Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2024 04:52
Ինսայդերը մեկնաբանել է Լեոնարդո Դի Կապրիոյի՝ իտալական Victoria's Secret-ի մոդել Վիտորիա Սերետիի հետ նշանադրության մասին լուրերը։ Այս մասին հայտնում է PageSix-ը։ Որպես հոլիվուդյան դերասանի ընկեր նկարավացված աղբյուրը հայտնել է, որ ասեկոսեները, որոնք հայտնվել են DeuxMoi բամբասանքային կայքում, իրականության հետ կապ չունեն։
28-11-2024 03:47
«Միսս Տիեզերք» մրցույթի հաղթող դանիացի Վիկտորյա Կյաեր Թեիլվիգին մեղադրել են ռասիզմի մեջ և պահանջել նրան զրկել տիտղոսից։ Պատճառը TikTok-ի տեսահոլովակն է, որտեղ 21-ամյա մոդելը Empire State Building-ի տանիքին համաժամանակացնում է Jay-Z-ի Empire State of Mind երգի հետ։ Երգը պարունակում է բառեր, որոնք, երբ «հնչեցնում են սպիտակամորթները», համացանցում համարում են ռասիստական:
27-11-2024 14:10
Կալիֆոռնիայի Սոլք ինստիտուտի գիտնականները տեսակետ են հայտնել, որ ամբողջ օրվա համար սնունդը 10 ժամվա ընթացքում ընդունելն օգնում է առավել առողջ ու երկար ապրել: Այս մասին հայտնում է Science Daily-ն: Նրանք հայտնել են, որ սննդի ընդունման նման տարբերակն օգնում է զերծ մնալ նյութափոխանակության խանգարման այն խնդիրներից, որոնք հաճախ առաջանում են սննդակարգի խախտման դեպքում:
27-11-2024 13:54
Նստակյաց կենցաղը կարող է մոլորակի 1.4 միլիարդ բնակչի առողջությունը լրջորեն վտանգել, այս եզրակացության են եկել Առողջապահության միջազգային կազմակերպության մասնագետները: Ֆիզիկապես պասիվ մարդիկ կարող են սրտանոթային խնդիրներ ունենալ, 2-րդ տիպի շաքարային դիաբետով, կրծքագեղձի և հաստ աղիքի քաղցկեղով հիվանդանալ, գրում է The Lancet Global Health պարբերականը:
27-11-2024 10:29
Համացանցում կրկին լուրեր են պտտվում Լեոնարդո Դի Կապրիոյի և մոդել Վիտորիա Սերետիի նշանադրության մասին։ Նշանադրության մասին խոսակցությունը, որը բռնկվել է DeuxMoi բամբասանքային բլոգի էլեկտրոնային նամակի պատճառով, ցնցել է երկրպագուներին, քանի որ երկար ժամանակ լուրեր են պտտվում, որ դերասանը հավատարիմ է «25 տարեկան և փոքր» սկզբունքին, երբ խոսքը վերաբերում է իր հիասքանչ ընկերուհիներին: Իսկ Սերետին արդեն 26 տարեկան է։ Այնուամենայնիվ, Page Six-ը հաղորդում է, որ չնայած առցանց աղմուկին, Լեոնարդո Դի Կապրիոն դեռևս մտադիր չէ ամուսնանալ:
27-11-2024 04:13
«Comedy Woman»-ի 53-ամյա աստղ Մարինա Ֆեդունկիվը հաստատել է վերջին լուրերն այն մասին, որ ինքն ու իր ամուսին Ստեֆանո Մեգին առաջին անգամ ծնող են դարձել։ Դերասանուհին իր առաջնեկին լույս աշխարհ է բերել բնական ճանապարհով։
27-11-2024 02:42
ԱՄՆ Մերիլենդ նահանգի բնակիչը վիճակախաղում 50 հազար դոլար շահելուց ընդամենը մեկ ամիս անց մեկ այլ վիճակախաղով 100 հազար դոլար է շահել, հայտնում է UPI-ն։ Բալթիմորցի կինը Մերիլենդի վիճակախաղի պաշտոնյաներին պատմել է, որ գնել է վիճակախաղի հինգ տոմս և շահել 100 հազար դոլար գլխավոր մրցանակը:
26-11-2024 12:00
49-ամյա Շարլիզ Թերոնն իր ընկերոջ՝ մոդել Ալեքս Դիմիտրիևիչից բաժանվելուց հետո գրանցվել է հայտնի մարդկանց ծանոթությունների Raya հավելվածում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Հավելվածում Շարլիզը չի օգտագործել իր իսկական անունը, սակայն իր պրոֆիլը կապել է Instagram-ի իր պաշտոնական աքաունթի հետ։
26-11-2024 11:40
Մելբուրնի համալսարանի, Լոնդոնի համալսարանական քոլեջի և Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են կապ ներքին օրգանների վիճակի և մարդու հոգեկան առողջության միջև: Պարզվել է, որ օրգանների ոչ լիարժեք աշխատանքը, կարող են հանգեցնել ուղեղի կառուցվածքի փոփոխությունների, ինչը, իր հերթին, վնասակար ազդեցություն է ունենում հոգեկան առողջության վրա: Առողջ քունը, վարժությունները, հավասարակշռված դիետան և վնասակար սովորություններից հրաժարվելը կարող են հակադարձել անցանկալի ֆիզիկական փոփոխությունները և բարելավել հոգեկան առողջությունը:
26-11-2024 11:36
