Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-01-2023 08:30
Բրիտանական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի սկանդալային երեկույթներից՝ այն իրադարձություններից, որոնք ի վերջո, հանգեցրել են նրա հրաժարականին․ հյուրերը սեքսով են զբաղվել։
13-01-2023 02:54
Գերմանացի սուպերմոդել Տատյանա Պատիցի մահվան պատճառը կրծքագեղձի քաղցկեղն էր։ Այս մասին Insider-ին հայտնել է նրա գործակալ Կորին Նիկոլասը։ Պատիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում:
13-01-2023 01:25
Բրիտանացի գրող, «Պալատականներ. ինտրիգները, փառասիրությունը և ազդեցությունները Վինձորի տան հետևում» գրքի հեղինակ Վալենտին Լոուն, ասել է, որ Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները պատմել են Մեգան Մարքլի ահաբեկումների մասին:
12-01-2023 11:03
Նյարդաբանները նշում են, որ սեքսից հետո գլխացավի տարբեր պատճառներ կան։ Այնուամենայնիվ, դրանցից ամենատարածվածը սենյակում մաքուր օդի բացակայությունն է: Բանն այն է, որ սեքսի ժամանակ սենյակում ածխաթթու գազի կոնցենտրացիան բարձրանում է, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սիրով զբաղվելուց հետո օդափոխել սենյակը։
12-01-2023 10:39
Կորոնավիրուսային կարանտինի ժամանակ կանայք ավելի շատ տնային գործեր են արել, նույնիսկ եթե նրանք աշխատել են տղամարդկանց հետ հավասար, պարզել են Օհայո նահանգի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ տղամարդիկ սովորաբար ավելի քիչ տնային գործեր են արել։ Բացի այդ, աշխատանքային ժամին տանը ամուսնու ներկայությունը բոլորովին չի թեթեւացրել տան գործերի հարցում կանանց ծանրաբեռնվածությունը։
12-01-2023 10:37
56 տարեկանում մահացել է Տատիանա Փաթիցը, հայտնում է Vogue ամսագիրը՝ նշելով, որ մահվան պատճառը դեռեւս հայտնի չէ։ Փաթիցը այն հինգ սուպերմոդելներից մեկն էր, որը ներկայացված էր 1990 թվականի հունվարին անգլիական Vogue-ի շապիկի համար արված Պիտեր Լինդբերգի հայտնի լուսանկարում: Այս պատմական լուսանկարնը ազդարարել է մոդելային ոլորտում նոր դարաշրջանի եւ սուպերմոդելների՝ փոփ մշակույթ մուտք գործելու սկիզբը:
12-01-2023 05:09
Բրիտանացիների շրջանում կապտուկները ամենատարածված սեռական վնասվածքն են: Հարցվածների 33 տոկոսը սեռական վնասվածքների շարքում նշել է կապտուկը: 31 տոկոսը նշել է գորգի հետ քսվելու հետևանքով առաջացած այրվածքները։ 29 տոկոսը խոսել է միզասեռական համակարգի վարակների մասին։
12-01-2023 01:15
Աուդիտորները պարզել են բրիտանացի երգչուհի, մոդել և դիզայներ Վիկտորյա Բեքհեմի նորաձևության ապրանքանիշի բազմամիլիոնանոց պարտքի չափը։ Ըստ լրագրողներին տրամադրված հաշվետվությնների՝ Victoria Beckham Holdings ՍՊԸ-ում 2021 թվականին արձանագրվել է 5,8 միլիոն ֆունտ ստեռլինգի վնաս։
11-01-2023 10:46
Տնից առնվազն 30 կիլոմետր հեռավորության վրա կանոնավոր ճանապարհորդությունները օգնում են ֆիզիկապես եւ հոգեպես ավելի առողջ զգալ: Ազդեցությունը հատկապես նկատելի է 55 տարեկանից բարձր մարդկանց համար։ Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները երեք հազար մարդու մասնակցությամբ հետազոտության ընթացքում:
11-01-2023 10:38
Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբանները պարզել են, որ սեքս-ինդուստրիայի աշխատողները հաճախ ավելի բարեխիղճ են եւ բաց են նոր փորձառությունների համար, քան մնացած մարդիկ: Բացի այդ, սեքս-ինդուստրիայի աշխատողները թմրանյութեր ավելի վաղ են փորձել, քան վերահսկիչ խմբի մարդիկ, իսկ կանանց մոտ դաշտանն ավելի շուտ է սկսվել:
11-01-2023 07:20
Netflix-ը հրապարակել է Պամելա Անդերսոնի մասին սպասված՝ «Պամելա, սիրո պատմություն» վավերագրական ֆիլմի առաջին թրեյլերը։ Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հունվարի 31-ին: Պրոդյուսերներից մեկը Պամելայի և նրա նախկին ամուսնու՝ Թոմի Լի Բրենդոն Լիի, ավագ որդին է։
11-01-2023 04:13
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան անկեղծորեն խոսել է Մալդիվներում անցկացրած հանգստի վրա ծախսերի մասին։ «Ես կարող եմ ինձ թույլ տալ  ամեն տարի բարձր սեզոնին 18 օր անցկացնել Մալդիվներում,  թանկարժեք կղզիներում», - կիսվել է աստղը: Վոլոչկովան պատմել է, որ վիլլայում մնալու մեկ օրն արժե 4000 դոլար. արտերկրում հանգստի բոլոր օրերի համար պարուհին կծախսի մոտ 70000 դոլար:
11-01-2023 02:06
42-ամյա Ջեսիկա Սիմփսոնը, որին 2000-ականներին անվանում էին հոլիվուդյան ամենասեքսուալ աստղերից մեկը, զարմացրել է երկրպագուներին։ Վերջերս 108-ից 45 կիլոգրամ նիհարած երգչուհուն նկարել են պապարացիները։ Լրագրողները  2000-ականների աստղին և երեք երեխաների մայրիկին ու նրա ամուսնուն՝ Էրիկ Ջոնսոնին նկատել են Սանտա Մոնիկայի աստղային հայտնի Giorgio Baldi ռեստորան գնալիս:
10-01-2023 09:04
Տղամարդկանց մոտ սեքսուալ հետաքրքրության բացակայությունը կապված է ցանկացած պատճառով մահվան բարձր ռիսկի հետ, պարզել են Ճապոնիայի Յամագատա համալսարանի գիտնականները: Համամասնական ռիսկերի մոդելը, որը հաշվի է առնում տարիքը, զարկերակային ճնշումը, դիաբետը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, կրթությունը եւ այլ գործոններ, ցույց է տվել, որ այն տղամարդկանց մոտ, որոնց հետաքրքիր չէ սեռական կյանքը, մահվան վտանգը 1,69 անգամ մեծանում է։
10-01-2023 09:03
Ռիհաննան ներկայացրել է հագուստի նոր հավաքածուն, որը թողարկել է ի պատիվ Super Bowl 2023-ի, և ինքն էլ նկարահանվել է գովազդային արշավի համար։ Savage x Fenty ապրանքանիշի Game Day անվամբ սահմանափակ  հավաքածուն ներառում է սպորտային վերնաշապիկներ, տաբատներ և տաբատներ, գլխարկներ:
10-01-2023 09:01
Բրիտանիայի կառավարությունը կարգելի մեկանգամյա պլաստիկե ամանեղենի եւ սեղանի սպասքի օգտագործումն Անգլիայում։ Ըստ վիճակագրության՝ Անգլիայում ամեն տարի օգտագործվում է մոտ 1,1 մլրդ մեկանգամյա ափսե եւ 4,25 մլրդ մեկանգամյա պլաստիկե սեղանի սպասք, որոնց ընդամենը 10 տոկոսն է վերամշկավում օգտագործումից հետո։
10-01-2023 04:14
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակչուհի Քեսիդի Լարամին պատմել է «դինոզավրի ձեռքերով» իր կյանքի մասին։ Կինը ծնվել է վեց մատով։ «Ես ծնվել եմ աջ ձեռքիս երեք մատով, իսկ ձախը դեֆորմացվել էր։ Ես ունեի ճկույթի կեսը և երկու բութ մատ: Ես կլինեի բթամատերի մարտում մարդասպան, բայց մեկը հեռացվեց, երբ փոքր էի», - նկարագրել է նա իր հաշմանդամությունը: Լարամին խոստովանել է, որ հաճախ ոտնձգությունների թիրախ է դառնում իր անսովոր արտաքինի պատճառով։
10-01-2023 02:18
Հանրաճանաչ փոփ երգչուհի Ռիտա Օրան հանրությանը ներկայացել է անկեղծ հագուստով և զայրացրել երկրպագուներին։  32-ամյա աստղն Արևմտյան Հոլիվուդում մասնակցել է «Ոսկե գլոբուսի» նախօրեին կայացած երեկույթին։ Երգչուհին միջոցառման համար ընտրել է թափանցիկ գործվածքից կարված մանուշակագույն մաքսի զգեստ։ Հրապարակված լուսանկարներում երևում է, որ աստղն առանց կրծկալի է։
09-01-2023 11:34
Tatler Magazine ամսագիրը Քենթի դուքսի թոռնուհուն և հանգուցյալ թագուհու զարմիկին՝ 27-ամյա Ամելյա Վինձորին շնորհել է բրիտանական թագավորական ընտանիքի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը։ Այժմ նա Մեծ Բրիտանիայում 42-րդն է գահի հերթում:
09-01-2023 11:28
Յամագատա համալսարանի ճապոնացի հետազոտողները պարզել են, որ տղամարդկանց մոտ սեռական հետաքրքրության բացակայությունը 40 տարեկանից հետո մեծացնում է բոլոր պատճառներով վաղաժամ մահվան վտանգը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 812 անգամ
21.10.2026
Դիտվել է 489 անգամ
22.10.2026
Դիտվել է 337 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster