Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2022 11:11
Ականջներում աղմուկը ոչ միայն վատացնում է մեր կյանքի որակը և նյարդայնացնում, այլև ստիպում է մտածել գլխուղեղի անոթների վիճակի մասին։ Բժիշկները խորհուրդ են տալիս գլխի հիմնական զարկերակների ուլտրաձայնային հետազոտություն անել և ստուգել արյան հոսքի արագությունը։ Քիթ-կոկորդ-ականջ օրգանների պաթոլոգիան բացառելու համար պետք է դիմել օտորինոլարինգոլոգի:
02-11-2022 11:06
Բրիտանացի փոփ երգչուհի Ադելը համերգի տոմսերի գնի ռեկորդ է սահմանել։ Լաս Վեգասում նրա ելույթի տոմսերի արժեքը հասել է 40 հազար ֆունտի: Հետևի շարքերի տոմսերն արժեն մոտ 579 ֆունտ: Նշվում է, որ Ադելի շոուների գները ստվերում են այնպիսի աստղերի համերգների տոմսերի գները, ինչպիսիք են Էլթոն Ջոնը և Ջենիֆեր Լոպեսը։
02-11-2022 11:00
Մարդուն ծանոթ միջավայրի պայմանների փոփոխությունը եւ «հարմարավետության գոտուց դուրս» լինելն ազդում նրա վարքի, ճանաչողական գործառույթների եւ ֆունկցիոնալ վիճակի վրա․ փոփոխված պայմաններում  բարձրանում է մտածողության ճկունությունն ու ինքնատիպությունը։
02-11-2022 01:23
Ռուս մոդել Իրինա Շեյքը որոշել է, որ Հելոուինի կերպարը չպետք է վախեցնի, և հագնվել է 1950-ականների էրոտիկ ֆիլմերի աստղ Բեթի Փեյջի կերպարանքով: Շեյքի լուսանկարները ձեւավորվել են pin-up ոճով պաստառներ, որոնց շնորհիվ Փեյջը հայտնի է դարձել։
01-11-2022 10:06
Կյանքում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ այնքան խելքը, որքան ինքնակարգապահություն: Ըստ մասնագետների՝ հաջողակ մարդը պետք է ոչ միայն խելացի լինի, այլ նաև ունենա ինքնակարգավորման բարձր մակարդակ՝ ինքնակարգապահություն։ Հենց դա է ցույց տալիս, թե որքանով է նա կարողանում կառավարել իր ռեսուրսները։
01-11-2022 10:03
Մազաթափության հիմնական պատճառը սննդանյութերի սխալ կամ անբավարար մարսողությունն է։ Մազերի որակի վրա ազդում են լյարդի և լեղապարկի աշխատանքի խանգարումները: Բացի այդ, ճաղատությունը կարող է առաջանալ օրգանիզմում կենսաբանորեն նշանակալի տարրերի բացակայության հետևանքով։
31-10-2022 01:27
Ընկույզն օգտակար է տարեց մարդկանց համար իր մեջ պարունակվող յոդի ու սպիտակուցի շնորհիվ: Բժիշկները խորհուրդ են տալիս օրական երեքից հինգ ընկույզ ուտել: Այն պարունակում է B խմբի վիտամիններ, որոնք օգտակար են նյարդային համակարգի համար, ինչպես նաև կալիում և մագնեզիում։ Դրանք բարելավում են սրտի աշխատանքը և հեռացնում ավելորդ հեղուկը մարմնից, ինչն օգնում է իջեցնել արյան ճնշումը։
31-10-2022 01:09
Աշխատավայրում ծաղրի ենթարկվող մարդիկ ավելի հակված են հավատալ դավադրության տեսությանը: Հոգեբանները ենթադրում են, որ դա կապված է պարանոյայի հետ՝ գործընկերների հանդեպ անվստահությունը մարդուն ստիպում է ավելի հեշտ հավատալ ստորությանը մնացած աշխարհից կողմից:
31-10-2022 00:57
Երգչուհի Ադելն ընդմիջում է իր երաժշտական կարիերան՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ Բրիտանացի կատարողը պատրաստվում է ստանալ անգլերեն գրականության գիտական աստիճան։
31-10-2022 00:21
Կենդանակերպի 4 նշաններ, որոնց աշխատանքային լուրջ փոփոխություններ են սպասվում 2022 թվականի նոյեմբերին. Ցուլ, Առյուծ, Աղեղնավոր, Այծեղջյուր։
31-10-2022 00:08
Ոսկերչական Tiffany & Co. ապրանքանիշը Lock կոչվող նոր հավաքածուի թողարկման պատվին երեկույթ է կազմակերպել Լոս Անջելեսի Sunset Tower հյուրանոցում: Միջոցառման հյուրերի թվում էին` Քիմ Քարդաշյանը, Գալ Գադոտը, Հեյլի Բիբերը, Ալեքսա Դեմին, Քրիս Ջեններն իր ընկերոջ հետ, Զոի Կրավիցը, Հալսին, Ալեքսանդրա Դադարիոն, Միրանդա Քերը և այլք։
28-10-2022 10:22
Ուելսի 40-ամյա արքայադուստր Քեյթ Միդլթոնը ճանաչվել է 2022 թվականի ամենաոգեշնչող կինը, հայտնում է Express-ը։ «Կանայք բարձրաձայն» արշավի շրջանակներում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքներով Մեծ Բրիտանիայի ամենահայտնի կնոջ կոչումը ստացել է արքայազն Ուիլյամի կինը։
28-10-2022 09:50
Սինգապուրում տղամարդը 3 տարով ազատազրկվել է՝ խաբեությամբ տասնյակ կանանց սեռական օրգանների լուսանկարները ձեռք բերելու համար՝ Facebook-ում ներկայանալով որպես կին գինեկոլոգ: Դատարանը մալայզիացի 37-ամյա Օի Չուեն Վեյին մեղավոր է ճանաչել խարդախության եւ այլ անձ ներկայացնելու համար եւ դատապարտել երեք տարի 4 ամիս ազատազրկման։
28-10-2022 05:35
2018-ի Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ժենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չի կարող հրաժարվել անկեղծ լուսանկարներից։ 2022 թվականի գարնանը Ժենյան անակնկալ գրեթե մերկ նկարահանվեց  Maxim ամսագրի համար։ Մինչ այս չմշկորդուհին իրեն շատ համեստ էր պահում և չէր համարձակվում սադրիչ նկարներ անել․  Maxim-ում նկարահանելուց հետո ամեն ինչ փոխվել է։
28-10-2022 05:10
Ամերիկյան Fox 11 հեռուստաալիքի հաղորդավարուհի, «Էմմիի» մրցանակակիր Արաքսյա Կարապետյանն անդրադարձել է «Անտեսանելի հանրապետություն» ֆիլմի համար հիմք հանդիսացած պատերազմական տեսարանները վավերացրած լրագրող Լիկա Զաքարյանի հետ հարցազրույցներին, որոնք կայանալու են «Արփա» միջազգային կինոփառատոնի շրջանակում:
28-10-2022 03:13
Սոչիում ավարտվելէ «Ռուսաստանի գեղեցկուհի» մրցույթի եզրափակիչ փուլը, հաղթողի թագը բաժին է հասել  19-ամյա Դարիա Լուկոնկինային՝ Նիժնի Նովգորոդից։
27-10-2022 11:54
Սննդային սահմանափակումները կարող են ոչ թե առողջությանը օգտակար լինել, այլ վնասել: Ըստ բժիշկների՝ հայտնի սննդակարգերը, որոնք սահմանափակում են որոշակի մթերքների օգտագործումը, կարող են մեծ վնաս հասցնել օրգանների աշխատանքին։ Կետոդիետան մեծացնում է բոլոր հիվանդություններից մահվան վտանգը՝ սննդակարգում ածխաջրերի համամասնության անբնական նվազման պատճառով:
27-10-2022 11:36
Մահացել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը: 48-ամյա լրագրողը առողջական խնդիրներ ուներ:
27-10-2022 03:47
Հայտնի դերասան Ջուդ Լոուի դուստրը՝ 22-ամյա մոդել Այրիս Լոուն, դարձել է Versace Dylan Purple նոր բույրի դեմքը։ Օրերս Այրիսը հայտնվել է օծանելիքի գովազդային արշավում, որի հեղինակը լուսանկարիչ Կարլեյն Ջեյքոբսն է:
27-10-2022 02:42
Իրանցի ճգնավոր Ամու Հաջին, ում «աշխարհի ամենակեղտոտ մարդ» են անվանում, մահացել է 94 տարեկան հասակում՝ ընդամենը ամիսներ անց այն բանից, երբ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լողացել է:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 842 անգամ
21.10.2026
Դիտվել է 492 անգամ
22.10.2026
Դիտվել է 338 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster