարակվել է 55-ամյա Ռենե Զելվեգերի մասնակցությամբ «Բրիջիթ Ջոնս. խելագարվում է այդ տղայի համար»  չորրորդ ֆիլմի առաջին թրեյլերը։ Պատմության մեջ Բրիջիթ Ջոնսը, ամուսնու՝ Մարկ Դարսիի (Քոլին Ֆերթ) մահից հետո, միայնակ է մեծացնում երկու որդիներին և փորձում է սեր գտնել ծանոթությունների հավելվածներում:
13-11-2024 10:44
Ըստ մասնագետների՝ հատապտուղները  բոլոր առումներով գերազանցում են մրգերին: Դրանք հարուստ են բուսական մանրաթելերով, վիտամին C- ով և ֆլավոնոիդներով, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Հատապտուղները պարունակում են ավելի շատ բուսական մանրաթել, քան ցանկացած միրգ: Օրինակ՝ մեկ բաժակ ազնվամորին կամ մոշը պարունակում են 8 գրամ մանրաթել, այսինքն՝ օրական նորմայի մեկ երրորդը: Դրա հաշվին, հատապտուղները նպաստում են մարսողությանը և կարող են օգտակար լինել նիհարելու համար:
13-11-2024 10:39
Ամերիկյան Իլինոյս նահանգի բնակչուհին դրամապանակում է թողել Lucky Day Lotto-ի վիճակախաղի տոմսը և լրիվ մոռացել դրա մասին, իսկ հետո հայտնաբերել է, որ տոմսը 1 միլիոն դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Կինը Իլինոյսի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ ուղին դեպի շահում սկսվել է, երբ ինքը մտել է մթերային խանութ՝ գնումներ անելու:
13-11-2024 10:27
Բեյլորի բժշկական քոլեջի, Սինգապուրի ազգային համալսարանի և մի քանի այլ հաստատությունների գիտնականները գենետիկական ախտորոշում են անցկացրել անհայտ հիվանդություններով 30 հիվանդների համար: Նրանց հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Genetics in Medicine հանդեսում, հնարավորություն է ընձեռել բացահայտելու հազվադեպ հիվանդությունների առաջացման գործում FLVCR1 գենի դերը։ Գիտնականները եզրակացրել են, որ FLVCR1 գենի հազվագյուտ տարբերակներն առնչվում են լուրջ խանգարումներին՝ մասնավորապես՝ զարգացման արատներին, էպիլեպսիային և ցավի նկատմամբ անզգայունությանը:
13-11-2024 02:55
Սելենա Գոմեսի զուգընկերը՝ 36-ամյա պրոդյուսեր Բեննի Բլանկոն, ում արտաքինի պատճառով դերասանուհուն անընդհատ են երկրպագուները, ընդգրկվել է People–ի ամենասեքսուալ տղամարդկանց կարճ ցուցակում, որն ամեն տարի հրապարակում է ամսագրը։
12-11-2024 09:19
Ըստ սննդաբանների՝ օրը մեկ բաժակ սուրճով սկսելն ամենաառողջ սովորությունը չէ, քանի որ այն խանգարում է նախաճաշին սննդանյութերի կլանմանը: Դատարկ ստամոքսով կամ ուտելուց անմիջապես հետո սուրճ խորհուրդ չի տրվում․ այն խանգարում է օգտակար նյութերի կլանմանը, ինչպիսիք են երկաթը, ցինկը, մագնեզիումը և կալցիումը: Սննդաբանները նշում են, որ սուրճի համար կատարյալ պահը սննդի ընդունման երկու հիմնական ժամանակահատվածների արանքում է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1271 անգամ
21.10.2026
Դիտվել է 423 անգամ
20.10.2026
Դիտվել է 387 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster