Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-10-2023 10:40
Սննդակարգի մեջ ընկույզը նվազեցնում է սրտի իշեմիկ հիվանդության, սրտի կաթվածի և քաղցկեղի զարգացման ռիսկերը։ Ընկույզի օգտագործումը դրական է ազդում հորմոնալ համակարգի վրա և, ընդհանուր առմամբ, ունի հակաբորբոքային և ընդգծված հակաօքսիդանտ ազդեցություն, նվազեցնում է սթրեսի մակարդակը: Ըստ մասնագետների՝ ընկույզը բարձրորակ սպիտակուցի քանակով լավագույն բուսական մթերքներից է, որը գրեթե ամբողջությամբ ներծծվում է օրգանիզմի կողմից։
12-10-2023 10:36
«Բարբի» ֆիլմի ռեժիսոր Գրետա Գերվիգը խոստովանել է, որ սկսել է մղձավանջներ տեսնել նոր նախագծի վրա աշխատելիս։  «Գրելու փուլում եմ: Եվ դա դժվար է, քանի որ ես կրկնվող մղձավանջներ եմ տեսնում», – ասել է Գերվիգը: Սակայն նա չի հայտնել նոր նախագծի անվանումը և մանրամասները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարբի»-ն դարձել է Warner Bros. ստուդիայի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ունեցող համաշխարհային ֆիլմը։
12-10-2023 08:03
Ջենիֆեր Էնիսթոնը ամբողջովին մերկացել է հայտնի «Առավոտյան շոու» սերիալի նոր սեզոնի նկարահանումների ժամանակ։ 54-ամյա դերասանուհու հետ կադրերը հրապարակել է Daily Mail տաբլոիդը։ Հեռուստահաղորդավար Ալեքս Լևիի կերպարով նա նկարահանվել է Ջոն Համմի հետ, ով մարմնավորում էր միլիարդատեր Փոլ Մարքսին։
12-10-2023 08:01
Քիմ Քեթրալը նկարահանվել է Քիմ Քարդաշյանի Skims ապրանքանիշի նոր գովազդային արշավում։ 67-ամյա դերասանուհու լուսանկարները՝ ներքնազգեստի մի քանի տարբեր հավաքածուներով, հայտնվել են բրենդի Instagram-ի էջում։
12-10-2023 02:56
Մոր հետ նկարահանում է ներքնազգեստով և համարձակ հանդերձանքով. Հայդի Քլումը իր դստերը դարձնում  ամենաանկեղծ փոքրիկը: Նախկինում Լենիին իր գեղեցիկ արտաքինի համար հրեշտակ էին անվանում։ Այժմ նա վերածվում է ճակատագրական գեղեցկուհու։
11-10-2023 10:18
Գիրություն ունեցող դեռահասների մոտ մեծանում է ուղեկցող հիվանդությունների զարգացման ռիսկը, ինչպիսիք են՝ հասուն տարիքում սրտանոթային հիվանդությունները, լյարդի ճարպկալումը և այլն: Բացի այդ, նրանք ավելի հաճախ են տառապում ցածր ինքնագնահատականով, դեպրեսիաներով, անհանգստությամբ, խտրականությամբ և հասակակիցների հետ հարաբերությունների սրմամբ:
11-10-2023 09:48
Իլոն Մասկը Warner Bros.-ին սպառնալից նամակ է ուղարկել և պահանջել, որ Էմբեր Հերդը պահպանի իր դերը «Աքվամեն 2» ֆիլմում: Դերասանուհու հայտնվելը հիլմի շարունակությունում, որտեղ նա խաղում էր Մերայի դերը, վտանգված էր նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ սկանդալային դատավարության պատճառով, որին նա մեղադրել էր ընտանեկան բռնության մեջ։ Մասկի սպառնալիքները, ըստ երևույթին, արդյունք են տվել. չնայած Էմբերի դերը կրճատվել է, նա, այդուհանդերձ, կհայտնվի ֆիլմում։
11-10-2023 07:44
Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից պաշտոնապես ամուսնալուծվելուց մեկ ամիս անց ամուսնացել է Բիանկա Սենսորիի հետ «կրոնական պատճառներով», քանի որ նա խոստացել էր մինչև ամուսնություն ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից: Այս մասին Us Weekly-ին պատմել է ինսայդերներից մեկը՝ նշելով, որ դա անհրաժեշտ էր սեռական հարաբերությունների համար։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ զույգը պաշտոնապես գրանցել է ամուսնությունը, թեև շատերը կասկածում էին դրան։
11-10-2023 05:36
Մոնիկա Բելուչիի 19-ամյա դուստրը մասնակցել է համարձակ նկարահանման։ Լուսանկարիչ Բաստիեն Բարադը սոցցանցերում հրապարակել է դեռահաս գեղեցկուհու Դեվա Կասելի նոր լուսանկարները։ «Դեվա. Չհրապարակված»,- մակագրել է լուսանկարիչը։ Դեվան իսկական գեղեցկուհի է դարձել։
11-10-2023 02:28
Բոլորովին վերջերս Բրեդլի Կուպերն ու Ջիջի Հադիդը հանգստյան օրերը միասին անցկացրել են քաղաքից դուրս։ Դրանից հետո համացանցում լուրեր տարածվեցին նրանց սիրավեպի մասին։ Միասին ժամանակ անցկացնելը հեշտությամբ կարելի է համարել նաև ընկերական հանդիպում: Ավելին, դերասանը լավ է շփումներ ունի Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, ում հետ մոդելը փորձում է սիրավեպ ունենալ։ Իսկ Ջիջին իր հերթին լավ հարաբերությունների մեջ է այս հարցում իր գործընկերուհի Իրինա Շեյքի հետ։
10-10-2023 10:07
Ծայրահեղ հոգնածությունն օգնում է ավելի լավ կողմնորոշվել տեղանքում: Գիտնականները կարծում են, որ ուղեղը առաջնահերթություն է տալիս տարածական հիշողությանը, երբ էներգիան սուղ է, որպեսզի մարդ կարողանա արագ գտնել կալորիաների աղբյուր:
10-10-2023 07:10
«Սիրո պատմություն Նյու Յորքում» մեկ գործողությամբ մյուզիքլը համալրել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի խաղացանկը: Մտահղացման և բեմադրության հեղինակը Սամսոն Մովսեսյանն է:
10-10-2023 02:12
Yellowheart-ը (Լիլի Առաքելյան), որի «Ուշ կլինի», «Էլի ես ու դու», «Էլի մենակ» երգերը մեծ ճանաչում են բերել երգչուհուն, նոր երգ է հանձնել երկրպագուների դատին: «Փնտրում եմ» երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն երգչուհու «YouTube»-ի պաշտոնական ալիքում է:
10-10-2023 01:14
Անյա Թեյլոր-Ջոյը լողազգեստով կեցվածք է ընդունել ODDA ամսագրի շապիկի համար։ Որոշ կադրերում դերասանուհին լուսանկարվել Dior-ի լողազգեստով, մյուսներում՝ անսովոր ֆանտաստիկ կերպարներով։ Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհին ամուսնացել է իր սիրելիի՝ Մալքոլմ Մաքրեյի հետ։
09-10-2023 09:22
Ըստ մասնագետների՝ հիմա համաշխարհային պրակտիկայում վիտամինների պակասի հետևանքով առաջացած հիվանդությունները շատ ավելի հազվադեպ են ախտորոշվում։ Միակ վիտամինը, որը մարդկանց մեծամասնությանն անհրաժեշտ է տարվա ցանկացած ժամանակ՝ վիտամին D-ն է։ Այն առաջին հերթին կարելի է ստանալ՝ սննդակարգում ավելի շատ կենդանական մթերքներ ներառելով․ ձուկ, խավիար, ձվի դեղնուց, կաթ։ Նաև մաշկի մեջ վիտամին D-ի սինթեզի համար կարևոր է ավելի հաճախ դրսում լինել՝ դեմքն և ձեռքերը բաց, հատկապես արևոտ օրերին:
09-10-2023 09:09
«Ազգային երգիչ» մրցույթի մասնակիցների՝ Արամ Խաչատրյան համերգասրահում նախատեսված համերգը հոկտեմբերի 15-ի փոխարեն տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, ասվում է նախագծի ինստագրամյան էջում։ Ըստ հաղորդագրության՝ «համերգը հետաձգվել է՝ ելնելով երկրում ստեղծված իրավիճակից։ Նախապես գնված բոլոր տոմսերն ուժի մեջ կլինեն»։
09-10-2023 04:41
Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրը Life & Style-ին հայտնել է, որ աստղը չափազանց դժգոհ է ամուսնու մերձեցումից իր նախկին կնոջ՝ Ջենիֆեր Գարների հետ: Վերջերս համացանցի օգտատերերն ավելի ու ավելի են համեմատում Աֆլեքի պահվածքը նախկին և ներկա կանանց հետ:
09-10-2023 03:36
Օրերս Եվրոպայում տեղի ունեցավ «Միսս Պորտուգալիա 2023» մրցույթի եզրափակիչը՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ, որն ավարտվեց տրանսգենդեր, բորտուղեկցորդուհի Մարինա Մաչետեի հաղթանակով։ 
09-10-2023 02:16
Արիանա Գրանդեն եւ Դալթոն Գոմեսը ավարտել են իրենց ամուսնալուծության գործընթացը: Նրանք ամուսնալուծության հայց էին ներկայացրել անցած ամիս, եւ ընդամենը մի քանի շաբաթ անց նրանց ամուսնությունն ավարտվել է։ Զույգը նախքան ամուսնանալը պայմանավորվածություն է ունեցել, որ բաժանման դեպքում փոխհատուցում չեն պահանջելու միմյանցից։
06-10-2023 11:08
Գիտնականները բացատրություն են գտել, թե ինչու են կանայք փորձում խլել իրենց ընկերուհիների ամուսիններին։ Որոշ փորձագետներ կարծում են, որ կանացի ընկերության հիմքը ոչ միայն փոխօգնությունն է, այլև մրցակցությունը։ Եվ եթե տղամարդը ուշադրություն է դարձնում մի ընկերուհու վրա, ապա երկրորդն էլ նույնն է ցանկանում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 466 անգամ
20.10.2026
Դիտվել է 426 անգամ
22.10.2026
Դիտվել է 327 անգամ
26.10.2026
Դիտվել է 212 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster