Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2023 10:15
Ջուլիա Ռոբերթսը դարձել է People ամսագրի ամենագեղեցիկ կանանց ցուցակի բացարձակ ֆավորիտը, որը խմբագրությունն ամեն տարի կազմում են իր ճաշակով։ Դերասանուհին ամսագրի շապիկին հայտնվելու ռեկորդակիր է, նա հինգ անգամ ճանաչվել է ամենագեղեցիկը՝ 2000թ., 2005թ., 2010թ., 2017թ., իսկ առաջին անգամ՝ 1991թ. Ռոբերթսը հինգերորդ անգամ ցուցակը գլխավորել է 49 տարեկանում և նշել, որ իր գագաթնակետին է, և իր համար լավագույնը դեռ առջևում է։
06-09-2023 07:22
Դատարանում Էմբեր Հերդի նկատմամբ հաղթանակից հետո (նախկինը Դեփին վճարել է մեկ միլիոն դոլար փոխհատուցում), Ջոնի Դեփն ակտիվացել է բազմաթիվ ոլորտներում։ Ինչպես պարզվեց վերջերս, դերասանը հանգրվանել է Անգլիայի ծայրամասում: Բանն այն է, որ Ջոնին որոշել է փոխել մասնագիտությունը և դառնալ փաբի սեփականատեր։ «Կարիբյան ծովի ծովահենների» քննարկում է Սմարդեն գյուղում գտնվող խմելու հաստատությունը: Դերասանի անձնական կյանքը, եթե հավատաք լուրերին, նույնպես եռում է։ Այսպես, Ջոնիին վերագրվում էր սիրավեպ «Չորեքշաբթի» սերիալի 20-ամյա աստղ Ջեննա Օրտեգայի հետ:
06-09-2023 05:40
«Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի մոդել եւ աստղ Քայլի Ջեներին ու դերասան Թիմոթի Շալամեին միասին նկատել են Բեյոնսեի համերգին։  Սեպտեմբերի 4-ին Բեյոնսեն նշել է ծննդյան 42-ամյակը։ Իր ծննդյան օրը երգչուհին համերգ է տվել Լոս Անջելեսում, որին ներկա են եղել Քայլի Ջեններն ու Թիմոտի Շալամեն։ Ենթադրյալ սիրահարներին ուղեկցել է Քայլիի ավագ քույրը՝ Քենդալ Ջենները։
06-09-2023 03:05
Ջո Ջոնասը պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել Սոֆի Թերներից՝ այն լուրերի ֆոնին, որ զույգը «լուրջ խնդիրներ» է ունեցել իրենց ամուսնության մեջ: Այժմ հայտնի է դարձել, որ 34-ամյա երաժիշտն ու 27-ամյա դերասանուհին պաշտոնապես բաժանվում են։
06-09-2023 02:44
Աշխարհի 6-րդ ռակետ Կորի Գաուֆը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Ամերիկացի թենիսիստուհին մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ եւ առավելության հասավ 6:0, 6:2 հաշվով։ 
05-09-2023 10:54
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովի և դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, բարձրացել է Արարատի գագաթը: «Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը», -ինստագրամյան էջում հայերեն գրել է Սպիվակովան:
05-09-2023 08:13
Ընդունելով պահածոյացված մթերքների օգտակար հատկությունները՝ չպետք է մոռանալ այն վնասների մասին, որոնք կարող են առաջանալ դրանք օգտագործելիս։ Պահածոյացման, մարինացման և մուրաբայի պատրաստման գործընթացում ավելացվում է աղ, շաքար, քացախ՝ առողջության և կանացի գեղեցկության հիմնական թշնամիները։
05-09-2023 08:08
Քորթնի Քարդաշյանը, ով ամուսնու՝ Blink-182 թմբկահար Թրևիս Բարքերի հետ սպասում է համատեղ առաջնեկին, հոսպիտալացվել է։ Տեղեկանալով այդ մասին՝ երաժիշտը չեղարկել է եվրոպական շրջագայությունը և առաջիկա ելույթները Գլազգոյում, Բելֆաստում, Դուբլինում ու վերադարձել ԱՄՆ։
05-09-2023 05:38
Չինաստանի Ֆուցզյան նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը որոշել է անսովոր կերպով տիրանալ iPhone 14 Plus սմարթֆոնին էլեկտրոնիկայի խանութներից մեկում. նա կրծելով պոկել է մետալարը, որով սմարթֆոնն ամրացված է եղել վաճառասեղանին, որպեսզի այն չգողանան։
05-09-2023 02:04
Սուպերմոդել և Victoria`s Secret-ի նախկին հրեշտակ 42-ամյա Ալեսանդրա Ամբրոսիոն բաժանվել է ընկերոջից՝ Ռիչարդ Լիից, երկու տարվա հարաբերությունից հետո: Զույգին վերջին անգամ միասին տեսել են հունիսին, իսկ մոդելի արձակուրդների ժամանակ Իբիցայում ու դստեր՝ Անյայի, 15-ամյակին Ռիչարդին չեն տեսել։ Նրանք նաև այս տարվա հունվարից չեն հայտնվել միմյանց սոցցանցերում։
04-09-2023 10:10
Վենետիկի կինոփառատոն 2023-ի բացման արարողությանը երեք դերասանուհիներ հայտնվել են Saint Laurent-ի միանման զգեստներով։ Միլենա Սմիթը, Վիտորիո Զունինո Չելոտոն և Քրիստինա Ֆոգազին կարմիր գորգի վրա են դուրս եկել երկար սև զգեստներով և ֆրանսիական Saint Laurent Pre Fall 2023 հավաքածուի ձեռնոցներով։
04-09-2023 05:21
Թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի 1/8 եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, լատվիացի Ելենա Օստապենկոյի հետ, որն առավելության հասավ 3:6, 6:3, 6:1 հաշվով։ Շվյոնտեկը զրկվեց առաջին ռակետի կոչումից: Օստապենկոյի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆը։
04-09-2023 04:30
Այս տարի Ջորջիո Արմանին իր բրենդի ամենամյա հատուկ ցուցադրությունը համընկեցրել է Վենետիկի կինոփառատոնի հետ՝ հարգանքի տուրք մատուցելով քաղաքին, որի հետ դիզայներյն հարուստ պատմություն է կապում: «Մեկ գիշեր Վենետիկում» միջոցառումը տեղի է ունեցել Արսենալում՝ նավաշինարանների և արհեստանոցների հին համալիրում, որը գտնվում է քաղաքի արևելքում:
04-09-2023 02:26
Ջո Ջոնասը և Սոֆի Թերները ամուսնալուծվում են չորս տարվա ամուսնությունից հետո։ Զույգն արդեն վեց ամիս է, ինչ «լուրջ խնդիրներ» է ապրում իրենց հարաբերություններում։ Միևնույն ժամանակ, վերջին երեք ամիսների ընթացքում Ջոն գրեթե միայնակ է հոգ տանում Սոֆիից երկու դուստրերի մասին, այն դեպքում, երբ նրա Jonas Brothers խումբը հյուրախաղերի էր Միացյալ Նահանգներում:
04-09-2023 01:17
Սվետլանա Խորկինան ափսոսում է, որ ծննդաբերել է 40 տարեկանում. «Մենք պետք է ամեն ինչ անենք ժամանակին»: Չնայած այն հանգամանքին, որ հղիությունն ու ծննդաբերությունը մարզուհու համար հեշտ են եղել, այժմ նա որոշ դժվարություններ է ապրում, որոնցից կարելի էր խուսափել։
02-09-2023 09:52
Չինաստանի Հունան նահանգի Չժանցզյա քաղաքի 24-ամյա բնակչուհի Սյաո Շենը ժամանակավորապես կորցրել է աջ աչքի տեսողությունը՝ չափազանց երկար նայելով բջջային հեռախոսի էկրանին։ Միաժամանակ նա ուներ կարճատեսության բարձր աստիճան։ Օգոստոսի 23-ին՝ աշխատանքից հետո, կինը հայտնաբերել է, որ մի աչքն ընդհանրապես չի տեսնում։ Հաջորդ օրը նրա տեսողությունը վերադարձել է, բայց նա անմիջապես դիմել է բժշկի։
02-09-2023 07:09
Սելին Դիոնի քույրը՝ Կլոդետը, հարցազրույց է տվել Canada`s Hello!-ին։ Նա խոսել է 55-ամյա երգչուհու առողջական վիճակի մասին, ում մոտ ախտորոշվել է անբուժելի նյարդաբանական խանգարում՝ մկանային կոշտության համախտանիշ։ Կլոդետի խոսքով՝ այժմ Սելին Դիոնն անում է «ամեն ինչ՝ ապաքինվելու համար», քանի որ նա «ուժեղ կին է»։
02-09-2023 05:00
24-ամյա Լիլի-Ռոզ Դեփը երկար ժամանակ հաջողությամբ համագործակցում է Chanel նորաձեւության տան հետ։ Իսկ այժմ մոդելը դարձել է Première ժամացույցների գովազդային արշավի դեմքը։ Chanel-ը վերաթողարկում է հանգուցյալ Ժակ Հելեի նախագծած խորհրդանշական ժամացույցը, որն առաջին անգամ շուկա է ներկայացվել 1987 թվականին: Première վաճառքում կհայտնվի սեպտեմբերին։
02-09-2023 04:05
Միրանդա Քերը հայտարարել է, որ հղի է. 40-ամյա մոդելը տեղեկացրել է, որ սպասում է չորրորդ որդուն։ Նա կլորացած փորով լուսանկար է հրապարակել Snapchat մեսենջերում, որի հիմնադիրը ամուսինն է՝ 33-ամյա միլիարդատեր Էվան Շպիգելը։
02-09-2023 02:47
Աշխարհի առաջին ռակետ Իգան Շվյոնտեկը դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության 1/8 եզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին երրորդ շրջանում մրցեց աշխարհի 145-րդ ռակետ, սլովենացի Կայա Յուվանի հետ եւ առավելության հասավ ընդամենը 49 րոպեում, 6:0, 6:1 հաշվով։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.10.2026
Դիտվել է 476 անգամ
20.10.2026
Դիտվել է 428 անգամ
22.10.2026
Դիտվել է 327 անգամ
26.10.2026
Դիտվել է 252 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster