ՄԵԿ ՏՈՂՈՎ 18-01-2023 11:13 Հազարավոր ուսանողների շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ գործերը հետաձգելը միայն անելիքների վրա չէ, որ վատ է անդրադառնում: Մարդիկ, ովքեր հատկապես հակված են հետաձգել անելիքները, կարող են ֆիզիկական եւ մտավոր խանգարումներ ունենալ:
18-01-2023 11:10 Աշխարհում ամենամեծ օնլայն-ռիթեյլերներից մեկը՝ Amazon-ը, Brand Finance Global 500-ի վարկանիշով համարվել է ամենաթանկ բրենդը, այն դեպքում, երբ անցած տարվա վարկանիշի համեմատ իր արժեքից կորցրել է 51 մլրդ դոլար։
18-01-2023 01:22 Կարտոֆիլի թեթև կանաչ պալարները պիտանի չեն մարդու օգտագործման համար, դրանք պարունակում են թունավոր օրգանական միացություն, որը կարող է թունավորման պատճառ դառնալ։ Այդ մասին զգուշացրել են էնդոկրինոլոգները։
18-01-2023 00:25 Սելենա Գոմեսին պապարացիները լուսանկարել են The Chainsmokers խմբի անդամ Դրյու Թագգարտի հետ ժամադրության ժամանակ։ 30-ամյա երգչուհին և 33-ամյա երաժիշտը նկարահանվել են կիրակի օրը Նյու Յորքի The Gutter բոուլինգ-սրահում։ Ականատեսները պատմել են նաև, որ հանդիպման ժամանակ նրանք համբուրվել են։
17-01-2023 20:44 Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարմնի քաշից դժգոհություն ունեցող կանայք ավելի ուշադիր են նայում նիհար կանանց նկարներին: Հեղինակները պարզաբանել են, որ մարմնից դժգոհությունը սննդային խանգարումների ռիսկի գործոն է: Կանայք, ովքեր դժգոհ են իրենց մարմնից, կարող են սրել վիճակը՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով նիհար կանանց:
17-01-2023 10:31 Հետերոսեքսուալ կանանց դուր են գալիս լայն ուսերով տղամարդիկ, բայց միայն այն դեպքում, եթե նրանք բարձրահասակ են, պարզել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները:
17-01-2023 10:27 Չինաստանում հարսնացուն նախկին հինգ սիրեկաններին հրավիրել է իր հարսանիքին եւ նրանց նստեցրել նույն սեղանի շուրջ։ Հյուրերն անհարմար են զգացել, սակայն սոցցանցերի օգտատերերը սրտանց ծիծաղել են։
17-01-2023 09:49 Պարզվում է, որ միկրոպլաստիկները մեր օրգանիզմ են ներթափանցում բոլոր հնարավոր ճանապարհներով՝ ջրի, սպասքի, կոսմետիկայի, ծովամթերքի միջոցով։ Մեկ տարվա ընթացքում մենք ուտում ենք 260 գրամ պլաստմասսա, 10 տարում՝ 2,6 կգ։ Պլաստիկը չի քայքայվում, դրա մեծ մասը դուրս է գալիս բնական ճանապարհով։
17-01-2023 05:53 Քայլի Ջեններն ու Թրևիս Սքոթը վերջերս երկրորդ անգամ են բաժանվել։ Պաշտոնական պատճառներ չեն հաղորդվում։ «Բաժանմանը նպաստող գործոններից մեկն այն է, որ 6 տարվա համատեղ կյանքից հետո Թրեւիսը ցույց չի տվել, որ նա 100 տոկոսով նվիրված է: Նա գիտեր, որ Քայլին ցանկանում է նշանադրվել։, բայց մատանի այդպես էլ չնվիրեց, իսկ Քայլիի մտերիմները կարծում են, որ նա արժանի է դրան: Նա շատ երկար է սպասել իր երազանքի հարսանիքին, եւ Թրեվիսը գիտեր այդ մասին»,- HollywoodLife-ին պատմել է ինսայդերներից մեկը:
16-01-2023 11:12 Լոս Անջելեսի Fairmont Century Plaza-ում տեղի է ունեցել Critics՝ Choice Awards 28-րդ մրցանակաբաշխությունը։ Ռեժիսոր Դանիել Շեյներտի և Դեն Կվանի նկարահանած «Ամբողջ աշխարհը» ֆիլմը արժանացել է լավագույն մրցանակներին՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», օրիգինալ սցենար և մոնտաժ անվանակարգերում: Լավագույն դերասան է ճանաչվել Բրենդան Ֆրեյզերը «Կետը» ֆիլմում գլխավոր դերի համար, իսկ Քեյթ Բլանշեթը ճանաչվել է լավագույն դերասանուհի՝ «Թառ» ֆիլմում դիրիժորի դերի համար։ Ինչպես «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ, ժյուրին ևս մեկ անգամ պարգևատրեց Ջենիֆեր Քուլիջին՝ «Սպիտակ լոտոս» ֆիլմում դերի համար, իսկ Զենդայային՝ «Էյֆորիա» ֆիլմում դերի համար:
16-01-2023 10:57 Ամերիկյան SpoonTEK ստարտափը գործարկել է չափազանց փոքր հզորությամբ փոքրիկ ներկառուցված էլեկտրաշոկերով գդալ: Այն անվտանգ է մարդկանց համար, եւ կարող է օգտագործվել սննդի որակը բարելավելու համար։ Նշվում է, որ նման գդալի օգտագործումը թույլ կտա նվազեցնել աղի, նատրիումի գլուտամատի եւ այլ համեմունքների օգտագործումը, որոնք վտանգավոր են համարվում օրգանիզմի համար։
16-01-2023 10:51 Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին կրկին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ։ Իսպանացու հասցեին մեղադրանքները La Sexta հեռուստաալիքի եթերում հնչեցրել է երգչուհին, ում անունը չի հաղորդվում։ Նա պատմել է, որ 2000-ականներին Դոմինգոն, իբր, Իսպանիայի թատրոններից մեկում խնդրել է իրեն դիպչել, իսկ մեկ այլ առիթով փորձել է համբուրել:
16-01-2023 05:19 Շակիրան Իսպանիայում իր տան պատշգամբում մարդու չափսերով կախարդ տիկնիկ է տեղադրել, այնպես, որ նա նայի Ժերար Պիկեի մոր առանձնատանը։ Բացի այդ, երգչուհու հարեւանները հայտնում են, որ նա իր նոր երգը միացնում է ամբողջ ձայնով, որպեսզի այն լսվի ամբողջ թաղամասում։ Այս երգում Շակիրան ծաղրում է նախկին սիրեկանին, ով իրեն դավաճանել է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։
16-01-2023 01:28 Երգիչ Լեոնիդ Ագուտինը հարաբերությունների տարեդարձի կապակցությամբ սեր է խոստովանել կնոջը՝ Անժելիկա Վարումին և նրա հետ լուսանկար հրապարակել սոցիալական ցանցերում։ Արտիստները սկսել են հանդիպել 1998 թվականին, իսկ 2000 թվականի հուլիսին ամուսնացել են։
15-01-2023 13:09 Օրգանիզմի տոկունությունը բարձրացնելու և ֆիզիկական ակտիվությունն ավելի հեշտ հաղթահարելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով ուտել ավոկադո և ընկույզ, խորհուրդ են տալիս սննդաբանները։ Նման մթերքներ են համարվում ձիթապտղի յուղը, ավոկադոն, առողջարար ճարպերով հարուստ տարբեր ընկույզները, ինչպես նաև յուղոտ ձուկն ու յուղը։
15-01-2023 13:06 Չինաստանի Հարբինի բժշկական համալսարանի գիտնականները պարզել են, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդացությունը վերջին 30 տարիների ընթացքում կտրուկ աճել է դեռահասների և երիտասարդների մոտ ամբողջ աշխարհում:
15-01-2023 13:03 Մայոյի կլինիկայի բժիշկները խորհուրդ են տվել դիմել բժշկի այն դեպքերում, երբ ջուրը քաշելիս կղանքն անընդհատ լողում է ջրի մեջ: Նման կերպ կարող են դրսեւորվել աղիքային հիվանդությունները, նշում են մասնագետները։
15-01-2023 12:59 Հայ երգչուհի Ռոզա Լինը մասնակցել է «iHeartRadio ALTer Ego» համերգին։ Իր ելույթի ընթացքում երգչուհին բոլորի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանական եւ անօրինական շրջափակման վրա։
13-01-2023 11:57 54 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգչուհի Լիզա Մարի Փրեսլին՝ Էլվիս Փրեսլիի միակ դուստրը։
13-01-2023 09:52 Վաղուց հայտնի է, որ ծխողները մի փոքր ավելի պաշտպանված են Պարկինսոնի հիվանդությունից՝ հիվանդության ախտանիշները նրանց մոտ ի հայտ են գալիս ավելի ուշ, քան չծխողների մոտ: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճն ու ասպիրինը նույնպես նման ազդեցություն ունեն։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026 Դիտվել է 812 անգամ 21.10.2026 Դիտվել է 489 անգամ 22.10.2026 Դիտվել է 337 անգամ