Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-05-2023 04:57
Ըստ մասնագետների՝ եթերայուղերը օծանելիքի ամենապարզ և մատչելի փոխարինողն են։ Օծանելիքագործները առաջարկում են մի քանի կաթիլ գործվածքի վրա դնել և թողնել սենյակում կամ պահարանում՝ ներսում և հագուստի վրա հաճելի բույր ստանալու համար։ Եթերային յուղերը չի կարելի օգտագործել մաշկի վրա, քանի որ դրանք կարող են ալերգիա առաջացնել։
13-05-2023 04:02
Երգչուհի, դերասանուհի և գործարար Ջենիֆեր Լոպեսը ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի հետ հարաբերությունները պարզել է կարմիր գորգի վրա։ Օրերս 53-ամյա Լոպեսը Լոս Անջելեսում ներկայացրել է իր մասնակցությամբ նոր՝ Նիկի Կարոյի «Մայրիկ» մարտաֆիլմը։ 50-ամյա Բեն Աֆլեքը ֆիլմի պրեմիերայի ժամանակ ուղեկցել է կնոջը, սակայն նրան աջակցելու փոխարեն պապարացիների աչքի առաջ վիճել է կնոջ հետ։
13-05-2023 02:44
«Ընկերներ» սերիալի հերոսուհի Ռեյչել Գրինը 90-ականների ոճի կուռք էր, ով մինչ օրս շարունակում է ոգեշնչել ամբողջ աշխարհի աղջիկներին իր ոճով եւ, իհարկե, իր պատվին կնքված սանրվածքով։ Այդ թվում՝ Ջենիֆեր Էնիսթոնը։ Օրերս դերասանուհին տեսանյութ է հրապարակել իր բլոգում, եւ երկրպագուները նկատել են, որ Ջենիֆերը ճշգրտորեն վերստեղծել է իր պաշտամունքային հերոսուհու կերպարը։
12-05-2023 11:58
Հայաստանը ներկայացնեղ երգչուհի Բրյունետը, հաղթահարելով «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլը, անցել է եզրափակիչ, որը տեղի է ունենալու մայիսի 13-ին: Այդ օրը հաղթանակի համար պայքարելու է 26 երկիր: Բրյունետը ելույթ է ունենալու 17-րդ համարի ներքո։
12-05-2023 10:21
Անքնությամբ տառապող մարդիկ սրտի կաթված ստանալու 69 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն, ընդ որում՝ կանանց համար ռիսկն ավելի մեծ է, պարզել են սրտաբանների ամերիկյան քոլեջի գիտնականները: Մարդիկ, ովքեր գիշերը քնել են հինգ կամ ավելի քիչ ժամ, սրտի կաթվածի ամենամեծ ռիսկն են ունեցել, իսկ շաքարախտով և անքնությամբ տառապող մարդիկ կրկնակի հավանականություն են ունեցել սրտի կաթված ստանալու:
12-05-2023 10:05
Լայնածավալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կին գիտնականները գրեթե երկու անգամ ավելի քիչ են ֆինանսավորում են ստանում, քան իրենց տղամարդ գործընկերները: Բացի այդ, նրանք հազվադեպ են երկրորդ դրամաշնորհներ ստանում՝ իրենց գիտական աշխատանքը շարունակելու համար:
12-05-2023 09:17
Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» (1965թ.) ֆիլմն ընդգրկվել է Կաննի կինոփառատոնի «Կաննի դասականներ» (Cannes Classics) ծրագրում և ցուցադրվելու է փառատոնում։ Վերականգնված տարբերակում համատեղվել են ֆիլմի բնօրինակ հայերեն և ռուսերեն ձայնուղիները՝ ստեղծելով ֆիլմի երկլեզու տարբերակն առաջին անգամ։
12-05-2023 02:27
47-ամյա ավստրալացի երգչուհի Սիան (իսկական անունը՝ Սիա Քեյթ Իզոբել Ֆյուրլեր) ամուսնացել է իր սիրելիի՝ Դեն Բերնադի հետ։ Սա Սիայի առաջին ամուսնությունը չէ. 2014 թվականին աստղն ամուսնացել է ռեժիսոր Էրիկ Անդերս Լանգի հետ, սակայն երկու տարի անց երգչուհին ամուսնալուծության հայց է ներկայացրել։
11-05-2023 10:46
Թեև ինտելեկտի բարձրացման համար «կախարդական հաբ» չկա, կան մթերքներ, որոնք կարող են մեծացնել կենտրոնացումը և ամրացնել կարճաժամկետ հիշողությունը: Դրանցից են, օրինակ, ընկույզը, թեյն ու սուրճը, ինչպես նաև նախաճաշի համար՝ շիլան:
11-05-2023 10:36
Victoria`s Secret-ի ներքնազգեստի նորաձեւության ցուցադրությունը 5 տարվա ընդմիջումից հետո վերադառնում է «Համաշխարհային շրջագայություն» վավերագրական ֆիլմով: կինոնկարը, որը եթեր դուրս կգա այս աշնանը, խոստանում է «միավորել նորաձեւությունը, կինոն, արվեստն ու մշակույթը»:
11-05-2023 07:41
Լեզվի կարճ սանձիկը կամ անկիլոգլոսիան կարող է նորածինների մոտ կրծքով կերակրվելու խնդիրների պատճառ դառնալ, իսկ ավելի մեծ տարիքում՝ թլիկության։ Լեզվի կարճ սանձիկ ախտորոշումը նորածինների մոտ դնում է նեոնատոլոգը կամ կրծքով կերակրման մասնագետը, նկատելով, որ երեխան դժվարությամբ է կուրծք վերցնում։
11-05-2023 02:51
Բոլորը հիշում են «Հմայվածները» կուլտային սերիալը, որը ցուցադրվել է 1998-ից 2006 թվականներին։ Գլխավոր հերոսները վերամիավորվել են 17 տարի անց՝ Փարիզի Մանգայի և գիտաֆանտաստիկայի ցուցահանդեսում։ Շենեն Դոհերթին, Հոլլի Մարի Քոմբսը և Ռոուզ Մակգոուանը համատեղ լուսանկար են արել, որում անճանաչելի են նախկին Պրյուն, Փայփերը և Փեյջը։ Սա զարմանալի չէ, քանի որ կախարդ քույրերից յուրաքանչյուրն իրական կյանքում ստիպված է եղել բազմաթիվ դրամաների միջով անցնել:
11-05-2023 01:57
Սելենա Գոմեսը կրկին միայնակ է. նրա սիրելին՝ Էնդրյու Թագգարտը հանությանը ներկայացել  է նոր ընկերուհու հետ։ Պապարացիները երգչուհու նախկին սիրեցյալին լուսանկարել են նոր ուղեկցուհու ընկերակցությամբ։
10-05-2023 11:10
Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան եւ Նորվեգիան «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակչում են։ Այս մասին պարզ դարձավ՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքներով։ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը կայանալու մայիսի 13-ին։
10-05-2023 11:04
79-ամյա օսկարակիր դերասան Ռոբերտ Դե Նիրոն հաստատել է, որ ծնվել է իր յոթերորդ երեխան։ Այս մասին հայտնել են դերասանի ներկայացուցիչները։ Հիմա աստղային ընտանիքի ավագ եւ կրտսեր երեխաների տարբերությունը 51 տարի է։
09-05-2023 11:04
Չինաստանի Գուանչժոուի համալսարանի սոցիոլոգները պարզել են, որ սթրեսադիմացկուն, ընտանեկան բարձր մոտիվացիա ունեցող հմուտ աշխատակիցներն ավելի շատ են աշխատում, քան մյուսները: 
09-05-2023 05:18
Պլաստիկ սպասքը կարող է վտանգավոր լինել, եթե դրա մեջ տաք խորոված է դրված։ Երբ պլաստիկը շփվում է տաք մսի հետ, սկսում են տոքսիններ արտազատվել։ Հատկապես վնասակար է «PS 6» մակնշմամբ պոլիստիրոլից պատրաստված սպասքը։
09-05-2023 03:22
Վահանաձև գեղձի բարորակ հանգույցները բուժման կարիք չունեն, դրանք ենթական են ուղղակի հսկողության. տարին մեկ անգամ պետք է իրականցնել հերթական հետազոտությունը, իսկ չարորակ հանգույցների մոտ 90 տոկոսն էլ ունենում են բարի ընթացք: Ժամանակին հայտնաբերելու և վիրահատության ուղղորդելու դեպքում բուժառուների մոտ գրանցվում է 100 տոկոսով լավացում:
09-05-2023 02:27
Tiktok-ի բլոգերները պնդում են, որ բանանի կեղևները դեմքին քսելը կօգնի ազատվել կնճիռներից և կփոխարինի բոտոքսի ներարկումներին։
09-05-2023 01:10
Երբ բավարարված ենք մեր զուգընկերոջ հետ կյանքից, երբեք չենք մտնի ուրիշի անկողի եւ չենք քննարկի նրանց անձնական կյանքը՝ ճիշտ կամ սխալ առումով: Մնան կարծիք է հայտնել սեքս-բլոգեր Թերեզա Փանչոյանը՝ նշելով,  որ սեքսի եւ ցանկությունների մասին բացահայտ խոսելու մարդու կարողությունը նույնպես մարդու հասունության եւ կրթվածության յուրօրինակ նշան է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 918 անգամ
14.04.2026
Դիտվել է 400 անգամ
15.04.2026
Դիտվել է 376 անգամ
16.04.2026
Դիտվել է 240 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster