Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-12-2024 02:28
Դերասանուհի Մեգան Ֆոքսը խզել է նշանադրությունը իր նշանածի՝ 34-ամյա ռեփեր Machine Gun Kelly-ի հետ։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ Երաժիշտից երեխայի սպասող 38-ամյա Ֆոքսը հեռախոսում գտել է կոմպրոմատներ։ Հատկանշական է, որ դեպքը տեղի է ունեցել Կոլորադոյում աստղերի հանգստի ժամանակ, և Մեգանն այնքան է վրդովվել, որ լքել է իր նշանածին՝ չսպասելով արձակուրդի ավարտին։
10-12-2024 11:38
Ուղեղի երկարատեւ հոգնածությունը կարող է վարքային փոփոխություններ առաջացնել, մասնավորապես՝ ագրեսիայի ուժեղացում։ Այսպիսի եզրակացության են եկել այն հետազոտության հեղինակները, որը հրապարակվել է PNAS ամսագրում։ Ստացված տվյալները ընդգծում են հանգստի կարեւորությունը որոշումներ ընդունելուց առաջ։ Մետաբոլիկ հյուծումը ճակատային հատվածներում նվազեցնում է կոգնիտիվ արդյունավետությունը, ինչն անդրադառնում է վարքի վրա և կարող է հանգեցնել ոչ օպտիմալ լուծումների։
10-12-2024 11:34
Անջելինա Ջոլին խոստովանել է, որ իրեն երբեք լուրջ չեն վերաբերվել որպես դերասանուհի։ Խոսելով իր նոր ֆիլմի մասին, որտեղ նա մարմնավորում է օպերային երգչուհի Մարիա Կալլասին, Անջելինան նշել է, որ «դա մարտահրավեր էր»։ Նրա խոսքով, ինքը ամիսներ է անցկացրել՝ ուսումնասիրելով օպերային երգեցողություն՝ Մարիա Կալաս խաղալու համար, իսկ ֆիլմում իր ձայնը միախառնում է Կալլասի ձայնի հետ:
10-12-2024 05:51
Քիմ Քարդաշյանը, կարծես, այս տոնական սեզոնին պատրաստվում է մեկ ոտքով քայլել` ոսկորի կոտրվածքի պատճառով։ SKIMS-ի հիմնադիրը վնասվածքի մասին լուրը հայտնել է իր անձնական բլոգում՝ կիսվելով հատուկ կոշիկներով ոտքի լուսանկարով, որի վրա հենված է հենակով: «Կոտրված ոտք՝ տոներին ընդառաջ»,- մակագրել է նա նկարը՝ ավելացնելով զայրացած էմոջի:
10-12-2024 01:45
2024 թվականի դեկտեմբերի 9-ին Մոսկվայի դատարանը պաշտոնապես լուծարել է Աննա Սեդոկովայի և լատվիացի բասկետբոլիստ Յանիս Տիմմայի ամուսնությունը։ 41-ամյա երգչուհին ամուսնալուծության հայց ներկայացրել էր հոկտեմբերի վերջին։ Զույգը համատեղ երեխաներ չունի, ուստի ամբողջ գործընթացը տևել է մի քանի շաբաթ։ Նախկին ամուսիններն իրենք դեռ չեն մեկնաբանել լուրը։
09-12-2024 10:40
Stikes Muhammadiyah Ciamis College-ի (Ինդոնեզիա) գիտնականները պարզել են, որ լոլիկի հյութի օգտագործումը ոչ միայն հագեցնում է օրգանիզմը վիտամիններով, այլև օգնում է վերահսկել արյան ճնշումը: Գիտնականների կարծիքով, A, B, C վիտամիններով, կալիումով և այլ օգտակար նյութերով հարուստ լոլիկը դրսևորել է իր դրական ազդեցությունը օրգանիզմի վրա համալիր ազդեցության շնորհիվ։
09-12-2024 10:03
Բահրեյնում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում 55 կգ քաշային կին ծանրորդների մրցապայքարում Հայաստանի հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում բարձրացրեց 85 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 117 կգ և 120 կգ և այս վարժությունում Գրիգորյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր: Երկամարտի 205 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: 19-ամյա Ալեքսանդրան 2024 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն է: 
09-12-2024 10:00
Բժիշկները նշել են սրտի կաթվածի հնարավոր նշաններից մեկը՝ ցավ ծնոտի մեջ, որը տարածվում է պարանոցի վերևում և դեպի ձախ թեւը: Նրանք հորդորել են չհապաղել այցելել սրտաբանին, եթե ցավը երկար ժամանակ չի անհետանում և ուղեկցվում է սրտխառնոցով ու կրծքավանդակի շրջանում ուժեղ անհանգստությամբ։
09-12-2024 09:50
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգից մի զույգ, որը ամուսնալուծվել է գրեթե 50 տարի առաջ, կիրակի օրը կրկին ամուսնացել է, հայտնում է Associated Press-ը։ Նրանք ամուսնացել են 1951 թվականի նոյեմբերին և ունեցել չորս երեխա, բայց 1975 թվականին ամուսնալուծվել են, որի պատճառների մասին չեն ցանկացել նշել: Ի վերջո, երկուսն էլ նորից ամուսնացել են և երկար տարիներ ապրել իրենց ամուսինների հետ, մինչև նրանց մահը:
09-12-2024 01:11
32-ամյա Բարրի Քեոգանը, ով հայտնի է դարձել «Սոլթբերն» ֆիլմում իր գլխավոր դերակատարմամբ, ապաակտիվացրել է իր Instagram-ի հաշիվը և X սոցիալական ցանցում դժգոհել է այն հսկայական ատելությունից, որին բախվել է վերջերս՝ Սաբրինա Քարփենթերին իր դավաճանության մասին լուրերի ֆոնին: «Ամեն ինչի սահման կա: Իմ անունը համացանցում ցեխի հետ են խառնել, և ես սովորաբար դրան չեմ արձագանքում: Բայց հիմա պետք է պատասխանեմ, քանի որ մարդիկ անցնում են սահմանը»,- գրել է դերասանը:
07-12-2024 12:21
Մայքլ Ջեքսոնի դուստրը՝ Փերիսը, հայտարարել է իր եւ գորընկերոջ՝ Ջասթին Լոնգի նշանադրության մասին։ 26-ամյա աղջիկը Instagram-ում հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ 5 Seconds of Summer խմբի երաժշտական պրոդյուսերի հետ։
07-12-2024 12:16
Մրայա Քերին արդարացնում է իր փոփ-դիվայի համբավը: 55-ամյա երգչուհին սկսել է Սուրբ Ծննդյան հերթական համերգային շրջագայություն իր «All I Want For Christmas Is You» երգի թողարկումից մոտ 30 տարի անց՝ ևս մեկ անգամ ամրապնդելով տոնական սեզոնի թագուհու իր կարգավիճակը:
06-12-2024 11:06
Պտղի ներսում օգտակար տարրերի քանակը կախված է խնձորի գույնից: Ըստ սննդաբանների՝ կանաչ խնձորն ունի ամենաքիչ շաքարը և կալորիան, բայց միաժամանակ՝ ամենաշատ թթուներն ու բջջանյութը։ Դրանք դրական են ազդում ատամների առողջության վրա, չեն առաջացնում ալերգիա, այրում են ճարպերը և օգտակար են դիաբետով հիվանդների համար։ Դեղին խնձորն ունի ավելի շատ շաքար և պեկտին, հատկապես օգտակար է լյարդի համար։ Կարմիրն օգտակար է սիրտ-անոթային, երիկամային հիվանդությունների դեպքում, նպաստում է մաշկի գեղեցկությանը և դեմքի հարթ երանգին։
06-12-2024 11:00
Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում գրիպով և համարվում են թեթև քաշ ունեցողներից ավելի վարակիչ: Այս եզրահանգման են եկել Միչիգանի համալսարանի գիտնականները: Բժիշկները հայտնաբերել են, որ գիրությունը թուլացնում է իմունային համակարգը և առաջացնում քրոնիկ բորբոքային պրոցեսներ: Հենց այդ պատճառով է, որ վիրուսը երկար է պահպանվում գեր մարդկանց օրգանիզմում:
06-12-2024 10:54
Կանադայի ծայր հյուսիսային շրջանի բնակիչը ցատկել է սպիտակ արջի վրա, որպեսզի պաշտպանի իր կնոջը հարձակումից, հայտնում է BBC։ Տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն սպասվում է, որ կվերականգնվի: Ամուսինները դուրս էին եկել՝ գտնելու իրենց շներին, երբ արջը, որը գտնվում էր նրանց ճանապարհին, նետվել է կնոջ վրա:
06-12-2024 10:52
Aquaman ֆիլմերի աստղ, 38-ամյա դերասանուհի Էմբեր Հերդը երկրորդ անգամ է հղի։ Հերդի ներկայացուցիչը People-ին ասել է, որ դերասանուհին հղիության վաղ շրջանում է, ուստի իր իրավիճակի մանրամասները չի հրապարակում։ Այնուամենայնիվ, Ամբերը երջանկությունից «յոթերորդ երկնքում է»: Դերասանուհին արդեն ունի 3-ամյա դուստր՝ Ունան։ Էմբերը չի ասում, թե ով է աղջկա հայրը։
06-12-2024 10:50
Իտալիայում ձերբակալված 25 մարդկանց թվում է նաև միանձնուհի, ով կասկածվում է հանցավոր խմբավորման անդամ լինելու մեջ: Խոսքը երկրի ամենահզոր մաֆիոզ ցանցի՝ «Նդրանգետայի» մասին է: Հյուսիսային Իտալիայի Բրեշիայի դատախազները հայտնել են, որ միանձնուհին կապող օղակ է եղել խմբավորման և բանտում գտնվող նրա համախոհների միջև:
05-12-2024 10:10
Աշխարհի խոշորագույն կինոյի պորտալը` IMDb-ն, հրապարակել է 2024 թվականի 10 ամենահայտնի աստղերի ցանկը։ Առաջին տեղը զբաղեցրել է 27-ամյա դերասանուհի Սիդնի Սվինին։ 2023 թվականին «Ցանկացած մեկը՝ քեզնից բացի» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան նրան հասցրեց փառքի նոր մակարդակի։ Նաև տարվա ընթացքում հասցրել է մասնակցել «Մադամ Ցանց», «Դրախտ» և «Փոխանակում․ Անբասիրը» ֆիլմերում։ Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Էլլա Պուրնելը։ 28-ամյա դերասանուհին աստղ է դարձել «Fallout» հեռուստասերիալում ունեցած դերերի շնորհիվ։
05-12-2024 10:00
Կիրա Նայթլին երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ։ Դերասանուհին ներկա է եղել «Սև աղավնիներ» սերիալի պրեմիերային, որը կայացել է Լոնդոնում։ Կարմիր գորգի վրա 39-ամյա դերասանուհին հայտնվել է «Մատրիցա» ֆիլմից ներշնչված տեսքով՝ ժանյակավոր կիսաշրջազգեստով և լաքապատ կաշվե վերարկուով։ Ամեն ինչ Chanel-ից էր, որի դեսպանն է Կիրա Նայթլին երկար տարիներ։
05-12-2024 09:58
Human Rights Watch-ը տեղեկացնում է, որ Աֆղանստանում իշխանության եկած թալիբներն այս շաբաթ փակել են աղջիկների և կանանց կրթության իրենց արգելքում առկա վերջին բացերից մեկը՝ արգելելով նրանց հաճախել բժշկական կրթություն առաջարկող հաստատություններ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1269 անգամ
21.10.2026
Դիտվել է 422 անգամ
20.10.2026
Դիտվել է 386 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster