Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-05-2023 07:51
Գլխացավը կարող է առաջանալ գլխուղեղի թերսնման պատճառով, որն առաջանում է օրգանիզմում ջրի պակասից: Ուղեղի սնուցման խանգարումը, որպես կանոն, կապված է օրգանիզմում ջրի պակասի հետ, եթե մարդ օրական կես լիտր կամ նույնիսկ մեկուկես լիտր ջուր է խմում, ապա դա բավարար չէ՝ վստահեցնում են բժիշկները:
24-05-2023 05:41
Բրիտանուհին շաբաթական հազարավոր դոլարներ է վաստակում՝ վաճառելով իր թուքը։ Լատիշա Ջոնս Քեյթերսը նկարագրել է իր «բիզնեսը» TikTok-ի տեսանյութում, որն ունի ավելի քան 541,000 դիտում: Կես դրույքով աշխատելով OnlyFans-ում, աղջիկը սկսեց տարօրինակ խնդրանքներ ստանալ կինկստերներից, այդ թվում՝ վաճառել իր թուքը։ Այդ պահից Ջոնսը սկսեց շաբաթական մի քանի անգամ վաճառել իր թուքը՝ մեկ շշի դիմաց ստանալով հարյուրավոր դոլարներ:
24-05-2023 04:19
Կաննի կինոփառատոնում ներկայացվել են «Կուռք» սերիալի առաջին դրվագները՝ Լիլի-Ռոզ Դեփի և Աբել Տեսֆայեի (ռեփեր The Weeknd) մասնակցությամբ։ Թեև Կաննի կինոփառատոնում «Կուռք» սերիալի ստեղծողներին հինգ րոպե ծափահարեցին, սակայն քննադատները հակասական գնահատական են տվել ռեժիսոր Սեմ Լևինսոնի նոր աշխատանքին՝ նշելով գլխավոր հերոսուհու մասնակցությամբ  բազմաթիվ մերկ տեսարանները։
24-05-2023 02:15
Իրինա Շեյքին նկատել են Կաննի «Մարտինեզ» հյուրանոցից դուրս գալիս՝ Gucci-ի վերջին հավաքածուից  թափանցիկ զգեստով: Մոդելը լուսանկարիչների առջեւ հայտնվել է Gucci-ի տարբերանշանով ներքնազգեստով և ամբողջովին թափանցիկ զգեստով՝ նորաձեւության տան վերջին ցուցադրությունից։ Իրինան տեսքն ամբողջացրել է կարմիր շրթներկով և արևային ակնոցներով։
23-05-2023 09:56
Հում ձվի օգտագործումը սպառնում է սալմոնելոզային վարակով, աղեստամոքսային տրակտի դիսֆունկցիայով, աղիներում փտած պրոցեսների զարգացմամբ և այլ տհաճ հետևանքներով: Մասնագետները նշում եմ, որ հում ձու ուտելիս ախտածին բակտերիաներով վարակվելու վտանգ կա։
23-05-2023 09:49
«Մի անգամ դպրոցում» կատակերգությունը, որը պատմում է ընկերության, նվիրումի, հանուն արդարության պայքարի մասին, հաղթել է «Բյուրեղապակյա փոկ» (Хрустальный нерпенок) մանկապատանեկան և ընտանեկան կինոյի միջազգային կինոփառատոնի «Միջազգային մրցույթում լավագույն սցենար» անվանակարգում: ֆիլմի սցենարը հեղինակել է Նարեկ Ավագյանը:
23-05-2023 09:46
Տուբերկուլյոզի դեմ պատվաստանյութը կարող է նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության վտանգը, պարզել են Մասաչուսեթսի հիվանդանոցի գիտնականները:
23-05-2023 09:44
Քիմ Քարդաշյանը բիզնեսի մագնատ է, իրավաբան եւ ռեալիթի հեռուստաաստղ, բայց ասում է, որ իր ամենադժվար աշխատանքը մայր լինելն է: Skims-ի հիմնադիրը եւ չորս երեխաների մայրը Ջեյ Շեթիի առաջիկա փոդքասթում անկեղծորեն խոսել է ծնողական խնդիրների մասին։
23-05-2023 02:00
Գեղասահորդուհի Ալենա Կոստորնայան հայտարարել է իր նշանադրության մասին սառույցի իր զուգընկերոջ հետ։ Համանցում հայտնվել է նկար, որը հաստատում է գեղասահորդներ Ալենա Կոստորնայայի և Գեորգի Կունիցայի նշանադրությունը։
22-05-2023 05:24
Էմմա Ուոթսոնը բաժանվել է ընկերոջից՝ Բրենդոն Գրինից՝ բրիտանացի մեծահարուստ և միլիարդատեր սըր Ֆիլիպ Գրինի որդուց, 18 ամիս հանդիպելուց հետո։ Ինչպես ենթադրում էին լրագրողները, զույգի բաժանումը կարող էր պայմանավորված լինել հենց դերասանուհու կյանքում տեղի ունեցած փոփոխություններով։
22-05-2023 04:14
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 1-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Քրիստ Մանարյանի «Մուկօպերա» երկու գործողությամբ մանկական օպերայի առաջնախաղը: Այսպիսով, թատրոնն իր խաղացանկում կունենա նաև հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերային ներկայացումը։
22-05-2023 03:36
Գարնան վերջի և ամառվա համար սպիտակ ջինսերը վաղուց արդեն դասական են: Բայց այս սեզոնին նրանք հատկապես սիրված են բլոգերների ու ոճաբանների կողմից։
22-05-2023 02:10
Ալեն Դելոնի ենթադրյալ որդուն՝ լուսանկարիչ Քրիստիան Ահարոն Բուլոնյեին մահացած են գտել Փարիզի իր բնակարանում։ Նա 60 տարեկան էր։ Նշվում է, որ հայտնի դերասանի չճանաչված որդին վերջին տարիներին առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, եւ տեղաշարժվել է բացառապես անվասայլակով։
22-05-2023 01:17
Ֆրանսիայում Կաննի միջազգային կինոփառատոնի շրջանակներում կայացել է «Հաց և վարդեր» ֆիլմի ֆոտոկանչը։ Դրան մասնակցել է նաև Ջենիֆեր Լոուրենսը, ով հանդես է եկել որպես նկարի պրոդյուսեր։ Լուսանկարիչների առաջ դերասանուհին ներկայացել է Dior-ի բաց մեջքով տրիկոտաժե զգեստով և բարձրակրունկ բոկոտիներով։
19-05-2023 09:16
Օհայոյից 77-ամյա թոշակառուն ամուսնացել է ինքն իր հետ և կրել իր երազանքների զգեստը, գրում է LADBible-ը։ Կնոջ խոսքով՝ ինքը միշտ երազել է գեղեցիկ հարսանիքի մասին: Դոթի Ֆիդելին պատմել է, որ 77 տարեկանում արդեն հոգնել է ամուսնու սպասելուց և որոշել է ամուսնանալ առանց նրա։
19-05-2023 06:20
Դաջված ակնագնդերը, ժանիքները եւ կտրված լեզուն այն թանկարժեք կոսմետիկ պրոցեդուրաներից են, որոնք արել է OnlyFans մոդել Քիրսթին Միլիգանը՝ իր կերպարը «կենդանացնելու» համար: Նա ավելի քան 64,000 դոլար է ծախսել մարմնի էքստրեմալ մոդիֆիկացիաների համար՝ վերածվելով նրան, ինչ շատերը համեմատում էին դժոխքի եղջյուրավոր բնակչի հետ:
19-05-2023 05:47
Կաննում կայացել է Ռեժիսոր Ջեյմս Մանգոլդի «Ինդիանա Ջոնսը և բախտի անիվը» ֆիլմի պրեմիերան։ Ներկա են եղել ֆիլմի գլխավոր դերակատար Հարիսոն Ֆորդը կնոջ՝ Կալիստայի հետ, Կարլի Քլոսը, Մադս Միկելսոնը, Ֆիբի Ուոլեր Բրիջը (ֆիլմում դերասանուհին մարմնավորում էր Ինդիանա Ջոնսի սանիկին), Ադրիանա Լիման, Այշվարյա Ռայը, Ֆրեդերիկ Բելը և այլք։
19-05-2023 05:41
Այսօր ամենատարածված պիրսինգներից մեկը ականջի վերին աճառի պիրսինգն է: Զարմանալի չէ, որ այդքան շատ աստղեր հենց այդպիսի պիրսինգ են անում: Այս պիրսինգը կոչվում է նաև պարուրաձև կամ «խխունջ»:
19-05-2023 03:52
HBO ընկերությունը ներկայացրել է «Եվ հենց այնպես» սերիալի երկրորդ սեզոնի պաշտոնական պաստառը, որը «Սոքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունն է: Շոուի պրեմիերան տեղի կունենա հունիսի 22-ին:
18-05-2023 10:52
Ռոզա Լինի Snap-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար հիթերից մեկը։ Նրա ճանապարհը եվրատեսիլյան տիրույթից ոչ միայն տեղափոխվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այլեւ՝ Լատինական Ամերիկա։ Երգն այսուհետ հնչում է նաեւ բրազիլական նոր՝ «Երկիր եւ կիրք»/Terra e Paixo/ հեռուստանովելում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 878 անգամ
14.04.2026
Դիտվել է 400 անգամ
15.04.2026
Դիտվել է 376 անգամ
16.04.2026
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster