Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-12-2022 09:07
Նոր Օռլեանի օդանավակայանում երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել եւ վիրավորել վեց ոստիկանի։ Կինը հրաժարվել է իջնել ինքնաթիռից։ Իշխանությունները հայտարարել են, որ 25-ամյա կինը Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի միջազգային օդանավակայանում կծել, ոտքերով հարվածել եւ թքել է Ջեֆերսոն շրջանի ոստիկանապետի օգնականների վրա։
05-12-2022 03:30
Իրանի իշխանությունները վերացրել են բարոյականության ոստիկանությունը և հայտարարել հիջաբի պարտադիր կրման մասին օրենքը վերանայելու պատրաստակամության մասին։
05-12-2022 02:12
Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Մեգան Ֆոքսը նկարահանվել է UN/DN LAQR ապրանքանիշի գովազդային արշավում, որը հիմնադրել է նրա փեսացուն՝ երաժիշտ եւ ռեփեր Machine Gun Kelly-ն (իսկական անունը՝ Քոլսոն Բեյքեր): Նա նույնպես հայտնվել է կադրերում։
02-12-2022 10:51
Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Financial Times ամսագրի վարկածով ընդգրկվել է 2022 թվականի 25 ամենաազդեցիկ կանանց ցուցակում։ Ստեղծագործական մասնագիտությունների մյուս ներկայացուցիչներից ամսագրի վարկանիշում ընդգրկվել են գրող Էննի Էռնոն, դերասանուհի Միշել Յեոն, նկարչուհի Էնն Իմհոֆը եւ ռեժիսոր Ցիցի Դանգարեմբգան։
02-12-2022 08:03
Այս 5 սովորություններն օր օրի ծերացնում են Ձեր մաշկը․ չափից շատ դեմքի մաքրում, սուրճի չարաշահում, ֆիզիկական ակտիվության բացակայություն, աչքերի սխալ խնամք, տոնային կրեմի սխալ տարածում։
02-12-2022 07:57
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնական կարգավիճակ է տվել ժամանակակից պարին։ Ժամանակակից պարը ներառվել է Համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Խոսքը հիփ հոփի կամ բրեյք դանսի մասին չէ։ Ժամանակակից պարը, որը հավակնում է ներառվել մշակութային ժառանգության ցանկում, նախորդ դարի 20-ականներին առաջացած ոճ է, որը դարձլ է հոգու եւ մարմնի ազատագրման մարմնացում։
02-12-2022 05:13
Մեգան Մարքլը և արքայազն Հարին ներկայացրել են իրենց կյանքի մասին պատմող սերիալի թրեյլերը՝ Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի ամերիկյան շրջագայության մեկնարկի օրը։ Սերիալի պրեմիերան կկայանա դեկտեմբերին։
02-12-2022 02:16
Chaos 69 հրատարակությունը ներկայացրել է նոր՝ յոթերորդ համարը Իրինա Շեյքի, Բելլա Հադիդի, Էշլի Գրեհեմի և այլ մոդելների պաստառներով։ Թողարկումը նվիրված է Chanel ապրանքանիշին, ներառյալ Chanel No 5 լեգենդար բույրը: Բոլոր մոդելները կեցվածք են ընդունել ֆրանսիական ապրանքանիշի հանդերձանքով:
01-12-2022 10:48
Նորաձևության սպառողների վարքագծի վերլուծության Lyst հարթակը նշել է 2022 թվականի հագուստի ամենահայտնի ապրանքանիշը։ Հետազոտության համաձայն՝ առաջատար դիրքը զբաղեցրել է իտալական Miu Miu ապրանքանիշը, որը պատկանում է Prada-ին։
01-12-2022 10:19
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ֆրանսիական բագետը ոչ նյութական ժառանգության ցանկում գրանցելու մասին Ֆրանսիայի հայտի վերաբերյալ դրական որոշում է ընդունել։ Նրա մրցակցների թվում են եղել Փարիզի ցինկե տանիքները եւ Արբուայի գինիների փառատոնը, բայց ի վերջո նախապատվությունը տրվել է երկրի խոհարարական խորհրդանիշին, որը ասոցացվում է ֆրանսիական կենսակերպի հետ, ինչպես մեկ գավաթ գինին կամ զոլավոր մատրոսկան։
01-12-2022 08:42
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը ավարտել են իրենց ամուսնալուծության գործընթացը։ Նախկին ամուսիններին հաջողվել է նախնական համաձայնության գալ գույքի բաժանման և երեխաների խնամակալության վերաբերյալ։ Քարդաշյանն ամսական 200.000 դոլար կստանա Ուեսթից երեխաներին աջակցության համար։ Բացի այդ, նա իր վրա կվերցնի բժշկական օգնության, կրթության և երեխաների անվտանգության ծախսերի կեսը։
01-12-2022 07:37
Հեյլի Բիբերը դարձել է ամերիկյան Forbes-ի նոր «30 under 30» ցուցակի հերոսուհիներից մեկը, որն ավանդաբար ներառում է երիտասարդ և հաջողակ ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից՝ գիտությունից մինչև շոու բիզնես (բոլոր հերոսները 30 տարեկանից բարձր չեն): Չնայած 26-ամյա Հեյլին երկար ժամանակ հաջողակ մոդել է, առաջին անգամ է նա հայտնվել Forbes-ի այս վարկանիշում իր բիզնեսի շնորհիվ. այս տարի Բիբերը թողարկել է գեղեցկության իր Rhode ապրանքանիշը:
01-12-2022 03:22
Ավստրիայում առաջարկել են քրեորեն հետապնդել տղամարդկանց՝ առանց ստացողի թույլտվության սեռական օրգանի լուսանկար ուղարկելու համար։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել է АНП կուսակցության անդամ եւ երիտասարդության հարցերով քարտուղար Կլաուդիա Փլաքոլմը։ Նա իր որոշումը հիմնավորել է նրանով, որ պատիժը պետք է տարածվի համացանցում իրականացվող հանցանքների վրա։
30-11-2022 09:53
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի Գերմանիա - Կոստա Ռիկա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել ֆրանսուհի Ստեֆանի Ֆրապարը։ Ֆուտբոլի տղամարդկանց աշխարհի առաջնության պատմության մեջ նա կլինի առաջին կին գլխավոր մրցավարը։
30-11-2022 09:49
Հոգեբանները պարզել են, որ գործընկերների հետ աշխատավայրում ուրախանալն ու «հիմարություններ անելն» օգտակար է առողջության համար։ Դրական հույզերը թույլ են տալիս աշխատակիցներին ավելի արդյունավետ կառավարել իրենց ռեսուրսները: Սա թույլ է տալիս պահպանել աշխատանքի լավ տեմպը մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:
30-11-2022 08:57
Ռեժիսոր Միքայել Ա. Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմն ընդգրկվել է Իտալիայի SALERNO միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցութային ծրագրում: Ֆիլմի ցուցադրությունը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին։ Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին:
30-11-2022 05:14
Կոլումբացի երգչուհի Շակիրան ավելի հաճախ է հայտնվում դատարանների դահլիճներում, քան կարմիր գորգի վրա։ Նախօրեին Շակիրան հարկային խարդախության գործի շրջանակներում Իսպանիայի գանձարանին մեղադրել է ոտնձգությունների մեջ։
30-11-2022 02:09
Հեյլի Բիբերը հերքել է հղիության մասին լուրերը: «Ես խնձորի չափ ձվարանների կիստա ունեմ»,-անկեղծացել է Ջասթին Բիբերի կինը։
29-11-2022 10:40
Թագուհի-կոնսորտ Կամիլա Փարքեր-Բոուլզը խախտել է դարավոր ավանդույթը՝ հրաժարվելով Բուքինգհեմյան պալատի սպասուհիներից: 75-ամյա Կամիլա Փարքեր-Բոուլզը հաստատել է իր ստորադաս թագուհու կարգավիճակը՝ հրաժարվելով սպասարկող տիկնանցից: Փոխարենը Չարլզ III թագավորի կինը կունենա վեց օգնական ուղեկիցներ՝ այսպես կոչված «թագուհու համախոհներ»։
29-11-2022 10:26
Երեխաները նյարդային համակարգի աշխատանքի շնորհիվ մի քանի անգամ ավելի արագ են սովորում, քան մեծերը։ Գիտնականները պարզել են, որ երեխաների ուղեղում ուսուցման ընթացքում արագորեն արտազատվում է գամմա-ամինաբուտիրաթթու (GABA)՝ օրգանական միացություն, որը հանդես է գալիս որպես կենտրոնական նյարդային համակարգի ամենակարևոր նեյրոհաղորդիչ, որն ամրացնում է նոր սովորած նյութը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 823 անգամ
21.10.2026
Դիտվել է 491 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster