| ՄԵԿ ՏՈՂՈՎ | 05-12-2024 09:47 Բալետի նախկին պարուհին երեքշաբթի դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ 2020 թվականին Ֆլորիդայում իրենից բաժանված ամուսնու սպանության մեղադրանքով։ WTSP հեռուստաալիքը հաղորդում է, որ Էշլի Բենֆիլդը դատապարտվել է 20 տարվա՝ կրած պատժաժամկետի հաշվարկով, որին հաջորդել է 10 տարվա պայմանական ազատազրկումը:
|  |
|
|
05-12-2024 02:55 OnlyFans-ի ամենաբարձր վարձատվող մոդելներից մեկը հավաստիացնում է, որ կույս է եւ միաժամանակ աստվածավախ քրիստոնյա։ 20-ամյա Սոֆի Ռեյնը մեկ տարում 43 մլն դոլար է վաստակել մեծահասակների համար կայքում, եւ այդ ամենն առանց սեքսի։ «Ես մինչեւ այժմ կույս եմ»,- խոստովանել է գեղեցկուհին YouTube-բլոգեր Կովսկիին։ «Ես քրիստոնյա եմ։ Ես գիտեմ, որ դա տարօրինակ է թվում... բայց ես ոչ մի ուրիշ բան չեմ անում ոչ մեկի հետ իմ OnlyFans-ում»,- հավաստիացրել է նա։
|  |
|
|
03-12-2024 11:46 Օքսֆորդի անգլերեն բառարանը տարվա բառ է ընտրել brain rot (ուղեղի քայքայում) արտահայտությունը: Այս մասին հայտնել է Oxford University Press-ի մամուլի ծառայությունը։ Brain rot-ը բառացիորեն թարգմանվում է որպես «ուղեղի քայքայում»։ Այսպես են անվանում տեղեկատվության, հատկապես առցանց բովանդակության չափից ավելի սպառման արդյունքը, որն իմաստալից արժեք չունի և բացասաբար է ազդում մարդու ճանաչողական կարողությունների վրա։ Արտահայտության կիրառման հաճախականությունը տարվա ընթացքում աճել է 230 տոկոսով։
|  |
|
|
03-12-2024 11:13 JAMA-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ վերջին տասնամյակներում երիտասարդ կանանց մահացությունը նվազել է 62 տոկոսով, ինչը բացատրվում է 2006թ. պատվաստանյութի կիրառմամբ։ Աշիշ Դեշմուկհը (հետազոտության հեղինակ) ընդգծել է, որ ՄՊՎ-ն արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերի պատճառն է։ Պատվաստանյութը նախատեսված էր դեռահասների համար, բայց հետագայում դրա ազդեցությունը տարածվեց նաեւ մինչեւ 45 տարեկանների վրա։
|  |
|
|
03-12-2024 10:55 Երկուշաբթի օրը Լոնդոնում տեղի ունեցավ Fashion Awards 2024-ի հանդիսավոր արարողությունը։ Միջոցառման հյուրերն էին շոու բիզնեսի աստղեր և նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ։ Նրանց թվում են՝ Մարիա Շարապովան, Ռիհաննան և A$AP Rocky-ն, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ալեքսա Չունգը, Աննա Վինտուրը, մոդել և Քեյթ Մոսի դուստր Լայլա Մոսսը, Ջուլիա Ֆոքսը, Ռիտա Օրան, Ջո Ջոնասը, արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Լեդի Քիթի Սփենսերը, Էշլի Գրեհեմը և շատ ուրիշներ:
|  |
|
|
03-12-2024 01:58 Նյու Յորքում կայացել է The Gothams Annual Film Awards 34-րդ մրցանակաբաշխությունը։ Կարմիր գորգի վրա են հայտնվել Անջելինա Ջոլին, Զենդայան, Յուրա Բորիսովը, Դեմի Մուրը, Նիկոլ Քիդմանը, Զոի Կրավիցը, Էլ Ֆանինգը և այլք։
|  |
|
|
03-12-2024 01:53 75-ամյա դերասանուհի Իրինա Մուրավյովան հոսպիտալացվել է, հայտնում է Mash-ը։ Ըստ լրատվամիջոցների՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը բողոքել է աղիքների սուր ցավից։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհուն տուն են թողել միայն հիվանդանոցում բուժում անցնելուց հետո։
|  |
|
|
02-12-2024 10:55 Գիտնականները նշել են, թե ինչու չի կարելի սեղան նստել սմարթֆոնով: Դոկտոր Գարեթ Նյեն (Չեսթերի համալսարանի ֆիզիոլոգիայի դասախոս) նախազգուշացրել է, որ սմարթֆոնի վրա կարող են վնասակար միկրոբներ գտնվել, որոնք կարող են հայտնվել ճաշի սեղանին: Դրանք կարող են առաջացնել ամեն ինչ՝ սննդային թունավորումներից մինչեւ մաշկի վարակներ։
|  |
|
|
02-12-2024 10:03 Անջելինա Ջոլին կցանկանար կրկին խաղալ Մալեֆիսենտայի դերը Դիսնեյի համանուն ֆիլմերում: Նա նշել է, որ ցանկացած պահի պատրաստ է վերադառնալ դերին։ Deadline-ին տված հարցազրույցում դերասանուհին ընդգծեց, որ իր կարիերայի ընթացքում հաճախ ստիպված է եղել էկրանին պատկերել դժվարին ճակատագրով կերպարներ՝ հաճախ տառապելով հոգեկան խանգարումներով։
|  |
|
|
02-12-2024 09:58 Բելգիացի սեքսուալ աշխատողները ստացել են հիվանդության պատճառով արձակուրդ, հղիության նպաստ և կենսաթոշակ ստանալու իրավունքներ՝ աշխարհում նմանատիպ առաջին օրենքի համաձայն, գրում է The Guardian-ը։ Օրենքը, որն ուժի մեջ է մտել կիրակի օրը, սեքսուալ աշխատողների համար երաշխավորում է աշխատանքային պայմանագրերի կնքում և իրավական պաշտպանություն։
|  |
|
|
02-12-2024 09:01 Երբ էլեկտրոնային գլանակով մի շունչ եք քաշում, արյան հոսքը ձեր մարմին և ուղեղին կարող է անմիջապես դանդաղել: Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վեյփինգը, ինչպես նիկոտինով, այնպես էլ առանց դրա, արագ և վնասարար ազդեցություն է ունենում անոթների աշխատանքի վրա:
|  |
|
|
02-12-2024 01:08 60-ամյա Մոնիկա Բելուչին և նրա սիրելին՝ 66-ամյա ռեժիսոր Թիմ Բերթոնը կրկին հայտնվել են Մարոկկոյի միջազգային կինոփառատոնի կարմիր գորգի վրա։ Այս անգամ զույգը ներկա է գտնվել Շոն Փենին և կինոյում նրա ներդրմանը նվիրված միջոցառմանը։
|  |
|
|
29-11-2024 11:42 Փորձագետները նշել են առավել վտանգավոր մթերքները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Այսպիսով, աղիների և ստամոքսի քաղցկեղով հիվանդանալու վտանգը մեծացնում է կարմիր վերամշակված միսը: Արտադրողները փորձում են երկարաձգել ապրանքի պահպանման ժամկետը և փոխում են համային որակները նիտրատների և նիտրիտների օգնությամբ, որոնք քաղցկեղածին են: Օրական նույնիսկ 50 գրամ վերամշակված մսի օգտագործումը բարձրացնում է աղիների քաղցկեղով հիվանդանալու վտանգը 18 տոկոսով: Չարորակ ուռուցքների գոյացման մեկ այլ գործոն է շաքարավազի օգտագործումը:
|  |
|
|
29-11-2024 11:27 Ֆրանսիացին երիտասարդները հրաժարվում են սեքսից, հայտարարել է «Էմանուել» նոր ֆիլմի ռեժիսոր Օդրի Դիվանը։ Նա նշել է, որ նոր «Էմանուելը» ֆիլմ է զգացմունքներով փորձ ձեռք բերելու մասին: «Պետք չէ սպասել, որ սա կկրկնի հին «Էմանուել»-ը։ Ֆիլմն առաջարկում է ոչ թե արագ հաճույք, այլ փորձ՝ հասկանալու համար, թե որտեղից է առաջանում հաճույքը: Որտեղ են նրա հիմքերը: Ինչո՞ւ ենք երբեմն կորցնում հաճույք ստանալու ունակությունը: Ինչո՞ւ ենք այդքան տանջվում մտքից, որ այլևս հաճույք չկա, թեև պետք է լիներ:
|  |
|
|
29-11-2024 03:58 64-ամյա Անտոնիո Բանդերասը դարձել է Մադրիդում Elle ամսագրի երեկույթի հրավիրված աստղերից մեկը։ Դերասանի հետ է եղել նրա 43-ամյա հարսնացուն՝ Նիդեռլանդներից՝ Նիկոլ Քիմփելը։
|  |
|
|
29-11-2024 03:01 Առողջական վիճակը կրկին թույլ չի տվել թագուհի Կամիլային՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կնոջը, մասնակցել պլանավորված Royal Charity Variety Show-ին, որը ցուցադրվում է բրիտանական հեռուստատեսությամբ: Թագուհու բացակայության մասին հայտնի է դարձել միջոցառման մեկնարկից ընդամենը չորս ժամ առաջ։ Բուքինգհեմյան պալատը դա բացատրել է բժիշկների խորհուրդներով. նրանք կարծում են, որ նոյեմբերի սկզբին Կամիլայի տարած հիվանդությունը սպասվածից ավելի լուրջ է։
|  |
|
|
29-11-2024 01:52 Քիմ Քարդաշյանի դուստրերը՝ Նորթը և Չիկագոն նկարահանվել են իրենց հոր՝ Քանյե Ուեսթի նոր տեսահոլովակում։ Bomb երգի տեսահոլովակում 11-ամյա Նորթը և վեցամյա Չիկագոն կիբերբեռնատարներ են վարում ապոկալիպտիկ անապատային լանդշաֆտների ֆոնի վրա՝ շրջանցելով մրցարշավային կարթերով ատամնավոր հրեշներին: Համացանցը նկատել է, որ տեսանյութում աղջիկների դեմքի արտահայտությունները անբնական են թվում և ենթադրել, որ Նորթը և Չիկագոն կարող էին չմասնակցել նկարահանումներին, և նրանց պատկերները ստեղծվել են նեյրոնային ցանցի միջոցով:
|  |
|
|
28-11-2024 13:55 Փայլուն բեժ (կամ մարմնագույն) անդրադարձնող էֆեկտով զուգագուլպաները 2000-ականների ամենահակասական միտումներից են, որոնք այսօր վերադառնում են անսպասելի հաղթանակով: Աստղերի նորաձևության փորձերի շնորհիվ, և ոչ թե պատահական, այլ ամենահայտնի (խոսքը Թեյլոր Սվիֆթի և Սաբրինա Քարփենթերի մասին է), այս աքսեսուարը կրկին թրենդների մեջ է հայտնվել։
|  |
|
|
28-11-2024 13:20 Քիմ Քարդաշյանը ցնցել է վերջերս 30000 դոլար արժողությամբ Tesla ռոբոտի հետ իր տարօրինակ ֆոտոշարքով։ Աստղի ներկայացուցիչը պարզաբանել է, թե արդյոք Իլոն Մասկը վճարել է նրան դրոիդի հետ նկարվելու համար։ Քիմի ներկայացուցիչը The New York Times-ին ասել է, որ Քիմը ֆինանսական փոխհատուցում չի ստացել լուսանկարների համար։ Այնուամենայնիվ, պարբերականը նշում է, որ Քիմը նախկինում տուգանվել է 1,26 միլիոն դոլարով՝ թաքցնելու համար, որ իրեն վճարել են 250,000 դոլար՝ Instagram-ում կրիպտոարժույթը գովազդելու համար։
|  |
|
|
28-11-2024 06:59 36-ամյա Քրիստինա Ասմուսը մասնակցել է «Առաջին համար» սերիալի պրեմիերային։ Դերասանուհին առաջին անգամ կարմիր գորգի վրա է հայտնվել իր նոր ընկերոջ հետ։ Ընտրյալը պրոդյուսեր Իլյա Բուրեցն է։
|  |
|
|
|
|
|