Քանյե Ուեսթը պլանավորում է Բիանկա Սենսորիի հետ հարսանեկան ուխտի երկարաձգման պիկանտ արարողություն՝ ցրելու իրենց հարաբերություններում առկա խնդիրների մասին լուրերը և ամրապնդելու իրենց ամուսնությունը, հայտնում է Blast-ը։ Քանյեն և Բիանկան ցանկանում են ուխտի երկարաձգման համարձակ և ոչ սովորական արարողություն կազմակերպել՝ զոհասեղանից իջնելով գրեթե ամբողջովին մերկ:
26-11-2024 08:03
38-ամյա Լինդսի Լոհանը նոր հարցազրույց է տվել The Sun–ին։ Նա պատմել է ամուսնու, Netflix-ի նոր ֆիլմի նկարահանման և Դուբայում կյանքի մասին: Երգչուհին բացատրել է, որ ԱՄԷ-ում ավելի խիստ օրենքների պատճառով պապարացիներն իրեն այլևս չեն անհանգստացնում, ուստի տեղափոխվելուց հետո իր կյանքը շատ ավելի հանգիստ է դարձել։ Բացի այդ, նա ինքն էլ սկսել է ձգտել խաղաղության և առողջ ապրելակերպի։
26-11-2024 01:38
Հղի Մեգան Ֆոքսը լիովին թափանցիկ զգեստով ցուցադրել է իր աճող փորիկը: 38-ամյա դերասանուհին, ով սպասում է իր երեխային Machine Gun Kelly-ից, Լոս Անջելեսի The Grove մեկնելիս ընտրել է սեքսուալ հանդերձանք:
25-11-2024 11:03
49-ամյա Անջելինա Ջոլին Թուրինի Torino Film Festival կինոփառատոնում ներկայացրել է իր նոր՝ «Առանց արյան» ֆիլմը։
25-11-2024 11:00
Լոս Անջելեսում կայացել է L'Oréal Paris ապրանքանիշի 19-րդ ամենամյա գալա երեկույթը։ Միջոցառմանը հարգանքի տուրք է մատուցվում «հանրության բարեկեցությանը նպաստ բերած կանանց»:
25-11-2024 10:51
Քիմ Քարդաշյանի՝ SKIMS ներքնազգեստով և կաթոլիկական տերողորմյա համրիչներով լուսանկարները բուռն արձագանքներ են առաջացրել համացանցում։ Չնայած տերողորմյա համրիչները ներքնազգեստի տեսքի առանցքը չէին, երկրպագուները քննադատել են ռեալիթի շոուի աստղին կրոնական խորհրդանիշները բաց հագուստի հետ խառնելու համար:
25-11-2024 09:59
43-ամյա Փերիս Հիլթոնը «The Zach Sang Show»-ի եթերում ասել է, որ երբեք մանիպուլյացիաներ չի արել կոսմետոլոգի կաբինետում իր արտաքին տեսքի հետ: «Ես շատ հպարտ եմ, որ բոլորովին բնական եմ: Ես չեմ արևահարվում: Ես երբեք ոչ մի բոտոքսի ներարկում չեմ արել, ոչ վիրահատություն եմ արել, ոչ մի բան»,- ասել է Հիլթոնը, ով 2000-ականներին գլամուր ապրելակերպի խորհրդանիշն էր:
25-11-2024 01:17
Համացանցում քննարկվում է 38-ամյա Լինդսի Լոհանի փոփոխված արտաքինը. մարդիկ կարծում են, որ նա դեմքից հեռացրել է ֆիլերները, կատարել բլեֆարոպլաստիկա և այլ միջամտություններ։ Բացի այդ, երկրպագուները նկատել է, որ դերասանուհին կորցրել է իր պեպենները, որոնք նրա այցեքարտն էին 2000-ականների ժողովրդականության տարիներին։
23-11-2024 11:41
Աշխարհի ամենաբարձրահասակ և ամենակարճահասակ կանայք հանդիպել են Լոնդոնում կեսօրից հետո թեյ խմելու՝ միասին նշելու Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը։ Ռումեյսա Գելգին, ով ունի 215,16 սանտիմետր հասակ, և Ջյոտի Ամգեն, ով ունի ընդամենը 62,8 սանտիմետր հասակ, հանդիպել են Savoy հյուրանոցում, ասվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի (GWR) հայտարարության մեջ:
23-11-2024 11:27
Դրոշմանիշի չափ ունեցող նոր սպեղանին, որը կարող է անընդհատ վերահսկել զարկերակային ճնշումը, շուտով կարող է օգնել մարդկանց հաղթահարել հիպերտոնիան։ Սան Դիեգոյի Կալիֆոռնիական համալսարանի հետազոտողները, որոնք ստեղծել են կրիչ ուլտրաձայնային սպեղանին, Nature Biomedical Engineering ամսագրի էջերում պատմել են, որ այն լավ է դրսեւորվել ավելի քան 100 պացինտների թեստերում։
22-11-2024 11:53
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2022 թվականին աշխարհում հայտնաբերվել է թոքի քաղցկեղի 2,48 միլիոն նոր դեպք։ Դրանցից 1,57 միլիոնը տղամարդկանց մոտ է, 908 հազարը՝ կանանց։ Այսինքն՝ հարաբերակցությունը 1,7։1, մահացության ցուցանիշների դեպքում՝ համապատասխանաբար 1,233 մլն և 584 հազար (2,1:1) (Cancer Today, 2023):
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1269 անգամ
21.10.2026
Դիտվել է 422 անգամ
20.10.2026
Դիտվել է 386 անգամ
22.10.2026
Դիտվել է 287 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster