Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-05-2023 10:02
Ճապոնական Cellato ապրանքանիշը Գինեսի նոր ռեկորդ է սահմանել աշխարհի ամենաթանկ պաղպաղակի համար. դրա մեկ բաժինն արժե 880 000 իեն (6700 դոլար): Այն պատրաստված է կաթով, երկու տեսակի պանրով, ձվի դեղնուցով, վրան լցված է պարմեզան պանիր, սպիտակ տրյուֆել, տրյուֆելի յուղ և ուտելի ոսկու թիթեղներ։
08-05-2023 09:56
Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել, որի համաձայն, զույգերը, որոնք միասին են կառավարում իրենց ֆինանսները, կարող են ավելի երկար ապրել սիրո և համաձայնության մեջ։ Ամուսնական զույգերը, որոնք համատեղ բանկային հաշիվներ ունեն, ոչ միայն լավ հարաբերություններ ունեն, այլև ավելի քիչ են վիճում փողի համար և ավելի լավ են վերաբերվում նրան, թե ինչպես են կառավարվում տան ֆինանսները։
08-05-2023 09:53
Հարավկորեական Բազային եկամտի կուսակցության անդամ Են Խե Ինը մամուլի ասուլիս է անցկացրել իր երկամյա որդուն գրկած, որպեսզի դատապարտի երկրի «առանց երեխաների» քաղաքականությունը: Սեուլում Ազգային ասամբլեայում իր ելույթի ժամանակ Ենը խոսել է այնպիսի հասարակության ստեղծման մասին, որում երեխաներն ու ծնողները հասարակական վայրերում իրենց օտար չզգան։
08-05-2023 05:08
Ամերիկացի սննդաբանները խորհուրդ են տալիս նախաճաշին սննդակարգում ավելի շատ սպիտակուցներ ներառել՝ չվերացող ճարպային շերտը այրելու համար։ Նրա խոսքով՝ նիհարելու համար պետք է նախաճաշին հավկիթ ուտել, նաև վարսակի ալյուր՝ հատապտուղներով։ Խորհուրդ է տրվում նաև շատ միրգ օգտագործել։ Ճարպերն այրելու համար օգտակար են թարմ սմուզիները, կանաչ յոգուրտները, ինչպես նաև կտավատի սերմերը և չիան։
08-05-2023 02:16
«Շատ տարօրինակ գործեր»-ի հեղինակներ Մեթ և Ռոս Դաֆերները սոցիալական ցանցերում հայտարարել են, որ շոուի վերջին հինգերորդ սեզոնի նկարահանումները հետաձգվել են Ամերիկայի սցենարիստների գիլդիայի (WGA) գործադուլի պատճառով:
05-05-2023 11:01
Վիետնամում կինը բացահայտել է ամուսնու դավաճանությունը թութակի շնորհիվ: Կինը տան աշխատող է վարձել եւ նրան տեղավորել պատշգամբի մոտ գտնվող սենյակում, որտեղ ապրում էր խոսող թութակը։ Մի քանի ամիս անց կինը լսել է, թե ինչպես է թութակը սեռական բնույթի արտահայտություններ արտասանում։ Նա տան աշխատողի սենյակում թաքնված տեսախցիկ է տեղադրել, որից հետո ամուսնու անհավատարմության ապացույցներ է ստացել։
05-05-2023 10:52
Հետազոտողները պարզել են, որ «զումերների» եւ «միլլենիալների» մինչեւ 50 տոկոսը առցանց շփման փորձը դիտարկում է որպես լիարժեք փոխարինում իրական կյանքում շփմանը: Նրանք ավելի շատ են շփվում սոցիալական ցանցերում եւ տեսախաղերի ժամանակ, քան ֆիզիկական աշխարհում:
05-05-2023 07:24
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը, ով անցյալ ամիս վեց տարվա հարաբերություններից հետո բաժանվել է դերասան Ջո Ալվինից, հանդիպում է ռոք երաժիշտ Մեթթի Հիլիի հետ։ Երգչուհուն մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ Թեյլոր Սվիֆթը և The 1975-ի ֆրոնտմեն Մեթթի Հելին «խելագարորեն սիրահարված են», թեև նրանք հանդիպում են երկու ամսից մի փոքր պակաս:
05-05-2023 07:13
Հեշտ մարսվող ածխաջրեր պարունակող մթերքները կարող են հանգեցնել մարմնում համակարգային քրոնիկական բորբոքման: Մասնագետների ներկայացմանբ՝ դրանք քաղցր ըմպելիքները, աղանդերը, քաղցրավենիքը, քաղցրացված կաթնամթերքն են և զտված հացահատիկային մթերքը՝ սպիտակ հաց, ալյուրի արտադրանք, սպիտակ բրինձ, գարի։ Նշվում է նաև, որ այս մթերքները կարող են առկա լինել սննդակարգում, սակայն չպետք է կազմեն օրական կալորիաների 10%-ից ավելին։
05-05-2023 05:21
Լեոնարդո Դի Կապրիոյի անձնական կյանքին հետևում են միլիոնավոր երկրպագուներ ամբողջ աշխարհում։ Ոչ վաղ անցյալում համացանցում լուրեր էին պտտվում Ջիջի Հադիդի հետ նրա սիրավեպի մասին, սակայն նրանց հարաբերությունները երկար չտեւեցին։ Օրերս աստղերը երկար ժամանակ անց առաջին անգամ միասին հայտնվել են հանրությանը։ Զույգին նկատել են Նյու Յորքում Met Gala-ից հետո կայացած Zero Bond երեկույթի ժամանակ։ Ըստ ինսայդերի՝ նրանք դեռ շփվում են և ներկա են լինում նույն միջոցառումներին ու երեկույթներին։
04-05-2023 10:46
«Հարի Փոթերի» աստղ Էմմա Ուոթսոնը, ով վերջերս նշել է իր 33-ամյակը, հարցազրույց է տվել Financial Times-ին, որում բացատրել է, թե ինչու է գրեթե հինգ տարի իր մասնակցությամբ նոր ֆիլմեր չեն թողարկվել։ Դերասանուհին խոստովանել է, որ իրեն երջանիկ չի զգացել, սակայն այժմ շատ ավելի վստահ է նայում ապագային և գիտի, թե ինչ է ուզում։
04-05-2023 10:35
68-ամյա հոլիվուդյան սեքս-խորհրդանիշ, «Թիկնապահը» և «Յելոուսթոուն» ֆիլմերի աստղ Քևին Քոսթները մոտ է երկու անգամ ամուսնալուծվածի կարգավիճակ ձեռք բերելու։ TMZ-ի փոխանցմամբ՝ ամուսնությանը որոշել է վերջ տալ դերասանի 49-ամյա կինը՝  Քրիստին Բաումգարտները ։
04-05-2023 10:21
Շերը որոշել է դադարեցնել հարաբերությունները Ալեքսանդր Էդվարդսի հետ՝ ընտանիքի մտավախությունների պատճառով, որ պրոդյուսերը ցանկանում է ճանկել իր հարստությունը: Նրա ընտանիքը նախազգուշացրել է, որ Էդվարդսն օգտագործում է նրան իր կարիերան առաջ մղելու եւ ֆինանսապես շահելու համար:
04-05-2023 01:57
Պավել Վոլյան և Լայսան Ուտյաշևան ռուսական շոու բիզնեսի ամենաամուր զույգերից են համարվում։ Սակայն համացանցում անընդհատ քննարկվում է նրանց ամուսնալուծության մասին լուրեր, ինչը շատերին է հետաքրքրում։ Այդուհանդերձ, այս տեղեկությունը հերքվել է ամուսինների կողմից, երբ նրանք հանդիպել են լրագրողների հետ՝ քննարկելու իրենց նոր՝ «Վսեգազին» նախագիծը։
04-05-2023 01:50
Հայդի Քլումը և նրա 18-ամյա դուստր Լենին նկարահանվել են ներքնազգեստի Intimissimi ապրանքանիշի գովազդային արշավում։ Սուպերմոդելը և նրա դուստրը, ով առաջին քայլերն է անում որպես մոդել, կեցվածք են ընդունել ներքնազգեստով։
03-05-2023 00:27
ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդակարգում շատ վերամշակված միսը մեծացնում է շաքարախտի զարգացման ռիսկը: Մասնավորապես, շաքարախտը զարգացել է այն մարդկանց մոտ, ովքեր չափից շատ են ուտում վերամշակված բրինձ և ցորեն, ինչպես նաև վերամշակված միս: Շաքարախտի զարգացման ռիսկը կապված է նաև չմշակված (օրինակ՝ չապխտած և չպահածոյացված) կարմիր մսի օգտագործման հետ։
03-05-2023 00:10
Շվեյցարական Նիոն քաղաքում՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, տեղի է ունեցել ֆուտբոլի կանանց Ազգերի լիգայի վիճակահանությունը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում եւ կմրցի Իսրայելի, Էստոնիայի ու Ղազախստանի հավաքականների հետ: Խմբային փուլի հանդիպումները տեղի կունենա աշնանը։
03-05-2023 00:10
Բեյոնսեի կոշտ դիետան քննադատության է ենթարկվել մի քանի փորձագետների կողմից։ Անգամ բրիտանական սննդի եւ ապրելակերպի բժշկության ասոցիացիան զգուշացրել է, որ հայտնի երգչուհու սննդակարգը կարող է վտանգավոր լինել։ Երկվորյակների ծնունդից հետո Բեյոնսեն որոշել է հետեւել մի ծրագրի, որտեղ նիհարել է 20 կգ-ով։ Նա ունեցել է ավելի քան 100 կգ քաշ։ Բեյոնսեի այս դիետան լիովին վեգանական է եւ 22-օրյա սննդակարգում կան բազմաթիվ բանջարեղենային բաղադրատոմսերով:
02-05-2023 08:58
Ուշ ընթրիքները, որոնք պարունակում են շատ պարզ և բարդ ածխաջրեր, կարող են հանգեցնել արյան մեջ ինսուլինի մակարդակի բարձրացման, ինչը, իր հերթին, արգելակում է մելատոնինի և սոմատոտրոպինի արտադրությունը։ Սննդաբանները կոչ են անում քնելուց առաջ նախապատվությունը տալ բանջարեղենից և մրգերից ստացված ածխաջրերին: Երեկոյան սննդակարգում կարելի է ներառել նաեւ կաթնաշոռ ու հացահատիկ, որոնք պարունակում են տրիպտոֆան՝ ամինաթթու, որը պատասխանատու է մելատոնինի արտադրության համար։
02-05-2023 08:54
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երաժշտություն սովորելն ուղեղին լրացուցիչ օգուտներ է տալիս՝ պահպանելով տարեց մարդկանց նյարդային օրինաչափությունները: Սա թույլ է տալիս նրանց ավելի լավ հասկանալ խոսքը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 918 անգամ
14.04.2026
Դիտվել է 400 անգամ
15.04.2026
Դիտվել է 376 անգամ
16.04.2026
Դիտվել է 240 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster