Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-11-2022 10:28
Ամեն օր ապուր ուտելու կարիք չկա։ Բանջարեղենային ապուրները շատ առողջարար են, քանի որ դրանք լավ են մարսվում և հարուստ են մանրաթելերով։ Սակայն, սննդաբանների կարծիքով, սննդակարգում ապուր պետք է ներառել միայն այն դեպքում, եթե մարդը սիրում է այն, քանի որ լավ առողջության համար մարդուն պետք է ոչ թե ապուր, այլ հավասարակշռված դիետա։ Միևնույն ժամանակ, սննդաբաննրն արգելում են ամեն օր յուղոտ ապուրներ ուտել, որոնցում կա շատ միս, յուղ և աղ:
14-11-2022 10:06
Մատանին, որը պահարանում է եղել մոտ 30 տարի, ճանաչվել է որպես 2000 տարվա հնությամբ եւ 30 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ նմուշ: Չափազանց հազվագյուտ արտեֆակտը, որն այժմ աճուրդի է հանվել, հայտնաբերվել է 1994 թվականին Յորքշիրում (Մեծ Բրիտանիա) եւ վաճառվել ներկայիս տիրոջը մի քանի հարյուր ֆունտով:
14-11-2022 10:02
Փաստաբան Նատաշա Պիրց Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում եւ կդառնա պետության առաջին կին ղեկավարը: 
14-11-2022 09:24
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի դահուկավազքի հավաքական թիմի առաջատար Կատյա Գալստյանը հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր:
14-11-2022 04:33
«Մթնշաղ» ֆիլմի աստղ Թեյլոր Լոթները ամուսնացել է։ Դերասանի ընտրյալը իր բուժքույր Թեյլոր Դոմն է, ում հետ նա հանդիպում էր վերջին չորս տարիներին։
11-11-2022 12:20
Ֆինլանդիայի ամենահարուստ կանանց ցուցակի առաջին տեղում ձեռներեց Մարիա Սեվերինան է, ով ծնվել է Ռուսաստանում։ 2021 թվականին նա վաստակել է 18,2 միլիոն եվրո։ Ձեռնարկատերը HyTest ընկերության հիմնադիրն է, որն արտադրում է ախտորոշման անտիգեններ և հակամարմիններ, ինչպես նաև՝ բժշկական թեստեր:
11-11-2022 12:07
Ալկոհոլային բոլոր խմիչքները բացասաբար են անդրադառնում սրտի ու անոթների վրա, առաջացնում են արյան ճնշման տատանումները, ազդում են արյան մակարդելիության վրա։ Նույն ազդեցությունն է ունենում օրգանիզմի վրա նաև սուրճի, էներգետիկ խմիչքների չարաշահումը։ 
11-11-2022 11:54
«Թալիբանի» ներկայացուցիչները կանանց արգելում են Աֆղանստանում մարզադահլիճներ այցելել, քանի որ կանայք իբրեւ թե անտեսում են գենդերային սեգրեգացիայի մասին հրամանները եւ հիջաբ ու գլխի այլ ծածկոցներ չեն կրում։ Բացի այդ, կանանց արգելել են այգիներ այցելել: 
11-11-2022 05:25
Հրապարակվել է Բրիթնի Սփիրսի ընտանիքի հետաքննությունը՝ մահեր, հոգեբուժական կլինիկա, ծննդյան անեծք։ Չնայած երգչուհին դեռ դեմ է իր կենսագրական ֆիլմին, սակայն նրա ընտանիքի պատմությունը կարող է թրիլերի հիմք դառնալ։
11-11-2022 02:21
Հանգուցյալ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի կրտսեր դուստրը՝ Դինան, ամուսնալուծությունից մեկուկես տարի անց գաղտնի ամուսնացել է երկրորդ անգամ։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ 20-ամյա Նեմցովան Instagram-ում խոսել է նոր նախագծի մասին, որում նա իր սիրելի Կիրիլին անվանել է իր ամուսին։
10-11-2022 09:32
3 սխալ, որոնք խանգարում են նիհարել. առաջինը չմտածված սովն է, երկրորդը՝  ճարպերի քանակի սահմանափակումը, երրորդը ճիշտ սնունդն է՝ առանց ֆիզիկական ակտիվության։
10-11-2022 09:27
Գիտնականների միջազգային թիմը բացահայտել է առավելագույն տարիքը, մինչեւ որը մարդը կարող է ապրել: Հաշվի առնելով տարիքի, հիվանդության եւ կենսակերպի գործոնները՝ մասնագետները պարզել են, որ 120 եւ 150 տարեկանի միջեւ մարդու օրգանիզմի վերականգնվելու ունակությունը լիովին վերանում է, ինչը նշանակում է, որ մարդը չի կարող ապրել 150 տարուց ավելի։
10-11-2022 09:24
Նիգերիայի բնակիչը միաժամանակ ամուսնացել է երկու երկվորյակ քույրերի հետ եւ կազմակերպել շքեղ հարսանեկան արարողություն: Սոցցանցերի օգտատերերը բացասաբար են արձագանքել տարածված լուսանկարներին։ Նրանք կարծիք են հայտնել, որ տղամարդը զզվելի արարք է կատարել եւ պարտավոր է ամուսնալուծվել կա՛մ երկու կանանցից, կա՛մ միայն մեկից։
10-11-2022 02:39
Հայաստանի ազգային պատկերասրահի 40 հազարից ավելի արվեստի բարձրարժեք գործեր ընդգրկող հավաքածուն օրերս համալրվել է ևս մեկ արժեքավոր նմուշով։ Ամերիկաբնակ Վանուհի Արճյանը թանգարանին է նվիրել տղամարդու արծաթե գոտի՝ ստեղծված Թիֆլիսում: Քառանկյունաձև երկայնակի հատած գլանաձև ճարմանդ գոտին պատրաստվել է 19-րդ դարի վերջին 20-րդ դարասկզբին հայ վարպետի կողմից:
09-11-2022 11:13
Ըստ Sony Music Italy-ի՝ «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինի Snap ստեղծագործությունը պլատինե երգի կարգավիճակ է ստացել: Ավելի վաղ հայտնվել էր, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել:
09-11-2022 11:00
Ամերիկահայ երգչուհի Շերը հաստատել է, որ հարաբերությունների մեջ է երաժշտական պրոդյուսեր և ռեփ-կատարող Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով իրենից փոքր է 40 տարով։ Նա Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է սիրելիի լուսանկարը՝ ուղեկցելով այն սրտի էմոջիի հրապարակմամբ։ Երգչուհին ասել է, որ տարիքային տարբերությունն իրեն ընդհանրապես չի անհանգստացնում, մանավանդ որ նոր ընկերն իրեն որպես «թագուհուի» է վերաբերվում։
09-11-2022 11:00
Նորվեգիայի արքայադուստր Մարթա Լուիզան հրաժարվել է թագավորական պարտականություններից՝ իր շաման փեսացուի պատճառով։ Նա հայտարարել է, որ այլեւս պաշտոնապես չի ներկայացնելու Նորվեգիայի թագավորական տունը:
09-11-2022 10:57
8-ամյա գերմանացի աղջիկն ազատ է արձակվել՝ գրեթե ամբողջ կյանքում տան մեջ փակված մնալուց հետո։ Աղջկան, որին միայն Մարիա են անվանում, սեպտեմբերին գտել են տատիկի ու պապիկի տանը՝ արեւմտյան Աթենդորն քաղաքում։ Ընտանիքը նրան թույլ չի տվել «մասնակցել կյանքին» եւ հաճախել մանկապարտեզ կամ դպրոց։
09-11-2022 10:18
Սննդաբանները նշել են ուղեղի աշխատանքը խթանող մթերքները․ բրոկկոլին, ընկույզը, սաղմոնը, չորացրած մրգերը։
08-11-2022 11:00
Աշխարհի ամենաբարձրահասակ կինն առաջին անգամ կարողացել է թռչել ինքնաթիռով այն բանից հետո, երբ ավիաընկերությունը նրա համար հանել է էկոնոմ դասի վեց նստարան։ Ռումեյսա Գելգին, ում հասակը 2 մ 43 սմ է, անցյալ տարի Գինեսի ռեկորդների գրքի կողմից աշխարհի ամենաբարձրահասակ կին է ճանաչվել։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 831 անգամ
21.10.2026
Դիտվել է 491 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster