ՄԵԿ ՏՈՂՈՎ 27-10-2022 02:03 Թագուհի-ամուսին Կամիլան բուժման նպատակով մեկնել է Հնդկաստան: Չարլզ III-ի կինը Հնդկաստան է ժամանել՝ հետազոտվելու ամբողջական առողջության կենտրոնում: Նա արձակուրդում է լինելու տասը օր։
26-10-2022 09:09 Հոգեթերապեւտները բացահայտել են պատճառները, թե ինչու են տղամարդիկ նախընտրում ավելի երիտասարդ կանանց։ Դա կարելի է բացատրել տղամարդկանց՝ դոմինանտ լինելու ցանկությամբ։ Բնության մեջ արուն ընտրում է էգին, որի տարիքը օպտիմալ է սերունդների բազմացման համար։ Բացի այդ, տղամարդկանց գրավում է երիտասարդ աղջկա հետ հարաբերություններում սեփական կանոնները սահմանելու հնարավորությունը՝ նրա անփորձության պատճառով։
26-10-2022 09:03 Վերմոնտի համալսարանի հոգեբանները պարզել են, որ տեսախաղեր խաղացող երեխաների մոտ ուղեղի ակտիվությունն ավելացել է։ Այն երեխաները, ովքեր խաղում են տեսախաղեր, ավելի լավ են կատարում առաջադրանքները, նրանց ուղեղը ավելի մեծ ակտիվություն է ցուցաբերում ուշադրության եւ հիշողության հետ կապված ոլորտներում:
26-10-2022 07:43 Կալուգայի մարզում կնոջը մահացու ավտովթարի ենթարկած դերասանուհի Աննա Բոլշովային մեղադրանք է առաջադրվել ճանապարհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։
26-10-2022 05:17 Սառը եղանակի կտրուկ սկզբի հետ մեզանից շատերն ակամա դառնում են «բարոմետրեր». եղանակի ցանկացած կանխատեսումից ավելի լավ կարելի է կանխատեսել անձրևն ու ձյունը, երբ սկսում են ցավել ոսկրերը, ոտքերը: Oրթոպեդները նշում են, որ աշնանային շրջանում հաճախակի են դառնում հոդերի՝ ազդրերի, ծնկների, կոճերի ցավերը։
26-10-2022 02:39 Այն կօգնի միգրենի դեպքում, կզսպի քաղցրավենիքի հանդեպ հակումը և առավոտյան էներգիա կհաղորդի. այս ամենը վերաբերում է էկզոտիկ գուարանա բույսին:
25-10-2022 09:55 Forbes-ի վարկածով Ռուսաստանի ամենահարուստ կինը՝ Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը, վաստակած ամբողջ գումարը ներդնում է իր բիզնեսում։ «Մենք բոլոր ձվերը դնում ենք մեկ զամբյուղի մեջ », - կիսվել է նա: Բակալչուկը խոստովանել է, որ իր զգեստապահարանում չկան շքեղ ապրանքանիշեր և ջրաքիսի մուշտակներ։ Նրա կարողությունը գնահատվում է երկու միլիարդ դոլար։
25-10-2022 09:39 Հայհոյախոսելու սովորությունը գլխուղեղում գործի է դնում բավարարության կենտրոնները եւ կարող է օգնել սթրեսի հաղթահարմանը: Ըստ հոգեբանների՝ հայհոյանքը միշտ չէ, որ ցածր ինտելեկտի կամ իրեն վերահսկել չկարողանալու նշան է։ Երբեմն հայհոյելը կարող է հոգեթերապեւտիկ էֆեկտ ունենալ, հատկապես, եթե մարդը սթրեսի մեջ է։
25-10-2022 09:27 Ամերիկուհին ողջ է մնացել՝ հարվածելով սեւ արջի քթին, երբ կենդանին հարձակվել է նրա վրա։ Արջը թիկունքից հարձակվել է կնոջ վրա եւ տապալել նրան գետնին։ Կինը պարզապես շրջվել եւ բռունցքով հարվածել է կենդանու քթին: Արջը, ըստ ամենայնի, «ցնցվել է» հարվածից հետո, իսկ հետո փախել է։ Ամերիկուհին հոսպիտալացվել է կյանքի համար ոչ վտանգավոր վնասվածքներով։
25-10-2022 03:44 Ամերիկացի գիտնականները պարզել են, որ կանոնավոր քնի պակասը հանգեցնում է մոլեկուլային մակարդակի լուրջ խանգարումների՝ փոխվում է իմունային բջիջների կառուցվածքը։ Սա նպաստում է բորբոքային պրոցեսների զարգացմանը և, ի վերջո, վաղաժամ ծերացմանը։
25-10-2022 02:51 Աղբյուրները նշում են, որ երբեմնի կատարյալ զույգի՝ Ժիզել Բունդխենի և Թոմ Բրեյդիի հարաբերությունները վատանում են առաջիկա ամուսնալուծության ֆոնին։ PageSix տաբլոիդը պարզել է, որ մոդելը վարձել է Ֆլորիդայի լավագույն ամուսնալուծությունների իրավաբան Թոմ Սասերին՝ Sasser, Cestero & Roy իրավաբանական ընկերության կառավարիչ գործընկերոջը։
24-10-2022 09:52 Քաղցր սնունդն ու բուսական յուղը լավագույնս չեն ազդում մարդու արտաքինի վրա, պնդում են սննդաբանները։ Մազերի առողջությանը վնաս են հասցնում բոլոր այն մթերքները, որոնք խախտում են հյուսվածքների սնուցումը և բորբոքում են առաջացնում։ Ամենավնասակարը, քաղցրավենիքներն են, մարգարինը, բուսական յուղը, երշիկեղենը, նրբերշիկը, աղի մթերքները։
24-10-2022 09:45 «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթին ընդառաջ, որն անցկացվելու է Հայաստանում, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան 1980-ականներին հայտնի եվրապական «Չերի Չերի Լեդի» հիթի իր տարբերակն է ներկայացրել:
24-10-2022 09:43 Ուկրաինացի երգչուհի Անի Լորակը փետրվարի 24-ից ի վեր առաջին անգամ ռուսերեն երգ եւ դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակ է ներկայացրել։ «Ստեղծագործությունը միշտ փրկել է ինձ կյանքիս ամենադժվար ժամանակաշրջաններում։ Այսօր ձեզ եմ ներկայացնում «Լաբիրինթոս» երգը։ Ես հավատում եմ, որ իսկական սերը անցնում է կյանքի բոլոր փորձությունները»,- գրել է երգչուհին։
24-10-2022 06:04 Փոփ-դիվա Մադոննան իր Instagram-ում ասել է, որ ժամանակակից աստղերը, որոնց ժողովրդականությունը հիմնականում հիմնված է սեքսուալ կերպարի շահագործման վրա, պետք է երախտապարտ լինեն իրեն այն բանի համար, որ նա ժամանակին ազդել է կանանց անկաշկանդդվածության և էմանսիպացիայի վրա:
24-10-2022 05:00 Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշայինների եզրափակչում հայ մարզուհի Անի Հովսեփյանը 4:1 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ներկայացուցիչ Քրիստինա Դեսմոնդի նկատմամբ և արժանացել չեմպիոնի կոչմանը։
22-10-2022 13:36 Օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլին «Մարիա» կենսագրական ֆիլմում կմարմնավորի հույն օպերային երգչուհի Մարիա Կալասին։ Ֆիլմի ռեժիսորը չիլիացի Պաբլո Լարեյնն է, ով հայտնի է «Սպենսեր» եւ «Ջեքի» ֆիլմերով։
22-10-2022 13:34 Ջուդի Դենչը քննադատել է «Թագը» սերիալի նոր եթերաշրջանը: Նրա բաց նամակը հրապարակել է The Time թերթը։ Նրա խոսքով՝ շոուի ստեղծողները ջնջել են պատմական ճշմարտությունն ու սենսացիաներ ստեղծել, ինչը որոշ դիտողներ'հատկապես օտարերկրացիները, կարող են ընդունել որպես ճշմարտություն:
21-10-2022 10:39 Դդումն այնքան հարուստ է մանրաթելերով, որ հագեցվածության առումով մրցում է հացի հետ, բայց այնքան էլ կալորիական չէ, քանի որ 90%-ով բաղկացած է ջրից, ուստի նպաստում է նիհարելուն։ Դդումի մեջ պարունակվող բետա-կարոտինն ունի կարևոր հատկություն՝ այն պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ակտիվ արևից, որն ուժեղացնում է ֆոտոծերացումը։
21-10-2022 10:31 Հյուսիսային Կառոլինայի համալսարանի ամերիկացի գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համեմունքների տարաները կարող են մեղավոր լինել հիվանդածին բակտերիաների տարածման մեջ: Սննդի պատրաստման ժամանակ առողջության համար վտանգավոր միկրոօրգանիզմները կարող են նստել ոչ միայն ակնհայտ մակերեսների վրա, ինչպիսիք են կտրատելու տախտակները, աղբամանների կափարիչները եւ սառնարանի բռնակները, այլ նաեւ համեմունքների տարաների վրա:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026 Դիտվել է 842 անգամ 21.10.2026 Դիտվել է 492 անգամ 22.10.2026 Դիտվել է 338 անգամ