Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-12-2022 10:44
«Թալիբանի» իշխանություններն արգելել են կանանց բարձրագույն կրթություն ստանալ։ Թալիբները խստացրել են կանանց կյանքի սահմանափակումները՝ անտեսելով միջազգային վրդովմունքը։
21-12-2022 07:25
36-ամյա մոդել Օլգա Սան PROZvezd-ի հետ զրույցում ասել է, որ լքել է իր սիրելիին՝ երգիչ Պրոխոր Չալյապինին։
21-12-2022 02:38
Լեոնիդ Ագուտինն ու Անժելիկա Վարումը կարող են ամուսնալուծվել: Նախկինում այս ամուսնական զույգը համարվում էր շոու բիզնեսի աշխարհի ամենաերջանիկներից մեկը։ Ի վերջո, նրանք միասին են քսան տարուց ավելի։
21-12-2022 01:16
Բրազիլացի սուպերմոդել ու Victoria's Secret-ի նախկին հրեշտակ Ադրիանա Լիման ծննդաբերությունից հետո վերադարձել է պոդիում։ 41-ամյա  մոդելը մասնակցել է Qatar Fashion United by CR Runway ցուցադրությանը, որն անցկացվել է Քաթարում Աշխարհի առաջնության շրջանակներում։
20-12-2022 12:40
Մասնավոր փոխադրող Compare My Jet-ն անվանել է աշխարհի ամենահայտնի շքեղ ապրանքանիշը: Պարզվել է, որ Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տունն առաջին տեղում է 81 երկրներում, այդ թվում՝ Շվեյցարիայում, Իռլանդիայում, Մոնակոյում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում։
20-12-2022 12:10
Չինաստանում ձերբակալել են մի կնոջ, որը սոցիալական ցանցերում տղամարդ է ներկայացել: Նա այդ կերպ 12 տարի շարունակ խաբել է ընկերուհուն եւ նրանից  կորզել ավելի քան 290 հազար դոլար։
20-12-2022 08:14
Մելբուռնի համալսարանի հետազոտողները պարզել են, որ խմող հայրերն ավելի քիչ են շփվում իրենց երեխաների հետ։ Նշվում է նաև, որ տարեց հայրերն ավելի շատ են մասնակցում իրենց երեխաների կյանքին, քան երիտասարդները։ Նրանց կեսը տեղեկացրել է, որ հաճախ կամ շատ հաճախ է խաղում կամ զբաղվում երեխայի հետ, բայց միայն 24 տոկոսն է հաճախ խոսում երեխայի հետ անձնական թեմաների վերաբերյալ։
20-12-2022 07:32
Էմբեր Հերդը հարթել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ ունեցած կոնֆլիկտը. նա Ջոնին կվճարի 1 մլն դոլար։ Ավելի վաղ դատարանը Էմբեր Հերդին մեղավոր էր ճանաչել զրպարտության մեջ եւ պարտավորեցրել դերասանուհուն վճարել 15 մլն դոլար փոխհատուցում։
20-12-2022 05:36
Անջելինա Ջոլին որոշել է հրաժարվել իր սիրելի զբաղմունքին. Հոլիվուդյան աստղը երկար տարիներ օգնել է փախստականներին ՄԱԿ-ի հատուկ բանագնացի կարգավիճակում և նույնիսկ դա անվանել է իր կյանքի գրեթե գլխավոր գործը։ Ուստի նրա՝ պատասխանատու պաշտոնից հրաժարվելու նոր հայտարարությունը զարմացրել է դերասանուհու երկրպագուներին։
19-12-2022 08:44
Variety-ն հրապարակել է 2022 թվականի վատագույն ֆիլմերի ցուցակը՝ ըստ կինոքննադատների։ Օուեն Գլեյբերմանն առանձնացրել է հինգ ֆիլմ․ Քայլ Բալդի «Մինիոններ. գրյուվիտացիա», Քիթ Թոմասի «Այրող հայացք», Ջորջ Միլլերի «Երեք հազար տարվա ցանկություն», Դեւիդ Օուեն Ռասելի «Ամստերդամ» եւ Լուկա Գուադանինոյի «New Deaf»։
19-12-2022 08:41
Երգչուհի Բրիթնի Սփիրսի հայրը նոր աղմկահարույց հայտարարություն է արել դստեր մասին։ Տղամարդը ենթադրել է, որ առանց իր խնամակալության փոփ աստղը կմահանար։
19-12-2022 05:51
Էլիզաբեթ Հերլին մեկնաբանել է այն լուրերը, թե հենց իր հետ է ունեցել արքայազն Հարրին իր առաջին սեռական փորձը։  «Ես չէի, ես մեղավոր չեմ, հը՜մ,- ասել է նա՝ հավելելով,-ո՛չ։ Միանշանակ՝ ոչ ես։ Բացարձակ ճշգրիտ»։
19-12-2022 02:57
Ուսանողուհի և Միսս Վիսկոնսինի տիտղոսակիր Գրեյս Սթանկը ճանաչվել է «Միսս Ամերիկա 2023»:
19-12-2022 01:59
Երգչուհի Նատալյա Շտուրմը վստահեցրել է, որ հաջորդ տարի նախատեսում է ամուսնանալ իր սիրելիի հետ։ Նրա խոսքով՝ ընտրյալն աշխատում է կրթության ոլորտում՝ խորհրդային տարիներին եղել է ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ, իսկ 90-ականներից սկսել է զբաղվել բիզնեսով։
18-12-2022 12:05
2019 թվականին Դրեզդենի պատմական գեղարվեստական հավաքածուից գողացված 120 միլիոն դոլարի թանկարժեք զարդերի մեծ մասը հայտնաբերվել է: Բեռլինում քննիչներն առգրավել են 31 իր, այդ թվում՝ լեհական Սպիտակ արծիվ միաբանության աստղը եւ ադամանդներով զարդարված գլխազարդը:
18-12-2022 12:00
Երգչուհի Ռիհաննան առաջին անգամ ցուցադրել է իր եւ ռեփեր A$AP Rocky-ի յոթ ամսական որդուն։ Նա TikTok-ում տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է փոքրիկը։ Հոլովակում երեխան ժպտում է, հորանջում եւ «խոսում» մայրիկի հետ։ Կարճ ժամանակում տեսանյութը միլիոնավոր դիտումներ է հավաքել։
16-12-2022 13:06
Լեհուհիներն այս տարի առանձնապես հիացնում են։ Գարնանը Կարոլինա Բելյավսկան դարձավ «Միսս աշխարհ» տիտղոսի նոր սեփականատերը, իսկ այժմ համացանցում հայտնվել է անհավանական երկար մազերով աղջիկ։ Կարոլինա Չայկովսկան նրանցից չէ, ում կվախեցնի մազերի խնամքը։ Ներկայումս աղջկա մազերն իրենից երկար են՝ 1,5 մետր հասակով նրան հաջողվել է 170 սանտիմետր երկարությամբ վարսեր աճեցնել։
16-12-2022 13:02
Ամերիկացի դերասանուհի Քրիստինա Ռիչին, ով առավել հայտնի է Թիմ Բարթոնի «Չորեքշաբթի» հեռուստասերիալում իր դերով, բաժանվել է առաջին ամուսնուց՝ պրոդյուսեր Ջեյմս Հերդեգենից, ում հետ ամուսնացած էր յոթ տարի։
16-12-2022 03:12
Վիկտորյա Բեքհեմի դուստրը հրաժարվել է ֆուտբոլիստ դառնալու իր մտքից․ երջանիկ մայրը նրան հարյուր հազար է տվել՝ Փարիզում գնումներ կատարելու համար։
16-12-2022 02:39
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարար Թերեզա Քոֆին պատրաստվում է հայտարարել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից հրաժարվելու Անգլիայի ծրագրերի մասին: Նման սպասքից հրաժարվելու միջոցով իշխանությունները նախատեսում են լուծել ծովերի եւ այլ ջրամբարների աղտոտվածության խնդիրը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 819 անգամ
21.10.2026
Դիտվել է 490 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster