Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024

Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Բաղադրիչները

– Եփած գազար՝ 3 հատ
– Եփած հավի ֆիլե՝ 1 հատ
– Կոշտ պանիր՝ 60 գ
– Ընկույզի միջուկներ՝ 60 գ
– Մայոնեզ՝ 3 ճ.գ.
– Աղ՝ 4 պտղունց
– Աղացած սև պղպեղ՝ 2 պտղունց
– Մեխակ՝ 4-6 հատ (չորացրած)։

Պատրաստման եղանակը

Նախապատրաստեք անհրաժեշտ բաղադրիչները։ Գազարն ու հավի ֆիլեն նախապես խաշեք, ապա սառեցրեք։

600x400

Եփած գազարը մաքրեք, լվացեք և անցկացրեք մանր քերիչով։ Մի օգտագործեք խոշոր քերիչ, հակառակ դեպքում աղցանը բավարար ախորժելի տեսք չի ունենա: Գազարի մեջ լցրեք 1,5 ճ/գ ցանկացած յուղայնությամբ մայոնեզ, ավելացրեք 2 պտղունց աղ և խառնեք ամբողջ զանգվածը։ Ցանկության դեպքում կարող եք դրա մեջ գցել մի պճեղ մաքրած սխտոր, եթե սիրում եք վերջինիս բույրով ուտեստներ:

600x400

Եփած հավի ֆիլեն կտրատեք խորանարդիկների և լցրեք բլենդերի մեջ։

600x400

Այդտեղ լցրեք նաև ընկույզի միջուկը։

600x400

Մանրացրեք ամբողջը՝ մինչև մանր փշրանքների (մոտ 3 րոպե):

600x400

Մանրացված զանգվածը լսրեք խորը տարայի մեջ, վրան ավելացրեք մայոնեզ, աղ և աղացած սև պղպեղ։ Խնամքով ամենը խառնեք:

600x400

Ցանկացած տեսակի պինդ պանիրը կտրատեք 1X1 սմ չափսի խորանարդիների, ֆիլեի և ընկույզի խառնուրդի մի մասը տափակացրեք՝ ձևավորելոց փոքրիկ «լավաշ» և դրա մեջտեղը դրեք պանրի խորանարդիկ: Կլորացրեք այնպես, որ միջուկը լինի գնդի ներսում։ Աշխատեք մեծ գնդեր չստանալ, հակառակ դեպքում գազարի զանգվածը չի հերիքի:

600x400

Այժմ գազարի զանգվածից «լավաշ» ստացեք և դրեք ափսեի մեջ։ Գազարից «լավաշի» վրա դրեք մի գունդ պանիր և կլորացնել՝ «մանդարին» ստանալու համար:

600x400

Այս կերպ ձևավորեք աղցանի մի քանի չափաբաժին, մինչև բաղադրիչները սպառվեն։ Մանդարինի տեսքով աղցանը պահեք սառնարանում։

 600x400

Մատուցելիս յուրաքանչյուր «մանդարինի» գլխիկին չորացրած մեխակ ամրացրեք, որպեսզի այն նմանվի մրգին, և ճաշատեսակը զարդարեք թարմ կանաչեղենով:

600x400

Մանդարինի տեսքով աղցանը պատրաստ է։ Կտրելու դեպքում աղցանը գեղեցիկ և ախորժելի տեսք ունի:

600x400

Բարի ախորժակ:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2350 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Աղցան «Գարուն»

13.03.2025
Այն հիանալի հավելում կլինի ցանկացած մսային կամ ձկնային ուտեստի, խորովածի կամ պարզապես կոտլետների հետ։

Նուռով և խնձորով աղցան

27.02.2025
Մրգերը, բանջարեղենը և հատապտուղները վիտամինների ու միկրոէլեմենտների առաջին և ամենակարևոր աղբյուրն են հատկապես գարնան առաջին ժամանակահատվածում:

Վրացական աղցանների 3 պարզ բաղադրատոմս, որոնք հեշտ է պատրաստել տանը

23.01.2025
Այս ուտեստները թույլ կտան ծանոթանալ վրացական խոհանոցի ավանդույթներին և հետաքրքիր համադրություններով բազմազանություն մտցնել ճաշացանկում։

Աղցան մանդարինի տեսքով. ամանորյա սեղանի համար

24.12.2024
Ամանորյա սեղանի ոսկե մանդարիններով ոչ ոքի չես զարմացնի... Իսկ եթե դրանք մրգեր չլինե՞ն, այլ հյութեղ, վառ, յուրօրինակ աղցան՝ հավի ֆիլեով և պանիրով։

Աղցան «Գեներալ»

05.12.2024
«Գեներալ»-ը տոնական ամենապարզ աղցաններից է։ Շատերն այս աղցանն առնական են համարում, քանի որ այն բավականին հագեցնող է և մսի լավ շերտ է պարունակում, բայց կարծում ենք, կանայք ևս չեն հրաժարվի նման աղցանից։

Դդմի խավիար

24.10.2024
Այս բաղադրատոմսը դուր կգա պատրաստուկների սիրահարներին, ովքեր հոգնել են սովորական դդմիկի կամ սմբուկի խավիարից:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-03-2025 10:25
Ըստ բժիշկների՝ միգրենի առաջացմանը նպաստող գործոններից են կոֆեին պարունակող ըմպելիքները, ինչպիսիք են թեյը, սուրճը և կոլան: Հետազոտությունները ցույց են տվել, որ կոֆեինի սպառումից հրաժարվելը կարող է օգնել թեթևացնել գլխացավը երեխաների և դեռահասների 92%-ի մոտ, իսկ մեծահասակների մոտ այդ ազդեցությունը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել, քան դեղամիջոցը:
21-03-2025 10:21
2025 թվականի հունվարի սկզբին հայտարարվեց դերասանուհի Օբրի Պլազայի ամուսնու՝ 47-ամյա սցենարիստ և ռեժիսոր Ջեֆ Բաենայի ողբերգական մահվան մասին։ Այժմ Daily Mail-ի լրագրողներին հայտնի է դարձել, որ զույգը բաժանվել է 2024 թվականի սեպտեմբերին՝ տղամարդու մահից մի քանի ամիս առաջ։ Բաժանվելուց հետո Ջեֆը մնացել է Լոս Անջելեսում գտնվող իր և Օբրիի ընտանեկան տանը, որտեղ էլ ինքնասպանություն է գործել: Դերասանուհին տեղափոխվել է Նյու Յորք։
21-03-2025 10:16
ԱՄՆ Մերիլենդ նահանգի ոստիկանությունը հայտնել է, որ 82-ամյա տղամարդը ձերբակալվել է 1979 թվականին կնոջ չբացահայտված սպանության կասկածանքով, երբ քննիչները օգտագործել են գենետիկական ծագումնաբանությունը՝ նրա ինքնությունը հաստատելու համար, հաղորդում է ABC News-ը:
21-03-2025 10:12
Հայտնի է, որ քունը նպաստում է ուղեղի առողջ աշխատանքին և հիշողության պահպանմանը: Ռոտմանի գիտահետազոտական ինստիտուտի Բայկրեստի հետազոտությունների և կրթության ակադեմիայի, Տորոնտոյի համալսարանի և այլ հաստատությունների գիտնականները պարզել են, որ ակտիվ և ընտրովի քունը բարելավում է իրական աշխարհից մեկանգամյա իրադարձությունները հիշելու ճշգրտությունը:
21-03-2025 10:07
Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան հաղթանակով մեկնարկեց WTA-1000 շարքի Miami Open մրցաշարում։ Բելառուսի ներկայացուցիչը պայքարը սկսեց երկրորդ շրջանից եւ 6:3, 6:0 հաշվով առավելության հասավ աշխարհի 64-րդ ռակետ, բուլղարացի Վիկտորյա Տոմովայի նկատմամբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2025 թ․

01.03.2025
Մարտին նշանների մեծ մասը ստիպված կլինի մոռանալ սիրո և նոր զուգընկերներ փնտրելու մասին: Բայց երեք բախտավորներին կհաջողվի շրջանցել շրջափակումը և ցանկալի ժամադրություններ ունենալ։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.03.2025
Դիտվել է 979 անգամ
15.03.2025
Դիտվել է 577 անգամ
21.03.2025
Դիտվել է 472 անգամ
18.03.2025
Դիտվել է 437 անգամ
19.03.2025
Դիտվել է 321 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster