Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-11-2022 10:21
Լեհ Կարոլինա Չայկովսկան գրեթե 2 մետր երկարությամբ մազեր է աճեցրել: Ինովրոցլավայի 30-ամյա բնակչուհին մազերը սկսել է երկարացնել մանկությունից, սակայն պատանեկան շրջանում որոշել է 30 սանտիմետրով կտրել դրանք։ Հարազատները շատ են տխրել այդ արարքից եւ այդ ժամանակվանից նա վարսավիրանոց է գնում միայն ծայրերը հավասարեցնելու համար։
29-11-2022 10:18
ԱՄՆ-ում տեղի 55-ամյա բնակչին, որը պահակ էր աշխատում, ցմահ ազատազրկման են դատապարտել՝ իր 25-ամյա սիրուհու եւ երեքամյա որդու սպանության համար: Ամերիկացին անտառում գնդակահարել է սիրուհուն եւ երեք տարեկան որդուն, որպեսզի ալիմենտ չվճարի:
29-11-2022 07:29
Իտալացի գիտնականների նոր հետազոտությունը բացահայտել է կապը գաջեթների երկարատև օգտագործման, ցածր ինքնագնահատականի և ճանաչողական անկման միջև: Արդյունքները ցույց են տվել, որ սմարթֆոններից կախվածության ավելի բարձր մակարդակ ունեցողների հիշողությունն ավելի վատ է աշխատում, նրանք զիջում են  շարժողական ակտիվությունը ճնշելու և վարքագծային արգելակման ունակությամբ, իսկ վախի և հետաձգման սանդղակի արդյունքները, ընդհակառակը, ավելի բարձր են։
28-11-2022 11:18
Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է իր նոր ալբոմի առաջիկա թողարկման մասին, որը առաջինն է վերջին ինը տարիների ընթացքում։ Սկավառակը կոչվում էր This Is Me… Now, աստղի մեկ այլ ալբոմի՝ This Is Me… Then-ի, անալոգիայով՝ թողարկված 20 տարի առաջ:
28-11-2022 10:46
Դոդի ալ Ֆայեդի հայրը՝  Մուհամմադ ալ Ֆայեդին, ասել է, որ արքայադուստր Դիանային սպանել են, քանի որ երեխայի էր սպասում իր որդուց: Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզության գործակալները արբանյակի միջոցով գաղտնալսել են Դիանայի եւ Դոդիի խոսակցությունն իրենց մեքենայում, որից պարզ է դարձել, որ զույգը երեխայի է սպասում։
28-11-2022 10:39
Հնդկական Tata Group-ը, որը հունվարին ձեռք է բերել Air Indi ավիաընկերությունը, բորդուղեկցորդուհիներից պահանջել է ձերբազատվել սպիտակած վարսերից թե՛ աշխատանքի ընթացքում, թե՛ դրանից դուրս: Բորդուղեկցորդուհիները սպիտակած կլինեն վարսերը պարբերաբար ներկել բնական գույներով. նորաձեւ համարվող գույներն ու հինան չեն թույլատրվում: Բացի այդ հրամայվել է երեսը մաքրել ավելորդ մազածածկույթից:

28-11-2022 08:55
Մարդը կարող է քնած ժամանակ մահանալ թրոմբոէմբոլիայի, քնի ապնոէի և այլ հիվանդությունների պատճառով։ Ըստ բժշկների՝ մարդը կարող է մահանալ քնի մեջ՝ սրտի ռիթմի խանգարման կամ թոքային զարկերակի էմբոլիայի պատճառով։ Քնի ժամանակ մահվան պատճառներից կարող են լինել գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը, ինչպես նաև՝ ալկոհոլով կամ հոգեմետ խթանիչներով թունավորումը և քնաբերների չափից մեծ դեղաչափը:
28-11-2022 07:01
Կենդանակերպի ամենախնամված կանայք. Ցուլեր, Առյուծներ, Կույսեր։ 
26-11-2022 14:16
Կենդանակերպի 3 նշաններ, որոնց 2022թ. դեկտեմբերին ֆենոմենալ փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում. Կույս, Երկվորյակներ, Խեցգետին: 
26-11-2022 10:24
Լոնդոնյան աճուրդում 72,5 հազար դոլար արժողությամբ վաճառքի է դրվել դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի զգեստը, որով նա ստացել է իր առաջին «Օսկարը» 1961 թվականին։ Զգեստը մշակվել է Մարկ Բոանի կողմից Christian Dior նորաձեւության տան համար։
25-11-2022 11:41
Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շոուի դեկտեմբերի 11-ի հատուկ հյուրն է Ռոզա Լինը: Միջանկյալ ակտերից մեկում «Եվրատեսիլ 2022»-ի հայաստանյան պատվիրակը կկատարի համաշխարհային հիթ դարձած «SNAP»-ը: Այն ճանաչվել է «Եվրատեսիլ»-ի պատմության մեջ ամենաշատ լսված 5 երգերից մեկը «Spotify›»-ում՝ սահմանելով մի շարք համաշխարհային ռեկորդներ: Երգը ստացել է պլատինե կարգավիճակ եվրոպական մի քանի երկրներում:
25-11-2022 11:38
Ռեժիսոր Օֆելյա Հարությունյանի «Գյուղը որ կանգնի» կինոնկարն ընդգրկվել է Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի «Աշխարհի կանայք» ծրագրում:
25-11-2022 11:10
Պորտսմուտի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ ափսեի գույնն ազդում է դրանում գտնվող կերակրի համի վրա։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կարմիր եւ կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվում սպիտակ ափսեների սննդից, կարմիր ափսեները նաև կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։
25-11-2022 02:21
«Стрелки» խմբի նախկին մենակատար Յուլիա Բերետտան ամուսնացել է գործարար Դենիս Պրեսնուխինի հետ։ Երգչուհու համար սա երկրորդ ամուսնությունն է. նա նախկինում ամուսնացած է եղել գործարար Վլադիմիր Գլեբովի հետ։
25-11-2022 01:57
Իտալական Måneskin ռոք խմբի մենակատար Դեյվիդ Դամիանոին նկատել են Սինդի Քրոուֆորդի դստեր՝ Կայա Գերբերի հետ ժամադրությանը: Այս մասին սոցցանցերում հայտնում է Deuxmoi հրատարակությունը։ Օգտատերերից մեկը պնդում է, որ զույգին է միասին տեսել։ Հրատարակության ինսայդերի տվյալներով՝ արտիստները սիրային հարաբերությունների մեջ են։
23-11-2022 08:14
Անկուսակցական թեկնածու, փաստաբան Նատաշա Պիրց-Մուսարը հաղթել է Սլովենիայի նախագահական ընտրություններում ձայների 100 տոկոս հաշվարկից հետո։
23-11-2022 08:03
Նատալի Ռենեն մերկ պառկած է եղել սոլյարիում, երբ հասկացել է, որ չի կարող դուրս գալ։ «Դա կլինի իմ դագաղը։ Լույսը վառվեց, եւ ես մտածեցի, որ ողջ-ողջ այրվելու եմ։ Դա սարսափելի էր։ Ես խուճապի մեջ էի»,-ասել է նա։
22-11-2022 11:28
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը 2022 թվականի ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ (American Music Awards 2022) «Տարվա արտիստ» է ճանաչվել: Հաղթանակին հավակնում էին նաև Ադելը, Bad Bunny-ն, Բեյոնսեն, ռեփեր Դրեյքը, Հարի Սթայլսը և The Weeknd-ը:
22-11-2022 11:22
Խորվաթիայի Ռիեկի համալսարանի հոգեբանները պարզել են, որ փսիխոպատիայի հակում ունեցող կանայք եւ անբարեխիղճ տղամարդիկ ավելի հաճախ են խլում ուրիշների զուգընկերներին։
22-11-2022 10:34
Կարելի է ասել, որ D վիտամինը հորմոնանման նյութ է։  D վիտամինի մոտ 20%-ը մենք ստանում ենք սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է մեր մաշկի մեջ՝ արևի լույսի ազդեցության տակ։ Այս կենսաբանական ակտիվ նյութի պակասը փոխհատուցելու համար անհրաժեշտ է օրական մոտ 30 րոպե անցկացնել արևի լույսի ներքո։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 831 անգամ
21.10.2026
Դիտվել է 491 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster