ՄԵԿ ՏՈՂՈՎ 01-10-2023 02:26 Երգչուհի Թեյլոր Սվիֆթը Սոֆի Թերներին և նրա երեխաներին տրամադրել է իր Նյու Յորքում բնակարանը դերասանուհու՝ նախկին ամուսնու՝ Ջո Ջոնասի հետ դատական պայքարի ժամանակ։ Այն պահից ի վեր, երբ հայտնի դարձավ Սոֆի Թերների՝ Ջո Ջոնասից բաժանվելու լուրը, երգչուհի Թեյլոր Սվիֆթն ընկերուհուն առանց ուշադրության չի թողել։
29-09-2023 10:00 Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանն ամուսնության առաջարկ է արել ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինային, որը դրական է պատասխանել։ Այդ մասին Ռոմաշկինան հրապարակում է արել սոցիալական ցանցերում։
29-09-2023 07:06 Կռվածքի առաջին դրսևորման ժամանակ անհրաժեշտ է դիմել մասնագետի, քանի որ կեցվածքի խախտումը ախտորոշում է, որը հնարավոր չէ բուժել առանց բժշկի օգնության։ Երբ մենք կռանում ենք, տեղի է ունենում ողերի դիրքի փոփոխություն, առաջանում են միջողնաշարային ելուստներ և ճողվածքներ։ Անոթներում արյան հոսքը նույնպես խախտվում է, դա կարող է առաջացնել քնկոտություն, թուլություն, գլխապտույտ։ Կեցվածքի խախտումների պատճառով կարող են տուժել ներքին օրգանները։
29-09-2023 05:02 2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր:
29-09-2023 03:27 Բոնի Ռայթը, ով « Հարի Փոթերում » մարմնավորել է Ջիննի Ուիզլիին, իր առաջին երեխային է լույս աշխարհ բերել ամուսնու՝ Էնդրյու Լոկոկոյի հետ։ Ուրախալի լուրը բրիտանացի կինոաստղը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում։
29-09-2023 01:34 Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը ներքնազգեստով մասնակցել է CR Fashion Book նորաձեւության ամսագրի նկարահանմանը։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Hawtcelebs պորտալում։
28-09-2023 10:15 Իսպանայի դատախազությունը կոլումբիացի երգչուհի Շակիրային կասկածում է 2018 թվականին 6 միլիոն եվրոյից ավելի հարկերից խուսափելու մեջ: Աղբյուրի համաձայն՝ պետական կառույցներն ենթադրում են, որ աստղը խարդախություն է կատարել՝ օգտագործելով օֆշորային գոտիներում տեղակայված ցանցը։
28-09-2023 09:29 Հղիության երեք եռամսյակներից յուրաքանչյուրը կարևոր է պտղի ներարգանդային զարգացման համար, և դրանցից յուրաքանչյուրի ընթացքում կարող են առաջանալ բարդություններ։ Այնուամենայնիվ, հենց առաջին եռամսյակում է, որ բեղմնավորված ձվաբջիջը տեղադրվում է արգանդի խոռոչ, տեղի են ունենում պտղի, օրգանների և համակարգերի ձևավորման հիմնական փուլերը: Ըստ բժիշկների՝ հենց այս ժամանակահատվածում են ավելի հաճախ տեղի ունենում արյունահոսություններ և վիժումներ։
28-09-2023 07:19 Քայլի Ջեները և Թիմոտի Շալամեն նշանադրության մասին խոսակցությունների առիթ են տվել։ 26-ամյա Քայլի Ջեներին և նրա 27-ամյա ընկերոջը՝ «Կոչիր ինձ իմ անունով» ֆիլմի աստղ Տիմոթի Շալամեին, նկատել են Փարիզում՝ գինու բար գնալիս: Սակայն մամուլի ուշադրությունը գրավել է աղջկա մեծ մատանին՝ համապատասխան մատին դրած։
28-09-2023 02:43 Անջելինա Ջոլին դարձել է Vogue-ի նոր համարի շապիկի հերոսուհին և հարցազրույց տվել հրատարակությանը, որտեղ խոսել է Atelier Jolie նոր նախագծի, երեխաների օգնության և սեփական ոճի ձևավորման մասին։
28-09-2023 01:08 Սվետլանա Բոնդարչուկը դատական հայց է ներկայացրել իր նախկին ամուսնու՝ Ֆյոդոր Բոնդարչուկի դեմ։ Ինչպես պարզաբանում են լրատվամիջոցները, վեճի առարկան ամուսինների միջեւ համատեղ ձեռք բերված գույքի բաժանումն է։ Մանրամասներ չեն նշվում։ Ֆյոդոր Բոնդարչուկն ու Սվետլանա Բոնդարչուկն ամուսնալուծվել են 2016 թվականին՝ 25 տարվա ամուսնությունից հետո։ Նրանք երկու երեխա ունեն։
27-09-2023 12:08 Սեպտեմբերի 26-ին Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Saint Laurent նորաձեւության տան նոր գարուն-ամառ 2024 հավաքածուի ցուցադրությունը։ Շոուին ներկա էին Դեմի Մուրը, Քեյթ Մոսը, Դայան Կրյուգերը և Դերիլ Դիքսոնը, Շարլոտ Գենսբուրը, Հեյլի Բիբերը, Նատաշա Լիոնը, Լուրդես Լեոնը, Զոի Կրավիցը, Կարլա Բրունին, Գասպար Նոյը, Էմմա Մաքին, Շալոմ Հարլոուն, Մաթիլդա Փինոն, Օսթին Բաթլերը, Այրիս Լոու, Էմբեր Վալետա, Բեատրիս Դալլե, Ռոսսի Դե Պալմա, Սու Ջու Պարկ և այլ հյուրեր:
27-09-2023 02:15 Ռուսաստանում հայտնի բելառուս կատակերգու Սլավա Կոմիսարենկոն, ով սեպտեմբերի 20-ին ամուսնացել է իր ընկերուհու՝ Յուլյայի հետ, վերջինիս վեբքամ անցյալի մասին իմացել է սոցիալական ցանցերից։ Հումորիստը Instagram-ում գրառում է հրապարակել, որում նշել է, որ չի պատկերացրել, թե ինչով է զբաղվել իր սիրելին, ինչպես նաև ջնջել է հարսանեկան բոլոր լուսանկարները։
26-09-2023 11:01 Դավիթ Մանուկյանն ակնարկել է նոր վեպի մասին։ Նախօրեին Բուզովայի նախկին սիրեցյալը միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված է առեղծվածային անծանոթուհու ձեռք բռնած։ Համացանցից օգտվողներն անմիջապես պարզել են ռեփերի ուղեկցորդուհուն։․ աղջկա անունը Յանա է, նա նույնպես նմանատիպ կադր է հրապարակել սոցցանցում։
26-09-2023 10:47 Ռուս կանանց գրեթե կեսը հաճախ սթրես է ապրում, և հեռուստասերիալները, զբոսանքներն ու սիրելիների հետ շփումն են օգնում հաղթահարել այս վիճակը, պազվել է Lady Mail.ru-ի հարցման արդյունքներից։
26-09-2023 10:41 Vanity Fair-ի եվրոպական հրատարակության հոկտեմբերյան թողարկումը, որը միավորում է Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, զարդարվել է ութսունական և իննսունականների դարաշրջանի գլխավոր սուպերմոդելներով, որոնք այսօր շարունակում են մնալ հանրաճանաչության գագաթնակետին: Նրանց թվում են՝ Նաոմի Քեմփբելը, Կլաուդիա Շիֆերը, Քրիստեն Մաքմենամին, Քրիստի Թարլինգթոնը, Շալոմ Հարլոոնւ, Իմանը, Եվա Հերցիգովան, Միլա Յովովիչը, Փեթ Քլիվլենդը, Էլիզաբետա Դեսսին, Պաուլինա Պորիզկովան, Սինդի Քրոուֆորդը, Կարլա Բրունին, Ստեֆանի Սեյմուրը, Հելենա Քրիսթենը, Օ. Քերոլին Մերֆին, Էմբեր Վալետտան, Լորեն Հաթթոնը, Թվիգին և Պենելոպա Տրին։
26-09-2023 10:37 Արիանա Գրանդեն և Իթան Սլեյթերը, ով երգչուհու համար թողել է իր կնոջը, շարունակում են հանդիպել. զույգին միասին նկատել են Դիսնեյլենդում՝ իրար ձեռք բռնած։ 30-ամյա Գրանդեի և 31-ամյա Սլեյթերի լուսանկարները հայտնվել են Deuxmoi բլոգում։
26-09-2023 05:50 Դերասանուհի և երգչուհի Սելենա Գոմեսը նոր սիրավեպի մասին խոսակցություններ է առաջացրել։ 31-ամյա Գոմեսին պապարացիները բռնացրել են անհայտ տղամարդու հետ Փարիզում զբոսնելիս։
25-09-2023 13:09 Շակիրան մեծահոգաբար շնորհակալություն է հայտնել դայակին, ով բացահայտել էր Պիկեի դավաճանությունը։ Սկանդալի բռնկումից հետո Ժերար Պիկեն նրան հեռացրել է աշխատանքից ու թողել առանց փողի։ Երգչուհին սեփական հետաքննություն է անցկացրել, համոզվել, որ կինը ճիշտ է, և անմիջապես հետ է վերցրել նրան աշխատանքի։ Եվ այս տհաճ իրավիճակի տպավորությունը հարթելու համար երգչուհին բարձրացրել է դայակի աշխատավարձը։
25-09-2023 13:06 Սոֆի Լորենը հոսպիտալացվել է: 89-ամյա աստղի մոտ ախտորոշվել է ազդրի կոտրվածք։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026 Դիտվել է 468 անգամ 20.10.2026 Դիտվել է 428 անգամ 22.10.2026 Դիտվել է 327 անգամ 26.10.2026 Դիտվել է 223 անգամ